Գնդիկավոր գրիչ
Գնդիկավոր գրիչ, գրիչի տարատեսակ: Այս գրիչով գրելիս թանաքը գնդիկի միջոցով թղթի վրա է տարածվում ռեզերվուարից:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմված է միջուկից (սովորաբար պլաստիկ ձողիկից), որը լցված է մածուկի նմանությամբ թանաքով, և գնդիկ ունեցող գրող ծայրից, որը տեղադրված է միջուկի վերջնամասում:
Ծայրակալը կազմված է խողովակից (պղնձյա, պողպատյա և այլն)[1], որը մի ծայրով մտնում է միջուկի մեջ, և փոքրիկ մետաղյա գնդիկից, որը խողովակի մյուս ծայրում ունի ոչ մեծ անցք այնպես, որ իր մի ծայրը դուրս է գալիս խողովակից:
Գնդիկները պատրաստում են ամուր նյութից, օրինակ՝ պողպատից կամ կարբիդի վոլֆրամից, իսկ հատուկ մշակումից հետո ստանում են անհրաժեշտ տեսքը և որակը:
Գնդաձև լինելու և գնդիկի ու խողովակի ծայրակալի միջև եղած արանքի շնորհիվ գնդիկը կարող է պտտվել: Թանաքը միջուկից իջնում է խողովակի ծայրակալի միջով, հասնում գնդիկին, ինչի արդյունքում գնդիկի մի կողմը թանաքոտվում է: Գրելիս գնդիկը պտտվում է թղթի և գնդիկի միջև առկա շփման ուժի հաշվին, գնդիկի՝ թանաքով թրջված կողմը հայտնվում է խողովակի արտաքին հատվածում, և թանաքը գնդիկից տեղափոխվում է թղթի վրա: Թանաքի խտությունն ու մածուցիկությունը պետք է լինի այնպիսին, որ այն չհոսի միջուկից ո՛չ բաց ծայրից, ո՛չ խողովակի և գնդիկի միջև եղած արանքից, կպչի գնդիկին և տեղափոխվի թղթի վրա, այդ իսկ պատճառով թանաքը պետք է բավականաչափ արագ չորանա թղթի վրա, ահա թե ինչու փետրավոր գրիչների թանաքը չի համապատասխանում գնդիկավոր գրիչներին:
Գնդիկավոր գրիչների համար նախատեսված թանաքն ստեղծվում է յուղային հիմքի վրա՝ պիգմենտների և ներկանյութերի ավելացմամբ, որոնք թանաքին տարատեսակ գույներ ու երանգներ են հաղորդում:
Կառուցվածքի պարզության շնորհիվ գնդիկավոր գրիչներն էժան են և մեծ տարածում ունեն:
Արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիչի գործողության սկզունքն[2][3] արտոնագրվեց Ջոն Լաուդի[4] կողմից 1888 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ում: Հետագա տարիներին հայտնագործվեցին և արտոնագրվեցին գնդիկավոր գրիչների տարբեր տեսակներ. 1904 թվականի մայիսի 3-ին՝ Ջորջ Պարկերի կողմից, 1916 թվականին՝ Վան Վետչեն Ռեյզբերգի կողմից:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցյալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գնդիկավոր գրիչներն արտադրվում էին Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմա-օդային ուժերի պատվերով, քանի որ սովորական փետրավոր գրիչներն ինքնաթիռում արտահոսք էին ունենում, ինչը պայմանավորված էր բարձրության հավաքմանը զուգահեռ ճնշման ուժի նվազմամբ:
1943 թվականի հունիսի 10-ին Միլթոն Ռեյնդոլսն ԱՄՆ-ում արտոնագրեց գնդիկավոր գրիչը:
1953 թվականին ֆրանսիացի Մարսել Բիքը կատարելագործեց և պարզեցրեց առուցվածքը՝ ստանալով գնդիկավոր գրիչի արտադրության մեջ ամենաէժան (մեկանգամյա օգտագործման) տեսակը, որը կոչվում էր Bic Cristal:
