Լասլո Բիրո
| Լասլո Բիրո László Bíró | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1899[1] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] |
| Մահացել է | հոկտեմբերի 24, 1985[3][4][1] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[5][6] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | հունգարերեն |
| Կրոն | լյութերականություն |
| Մասնագիտություն | գյուտարար, լրագրող և քանդակագործ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Լասլո Բիրո (հունգ.՝ Bíró László, սեպտեմբերի 29, 1899[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - հոկտեմբերի 24, 1985[3][4][1], Բուենոս Այրես, Արգենտինա[5][6]), հունգարացի լրագրող, գնդիկավոր գրիչի գյուտարարը։
Կենսագրություն և փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասլո Բիրոն ծնվել է Բուդապեշտում հրեայի ընտանիքում։ 1938 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա՝ բնակվելով Փարիզում, իսկ 1943 թվականին մեկնել է Արգենտինա և հաստատվել այնտեղ։
Բիրոն մասնագիտությամբ լրագրող էր, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Բիրոն եղբոր՝ մասնագիտությամբ քիմիկոս Գեորգիի հետ ստեղծում է գրիչի նոր տեսակ, որի շարժման ժամանակ ծայրը գլորվում էր և հավասարաչափ թանաքը բաշխում թղթի վրա։ 1943 թվականի հունիսի 10-ին նա իր գյուտի համար ստանում է արտոնագիր։
Կարծիք կա, որ Լասլո Բիրոն գրիչը ստեղծել է Բրիտանական ռազմաօդային ուժերի պատվերով։ Զինվորականները ցանկանում էին ունենալ նոր գրիչ, որը կգրեր ցանկացած բարձրության վրա՝ անկախ մթնոլորտի ճնշումից։
Բիրոյի ծննդյան օրը Արգենտինայում նշվում է որպես գյուտարարի օր։ Գնդիկավոր գրիչները այդ երկրում Բիրոյի պատվին կոչվում են «բիրոմե»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #124864384 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 http://articles.latimes.com/1985-10-26/business/fi-13351_1_fountain-pens
- 1 2 http://global.britannica.com/biography/Laszlo-Jozsef-Biro
- 1 2 El País (իսպ.) — Madrid: PRISA, 1976. — ISSN 1576-3757; 1134-6582
- 1 2 National Geographic Society (U.S.) National Geographic — Washington: National Geographic Society, 1888. — ISSN 0027-9358; 1044-6613; 1931-1524; 1939-9235
- ↑ https://www.invent.org/inductees/laszlo-josef-biro
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Բիրո» հոդվածին։ |
| ||||||||||||||||