Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան
բաշկիրերեն՝ Башҡорт дәүләт медицина университеты և ռուս.՝ Башкирский государственный медицинский университет
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1932
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
Կայքbashgmu.ru
 Bashkortostan State Medical University Վիքիպահեստում

Բաշկիրիայի պետական բժշկական համալսարան (ԲՊԲՀ) (բաշկիրերեն՝ Башҡорт дәүләт медицина университеты (БДМУ)), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն (ФГБОУ ВО БГМУ Минздрава РФ), գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում։ Ուսուցումն իրականացվում է ռուսերենով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրիայի բժշկական համալսարանը հիմնադրվել է 1932 թվականին ԽՍՀՄ Ժողկոմխորի որոշման համաձայն։ Համալսարանի հիմնադրման պաշտոնական օրը համարվում է 1932 թվականի նոյեմբերի 15-ը, երբ համալասրանն իր դռներն է բացել առաջին ուսանողների առաջ։ Համալսարանի առաջին տնօրենը եղել է Ս. Մ. Տրայնինը, որը մասնագիտությամբ մաշկաբան-վեներոլոգ էր և ղեկավարում էր Բաշկիրիայի մաշկա-վեներոլոգիական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը[1]։

Սկզբում համալսարանը աշխատանքային ֆակուլտետի հետ միասին տեղակայված է եղել Ֆրունզե փողոցի 47 տուն հասցեում գտնվող Ֆաբրիկա-գործարանային ուսուցման (ФЗО) դպրոցի շենքի երկրորդ հարկում և կիսանկուղային հարկում։ Հետագայում ամբողջ շենքը հատկացվել է ինստիտուտին։ Հետագա տարիներին ինստիտուտի համար կառուցվել են 600 բնակարանանի հանրակացարաններ, ուսումնական նոր մասնաշենք։ Ինստիտուտի առաջին մանկավարժներից են եղել Վ. Մ. Ռոմանկևիչը, Ս. Զ. Լուկմանովը, Զ. Ա. Իսխանովը, Ա. Ս. Դավլետովը, Ի. Ս. Նեմկովը, Գ. Ն. Մասլեննիկովը, Ե. Ն. Գրիբանովը, Մ. Ա. Աբդուլմենովը[2]։

1933 թվականին ինստիտուտում բացվել են հիստալոգիայի, օտար լեզուների և ռազմագիտության ամբիոնները, որոնք ղեկավարել են բժիշկ Վ. Մ. Ռոմանովիչը, մանկավարժներ Վ. Ա. Սլովոխոտովը և Ռ. Ի. Սաֆարովը։

1933 թվականին ինստիտուտին շնորհվել է «ՀԼԿԵՄ XV -ամյակի անվան» կոչում։

1934 թվականին բացվել են Նորմալ ֆիզիոլոգիայի (պրոֆեսոր` Ն. Ս. Սպասսկի), Մանրեաբանության (պրոֆեսոր` Ս. Ա. Բելյավցև), Ախտաբանական ֆիզիոլոգիայի (բժիշկ` Վ. Ա. Սամցով), օպերատիվ վիրաբուժության (բժիշկ` Վ. Մ. Ռոմանկևիչ), Դեղագիտության (դոցենտ` Ի. Ա. Լեռման) ամբիոնները, Կլինիկական ամբիոններից` Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի (Пропедевтика) (պրոֆեսոր` Դ. Ի. Տատարինով), ընդհանուր վիրաբուժության (դոցենտ` Ի. Դ. Անիկին) ամբիոնները։ 1938 թվականին ինստիտուտն ուներ 32 ամբիոն, որոնք ղեկավարում էին ինը պրոֆեսորներ և 23 դոցենտներ։

1938 թվականին ինստիտուտը թողարկել է գիտական աշխատությունների առաջին ժողովածուն, որում ամփոփվել են ինստիտուտի տեսական և կլինիկական ամբիոնի գիտական ուսումնասիրությունների արդյունքերը։

Ինստիտուտի բժիշկների առաջին շրջանավարտները եղել են 1937 թվականի վերջին։

1941 թվականին ինստիտուտում է տեղակայվել Ուֆա տարհանված Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը բոլոր ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ միասին։ Բժիշկների ուսուցման գործընթացը կրճատվել է դառնալով 4 տարի։

1965 թվականի ավարտին ինստիտուտն ուներ 22 դոկտոր և 102 գիտությունների թեկնածու, իսկ 1970 թվականին ինստիտուտը դարձել է խոշոր բազմապրոֆիլ ԲՈւՀ։ Գիտնականների մասնակցությամբ նշանակալիորեն բարելավվել են Բաշկիրիայի բնակչության առողջական ցուցանիշնեը։ Վերացվել են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` մալարիան, տրախոման, պոլիոմիելիտը, դիֆթերիան, կտրուկ կրճատվել են մանկական վարակումները, տուբերկուլյոզը եւ այլն։

2012 թվականին ինստիտուտը սկսել է «Վեստնիկ ԲՊԲՀ» (Вестник БГМУ) պարբերական թողարկել[3]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանում ուսուցումն իրականացվում է ռուսերենով։ Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների համար մասնակիորեն օգտագործվում է միջնորդ լեզու (անգլերեն)։ Համալսարանի ֆակուլտետներն են.

