Սուրբ Հարություն եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի
Церковь Святого Воскресения
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՆոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1791
Ներկա վիճակգերազանց
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ՃարտարապետՅուրի Ֆելտեն
ՀիմնադիրՀովհաննես Լազարյան
Կառուցման սկիզբմայիսի 4 1791
Կառուցման ավարտ1793
Հիմնադրված1791
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Resurrection church (Saint Petersburg) Վիքիպահեստում

Սուրբ Հարություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого ВоскресенияՀայ առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի հայկական գերեզմանատան մոտ[1]։

Ներկա դրությամբ վանքի առաջնորդը Սարգիս Չոփուռյանն է[2]։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում առաջին հայերը հաստատվել էին դեռ Պետրոս I կայսեր օրոք։ Մինչև 1791 թվականը նրանց թաղվում էին Սմոլենսկի գերեզմանատանը, սակայն 1791 թվականից Եկատերինա II կայսրուհու հրամանով բացվում է առանձին հայկական գերեզմանատուն։ Միաժամանակ՝ 1791 թվականի մայիսի 4–ին գերեզմանին կից կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին։

Եկեղեցու շինարարությունը սկսվել է Պետերբուրգի հայ համայնքի առաջնորդ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ։ 1791 թվականին ռուս-շվեդական պատերազմում զոհվում է իր միակ որդին՝ Արտեմը, և եկեղեցին սկզբնական շրջանում կառուցվում է որպես ընտանեկան դամբարան։ 1793 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծումը։

Եկեղեցու նախագծի հեղինակն է Յուրի Ֆելտենը, ով հայկական եկեղեցիներ էր կառուցել Սանկտ Պետերբուրգում (Սուրբ Կատարինե) և Մոսկվայում (Սուրբ Խաչ). Եկեղեցին կառուցել են ճարտարապետներ Եգոր Սոկոլովը, Պորտոն և Բերնիկովը։

1901 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Կոչետովի նախագծով նրան կից կառուցվել է եկեղեցական տուն, որի պատերը զարդարված են հայկական ճարտարապետական նախշերով ու քանդակներով։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1930–ական թվականներին եկեղեցին փակվել է և օգտագործվել որպես քանդակագործության արհեստանոց։ Միայն 1988 թվականին եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։

Արդի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին եկեղեցու դիմաց կանգնեցվել է երևանցի վարպետ Ա․Հովսեփյանի կողմից պատրաստված խաչքար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ХРАМЫ ЦЕНТРА САНКТ-ПЕТЕРБУРГА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  2. Адреса и телефоны действующих церквей Ново-Нахичеванской и Российской Епархии ААЦ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]