Շերիլ Քոուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերիլ Քոուլ
Շերիլ Քոուլը Կաննի կինոփառատոնում, 2014 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCheryl Cole
Ի ծնե անունՇերիլ էնն Քոուլ
Cheryl Ann Cole
Ծնվել էհունիսի 30, 1983(1983-06-30)[1][2] (40 տարեկան)
Նյուքասլ-ափոն-Թայն, Թայն և Ուիր
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Ժանրերփոփ, R&B
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլPolydor Records (2002 - այժմ)
Fascination Records (2006 - այժմ)
will.i.am music group (2010 - այժմ.)
ԿրթությունԱրքայական բալետի դպրոց
ԱնդամակցությունGirls Aloud?
ԿապվածWill.i.am, Wretch 32, Tinie Tempah, Travie McCoy, August Rigo
ԱմուսինԷշլի Քոուլ
Կայքcherylcoleofficial.com
 Cheryl (singer) Վիքիպահեստում

Շերիլ Էնն Քոուլ (անգլ.՝ Cheryl Ann Cole), ամուսնությունից հետո՝ Ֆերնանդես Վերսինի[3] (անգլ.՝ Fernandez-Versini), ծնված Տվիդի (անգլ.՝ Tweedy, հունիսի 30, 1983(1983-06-30)[1][2], Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, մոդել, բարերար։ Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին առաջին համարի հինգ մենակատարային սինգլներով (2014 թվական)։

«Girls Aloud»-ի հետ միասին Քոուլը թողարկում է քսանմեկ սինգլ (նրանք բոլորը մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակը, չորս սինգլներ զբաղեցնում են առաջին հորիզոնականը), հինգ ստուդիական ալբոմներ, լավագույն հիթերի մեկ հավաքածու և ռեմիքսների երկու ալբոմ (երկու ալբոմներ զբաղեցնում են առաջին տեղը «UK Albums Chart»-ում), ինչպես նաև հինգ անգամ նոմինացվում է «Brit Awards»-ում, հաղթելով «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգով[5]։

«3 Words» առաջին մենակատարային ալբոմը (2009 թվական) դառնում է եռակի «պլատինե», իսկ «Fight for This Love» սինգլը զբաղեցնում է առաջին տեղերը Մեծ Բրիտանիայի երկրներում, Իռլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում։ «Parachute» սինգլն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում։ «Messy Little Raindrops» (2010 թվական) ալբոմը դառնում է «պլատինե»։ «Promise This» ալբոմից սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին դիրքից։ «A Million Lights» (2012 թվական) երրորդ ստուդիական ալբոմը Բրիտանիայում արժանանում է «ոսկե» կարգավիճակի։ «Call My Name» սինգլը երկրորդ ամենաարագ վաճառված սինգլը Բրիտանիայում 2012 թվականին և նույնպես մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին տեղից։ «Only Human» (2014 թվական) չորրորդ ստուդիական ալբոմը արժանանում է «արծաթե» սերտիֆիկատի և անվանվում է «ամենակապակցված ալբոմը երգչուհու ամբողջ կարիերայի ընթացքում»։ «Crazy Stupid Love» ստեղծագործությունը (2014 թվական) դառնում է չորրորդ սինգլը Քոուլի կարիերայում, որը գլխավորում է բրիտանական հիթ-շքերթը։ «I Dont Care»-ը (2014 թվական) դառնում է հինգերորդ սինգլը երգչուհու կարիերայում, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին «համար մեկ» հինգ սինգլներով[6]։

Շերիլը նաև ճանաչվում է «ոճի սրբապատկեր»[7][8][9], հայտնվելով բրիտանական «Vogue», «Elle» և «Harper’s Bazaar» ամսագրերի կազմերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլ Էնն Տվիդին ծնվել է Նյուքասլ-ափոն-Թայնում։ Նա եղել է իր մոր (Ջոան Կալլահան) հինգ երեխաներից չորրորդը և հոր (Գերի Տվիդի) ավագ երեխան[10]։ Շերիլն ունի կրտսեր հարազատ եղբայր՝ Հարրի (ծնվել է 1987 թվականին Նյուքասլում), ինչպես նաև երեք ավագ արգանդակից (եղբայրներ Ջոզեֆ և Էնդրյու և քույր Ջիլիան)[11]։ Նրա ծնողները երբեք ամուսնացած չեն եղել, նրանք բաժանվում են, երբ Շերիլը տասնմեկ տարեկան էր[12]։

