Ջոն Էվերեթ Միլլե
Ջոն Էվերեթ Միլլե (անգլ.՝ John Everett Millais, հունիսի 8, 1829[1][2][3][…], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5] - օգոստոսի 13, 1896[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][5]), անգլիացի գեղանկարիչ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից մեկը[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլեն ծնվել է Սաութհեմփթոն քաղաքում և սկսել է նկարել սովորել ինը տարեկանում[13]։ 1838 թվականին, երբ ակնհայտ դարձան նրա ընդունակությունները, ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն[14]։
Ակադեմիա, «Պրեռաֆայելիտների եղբայրություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թ. դեկտեմբերին, 11 տարեկան հասակում ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիա, ակադեմիայի ամբողջ պատմության մեջ դառնալով ամենաերիտասարդ ուսանողը։ Ակադեմիայում Ջոնը սովորեց վեց տարի[15]։ 1843 թվականին նա արծաթե մեդալ ստացավ նկարի համար։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/John_Everett_Millais_-_Pizarro_seizing_the_Inca_of_Peru.jpg/263px-John_Everett_Millais_-_Pizarro_seizing_the_Inca_of_Peru.jpg)
15 տարեկանում հիանալի տիրապետում էր վրձնին։ 1846 թվականին նրա «Պիսառոն գերի է վերցնում պերուացի ինկերին» պատմական կտավը ցուցադրվեց ակադեմիայի ամառային ցուցահանդեսի ժամանակ։ Արդյունքում քննադատները ճանաչեցին կտավը, որպես այդ տարվա ակադեմիական ցուցահանդեսի լավագույն կտավ[13][16]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Sir_John_Everett_Millais_002.jpg/220px-Sir_John_Everett_Millais_002.jpg)
1848 թվականին Միլանի ցուցահանդեսներից մեկի ժամանակ ծանոթանում է Ուիլյամ Հոլման Հանտի և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ և նրանց հետ միասին հիմնադրում «Պրեռաֆայելիտների եղբայրությունը»[17]։
Նրա վաղ աշխատանքները բնութագրվում են զգալի մանրամասնությամբ, հատկապես «Քրիստոսը հայրական տանը» (Christ In The House Of His Parents, 1850 թվական, Լոնդոն) կտավը, որը համարեցին չափազանց իրատեսական և «Թայմս» թերթում անվանեցին «զայրացուցիչ»։ Սակայն Միլլեին դա չշփոթեցրեց, և նա շարունակեց իր արվեստը պրեռաֆայելիտների շրջանում։ Իրականում Միլլեի կտավների տեխնիկական կատարելությունը առանձնանում էր այլ գեղանկարիչների շրջանում, այդ իսկ պատճառով Միլլեի աշխատանքները միշտ ընդունում էին ակադեմիայի ցուցահանդեսների ժամանակ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/JEMillais_London.jpg/220px-JEMillais_London.jpg)
Նրան աջակցում էր քննադատ Ջոն Ռասկին, ով միանգամից նկատել էր Միլլեի տաղանդը։
1853 թվականի ամռանը Ռասկին և նրա կինը՝ Էֆֆին Միլլեին, հրավիրեցին ամռանը գնալ Գլենֆինլաս։ Միլլեն և Էֆֆին սիրեցին միմյանց և նրա սկանդալային ամուսնալուծությունից հետո ամուսնացան։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/John_Everett_Millais_-_Ophelia_-_Google_Art_Project.jpg/220px-John_Everett_Millais_-_Ophelia_-_Google_Art_Project.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/John_Everett_Millais_-_Mariana_-_Google_Art_Project.jpg/220px-John_Everett_Millais_-_Mariana_-_Google_Art_Project.jpg)
Եղբայրության անկումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնությունը փոխեց Միլլեին. ընտանիքը պահելու համար նա պետք է արագ և մեծ քանակությամբ կտավներ ստեղծեր և թանկ վաճառեր։
