Space Pen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Space Pen AG-7

Space Pen (ռուս.՝ спэйс пэн, «տիեզերական գրիչ», հայտնի է նաև այլ անվամբ՝ Zero Gravity Pen՝ «անկշռելիության գրիչ»), Fisher Spacepen Co. ընկերության կողմից պատրաստված և վաճառվող գնդիկավոր գրիչ, որի մեջ թանաքը գտնվում է հատուկ քարթրիջի մեջ՝ ճնշման ներքո։ Ստեղծողների պնդմամբ՝ կարող է գրել անկշռելիության պայմաններում, ջրի տակ, թաց և յուղոտ թղթի վրա, ցանկացած անկյան ներքո, էքստրեմալ ջերմաստիճանի պայմաննրում։ Այդ իսկ պատճառով այն լայն կիրառում ունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի տիեզերական նախագծերում, ինչպես նաև ամերիկացի զբոսաշրջիկների մոտ, երբ անհրաժեշտ է լինում գրառում կատարել քաղաքակրթությունից զուրկ հեռավոր մի վայրում։

Ֆիշերի տիեզերական գրիչը հայտնագործվել է ամերիկացի գյուտարարների և ձեռներեց Պոլ Ֆիշերի (անգլ.՝ Paul C. Fisher) կողմից։ Այն թողարկվում էր Բոուլդեր Սիթիում, Նևադա նահանգ, ԱՄՆ։ Այդ նույն ժամանակ հայտնվեցին նաև այլ արտադրողներ, ովքեր արտադրեցին այդ գրիչներից՝ պարաետրերի և հատկանիշների նմանությամբ։

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող գնդիկը պատրաստված է կարբիդի վոլֆրամից և այնքան ճշգրիտ է դրված, որ արտահոսքը բացառվի։ Տիքսատրոպիայի թանաքը սովորական վիճակում կարծր է և գրելիս ջրիկանում է. ճնշվում է սեղմված ազոտի առկայությամբ։ Հաստատվում է, որ այս գրիչով կարելի է գրել 3 անգամ ավելի շատ, քան սովորական գնդիկավոր գրիչով (բայց սա, ամեն դեպքում, պայմանական է)։ Այն նաև կարող է գրել մինչև 3810 մ բարձրության վրա։ Աշխատող ջերմաստիճանների ընդգրկումը −35-ից մինչև 120 °C է։ Ծառայում է մինչև 100 տարի։

Կիրառումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի տիեզերական նախագծերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական գնդիկավոր գրիչին ծանրության ուժ է անհրաժեշտ։ Դա հեշտ է ստուգել. պատի վրա գրիչը վատ է գրում։ Գոյություն ունի քաղաքային լեգենդ. ՆԱՍԱ-ն ծախսել է 1 մլն դոլար, որպեսզի ստեղծի այնպիսի գրիչ, որն ընդունակ կլինի գրելու անկշռելիության մեջ, ռուսներն օգտվում էին հասարակ մատիտից[1]։ Իրականում մինչև 1967 թվականը ամերիկացի տիեզերագնացներն իրենց գրառումների համար օգտագործում էին կա՛մ գունավոր նշիչներ, կա՛մ մեխանիկական մատիտ (արտադրական ծախսի տեսանկյունից՝ մեկ մատիտի համար ծախսվում էր մոտ 100 դոլար)։ Իսկ ահա խորհրդային տիեզերագնացներն օգտագործում էին մոմե մատիտներ[2], քանի որ գրաֆիտե մատիտները փոքրիկ փշրանքներ էին բաց թողնում։

ՆԱՍԱ-ն ոչ մի միջոց չհատկացրեց Ֆիշերին և չսուբսիդավորեց նա կողմից ստեղծվող գրող գործիքի պատրաստումը։ Նա այն ինքնուրույն հայտնագործեց, իսկ հետո ՆԱՍԱ-ին առաջարկեց փորձարկել այն։ Դրանից հետո AG7 Space Pen-ն ընդունվեց ամերիկյան և խորհրդային (արդյունքում նաև՝ ռուսական) տիեզերագնացության գործակալությունների կողմից՝ հետագա օգտագործման նպատակով։ Ապոլոն ծրագրի համար մեկ գրիչի միջին արժեքը կազմեց 6 դոլար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. snopes.com: NASA Space Pen
  2. «Fisher Space Pen». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]