«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 81. | Տող 81. | ||
Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին: Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին: Ազգայնական և [[Իրրեդենտիզմ|իրրենդալիստական]] շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը: Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրեցին կայսրությանը: Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում: |
Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին: Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին: Ազգայնական և [[Իրրեդենտիզմ|իրրենդալիստական]] շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը: Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրեցին կայսրությանը: Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում: |
||
===Բալկանյան ապստամբություններ=== |
|||
====Հերցեգովինայի ապստամբություն==== |
|||
{{Հիմնական|Հերցեգովինա-բոսնիական ապստամբություն}} |
|||
1875 թվականի հուլիսին օսմանյան իշխանության դեմ ապստամբություն սկսվեց Հերցեգովինայում: Օգոստոսի դրությամբ գրեթե ամբողջ Հերցեգովինան ապստամբության մեջ էր և այն տարածվեց դեպի Բոսնիա: Ապստամբությանը սատարում էին ազգայնական կամավորականները Սերբիայից և Չեռնոգորիայից և Օսմանյան կայսրությունը ստիպված էր ավելի ու ավելի շատ զորք տրամադրել ապստամբությունը ճնշելու համար: |
|||
====Bulgarian Uprising==== |
|||
[[Պատկեր:Basibozuk-1877.jpg|thumb|Բաշի բոզուկների վայրագությունները [[Մակեդոնիա (տարածաշրջան)|Մակեդոնիայում]]:]] |
|||
Բոսնիա և Հերցեգովինայի ապստամբությունը ոգեշնչեց բուլղարացի հեղափոխականներին: 1875 թվականին բուլղարացիները ծրագրավորվեցին ապստամբել Օսմանյան կայսրության դեմ, սակայն այն մարվեց սկսելուց առաջ: 1876 թվականի գարնանը մեկ այլ ապստամբություն սկսվեց բուլղարական գողերի հարավ-կենտրոնական մասում, չնայած այս տարածաշրջանում կային մեծ թվով օսմանյան զորքեր: |
|||
Ապստամբությունը ճնշելու համար ստեղծվեց հատուկ թուրքական զինվորական կամիտե: Կանոնավոր (Նիզամ) և ոչ կանոնավոր զորքերը (բաշի բոզուկ) ուղարկվեցին բուլղարացիների դեմ կռվելու: Ոչ կանոնավոր զորքերը հիմնականում կազմված էին Բուլղարիայի տարածաշրջանների մուսուլմանական բնակչությունից, որոնցից շատերը Կովկասից գաղթած [[չերքեզներ]] էին կամ [[Ղրիմի թաթարներ]], որոնք արտաքսվել էին [[Ղրիմի պատերազմ]]ի ընթացքում: Թուրքական բանակը ճնշեց ապստամբությունը` կոտորելով 30.000 մարդու{{Sfn | Hupchick | 2002 | p = 264}}{{Sfn | Jonassohn | 1999 | pp = 209–10}}<ref>{{Citation | title = The Turkish empire from 1288 to 1914 | first = Baron George Shaw-Lefevre | last = Eversley | year = 1924 | page = 319}}</ref>{{Sfn | Jonassohn | 1999 | p = 210}}: Բատակի յոթ հազար գյուղացիներից հինգ հազարը սպանվեցին<ref>{{cite journal | last1 = (Editorial staff) | title = Massacre | journal = New Statesman | volume = 6 | issue = 139 | pages = 201–202 | date = 4 December 1915 | url = https://babel.hathitrust.org/cgi/pt?id=mdp.39015073107511;view=1up;seq=216}} ; see p. 202.</ref>: Բատակի և Պերուշտիցայի բնակչության մեծամասնությունը սրի քաշվեց{{Sfn | Jonassohn | 1999 | pp = 209–10}}: Ջարդերի կազմակերպիչներից շատերը հետագայում խրախուսվեցին օսմանյան բարձրագույն հրամանատարության կողմից{{Sfn | Jonassohn | 1999 | pp = 209–10}}: Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ սպանվել է 30.000-100.000 բուլղարացի: |
|||
== Տես նաև == |
== Տես նաև == |
12:12, 17 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Օսմանյան կայսրություն | Ռուսական կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
սուլթան Աբդուլ Համիդ II | ցար Ալեքսանդր II | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Օսմանյան կայսրություն 281 000 |
Ռուսական կայսրություն 737 355 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Օսմանյան կայսրություն 30 000 զոհ 90 000 զոհ՝ վերքերից |
Ռուսական կայսրություն 15 567 զոհ 56 652 վիրավոր |