Միլլեն հրաժարվեց պրեռաֆայելիտների գաղփարներից և հայացքներից, հատկապես «Սեր Իզյումբրաս» (1857 թվական) կտավը, որտեղ նկարիչը հեռացել էր պրեռաֆայելիտների տեխնիկայից, Ռասկին անվանեց «նույնիսկ ոչ անհաջող, այլ աղետալի»։ Փոխարենը Միլլեն մեծ ճանաչում ձեռք բերեց և մեծ կարողություն վաստակեց՝ 30 հազար ֆունտ, տարվա ընթացքում նա դարձավ դիմանկարիչ, մասամբ բնանկարիչ (ընդ որում Միլլեն բնանկարները նկարում էր ոչ թե պատվերով, այլ որպես հոբբի) և դարձավ առաջին անգլիացի նկարիչը, ով ստացել է բարոնետի տիտղոս (1885 թվական)։ 1896 թվականին նա նախագահ ընտրվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Որպես կանոն Միլլեն նկարում է հայտնի մարդկանց դիմանկարներ, ովքեր բարձր դիրք են գրավում հասարակության մեջ։
Ներկայումս Միլեն համարվում է XIX դարի կեսերի անգլիացիների ամենասիրելի նկարիչներից մեկը։
Առավել հայտնի է «Օֆելյա» (անգլ.՝ Ophelia, 1851-1852 թվականներ) կտավը, որտեղ պատկերված է Ռոսսետտիի սիրելին՝ Էլիզաբեթ Սիդալը։ Մյուս հայտնի կտավը՝ «Հասած բալը» («Cherry Ripe», 1879 թվական):'
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1848 թվական՝ «Ռոմեո և Ջուլիետի մահը» (The Death of Romeo and Juliet) (Մանչեստերի արվեստի պատկերասրահ)
- 1848-1849-ական թվականներ՝ «Իզաբելլա» (Isabella)
- 1850 թվական՝ «Քրիստոսը հայրական տանը» (Christ In The House Of His Parents) (Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)
- 1851 թվական՝ «Մարիաննա» (Mariana)
- 1852 թվական՝ «Օֆելյա» կամ «Օֆելյայի մահը» (Ophelia), (Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)
- 1856 թվական՝ «Աշնանային տերևներ» (Autumn Leaves)
- 1862 թվական՝ «Հավատա ինձ» (Trust Me)
- 1868 թվական՝ «Վանեսսա» (Vanessa)
- 1873 թվական՝ «Վառելափայտ ձմռան համար» (Winter Fuel), (Մանչեստերի արվեստի պատկերասրահ)
- 1873 թվական՝ «Էֆֆի Միլլեի դիմանկարը» (Portrait of Effie Millais)
- 1875 թվական՝ «Հոկտեմբերյան ցուրտ» (Chill October)
- 1886 թվական՝ «Օճառի պղպջակներ» (Bubbles)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Everett (Sir) Millais (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb122101159
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.britannica.com/biography/Sir-John-Everett-Millais-1st-Baronet
- ↑ 7,0 7,1 http://www.artnet.com/artists/sir-john-everett-millais/
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 https://rkd.nl/explore/artists/56135
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Kindred Britain
- ↑ Фамилия произносится на манер французского языка: Merriam-Webster OnLine. В русских источниках нередко встречается «Миллес».
- ↑ 13,0 13,1 «Милле, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Tate Britain| Past Exhibitions | Millais». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Путеводитель по искусству. Под ред. Яна Чилверса. - М.: ОАО Издательство «Радуга», 2002
- ↑ Шестаков В. П. Прерафаэлиты: мечты о красоте. - М.: Прогресс-Традиция, 2004. ISBN 5-89826-217-2.
- ↑ Екатерина Беляева. Плодовит по семейным обстоятельствам. Выставка Джона Миллеса открылась в Амстердаме. - Газета «Культура» № 9, 12 марта 2008 г., с. 15
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Էվերեթ Միլլեն World Art կայքում(չաշխատող հղում)
- Կենսագրությունը «Արվեստի հանրգիտարան» կայքում Արխիվացված 2017-01-07 Wayback Machine
- Sir John Everett Millais: An Overview(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Էվերեթ Միլլե» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 8 ծնունդներ
- 1829 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Օգոստոսի 13 մահեր
- 1896 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Պրեռաֆայելիտներ
- Անգլիացի նկարիչներ
- Բրիտանացի նկարիչներ
- 19-րդ դարի անգլիացի նկարիչներ
- Բրիտանացի պատկերազարդողներ