Գրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդիկավոր գրիչ

Գրիչ, թանաքով գրելու գործիք, որի օգնությամբ կարելի է հետք թողնել որևէ մակերևույթի վրա, հիմնականում` թղթի: Տարբերում են գրիչների հետևյալ տեսակները.

  • Փետուրով գրիչներ
  • Թանաքով գրիչներ
  • Գնդիկավոր գրիչներ
  • Ինքնահոս գրիչներ
  • Գելային գրիչներ
  • Գունավոր նշիչներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

փետուրե գրիչներ` փոփոխվող մետաղական փետուրներով

Գրող փետուրները հայտնի են հին ժամանակներից, մոտավորապես մ.թ.ա. 3000 տարի առաջ, այն հատում էին եղեգի ցողուններից։ Անգլերեն pen բառը (գրիչ, թռչնի փետուր), ծագում է լատիներեն penna (թռչնի փետուր) բառից, մեծ տարածում են գտել սագի փետուրներից պատրաստված գրիչները, որոնք սրում էին արմատից։ Մ.թ.ա. 6-րդ դարից շատ քաղաքակրթություններ փետուրները օգտագործել են հազարավոր տարիներ։ Լավագույն տեսակները պատրաստվում էին կարապի, հնդկահավի և սագի փետուրներից, որովհետև նրանք ունեին մեծ չափերի փետուրներ։ Պոմպեյի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են փետուրների բրոնզե տարբերակներ, սակայն լայն տարածում նրանք գտել են 18-րդ դարի վերջին։ 100 տարի անց հայտնվեցին ինքնահոս գրիչները, որոնց համար կաթիլային համակարգ մտածել է Նյու Յորքի հայտնի վաճառական, գրենական պիտույքներ վաճառող Լ. Ե. Ուոտերմանը (L.E. Waterman)։

1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն (László Bíró), հենվելով մեքենաների և զենքերի համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի պատրաստման մեթոդներից, կաթիլային անոթին ավելացրեց գնդիկավոր մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց գնդիկավոր գրիչը։

Ռուսերեն անվանումը «ручка» (ծագել է рука (ձեռք) բառից) սկզբում նշանակում էր միայն փետուր պահող (перодержатель)[1]` գրող գործիքի բռնակը: Այնուհետև գրիչ անվանեցին ամբողջ գործիքը, իսկ փետուր բառը դուրս եկավ գործածությունից:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960-ական թվականներից Ֆիշերը մշակել է Space Pen գրիչները, որոնք կարող էին աշխատել զրոյական մթնոլորտային ճնշման տակ, էքստրեմալ ջերմային պայմաններում: Մինչ այդ ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) իր լուսնային ծրագրի համար մատիտներ էր օգտագործում, սակայն վերջիններս անընդհատ կոտրվում էին և վտանգավոր էին տիեզերագնացի համար (կարող էին ընկնել նրա աչքի մեջ): Բացի այդ, փայտը թթվածնային մթնոլորտում հրդեհավտանգ էր: Պետք է նշել, որ այս գրիչները միակը չեն, որոնք կարող են օգտագործվել տիեզերքում, սովորական գնդիկավոր գրիչները վատ չեն օգտագործվում:
  • Գոյություն ունի մի լեգենդ-խնդուկ, որի համաձայն NASA-ն միլիոն դոլլար է ծախսել հատուկ գնդիկավոր գրիչ մշակելու համար, որն օգտագործվի անկշռելիության պայմաններում, իսկ ռուսները տիեզերքում մատիտ էին օգտագործում: Այս առակը սովորաբար ասվում է խնդիրների լուծման ազգային նկարագրման մոտեցումը ցույց տալու նպատակով: Այն հիմքում իրական փաստեր չունի[2]:
  • 1980-ական թվականներից արտադրվեցին գրիչներ, որոնց հակառակ ծայրով կարելի էր մաքրել գրածը: Արտադրվում էին կապույտ, սև և կարմիր թանաքներով: Դրանք դուրս եկան գործածությունից` թանաքի ցածր որակի և կոնկրետ օգտագործման ոլորտի բացակայության պատճառով։
  • Ճանաչված հոբբի կա, որը ծագել է Ճապոնիայում և տարածվել ամբողջ աշխարհում (ռուս.՝ пенспиннинг) կամ գրիչի պտտում։ Այստեղ գլխավոր դեր են կատարում գրիչը և մատների շարժումը։
  • 21-րդ դարի սկզբին մեծ տարածում գտան տակտիկական գրիչները։ Սովորական գրիչներ էին` կափարիչով, սակայն պատրաստված ալյումինից, տիտանից կամ չժանգոտվող մետաղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. Д. Феллер Как рождаются и живут слова. — 1964. — 194 с.
  2. Чем пишут в космосе?