Էրվին Կուման
Էրվին Կուման հոլ.՝ Erwin Koeman | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1961[1] (64 տարեկան) | ||
| Ծննդավայր | Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 179 սանտիմետր | ||
| Քաշ | 73 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Էրվին Կուման (հոլ.՝ Erwin Koeman, սեպտեմբերի 20, 1961[1], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը ներկայումս Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է։
Կումանը ծնվել է Հյուսիսային Հոլանդիայի Զանստադ համայնքում։ Որպես կիսապաշտպան՝ նա երեք հանդիպում է անցկացրել «Գրոնինգեն», երկուսը՝ «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբներում, ինչպես նաև ազգային և եվրոպական գավաթներ է նվաճել բելգիական «Մեխելեն» ակումբի կազմում։ 1983-1994 թվականներին Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով Եվրո 1988-ի հաղթող և մասնակցելով 1990 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում։
Կումանը մարզել է Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության «Ֆեյենորդ», երկու անգամ «Վալվեյկ» ակումբները, ինչպես նաև «Ուտրեխտ» ակումբը։ Մարզել է նաև Հունգարիայի և Օմանի ֆուտբոլի ազգային հավաքականները։ Նա նաև եղել է իր կրտսեր եղբոր՝ Ռոնալդ Կումանի գլխավոր մարզչի օգնականը Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» և «Էվերթոն» ակումբներում, ինչպես նաև Նիդերլանդների ազգային հավաքականում։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կիսապաշտպան՝ Կումանը խաղացել է «Գրոնինգեն», «Մեխելեն» ակումբներում, որոնց հետ նա նվաճել է Բելգիայի առաջնությունը 1989 թվականին և 1988 թվականի Գավաթակիրների գավաթը թիմի ծաղկման շրջանում։ Խաղացել է նաև «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբում, որի հետ նրանք դարձել են լիգայի չեմպիոններ 1990/91 և 1991/92 թվականներին[2]։
Կումանը եղել է Նիդերլանդների հավաքականի անդամ, որը հաղթել է 1988 թվականի Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև մասնակցել է 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ, նա խաղադաշտ է դուրս եկել 31 անգամ՝ երկու անգամ գոլ խփելով 1983-1994 թվականներին[3][4]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կումանը խաղային կարիերան ավարտել է «Գրոնինգենում» 1998 թվականին և դարձել «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի երիտասարդական թիմի մարզիչ[5]։ 2001 թվականի հոկտեմբերին Էրիկ Գերետսի գլխավորությամբ նշանակվել է գլխավոր մարզչի օգնական[6], իսկ 2004/05 մրցաշրջանում դարձել է «Վալվեյկ» ակումբի մարզիչ։ Նա մեկ մրցաշրջան ղեկավարել է «Վալվեյկը»՝ նախքան «Ֆեյենորդ» տեղափոխվելը[7]։ 2006 թվականի մարտին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2009 թվականի ամառը: Այնուամենայնիվ, 2007 թվականի մայիսի 3-ին Կումանը հայտարարել է իր անհապաղ հրաժարականի մասին՝ անհաջող մրցաշրջանից հետո մոտիվացիայի հետ կապված խնդիրների պատճառով, որում «Ֆեյենորդն» ի վերջո զբաղեցրելել է յոթերորդ տեղը։[8]
Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ապրիլի 24-ին Կումանը դարձել է Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ[9]։ Մայիսի 23-ին իր նորամուտի ժամանակ թիմը ընկերական խաղում տանը 3:2 հաշվով հաղթել է Եվրոպայի չեմպիոն Հունաստանին․ հյուրերը չէին պարտվել օգոստոսից ի վեր[10]։ Թիմը չի կարողացել որակավորվել 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Իսկ Կումանը չի հաղթել իր վերջին չորս խաղերից ոչ մեկում, որոնցից վերջին անգամ 2010 թվականի հունիսին 6:1 հաշվով պարտվել է իր հայրենի Նիդեռլանդներին։ Հուլիսի 23-ին նա հեռացվել է աշխատանքից, իսկ նրա փոխարեն նշանակվել է մինչև 20 տարեկանների թիմի մարզիչ Շանդոր Էգերվարին[11]։
Վերադարձ Նիդերլանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011/12 մրցաշրջանի մեկնարկից առաջ Կումանը մեկ տարվա պայմանագրով նշանակվել է «Ուտրեխտի» նոր գլխավոր մարզիչ[12], սակայն 2011 թվականի հոկտեմբերի 18-ին նա հրաժարական է տվել[13]։
2012 թվականի մարտի 17-ին Կումանը աշխատանքի է ընդունվել առաջին դիվիզիոնում երրորդ տեղը զբաղեցրած «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբում[14]։ «Հելմոնդ» ակումբից փլեյ-օֆֆում կրած պարտությունից հետո նա հաջորդ մրցաշրջանում վերադարձել է «Վալվեյկ»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[15]։ Նրա երկրորդ մրցաշրջանը Վալվեյկում ավարտվել է 2014 թվականի մայիսին՝ փլեյ-օֆֆ փուլում Ռոտերդամի «Էքսելսիոր» ակումբից 4:2 հաշվով կրած պարտությունից հետո[16]։
Մենեջերի օգնական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 16-ին Կումանը նշանակվել է իր եղբոր՝ Ռոնալդի օգնական Անգլիայի Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» թիմում[17]։ Երկու տարի անց նրանք տեղափոխվել են «Էվերթոն», որը հանդես էր գալիս նույն լիգայում[18]։ Ռոնալդ Կումանը աշխատանքից հեռացվել է 2017 թվականի հոկտեմբերին, երբ թիմը ներքևից երրորդն էր[19]։
2018 թվականի օգոստոսի 3-ին Կումանը դարձել է հայրենակից Ֆիլիպ Կոկուի օգնականը «Ֆեներբահչե» ակումբում[20]։ Կոկուն հեռացվել է հոկտեմբերի վերջին, երբ թիմը զբաղեցրել է 15-րդ տեղը բարձրագույն խմբում, և Կումանը դարձել է գլխավոր մարզչի պաշտոնակատար[21]։ Նորամուտը նշել է նոյեմբերի 2-ին՝ 2։ 2 հաշվով խաղալով «Գալաթասարայ» ակումբի հետ[22]։ Նա օգնել է թիմին դուրս գալ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, նախքան դեկտեմբերի 14-ին Էրսուն Յանալի նշանակումը[23]։
