Աշոտ Ահարոնով
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1895[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 21, 1962[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Բրազիլիա[1] |
Մահվան պատճառ | ինքնաթիռի կործանում[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան (1918)[1] |
Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1940) |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1], Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան[1] և Օդեսայի ազգային շժշկական համալսարան[1] |
Ռազմական ծառայություն | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Պարգևներ |
Աշոտ Մովսեսի Ահարոնով (նոյեմբերի 4, 1895[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 21, 1962[1], Բրազիլիա[1]), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր 1940։ Բաշկիրիայի (1945), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է նոյեմբերի 4-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Կամավոր միացել է Կարմիր բանակին, եղել է ռազմական բժիշկ։ 1925-1929 թվականներին եղել է Թբիլիսիի համալսարանի մանկաբարձության ամբիոնի ասիստենտ, ավագ ասիստենտ (1929-1933), դոցենտ (1933-1935)։
1929-1935 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1935-1945 թվականներին ղեկավարել է Բաշկիրիայի, 1945–1954 թվականներին՝ Օդեսայի, 1954–1962 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնները։ Ունի արժեքավոր աշխատություններ կանանց սեռական օրգանների չարորակ ուռուցքների ռենտգենյան ախտորոշման և բուժման, շնչահեղձ նորածինների վերակենդանացման, K վիտամինի դերի մասին։
Ահարոնովը 1954–1962 թվականներին ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահն էր։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհվել է 1962 թվականի օգոստոսի 2-ին, ավիացիոն աղետի ժամանակ, Ռիո դե Ժանեյրոյից հայրենիք վերադառնալիս։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Влияние тимуса и коры надпочечников на развитие матки (1941)
- Преждевременное прерывание беременности (монография)
- Очерки акушерской патологии и оперативное акушерство: Пособие для врачей. Москва, 1954;
- Оперативное акушерство: Краткое руководство для врачей и студентов. Ереван, 1963.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- А. М. Агаронов (К 40-летию врачебной, научно-педагогической и общественной деятельности) // АГ. 1960. № 4;
- А. М. Агаронов (Некролог) // Там же. 1962. № 6;
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998-276 с. ISBN 99930-1-001-7
- Биографический словарь профессоров Одесского медицинского института
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշոտ Մովսեսի Ահարոնով (ուկր.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ ![]() |
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 21 մահեր
- 1962 մահեր
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ մանկաբարձներ
- Հայ գինեկոլոգներ
- Բաշկիրիայի գիտության վաստակավոր գործիչներ
- Խորհրդային բժիշկներ