ԽՍՀՄ-ում գնդիկավոր գրիչները տարածում գտան 1950-ական թվականներին. այն բանից հետո, երբ դրանց զանգվածային արտադրությունն սկսեց 1950 թվականի աշնանը, ինչը տեղի էր ունենում շվեյցարական սարքավորմամբ[5]: Միջուկները և գրող ծայրերը սակավաթիվ էին, այդ պատճառով էլ բնակչության շրջանում մեծ տարածում ուներ կենցաղային տեխնիկայի[6] արհեստանոցներում գրիչների միջուկների լիցքավորումը:
Վարպետն սկզբում ամուր մետաղալարով հակառակ կողմից գնդիկը միջուկից բրդում է դեպի մագնիսը, հետո միջուկը դնում էր հատուկ հաստոցի մեջ և բռնատեղի շարժմամբ՝ վերևից ներքև էր քաշում գրող թանաքը, հետո ճնշում էր գործադրում գնդիկի վրա, վերջում գնդիկն իր տեղն էր ընկնում: Ամբողջը մաքրում էր հնոտիով: Ողջ գործընթացը գնահատվում էր ընդամենը մի քանի կոպեկ: Միջուկի հաճախ լիցքավորման պատճառով գնդիկը կոտրվում էր, ժամանակի ընթացքում նման գրիչն սկսեց «բաց թողնել»:
Մի որոշ ժամանակ խորհրդային դպրոցների տարրական դասարաններում թույլ չէին տալիս օգտվել նման գրիչներից՝ համարելով, որ դրանցով հնարավոր չէ ունենալ ճիշտ և գեղեցիկ ձեռագիր (առաջին գնդիկավոր գրիչներն զգալիորեն վատ էին գրում փետրավոր գրիչներից)[7][8]: Գնդիկավոր գրիչների որակի խախտմամբ այդ արգելքն աստիճանաբար վերացվեց:
Այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից գնդիկավոր գրիչը հայտնագործվել է 1931 թվականին հունգարացի լրագրող Լասլո Բիրոյի (հունգ.՝ László József Bíró) կողմից, արտոնագրվել է 1938 թվականին: Արգենտինայու, որտեղ երկար տարիներ ապրել է լրագրողը, այդ գրիչներն անվանում են ի պատիվ նրա՝ «բիրոներ»:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «How does a ballpoint pen work?»։ Engineering։ HowStuffWorks։ 1998–2007։ Վերցված է նոյեմբերի 16, 2007
- ↑ Collingridge, M. R. et al. (2007) "Ink Reservoir Writing Instruments 1905–20" Transactions of the Newcomen Society 77(1): pp. 69–100, p. 69
- ↑ [Japes P. Mannings, "Reservoir, Fountain, and Stylographic Pens"], Journal of the Society of Arts, 27 October 1905, p. 1150
- ↑ Great Britain Patent No. 15630, 30 October 2008
- ↑ Шарики да ролики. // The New Times, 15.11.2010
- ↑ Ерш Ершович. Заправка стержней шариковых ручек от Ярославской «Точной механики»(ռուս.) // Путь к коммунизму : газета. —Ростов, 1973. — № 5 от 9 января.
- ↑ Происхождение ручки /К. Сергеев (С. Курий)/ «Время Z» № 3/2006
- ↑ «К. А. Богданов. «Из истории клякс: Филологические наблюдения»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-14-ին։ Վերցված է 2018-11-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գնդիկավոր գրիչ Վիքիպահեստում |
---|
- «Карманное перо», «Наука и жизнь», № 3, 2010
- Николай Корзинов։ «Семь интересных фактов о шариковой ручке»։ National Geographic Россия։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-12-ին։ Վերցված է 2013-06-12
- A history of the ballpoint pen.
- Did Biros really revolutionise writing? – BBC News – 24 October 2006
- Laszlo Biro on Jewish.hu's list of famous Hungarians
- The Ballpointer online journal covering ballpoint pen artwork