«Գրաֆիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.5.4) (Ռոբոտը ավելացնում է․: tr:Grafik
Տող 83. Տող 83.
[[sv:Grafisk teknik]]
[[sv:Grafisk teknik]]
[[ta:வரைகலை]]
[[ta:வரைகலை]]
[[tr:Grafik]]
[[uk:Графіка]]
[[uk:Графіка]]
[[ur:تخطیط]]
[[ur:تخطیط]]

06:42, 10 փետրվարի 2013-ի տարբերակ

Գրաֆիկա (հուն. γραφικος- գրում եմ), կերպարվեստի տեսակ , որը ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն): Գրաֆիկական նկարը ստեղծվում է թղթի վրա (հազվադեպ մետաքսի կամ մագաղաթի վրա) թղթի գույնի և գծի օգնությամբ` մատիտով (մատիտանկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկերով (կավճանկար) և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով:
Գրաֆիկայի արտահայտչական միջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը: Գրաֆիկան լինում է նաև գունավոր, սակայն գույնի դերը համեմատաբար սահմանափակ է: Գծանկար որպես ստեղծագործության ինքնուրույն բնագավառ, ընդհանուր կողմեր ունի գեղանկարչության հետ: Ջրաներկը, գուաշը, կավճաներկը, տեմպերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական այնպես էլ բնույթով ու ոճով գեղարվեստական աշխատանքներ ստեղծելիս: Գրաֆիկան դիմում է նկարչական բոլոր ժանրերին` թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ:

Պատկեր:Փորագրիչը.jpg
Փորագրիչը աշխատանքի ժամանակ

Պատմությունը

Գրաֆիկական նկարչությունը, մասնավորապես գծանկարը` կերպարվեստի ամենահին տեսակն է (ժայռապատկեր, անտիկ սափորանկարչություն): Նախապես գրաֆիկա տերմինը օգտագործվել է գրչության և վայելչագրության առնչությամբ: Միջնադարյան մանրանկարչության և վերածննդի արվեստում ընդլայնվել է գրաֆիկայի արտահայտչական միջոցները:Գրքի տպագրության գյուտից հետո զարգացել են փորագրությունը պղնձի վրա, օֆորտը, փայտագրությունը, վիմագրությունը և գրքի գրաֆիկան:

Ստեղծագործություններ

Գրաֆիկայի վարպետները

Պատկեր:Ofort.jpg
Փորագրությունը պղնձի վրա և նրա արտատպումը

Պատկերասրահ