Շերիլը պարերով հետաքրքրվում էր մանուկ հասակից, նա սկսում է զբաղվել դրանով չորս տարեկանից։ Ինը տարեկանում ընդունվել է «The Royal Ballet» դպրոցը[13]։ Բացի դրանից, Շերիլը շահում է բազմաթիվ մոդելային մրցույթներ։ Նա նաև հայտնվում է «Centrica»-ի երկու գովազդներում, իր կրտսեր եղբայր Հարրիի հետ միասին։ 13 տարեկանում բեկ-վոկալ է աշխատում քիչ հայտնի բրիտանական խմբի մոտ։

Շերիլը Նյուքասլում սովորել է Walker Comprehensive School դպրոցում։ Դպրոցից հետո նա տեղավորվում է աշխատանքի ռեստորանում, որպես մատուցողուհի[14]։

Girls Aloud[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլը 2002 թվականին քասթինգ է անցնում «Popstars: The Rivals» ռեալիթի-շոուի համար, երգելով «S Club 7» խմբի «Have you ever» երգը[15]։ Ծրագիրը, որը հանդիսանում է միջազգային «Popstars» ֆրանշիզի երկրորդ բրիտանական սերիան, ցուցադրում է երկու հակամարտող խմբերի ստեղծումը՝ «տղաների» և «աղջիկների», որոնցից յուրաքանչյուրը կազմված էր հինգ անդամից։ Այնուհետև կազմավորված խմբերը մրցակցում էին մեկը-մյուսի հետ «UK Singles Chart»-ի առաջին տեղի համար։ Մի քանի հազար մարդ ամբողջ Բրիտանիայում մասնակցություն են ունենում քասթինգին, հուսալով դառնալ ռեալիթի-շոուի մասնակից։ Ժյուրին՝ բրիտանացի պրոդյուսեր Պիտ Ուոտերմանը, իռլանդացի երաժշտական մենեջեր Լուիս Ուոլշը և երգչուհի Ջերի Հոլլիուելը, որպես եզրափակչի մասնակիցներ ընտրում են տաս աղջիկների և տաս պատանիների։ Այդ եզրափակիչի մասնակիցները բեմ էին դուրս գալիս ամեն շաբաթ օր կենդանի ելույթներով (աղջիկները և տղաները հերթականությամբ)։ Յուրաքանչյուր շաբաթ այն մասնակիցը, ով հավաքել էր ամենաքիչ քանակի ձայներ հեռախոսային քվեարկության արդյունքում, լքում էր շոուն։ Նադին Կոլյը, Սառա Հարդինգը, Նիկոլա Ռոբերթսը, Կիմբեռլի Ուոլշը և Շերիլ Քոուլը կազմավորում են նոր խումբ՝ «Girls Aloud», ըստ հանդիսականների 2002 թվականի նոյեմբերի 30-ի քվեարկության։

Խմբի նորամուտային «Sound of the Underground» սինգլն առաջին հորիզոնականին է հասնում «UK Singles Chart»-ում[16]։ «Girls Aloud»-ը սինգլի ձայնագրությունն անցկացրեցին ամենակարճ ժամանակում՝ խմբի կազմավորման և հիթ-շքերթում առաջին հորիզոնականին հասնելու ընթացքում։.[17] 2003 թվականի մայիսի 23-ին խումբը թողարկում է իր նորամուտային ալբոմը՝ «Sound of the Underground»[18], որը հիթ-շքերթներում մեկնարկում է երկրորդ դիրքից և նույն թվականին արժանանում է «պլատինե» կարգավիճակի։

Սկսած 2003 թվականից, «Girls Aloud»-ը թողարկում է ևս քսան սինգլներ, նրանք բոլորն էլ մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակի մեջ, նրանցից տասնհինգը հասնում են առաջին հնգյակին։ «I’ll stand by you», «Walk this way» և «The Promise» սինգլները զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Ալբոմներից երկուսը հասնում են առաջին հորիզոնականին «UK Album Chart»-ում (լավագույն հիթերի հավաքածու «The Sound of Girls Aloud: Greatest Hits» և «Out of Control»), երկուսն էլ հիթ-շքերթ են մտնում առաջին հորիզոնականից։ «Girls Aloud»-կ հինգ անգամ նոմինացվում է Brit Awards-ում և 2009 թվականին շահում է այն «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգի համար։