Օման
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փետրվարին Կումանը նշանակվել է Օմանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Հոլանդիայի հավաքականի իր հայրենակից Պիմ Վերբեկին։ Կումանը երկու տարվա պայմանագիր է կնքել, և նրան հանձնարարվել է նախապատրաստել թիմը մոտակա Քաթարում կայանալիք 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[24]։ Նա իր նորամուտը նշել է մարտի 20-ին՝ Կուալա Լումպուրում կայացած 2019 թվականի ռազմաօդային ուժերի գավաթի խաղարկությունում 5։ 0 հաշվով հաղթելով Աֆղանստանին[25], և երկու օր անց եզրափակչում 11-մետրանոցներով հաղթել է Սինգապուրին[26]: Նա աշխատանքից ազատվել է դեկտեմբերի 16-ին՝ Պարսից ծոցի արաբական պետությունների գավաթի 24-րդ խաղարկության խմբային փուլից դուրս մնալուց հետո[27]։
Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունիսին Կումանը նշանակվել է Իսրայելի Պրեմիեր լիգայում հանդես եկող Երուսաղեմի «Բեյթար» ակումբի մենեջեր։ Վեց ամիս անց հրաժարական է տվել, իսկ նրա վերջին խաղը 2։ 0 հաշվով պարտություն է կրել «Բնեյ Սախնին» ակումբից[28]։ 2022 թվականի մայիսին Կումանը հայտարարվել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի օգնական իր եղբոր՝ Ռոնալդի կողմից և իր պարտականությունները ստանձնել է 2023 թվականի հունվարի 1-ին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ goal.com: Hungary Coach Erwin Koeman Targets Euro 2012 Qualification
- ↑ Netherlands, FootballDatabase.com
- ↑ Erwin Koeman, RSSSF
- ↑ netherlands.worldcupblog.org: Erwin Koeman to Hungary: another export! Արխիվացված 11 Օգոստոս 2010 Wayback Machine
- ↑ Népszabadság online: Orbán rárúgja az ajtót Koemanra(չաշխատող հղում) (hu)
- ↑ origo.hu: Erwin Koeman ült le a Feyenoord kispadjára (hu)
- ↑ origo.hu: Erwin Koeman felállt a Feyenoord-kispadról (hu)
- ↑ «Hungary appoint Erwin Koeman». World Soccer. 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Papantonopoulou, Vassiliki (2008 թ․ մայիսի 24). «Greece suffer from Koeman influence». UEFA. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Hungary sack Koeman». Times Live. 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ van Leeuwen, Gerrit (2011 թ․ մայիսի 31). «Koeman takes over at Utrecht». Sky Sports. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Erwin Koeman quits as Utrecht coach». Fox Sports. 2011 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Erwin Koeman nieuwe trainer FC Eindhoven» [Erwin Koeman new manager of FC Eindhoven] (Dutch). RTL Nieuws. 2012 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Koeman to take over at RKC». Sky Sports. 2012 թ․ ապրիլի 25. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Degradatie harde realiteit voor RKC» [Relegation hard reality for RKC] (Dutch). NOS. 2014 թ․ մայիսի 18. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Southampton Appoint Koeman Boss». Sky News. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Hunter, Andy (2016 թ․ հունիսի 14). «Ronald Koeman confirmed as Everton manager after leaving Southampton». The Guardian. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Hunter, Andy (2017 թ․ հոկտեմբերի 23). «David Unsworth in temporary charge after Ronald Koeman sacked by Everton». The Guardian. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Erwin Koeman appointed Cocu's assistant at Fenerbahce». Turkish Football News. 2018 թ․ օգոստոսի 3.
- ↑ Hawkey, Ian (2018 թ․ հոկտեմբերի 31). «Fenerbahce enter derby with Galatasaray amid chaotic start to the season». The National. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Işik, Arda Alan (2018 թ․ նոյեմբերի 13). «Sad but true reality of Fenerbahçe». Daily Sabah. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Struggling Fenerbahce turn to former coach Yanal». France 24. 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Church, Michael (2019 թ․ փետրվարի 21). «Koeman replaces Verbeek as Oman head coach». Reuters. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Avineshwaran, T. (2019 թ․ մարտի 21). «Oman thrash Afghanistan to reach Airmarine Cup final». The Star. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Koeman wins first trophy as new Oman football coach». Times of Oman. 2019 թ․ մարտի 24. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Erwin Koeman sacked». Muscat Daily. 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Erwin Koeman resigns as Beitar Jerusalem coach». The Jerusalem Post. 2021 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Toekomstig bondscoach Ronald Koeman kiest voor broer Erwin als assistant» [Future national coach Ronald Koeman chooses brother Erwin as assistant] (հոլանդերեն). NOS. 2022 թ․ մայիսի 20.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Կուման» հոդվածին։ |
| ||||||