«Հակոբ Կոջոյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
Cat-a-lot: Removing from Category:Երևան քաղաքում մահացածներ |
||
Տող 71. | Տող 71. | ||
[[Կատեգորիա:1969 մահեր]] |
[[Կատեգորիա:1969 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]] |
|||
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ]] |
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ]] |
06:24, 14 Հունիսի 2018-ի տարբերակ
Հակոբ Կոջոյան | |
---|---|
Ի ծնե | Հակոբ Կարապետի Կոջոյան |
Ծնվել է | Դեկտեմբեր 13 1883 |
Ծննդավայր | Ախալցխա |
Վախճանվել է | Ապրիլ 24 1959 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1907) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սասունցի Դավիթ |
Աշակերտներ | Աշոտ Մամաջանյան և Կարապետ Տիրատուրյան |
Պարգևներ | |
Հակոբ Կոջոյան Վիքիդարանում | |
Hakob Kojoyan Վիքիպահեստում |
Հակոբ Կարապետի Կոջոյան (1883, դեկտեմբեր 13, Ախալցխա - 1959, ապրիլ 24, Երևան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ[2]։
Կենսագրություն
- 1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, 1900-1901 թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին
- 1905-1907 թթ. սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում
- 1909 թվականին զորակոչվել է բանակ
- 1912-1914 թթ. աշխատել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ
- 1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում
- 1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում
- 1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Կոջոյանը վերադարձել է Երևան
- 1945-1954 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
Ստեղծագործական գործունեություն
Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թթ. Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում։
Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։[3]
1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թ.՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է[4] Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։
Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։
Անհատական ցուցահանդեսներ
Պատկերասրահ
-
Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանը
Հղումներ
Հակոբ Կոջոյանի մասին ակադեմիկոս Վ. Հարությունյանի կայքում
Ծանոթագրություն
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Կազմող և առաջաբանի հեղինակ` Մարտին Միքայելյան (2009). Հակոբ Կոջոյան: Ալբոմ. Երևան: «Գրաբեր» հրատարակչություն. էջ 112. ISBN 978-9939-819-00-6.
- ↑ Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում
- ↑ «Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ».
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հակոբ Կոջոյան կատեգորիայում։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կոջոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կոջոյան» հոդվածին։ |
|
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- 1883 ծնունդներ
- 1969 մահեր