«Girls Aloud»-ը դառնում է ռեալիթի շոուի փոքրաթիվ հաջողակ նախագծերից մեկը և 2009 թվականի մայիսին արդեն վաստակել էին 25 միլիոն ֆունտ ստեռլինգ կարողություն[19]։ 2007 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը «Girls Aloud»-ին անվանում է «ամենահաջող խումբը ռեալիթի-շոուից»։ Խումբը վաճառում է տաս միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[20]։

2009 թվականին «Girls Aloud»-ը որոշում է, որ կվերցնեն մեկամյա դադար, որպեսզի զբաղվեն մենակատարային նախագծերով, սակայն կվերամիավորվեն 2010 թվականին՝ նոր ստուդիական ալբոմի համար[21]։ 2010 թվականի օգոստոսին Նիկոլա Ռոբերթսը ասում է, որ խմբի վերամիավորումը դժվար թե կայանա 2012 թվականից շուտ[22]։ Արդյունքում, խումբը, այնուամենայնիվ, հավաքվում է միասին 2012 թվականին, որպեսզի տոնեն խմբի տասնամյակը լավագույն երգերի հավաքածուի ռելիզով՝ «Ten» անվանումով և համերգային շրջագայությամբ, որի ավարտից հետո «Girls Aloud»-ը հայտարարում է համատեղ կարիերայի ավարտի մասին[23]։

Մրցավարություն The X Factor շոուում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլը որպես մրցավար հրավիրվում է The X Factor (Մեծ Բրիտանիա) շուին, 2008 թվականի 5-րդ եթերաշրջանում, փոխարինելով Շերոն Օսբորնին։ Շերիլը որպես մրցավար մասնակցություն է ունենում շոուի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ եթերաշրջաններում։ 2008 թվականին, 5-րդ եթերաշրջանում, մասնակցուհի Ալեքսանդրա Բյորկը, ում ուսուցիչն էր Շերիլ Քոուլը, դառնում է նախագծի հաղթող[24]։ 2009 թվականին, 6-րդ եթերաշրջանում, Ջո Մակելդերին նույնպես Շերիլ Քոուլի ղեկավարությամբ դառնում է նախագծի հաղթող[25]։ 2010 թվականին, 7-րդ եթերաշրջանում, նրա խնամակալն է դառնում երգչուհի Շեր Լլոյդը, ով մրցույթում զբաղեցնում է 4-րդ տեղը։ 2014 թվականին, շոուի 11-րդ եթերաշրջանում[26], նրա խնամակալ, 17-ամյա բրիտանուհի Լորեն Պլատը, մրցույթում զբաղեցնում է 4-րդ տեղը[27]։

2011 թվականին երգչուհին պայմանագիր է ստորագրում ամերիկյան The X Factor նախագծում մասնակցություն ունենալու մասին։ Սակայն, մի քանի լսումներից հետո, Շերիլը փոխարինվում է Նիկոլ Շերզինգերով, համաձայն Սայմոն Քոուելի որոշման[28]։ Անձամբ Շերիլին առաջարկվում է վերադառնալ շոուի բրիտանական տարբերակին։ Սակայն Քոուլը հրաժարվում է վերադառնալ բրիտանական X Factor և դատական հայց է ներկայացնում դատարան, ամերիկյան ղեկավարությունից պահանջելով դրամական փոխհատուցում 2 միլիոն դոլլարի չափով, որը հետագայում շահում է։

Մենակատարային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլ Քոուլի առաջին մենակատարային փորձը կայացել է դեռևս 2008 թվականին, երբ նա մասնակցություն է ունենում Will.i.am-ի «Heartbreaker» ստեղծագործության ձայնագրմանը։

2009 թվականի ապրիլին Շերիլը սկսում է աշխատել մենակատարային նյութի վրա[29]։ Նրա նորամուտային ալբոմը՝ «3 Words», թողարկվում է Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 26-ին[30]։ Ձայնագրվելով Լոս Անջելեսում և Լոնդոնում, Շերիլը համագործակցում է Will.i.am-ի հետ, ով դառնում է ալբոմի գործադիր պրոդյուսերը։

Ալբոմը երկու շաբաթ անց է կացնում առաջին հորիզոնականում[31]։ 2009 թվականի նոյեմբերի 6-ին ալբոմն արժանանում է «պլատինե» կարգավիճակի։