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրքերեն՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան[1]: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնույամբ:
Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:
Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում[2]:
Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:
Հակամարտության նախապատմություն
Քրիստոնյաների և Օսմանյան կայսրության պայմանավորվածություն
1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին: Պայմանագրի ստորագրումից առաջ Օսմանյան կառավարությունը հրովարտակ ստորագրեց Հաթթը Շերիֆ անվանմամբ, որով հավասար իրավունքներ էր տրվում մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին[3] և դրա հետ կապված որոշակի բարեփոխումներ իրականացրեց: Օրինակ ոչ մուսուլմաններից հարկվող ջիզիե հարկատեսակը չեղարկվեց և ոչ մուսուլմաններին թույլատրվեց ծառայել բանակում[4]:
Այնուամենայնիվ, երկրում մնաց Զիմմի կարգավիճակը, ներառյալ քրիստոնյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը, դատարաններում չէին քննարկվում:
Լիբանանի ճգնաժամ 1860
1858 թվականին մարոնական գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց դրուզ ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն: Հարավային Լիբանանում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի: Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով[5][6]:
Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը: Այնուամենայնիվ, տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը[7]: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնացությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները[5]:
1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա: Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում: Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին: Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց Դամասկոսի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ ամերիկացի և հոլանդացի հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք:
Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Ֆուադ փաշան ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար[7]:
Կրետեի ապստամբություն 1866–1869
Կրետեի ապստամբությունը, որն սկսվել էր 1866 թվականին, արդյունք էր Օսմանյան կայսրության չհաջողված բարեփոխումների և կրետեցիների ցանկության Էնոզիսի միջոցով միանալ Հունաստանին[8]: Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ կղզին, բացառությամբ հինգ քաղաքների, որտեղ մուսուլմանները ամրացել էին: Հունական մամուլը գրում էր, որ մուսուլմանները կոտորում են հույներին, և լուրերը սփռվեցին ամբողջ Եվրոպայով: Հազարավոր հույներ կամավորագրվեցին և ուղարկվեցին կղզի:
Արկադի վանքի պաշարումը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց: 1866 թվականի նոյեմբերին 250 հույն զինվորներ և մոտ 600 կանայք և երեխաներ պաշարման մեջ ընկան 23.000 հիմնականում կրետեցի մուսուլմանների և օսմանյան զինվորների կողմից և այն մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում: Արյունալի ճակատամարտից հետո երկու կողմերն ունեցան մեծ թվով կորուստներ: Կրետեի հույները անձնատուր եղան, երբ զինամթերքը վերջացավ, սակայն սպանվեցին հանձնվելուց հետո[9]:
1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն Բարձր դուռ գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առան որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:
Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում
Չնայած հանդիսանալով Ղրիմի պատերազմի հաղթող կողմ` Օսմանյան կայսրությունը շարունակեց կորցնել հզորությունը և հեղինակությունը: Օսմանյան գանձարանի ֆինանսական վատ վիճակը ստիպեց Օսմանյան կայսրությանը մի շարք վարկեր ներգրավել օտարերկրյա պետություններից շատ բարձր տոկոսադրույքներով, որոնց պատճառով, չնայած տնտեսական բարեփոխումների Օսմանյան կայսրությունը հազիվ էր կարողանում մարել վորկերը: Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ մոտ 600.000 մուսուլման չերքեզներ արտաքսվեցին Ռուսների կողմից Կովկասից դեպի Անատատոլիայի սևծովյան նավահանգիստներ, ինչը շատ թանկ նստեց Օսմանյան կայսրության վրա[10]:
Նոր եվրոպական համակարգ
1814 թվականին հիմնադրված Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը ցնցումների ենթարկվեց 1859 թվականին, երբ Ֆրանսիան և Ավստրիան ներքաշվեցին Իտալիայի պատերազմին: Դրանից հետո տեղի ունեցան Գերմանիայի վերամիավման պատերազմները, երբ Պրուսիայի թագավորությունը կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի գլխավորությամբ պարտության մատնեց Ավստրիային 1866 թվականին և Ֆրանսիային 1870 թվականին, իսկ Ավստրո-Հունգարիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի առաջադեմ տերությունը: Բրիտանիան Ղրիմի պատերազմից հետո զբաղված էր Իռլանդական հարցով և Արդյունաբերական հեղափոխությունից ծագաց հասարական խնդիրներով և որոշեց չխառնվել եվրոպական գործերին: Բիսմարկը չէր ցանկանում Օսմանյան կայսրության փլուզման հաշվին նոր թշնամիներ ձեռք բերել, որը կբերեր նոր պատերազմի, և Օսմանյան կայսրության փլուզումից հետո հնարավոր ռիսկերից խուսափելու համար ստեղծեց Երեք միապետների դաշինքը Ավստրիայի ու Ռուսաստանի հետ` թողնելով Ֆրանսիային մեկուսացված մայրցամաքում:
Ֆրանսիան պատասխանեց ազգային ազատագրական շարժումներին աջակցմամբ, հատկապես, եթե դրանք առնչվում էին երեք միապետներին և սուլթանին: Այսպիսով Լեհաստանի ապստամբությունները և Բալկանյան թերակղզու ազգային ազատագրական շարժումները հովանավորում էր Ֆրանսիան: Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել իր իրավունքները Սև ծովում ի հակադրություն Ֆրանսիայի ազդեցության բալկաններում, ռուսները առաջ էին տանում Պանսլավիզմը, համաձայն որի բոլոր սլավոնները պետք է միավորվեն Ռուսաստանի գլխավորությամբ: Սա կարելի էր իրագործել երկու կայսրությունների հաշվին, որտեղ ապրում էին սլավոնների մեծ մասը` Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների:
Ռուսաստանը Ղրիմի պատերազմից հետո
Ռուսաստանը ավարտեց Ղրիմի պատերազմը նվազագույն տարածքային կորուստներով, սակայն ստիպված էր դուրս հանել Սևծովյան նավատորմը և Սևաստոպոլի ռազմական բազաները: Ռուսաստանի միջազգային հեղինակությունը ընկել էր և Ղրիմի պատերազմի ռևանշը դարձավ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հիմնական նպատակը: Ռևանշի հասնելը հեշտ չէր, քանի որ Փարիզի պայմանագրով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան, միայն Պրուսիան էր Ռուսաստանի կողմից:
Ռուսաստանի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Գորչակովը պահանջեց դաշինք կնքել Պրուսիայի և նրա կանցլեր Բիսմարկի հետ: Ռուսաստանը անուղղակի սատարեց Պրուսիային Դանիայի(1864), Ավստրիայի (1866) և Ֆրանսիայի (1870) դեմ պատերազմներում: 1871 թվականի մարտին օգտվելով Ֆրանսիայի պարտությունից և Գերմանիայի աջակցությունից` Ռուսաստանը հասավ Փարիզի պայմանագրի 11-րդ հոդվածի փոփոխմանը և վերականգնեց Սևծովյան նավատորմը:
Սակայն Փարիզի պայմանագրի մյուս կետերը մնացին անփոփոխ, հատկապես 8-րդ հոդվածը, որով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան: Այդ պատճառով Ռուսաստանը զգույշ էր Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում` գործողությունները համաձայնացնելով եվրոպական տերությունների հետ: Պատերազմը Թուրքիայի հետ կհանգեցներ դեմ դուրս գալ Մեծ տերություններին և Ռուսաստանը սպասում էր հարմար պահի:
Բալկանյան ճգնաժամ 1875–1876
Օսմանյան վերահսկողությունը Բալկանների նկատմամբ շարունակեց վատթարանալ 19-րդ դարում, քանի որ կենտրոնական կառավարությունը գնալով կորցնում էր վերահսկողությունը տարածաշրջանների նկատմամբ: Եվրոպական տերությունների կողմից հրահրված բարեփոխումները փոքր ինչ լավացրեցին քրիստոնյա բնակչության հետ հարաբերությունները, սակայն վնասեցին մեծաքանակ մուսուլման բնակչության հետ հարաբերությունները: Բոսնիա և Հերցեգովինայում տեղի ունեցան մուսուլման բնակչության կազմակերպած նվազագույնը ապստամբությունների երկու ալիք, վերջինը` 1850 թվականին:
Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին: Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին: Ազգայնական և իրրենդալիստական շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը: Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրեցին կայսրությանը: Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում:
Բալկանյան ապստամբություններ
Հերցեգովինայի ապստամբություն
1875 թվականի հուլիսին օսմանյան իշխանության դեմ ապստամբություն սկսվեց Հերցեգովինայում: Օգոստոսի դրությամբ գրեթե ամբողջ Հերցեգովինան ապստամբության մեջ էր և այն տարածվեց դեպի Բոսնիա: Ապստամբությանը սատարում էին ազգայնական կամավորականները Սերբիայից և Չեռնոգորիայից և Օսմանյան կայսրությունը ստիպված էր ավելի ու ավելի շատ զորք տրամադրել ապստամբությունը ճնշելու համար:
Bulgarian Uprising
Բոսնիա և Հերցեգովինայի ապստամբությունը ոգեշնչեց բուլղարացի հեղափոխականներին: 1875 թվականին բուլղարացիները ծրագրավորվեցին ապստամբել Օսմանյան կայսրության դեմ, սակայն այն մարվեց սկսելուց առաջ: 1876 թվականի գարնանը մեկ այլ ապստամբություն սկսվեց բուլղարական գողերի հարավ-կենտրոնական մասում, չնայած այս տարածաշրջանում կային մեծ թվով օսմանյան զորքեր:
Ապստամբությունը ճնշելու համար ստեղծվեց հատուկ թուրքական զինվորական կամիտե: Կանոնավոր (Նիզամ) և ոչ կանոնավոր զորքերը (բաշի բոզուկ) ուղարկվեցին բուլղարացիների դեմ կռվելու: Ոչ կանոնավոր զորքերը հիմնականում կազմված էին Բուլղարիայի տարածաշրջանների մուսուլմանական բնակչությունից, որոնցից շատերը Կովկասից գաղթած չերքեզներ էին կամ Ղրիմի թաթարներ, որոնք արտաքսվել էին Ղրիմի պատերազմի ընթացքում: Թուրքական բանակը ճնշեց ապստամբությունը` կոտորելով 30.000 մարդու[11][12][13][14]: Բատակի յոթ հազար գյուղացիներից հինգ հազարը սպանվեցին[15]: Բատակի և Պերուշտիցայի բնակչության մեծամասնությունը սրի քաշվեց[12]: Ջարդերի կազմակերպիչներից շատերը հետագայում խրախուսվեցին օսմանյան բարձրագույն հրամանատարության կողմից[12]: Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ սպանվել է 30.000-100.000 բուլղարացի:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Crowe, John Henry Verrinder (1911). «Russo-Turkish Wars (1828-29 and 1877-1878 - The War of 1877-78)». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. XXIII (REFECTORY to SAINTE-BEUVE) (11th ed.). Cambridge, England and New York: At the University Press. էջեր 931–936. Վերցված է 19 July 2018-ին – via Internet Archive.
- ↑ Mrŭchkov, Vasil (2011). Labour Law in Bulgaria. Kluwer Law International. էջ 120. ISBN 978-9-041-13616-9.
- ↑ Hatt-ı Hümayun (full text), Turkey: Anayasa.
- ↑ Vatikiotis, PJ (1997), The Middle East, London: Routledge, էջ 217, ISBN 0-415-15849-4.
- ↑ 5,0 5,1 «Lebanon», Country Studies, US: Library of Congress, 1994.
- ↑ Churchill, C (1862), The Druzes and the Maronites under the Turkish rule from 1840 to 1860, London: B Quaritch, էջ 219.
- ↑ 7,0 7,1 Shaw, Shaw, էջեր 142–43
- ↑ Robson, Maureen M. (1960). «Lord Clarendon and the Cretan Question, 1868-9». The Historical Journal. 3 (1): 38–55.
- ↑ Stillman, William James (March 15, 2004), The Autobiography of a Journalist (ebook), vol. II, The Project Gutenberg, eBook#11594.
- ↑ Finkel, Caroline (2005), The History of the Ottoman Empire, New York: Basic Books, էջ 467.
- ↑ Hupchick, 2002, էջ 264
- ↑ 12,0 12,1 12,2 Jonassohn, 1999, էջեր 209–10
- ↑ Eversley, Baron George Shaw-Lefevre (1924), The Turkish empire from 1288 to 1914, էջ 319
- ↑ Jonassohn, 1999, էջ 210
- ↑ (Editorial staff) (4 December 1915). «Massacre». New Statesman. 6 (139): 201–202. ; see p. 202.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Պատերազմներ այբբենական կարգով
- Հայկական հարց
- Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
- 1878 հակամարտություններ
- 1877 հակամարտություններ
- Բուղարիայի ժամանակակից պատմություն
- Ռումինիայի պատերազմներ
- Սերբիայի պատերազմներ
- Չեռնոգորիայի պատերազմներ
- Բուլղարիայի պատերազմներ
- Ռուս-թուրքական պատերազմներ
- Հայաստանի ժամանակակից պատմություն