Ապրանքային սակավություն ԽՍՀՄ-ում
Խորհրդային միության ապրանքային սակավություն (դեֆիցիտ), խորհրդային պլանային տնտեսությանը բնորոշ երևույթ, առանձին ապրանքատեսակների մշտական սակավություն, որոնք գնորդները, չնայած գումարի առկայության, անկարող էին ձեռք բերել[1]։
Դեֆիցիտը հանդիսանում է պլանային տնտեսության անբաժանելի մասը, քանի որ կենտրոնացված պլանավորումն ի վիճակի չէ հաշվի առնել ո՛չ ապրանքային դիրքերի հսկայական քանակությունը, ո՛չ էլ մարդկանց մշտապես փոփոխվող պահանջները[2]։
Տարբեր ծավալներով և տարբեր ոլորտներում ապրանքային սակավությունը բնորոշ էր ԽՍՀՄ գոյության գրեթե ողջ ժամանակաշրջանում և ձևավորեց «վաճառողի տնտեսագիտությունը». արտադրողները և առևտրի համակարգը պլանային տնտեսության և մրցակցության բացակայության պայմաններում շահագրգռված չէին ապահովել ապրանքի բարձր որակ և գրավիչ տեսք, որակյալ սպասարկում, ճիշտ ժամանակին մատակարարում և այլն։ Պլանային տնտեսության խոչընդոտների պատճառով վաճառքից պարբերաբար անհետանում էին նույնիսկ առաջին անհրաժեշտության ամենահասարակ ապրանքները։ Այս երևույթը բնորոշ էր ոչ միայն զանգվածային օգտագործման ապրանքերին, այլև զգալի չափով խոշոր արդյունաբերական արտադրությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ն. Սպիրիդոնովա, Теоретический анализ экономических систем:Учебное пособие.Стандарт третьего поколения, Սանկտ Պետերբուրգ, ISBN 9785496000352։
- ↑ «Q&A: Thomas Sowell, Hoover Institution, Senior Fellow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.