Ալբոմի առաջին սինգլն է դառնում «Fight for This Love» երգը։ The X Factor-ում ելույթից հետո, «Fight for This Love» երգը դառնում է չորրորդը Բրիտանիայում 2009 թվականի ամենավաճառվող սինգլների ցուցակում[32]։ Այն առաջին տեղն է գրավում բրիտանական և իռլանդական հիթ-շքերթներում[33]։ 2010 թվականին «Fight for This Love»-ը թողարկվում է Եվրոպայում և բարձր հորիզոնականների է հասնում Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում և Շվեդիայում[34]։ Հետագայում սինգլը Բրիտանիայում դառնում է պլատինե։

Շերիլի երկրորդ սինգլը՝ «3 Words», ձայնագրված Will.i.am-ի հետ դուետով, դառնում է չորրորդը Բրիտանիայում և յոթերորդը Իռլանդիայում[35]։ Երրորդ սինգլը՝ «Parachute», Բրիտանիայում և Իռլանդիայում մտնում է առաջին հնգյակի մեջ, դառնալով երգչուհու առաջի սինգլը, որն առաջին հորիզոնականը չի զբաղեցնում բրիտանական հիթ-շքերթում։ Չնայած Միացյալ Թագավորության երկրներում ոչկոմերցիոն հաջողության, «Parachute» սինգլը առաջատար դիրքեր է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում (լավագույն դիրքը - 1 տեղ)[36]։

2010 թվականի հունվարին հայտարարվում է, որ Շերիլը պետք է ելույթ ունենա «Black Eyed Peas»-ի համաշխարհային շրջագայության Բրիտանիայում ելույթ ունենալու ընթացքում, ի աջակցություն «The E.N.D.» ալբոմի[37]։ 2010 թվականի սկզբին Շերիլը նաև հայտարարում է, որ նա աշխատանքի է անցել իր երկրորդ մենակատարային ալբոմի վրա, որը նախատեսում է թողարկել մոտակա ժամանակները[38]։ Երգիչ և երգահան Ռայան Տեդերը հաստատում է, որ նա եղել է ստուդիայում և Քոուլի հետ ձայնագրել է նոր նյութ[39]։ Երգչուհի Էլլի Գոլդինգը, նույնպես, իր հարցազրույցում հաստատում է, որ Շերիլի նոր ալբոմի համար գրել է երգեր[40]։

Որոշ այլ պրոդյուսերներ և հեղինակներ նույնպես հետաքրքրվածություն են արտահայտել Քոուլի հետ համագործակցության հարցում՝ Ջիմ Բինզ[41], Աշեր[42], Նի Յո[43] և Ռիհաննա[44]։

Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Շերիլի երկրորդ ալբոմը կստանա «Messy Little Raindrops» անվանումը և կթողարկվի 2010 թվականի նոյեմբերի 1-ին[45]։ Ալբոմից առաջին սինգլը՝ «Promise This» երգը, թողարկվում է հոկտեմբերի 24-ին և դառնում է Շերիլի երկրորդ սինգլը, որը հասնում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականին[46]։ Այդ երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է սեպտեմբերի 18-ին, «ITV2» հեռուստաալիքում։ Ալբոմը թողարկվում է առաջին սինգլի թողարկումից մեկ շաբաթ անց։ Այն հասնում է իռլանդական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին[47] և առաջին հորիզոնականին բրիտանական հիթ-շքերթում[48]։ «Messy Little Raindrops» ալբոմից երկրորդ սինգլ է դառնում «The Flood» երգը։ Պաշտոնական ռելիզի ամսաթիվ է հայտարարվում 2011 թվականի հունվարի 2-ը, սակայն հիթ-շքերթներում երգի առաջին հայտնվելը կայանում է 2010 թվականի նոյեմբերին[49]։ «The Flood»-ը դառնում է Շերիլի առաջին սինգլը, որը չի հասնում բրիտանական հիթ-շքերթների առաջին հնգյակին, նրա լավագույն դիրքը լինում է 18-րդ հորիզոնականը[49]։

