Ռոնալդ Կուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Կուման
հոլ.՝ Ronald Koeman
Ռոնալդ Կումանը 2014 թվականի հունվարին
Անձնական տվյալներ
Ազգությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1963 (61 տարեկան)
Ծննդավայր Զանդամ, Նիդերլանդներ
Հասակ 181 սմ
Քաշ 82 կգ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ ԲԵԿ
Նիդերլանդներ Գրոնինգեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980-1983 Նիդերլանդներ Գրոնինգեն 89 (33)
1983-1986 Նիդերլանդներ Այաքս 64 (23)
1986-1989 Նիդերլանդներ ՊՍՎ

98 (51)
1989-1995 Իսպանիա Բարսելոնա 191 (67)
1995-1997 Նիդերլանդներ Ֆեյենորդ 61 (19)
Ազգային հավաքական
1983-1994 Նիդերլանդներ Նիդերլանդներ 78 (14)
Մարզչական կարիերա
1997-1998 Նիդերլանդներ Նիդերլանդներ օգնական
1998-2000 Իսպանիա Բարսելոնա օգնական
2000-2001 Նիդերլանդներ Վիտեսս
2001-2005 Նիդերլանդներ Այաքս
2005-2006 Պորտուգալիա Բենֆիկա
2006-2007 Նիդերլանդներ ՊՍՎ
2007-2008 Իսպանիա Վալենսիա
2009 Նիդերլանդներ ԱԶ
2011-2014 Նիդերլանդներ Ֆեյենորդ
2014-2016 Անգլիա Սաութհեմփթոն
2016-2017 Անգլիա Էվերթոն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոնալդ Կուման (հոլ.՝ Ronald Koeman , МФА [ˈroˑnɑlt ˈkumɑn], մարտի 21, 1963(1963-03-21)[1], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, երկու անգամ ճանաչվել է Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ[2]։ 2020 թվականի օգոստոսի 19-ին նշանակվել է «Բարսելոնա ՖԱ» ակումբի գլխավոր մարզիչ[3]։

Համարվում է համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ պաշտպաններից մեկը․ 533 խաղում խփել է 193 գոլ[4]։ Հայտնի է որպես լավ տուգանայիններ իրացնող ֆուտբոլիստ։ Գոլերի մեծամասնությունը խփել է տուգանայիններից[5]։ 1991-1992 թվականների Եվրոպայի գավաթի խաղարկությունում տուգանայինից խփած գնդակի շնորհիվ թիմը հաղթանակ տարավ[6], Կումանի թիմը մրցում էր իտալական «Սամպդորիա»-ի դեմ։

Կումանի մեծ եղբայրը՝ Էրվին Կումանը, հայտնի է որպես լավ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել «Այաքս», «ՊՍՎ», «Բարսելոնա», «Ֆեյենորդ» ակումբներում։

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչի կարգավիճակով աշխատել է «Վիտեսս», «Այաքս», «Բենֆիկա», «ՊՍՎ» ակումբներում։ 2007-2008 թվականներին գլխավորելով իսպանական «Վալենսիան», Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս եկավ եզրափակիչ փուլ և այնտեղ հաղթեց «Խետաֆե»-ին 3։1 հաշվով[8][9]։

2011 թվականի հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ Կումանը պետք է գլխավորի «Ֆեյենորդը»[10]։ 2012 թվականի հունվարի 16-ին Ֆեյենորդի հետ կնքեց նոր պայմանագիր[11], որի համաձայն Կումանը ակումբում պետք է մնար մինչև 2013 թվականի հունիսի 30-ը[12]։

2014 թվականի հունիսի 16-ին Կումանը տեղափոխվեց անգլիական «Սաութհեմփթոն ՖԱ», ըստ պայմանագրի մարզիչը ակումբում կմնար մինչև 2017 թվականը։ Կումանի օգնականն է ակումբում նրա ավագ եղբայր Էրվինը։

2016-2018 թվականներին Կումանը գլխավորել է անգլիական «Էվերթոն ՖԱ»

2018-ին նշանակվում է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։Կումանը ազգային հավաքականը հասցրեց Ազգերի լիգայի եզրափակիչ,որտեղ Կումանի թիմը պարվեց Պորտուգալիային 0։1 հաշվով։

2020 թվականի օգոստոսի 19-ին Կումանը նշանակվում է կատալոնական Բարսելոնա ՖԱյի գլխավոր մարզիչ,փոխարինելով իսպանացի մասնագետ Կիկե Սետյենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Filling the Boots: A case for Koeman». www.totalbarca.com. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  3. "The World's most successful Top Division Goal Scorers of all time among defensive players" by the IFFHS.
  4. «Ronald Koeman». www.fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Benfica-coach Koeman hoopt op stunt tegen Barcelona». NU.nl (Dutch). 2006 թ․ մարտի 27. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. "Strikers' trademark goals: the Thierry Henry control-and-place, the Romario toe-poke and more". The Telegraph. Retrieved 5 December 2013
  7. «110 facts about Real Madrid on their 110th anniversary». Goal.com. 2012 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  8. "Zo vierde Koeman de zege op Duitsland". NRC Handelsblad (in Dutch). 8 May 2008. Retrieved 15 April 2013.
  9. «Koeman agrees to join Valencia». The Guardian. 2007 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. Lowe, Sid (2008 թ․ ապրիլի 21). «King's Cup half empty for Koeman». The Guardian. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Koeman succeeds Van Gaal at AZ». UEFA.com. 2009 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Feyenoord appoint Ronald Koeman as new head coach». The Guardian. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Կուման» հոդվածին։