Jump to content

Տրախոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրախոմա
Տեսակհիվանդության տեսակը և ախտանիշ կամ նշան
ՊատճառC. trachomatis?
Բուժաքննությունֆիզիկալ զննում, մանրէաբանական կուլտուրա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և ակնաբանություն
ՀՄԴ-9076
Բուժումհակաբիոտիկ և surgical procedure?
 Trachoma Վիքիպահեստում

Տրախոմա (լատիներեն՝ trachōma, հին հունարեն՝ τραχύς , թարգմանաբար՝ հին հունարենից «անհարթ»), եգիպտական օֆթալմիա, աչքի լորձաթաղանթի քրոնիկա կան վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է աչքի շաղկապենու բորբոքային հաստացմամբ և սպիական հյուսվածքի առաջացմամբ։ Հարուցիչը պատկանում է ատիպիկ վիրուսների (խլամիդիաներ) խմբին, որը գրավում է միջանկյալ տեղ տիպիկ վիրուսների և ռիկետսիաների միջև։ Հիվանդությունը հիվանդ աչքից առողջին է փոխանցվում արտաթորանքներով (թարախ, լորձ, արցունք)՝ կեղտոտված ձեռքերի, թաշկինակի, երեսսրբիչի և այլ առարկաների, ինչպես նաև ճանճերի միջոցով։ Տրախոմաի գաղտնի շրջանը 7-14 օր է։ Սովորաբար ախտահարվում է աչքը։

Տրախոման ընթանում է կլինիկական 4 շրջաններով, որոնք տևում են մի քանի ամսից մինչև տասնյակ տարիներ։ Տրախոմայի առաջին շրջանին բնորոշ է լորձաթաղանթի ինֆիլտրացիան, պտկիկավոր գերաճը և ֆոլիկուլների առաջացումը։ Երկրորդ շրջանում (հիվանդության բուռն շրջան) վերոհիշյալ ախտանշաններն ավելի են զարգանում, հասունացած ֆոլիկուլներն սկսում են քայքայվել, դրանց տեղում հայտնվում են սպիներ։ Կոպաճառների ուժեղ ինֆիլտրացիայի պատճառով կոպերը հաստանում են, ծանրանում, կախվում են և դեմքին տալիս քնկոտ արտահայտություն։ Երրորդ շրջանում գերակշռում են սպիացման պրոցեսները, որոնց հետ կապված առաջանում են մի շարք բարդություններ․ կոպեզրերի ներշրջում (էնտրոպիոն), թարթիչների անկանոն աճ (տրիխիազ), կոպերի և ակնագնդի լորձաթաղանթի կպումներ, արցունքագեղձերի ծորանների սպիացումներ, աչքերի առաջային հատվածի չորացում, արցունքապարկի բորբոքումներ և այլն։

Չորրորդ շրջանում հիվանդության յուրահատուկ ախտանշաններից մնում են միայն սպիներն ու բարդությունները։ Այս շրջանում հիվանդն արդեն վարակիչ չէ շրջապատի համար, բայց 6 ամիս պետք է գտնվի հսկողության տակ։ Առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում տրախոման կարող է տարածվել նաև աչքի եղջերաթաղանթի վրա: Եղջերաթաղանթի ընդգրկումը պրոցեսի մեջ բավականին ծանրացնում է հիվանդի վիճակը, քանի որ եղջերաթաղանթը կարող է խոցոտվել, բարդանալ երկրորդային ինֆեկցիայով, իսկ առողջացումից հետո ամենաբարենպաստ դեպքում եղջերաթաղանթը պղտորվում է, դառնում անհարթ, որից հիվանդի տեսողությունը զգալի նվազում է։

Սուլֆանիլամիդներ, տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ, ֆերմենտներ (լիդազ), բարդությունների դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգելումը հիվանդների վաղ հայտնաբերում, կանոնավոր բուժում, սանլուսավորչական միջոցառումներ բնակչության շրջանում։ Տրախոման տարածված է աշխարհի շատ երկրներում (հիմնականում Ասիայում և ԱֆրիկայումԽՍՀՄ-ում, որպես մասսայական հիվանդություն, վերացվել է։ Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Տրախոմայով հիվանդների թիվը կազմում է մոտ 400 մլն, Տրախոմայից կուրացածներինը՝ 80 մլն։ 1947-ին ՀԽՍՀ առողջապահության մինիստրությանը կից կազմակերպվեց աչքի հիվանդությունների կենտրոն, որին ակտիվ օգնություն էր ցույց տալիս աչքի հիվանդությունների կլինիկան։ 1960-ական թվականներին ՀԽՍՀ-ում Տրախոման վերացավ։ Այդ գործին նպաստեցին Հ․ Ցիցիկյանի, Բ․ Մելիք-Մուսյանի, Ե․ Մեսրոպյանի, Ե․ Բլավացկայայի աշխատանքները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրախոմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 71