2011 թվականի հուլիսին հայտնի է դառնում, որ Շերիլ Քոուլը սկսել է աշխատանքները իր երրորդ մենակատարային ալբոմի վրա[50]։ Նույն ամսին «Far East Movement»-ը հաստատում է, որ եղել են ստուդիայում Քոուլի և Will.i.am-ի հետ միասին[51]։ Սեպտեմբերին Տայո Կրուզը նույնպես հաստատում է իր համագործակցությունը Շերիլի հետ[52]։ 2012 թվականի հունվարին հայտարարվում է, որ Շերիլը և Ռիհաննան պատրաստվում են համատեղ երգ ձայնագրել Քոուլի երրորդ ալբոմի համար, նրանք ընկերացել են նրանից հետո, երբ հանդիպել են 2011 թվականին BRIT Awards մրցանակաբաշխությունում և հետագայում Ռիհաննայի «The Loud Tour» շրջագայությունում[53]։

Ապրիլի 1-ին Շերիլը հայտարարում է, որ երրորդ ալբոմի առաջին սինգլը կկրի «Call My Name» անվանումը[54]։ Երգի պրեմիերան կայանում է ապրիլի 20-ին Capital FM ռադիոկայանում[55]։ Երգը գրվել և պրոդյուսավորվել է Քելվին Հարիսի կողմից, հոլովակի ռեժիսոր հանդես է գալիս Էնթոնի Մենդլերը[56]։ Ապրիլի 18-ին հայտնի է դառնում, որ երրորդ ալբոմը կոչվում է «A Million Lights» և պետք է թողարկվի հունիսի 18-ին[57]։ Նաև Շերիլ Քոուլը հայտարարում է, որ ազատվում է նախկին ամուսնու ազգանունից և կարիերան կշարունակի որպես Շերիլ[58]։

2012 թվականի հուլիսի 26-ին կայանում է «Under The Sun» սինգլի տեսահոլովակի պրեմիերան։ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին թողարկվում է «Ghetto Baby» նոր սինգլի տեսահոլովակը, գրված Լանա Դել Ռեյ-ի կողմից։

2014 թվականի մայիսին, կարիերայում երկու տարվա դադարից հետո, հայտնի է դառնում Շերիլի «Only Human» նոր ալբոմի ստեղծման մասին[59]։

2014 թվականի հունիսի 2-ին Շերիլը ներկայացնում է իր նոր սինգլը՝ «Crazy Stupid Love»[60], ռեփեր Թայնի Թեմպաի մասնակցությամբ, «BBC Radio 1» ռադիոկայանում, «Only Human» նոր ալբոմի շրջանակներում, որի թողարկումը նախատեսվում էր 2014 թվականի նոյեմբերին։ 2014 թվականի հունիսի 7-ին կայանում է նոր սինգլով Շերիլի ելույթը «Britain’s Got Talent» շոուի եզրափակիչում։ 2014 թվականի հունիսի 9-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան։ Սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականից։

2014 թվականի հոկտեմբերի 1-ին «BBC Radio 1» և «Capital FM» ռադիոկայաններում կայանում է «I Don’t Care» նոր սինգլի պրեմիերան[61]։ Այն դառնում է հինգերորդ սինգլը, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով առաջին կատարողը Բրիտանիայում «համար մեկ» հինգ սինգլներով։ Առաջին շաբաթվա ընթացքում սինգլը վաճառվում է 82 000 օրինակ տպաքանակով։ 2014 թվականի դեկտեմբերին սինգլը ստանում է արծաթե սերտիֆիկատ Բրիտանիայի տարածքում, այսինքն վաճառվում է 200 000 օրինակ տպաքանակով։

2014 թվականի հոկտեմբերի 7-ին ցանցում հայտնվում է «Only Human» ալբոմի գլխագիր թրեքը[62]։

2015 թվականի փետրվարի 1-ին հայտարարվում է «Only Human» նոր սինգլի թողարկման մասին[63]։ Փետրվարի 4-ին թողարկվում է այդ սինգլի տեսահոլովակը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերին Շերիլը մասնակցություն է ունենում «Dreams that Glitter - Our Story» գրքի գրման աշխատանքներին՝ «Girls Aloud» խմբի մասնակիցների ինքնակենսագրությանը։ 2009 թվականի ապրիլին հայտարարվում է, որ Շերիլը հինգ միլիոնանոց պայմանագիր է ստորագրել «HarperCollins» հրատարակչության հետ՝ ընկերության համար հինգ հատոր վեպի համար։ Շերիլի առաջին պաշտոնական գիրքը, որը ստանում է «Through My Eyes» անվանումը, թողարկվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Bantam Press» հրատարակչության կողմից[64]։

