Գրիչ ռոլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գելային գրիչով գրություն

Գրիչ ռոլլեր, գրիչի տարատեսակ՝ թանաքով լցված միջուկով և միջուկի վերջում գնդիկային ծայրով։ Ի տարբերություն տարածված գնդիկավոր գրիչների, որոնցում գրող հիմնական նյութը թանաքի մածուկն է, ռոլլեր գրիչներում կիրառվում է գել կամ նմանատիպ այլ ներկանյութ՝ ջրային հիմքի վրա։ Ավելի քիչ մածուցիկության շնորհիվ թանաքն ավելի լավ է ներծծվում, ինչը թույլ է տալիս այս գրիչներին հետք թողնել, որն իր թողած հետքով նման է փետրավոր գրիչների[1] թողած հետքին։ Գրող գունդը, որպես կանոն, ունի 0,5 կամ 0,7 մմ տրամագծով չափս։

1998 թվականին Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեցին ռոլլեր գրիչների 2 ստանդարտներ՝ ISO 14145-1[2] և ISO 14145-2[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ռոլլեր գրիչը մշակվել է ճապոնական Ohto Co ընկերության կողմից 1963 թվականին[4]։ Գելային գրիչները 1984 թվականին[5] հայտնագործվեցին մեկ այլ՝ Sakura Color Products Corp. ճապոնական ընկերության կողմից։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլլեր գրիչը խոշոր պլանով. այդ գրիչով գրված է Ա տառը:

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդիկավոր գրիչների համեմատությամբ՝ ռոլլեր գրիչների հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզ ու հեշտ լինելն է։ Գրելու համար պահանջվում է հնարավորինս քիչ ճնշում այն մակերևույթի վրա, որի վրա գրում եք, ինչի շնորհիվ ձեռքի մկանն ավելի քիչ է ձգվում, ինչպես և փետրավոր գրիչների դեպքում։ Բայց, ի տարբերությւն վերջիններիս, քարթրիջների փոփոխումը շատ ավլի հեշտ է տեղի ունենում։ Բացի այդ, ռոլլեր գրիչները տարբերվում են.

  • գույների մեծ ընտրությամբ
  • ավելի հստակ գծերով՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ
  • գրավոր տեքստի ավելի լավ մեքենայագրությամբ։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերությունների շարքում կարելի է նշել թանաքի մեծ ծախսը և փոքր ծավալը՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ։ Ինչպես նաև հավանական է, որ մի քիչ ավելի շատ կարող է հոսել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Отличительные черты ручек-роллеров» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  2. «ISO 14145-1:1998 - Roller ball pens and refills - Part 1: General use» (անգլերեն). Iso.org. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  3. «ISO 14145-2:1998 - Roller ball pens and refills - Part 2: Documentary use (DOC)» (անգլերեն). Iso.org. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  4. «Профиль OHTO CO» (անգլերեն). OHTO CO., LTD. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  5. «History of Pens & Writing Instruments» (անգլերեն). ask.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]