Համալսարանում գործում են հետբուհական կրթության կառույցներ։ 2013 թվականին համալսարանին է կցվել Ուֆայի բժշկական քոլեջը, որը դարձել է ԲՊԲՀ-ին առընթեր քոլեջ[1]։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՊԲՀ 2011 թվականից գործող ռեկտոր` Վալենտին Նիկոլաևիչ Պավլովը Սիմուլյացիոն ուսուցման կենտրոնի բացման ժամանակ (ձախից յոթերորդը), 2012 թվական
  • 1932-1937 թվականների տնօրեն Ս. Մ. Տրայնին
  • 1937-1940 թվականների տնօրեն Ա. Վ. Չուբուկով
  • 1941-1947 թվականների տնօրեն Գ. Ա. Պանդիկով
  • 1947-1965 թվականների տնօրեն Ա. Ա. Իվանով
  • 1965-1973 թվականների տնօրեն Զ. Ա Իխսանով[4] 
  • 1973-1982 թվականների տնօրեն Յու. Ա. Լոցմանով[5] 
  • 1982-1988 թվականների ռեկտոր Վ. Գ. Սախաուտդինով
  • 1988-1994 թվականների ռեկտոր Ֆ. Խ. Կամիլով
  • 1994-2011 թվականների ռեկտոր Վ. Մ. Տիմերբուլատով
  • 2011 թվականից Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանի ռեկտորն է Վ. Ն. Պավլովը[6]։

Մասնագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսորներ Վալենտին Պավլովը և Ռուսլան Սաֆիուլինը, դոցենտ Ռուսլան Իշեմգուլովը (աջից ձախ) կատարում են լապարոսկոպիկ վիրահատություն, 2012

Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանում ներկայումս ձևավորվել են վիրաբույժների, թերպևտների, ուռուցքաբանների, նյարդաբանների, վարակաբանների, Մաշկաբանների, կենսաքիմիկոսների, մորֆոլոգների գիտական դպրոցներ։ Համալսարանն ունի 220 բժիշկներ եւ 515 գիտությունների թեկնածուներ։

Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոտ Մավսեսովիչ Ահարոնով (1895—1962), գիտնական, բժիշկ մանկաբարձ, գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բաշկիրական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
  • Շամիլ Գանցև (ծնված 1951), ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ
  • Շամիլ Զագիդուլին (ծնված 1944) թերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ
  • Դինա Լազարևա (ծնված1922), դեղագետ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր
  • Գենադի Մաքսիմով (ծնված 1940), թունաբան, աշխատանքի հիգիենայի մասնագետ` էրգոթերապեւտ, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Բաշկիրիայի ԻԽՍՀ վաստակավոր բժիշկ
  • Գենիատուլա Տերեգուլով (1891-1984), թերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր բժիշկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Камалов М. Х., Сафин М. С. Медицинские кадры Башкирии за 60 лет. // Журнал «Советское здравоохранение», 1979 г.
  • Сафин М. С. Башкирский государственный медицинский институт им. XV — летия ВЛКСМ. Уфа, 1978 г.
  • История становления и развития БГМУ в воспоминаниях ветеранов и сотрудников. Уфа, 1999 г.
  • История становления и развития БГМУ в воспоминаниях ветеранов и сотрудников. Уфа, 2000 г.
  • Сафин М. С. Башкирскому государственному медицинскому институту 60 лет. Уфа, 1992 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Башкирский государственный медицинский университет. Лига выпускников КАЗАНСКОГО ГОСУДАРСТВЕННОГО МЕДИЦИНСКОГО УНИВЕРСИТЕТА
  2. «История БГМУ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  3. Вестник БГМУ - Вестник Башкирского государственного медицинского университета. ISSN 2309-7183
  4. Ихсанов Зайнулла Аминович
  5. Лоцманов Юрий Александрович
  6. Павлов Валентин Николаевич. Ректор БГМУ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան» հոդվածին։