2012 թվականի հոկտեմբերի 11-ին թողարկվում է Շերիլի ինքնակենսագրությունը՝ «Իմ պատմությունը» (անգլ.՝ Cheryl: My story) անվանումով, «HarperCollins» հրատարակչության կողմից։ Գիրքը դրական արձագանքների է արժանանում բրիտանական ԶԼՄ-ների կողմից[65]։ «The Sun» թերթը գիրքն անվանում է «ադամանդե ինքնակենսագրություն»։ Համաձայն «Daily Express» թերթի գնահատականների, գիրքը ստանում է 4 բալ 5-ից[66]։ Բրիտանական NOW հրատարակչությունը ինքնակենսագրությունը անվանում է «ապշեցուցիչ ազնիվ»[67]։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-ից մինչև 2014 թվականը Շերիլը հանդիսանում էր Բրիտանիայում «L’Oréal» կոսմետիկական բրենդի դեմքը[68]։

2012 թվականին Քոուլը ներկայացնում է կոշիկների սեփական հավաքածուն Stylistpick նորաձևության կայքի համար[69]։

2014 թվականի հուլիսի 24-ին Լոնդոնում երգչուհին ներկայացնում է ծաղկա-մրգային բուրմունքով «StormFlower» անվանումով կանացի նոր բույրը[70]։ 2014 թվականի վերջին բույրը վաճառվում է 320 000 հատ քանակով, դառնալով երրորդ ամենավաճառված պարֆյումը Բրիտանիայում[71]։ 2015 թվականի մարտին Շերիլը թողարկում է նույն անվանումով նոր հարթաջուրը[72]։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Լոնդոնում կայանում է «StormFlowerNoir» կանանց նոր բույրի ներկայացումը[73]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարի 11-ին Շերիլը ներգրավված էր Գիլֆորդի «The Drink» գիշերային ակումբում աշխատակցուհու հետ վիճաբանությունում։ Հետագայում նա մեղադրվում է ռասայական հողի վրա տուրուդմփոցի և վիրավորական արտահայտությունների մեջ։ Դատին Շերիլն ամեն ինչ բացատրում է ինքնապաշտպանությամբ և հերքում է վիրավորանքի փաստը։ Արդյունքում նրան դատապարտում են 120 ժամյա հասարակական աշխատանքների և տուգանքի։

2004 թվականին Շերիլը սկսում է հանդիպել ֆուտբոլիստ Էշլի Քոուլի հետ և այդ մասին հայտարարում է 2005 թվականի հունիսին[74]։ Զույգը պսակադրվում է 2006 թվականի հուլիսի 15-ին[75]։ Նրանք մեկ միլին ֆունտ ստերլինգ արժողությամբ էկսքլյուզիվ պայմանագիր են ստորագրում «OK!» ամսագրի հետ լուսանկարների վերաբերյալ իրավունքների հարցով[76]։ 2008 թվականի հունվարին Էյմի Ուոլտոն անունով մի աղջիկ «The Sun» թերթին տված հարցազրույցում պատմում է Էշլի Քոուլի հետ իր հարաբերությունների մասին[77]։ Մոդել Բրուք Հիլին պնդում էր, որ նա 2006 թվականի դեկտեմբերին գիշեր է անցկացրել Էշլիի հետ[78]։ Դրանից հետո «Girls Aloud»-ի «Can't Speak French» նոր սինգլի առաջխաղացումը հետաձգվում է[79], իսկ Շերիլը դադարում է կրել ամուսնական մատանին[80]։ Սակայն, զույգը հաշտվում է։ Սկանդալային ամուսնական խնդիրներից հետո 2009 թվականի նոյեմբերին Էշլին Twitterի իր էջում հրապարակում է Շերիլի ամուսնական մատանու լուսանկարը հետևյալ գրությամբ. «3 words. Diamonds Are Forever / Երեք բառ։ Ադամանդները մնում են ընդմիշտ»[81]։ 2010 թվականի սկզբին հայտարարություն է հայտնվում այն մասին, որ Էշլին դավաճանել է Շերիլին ևս հինգ կանանց հետ[82][83][84]։ Փետրվարի 23-ին Շերիլը հայտարարում է այն մասին, որ նա հեռանում է ամուսնուց և ԶԼՄ-ներին խնդրում է հարգել իրենց անձնական կյանքը[85]։ 2010 թվականի մայիսի 26-ին Շերիլը ամուսնալուծության դիմում է ներկայացնում[86]։ The X Factor-ում լսումների ժամանակ, հունիսի 22-ին, Սայմոն Կովելը նրան ներկայացնում է որպես Շերիլ Տվիդի[87]։ 2010 թվականի հոկտեմբերին «The Guardian»-ին տված հարցազրույցում Շերիլը ասում է, որ կշարունակի ելույթ ունենալ Քոուլ ազգանվան տակ, քանի որ վերադարձն աղջկական ազգանվան նման կլինի նրան, որ նա, իբր, ամաչում է իր ամուսնությունից[88]։

2009 թվականին Շերիլը հայտարարում է 2010 թվականի պառլամենտական ընտրություններում Լեյբորիստական կուսակցությանը իր աջակցման մասին[89]։

2013 թվականի հունիսի 30-ին, Շերիլի ծննդյան 30-ամյակին, Սայմոն Քոուելը երգչուհուն նվեր է մատուցում «լեդի» տիտղոսի և 1 ֆուտ տարածքով և 175 տարի ժամկետով Շոտլանդիայում հողամասի տեսքով[90]։

2014 թվականի հուլիսի 7-ին Շերիլն ամուսնանում է ֆրանսիացի Ժան Բեռնարդ Ֆերնանդես Վերսինի հետ՝ Կաննում «Cosy Box» ռեստորանատիրոջ[91] 2016 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է[92]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտին, «Comic Relief» բրիտանական ֆոնդի բարեգործական ակցիայի շրջանակներում, նվիրված Աֆրիկայի երկրներում մալարիայի դեմ պայքարին, Շերիլ Քոուլին և այլ հայտնիներ վերելք են կատարում Կիլիմանջարո լեռան վրա[93]։ Ակցիան բարեգործական նպատակներով հավաքում է 3.5 միլիոն ֆունտ ստերլինգ։

2011 թվականին Շերիլը ստեղծում է սեփական բարեգործական ֆոնդը՝ «The Cheryl Cole Foundation»[94], The Prince’s Trust կազմակերպության հետ համագործակցությամբ, որը կոչված էր օգնելու երիտասարդ մարդկանց, ովքեր հայտնվել են դժվար կենցաղային իրավիճակներում։

2015 թվականին Շերիլը հայտարարում է հայրենի քաղաք Նյուքասլում իր առաջին բարեգործական կենտրոն «Cheryl’s Trust»-ի բացման մասին[95], համագործակցելով «The Prince’s Trust» կազմակերպության հետ, թմրամոլության, ալկոհոլիզմի և գործազրկության դեմ երիտասարդ մարդկանց պայքարի համար[96]։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 3-ին, Տանզանիայից վերադառնալուց անմիջապես հետո, Շերիլը ուշաթափ է լինում, անմիջապես հոսպիտալացվում է և ախտորոշվում մալարիա[97]։ Քոուլի վիճակը, չնայած բուժմանը, արագորեն և ուժգնորեն վատանում էր, շուտով հասարակությանը հայտարարվում է նրա բուժող բժիշկների վճիռը՝ աղջկան ապրել մնացել է 24 ժամից ոչ ավել[98], սակայն նա հրաշքով առողջանում է։

Ես մտածում էի, որ մահանում եմ։ Ես իրականում այդպես էի մտածում։ Ես նույնիսկ մտածում էի, որ եթե վիճակված է մահանալ, ապա ցանկանում եմ, որ դա արագ կատարվի, քանի որ ցավը ուղղակի անտանելի էր
- հիշում է երգչուհին[99]։

Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The X Factor-ում հայտնվելուց հետո, ԶԼՄ-ները Շերիլին հռչակում են «ազգի նոր սիրեցյալ»[100][101][102]։ Սայմոն Քովելը ասում է, որ «այժմ նա պետք է լինի ամենահանրաճանաչ անձնավորությունը հեռուստատեսությունում»[103]։ Կերպարը, որը պատկերում էր Շերիլին Հյուսիսի Հրեշտակի տեսքով, ստեղծվել էր Լի Ջոնսոնի կողմից[104]։

2009 և 2010 թվականներին «FHM» ամսագրի կողմից Շերիլը անվանվում է «աշխարհի ամենասեքսուալ կինը»[105][106]։ 2010 թվականի մարտին «The Good Surgeon Guide»-ը նրան շնորհում է «տասնամյակի ամենաոգեշնչող կինը» կարգավիճակը[107]։

2010 թվականի աշնանը ներկայացվում է երգչուհու մոմե արձանիկը Մադամ Տյուսոյի թանգարանում[108]։

Նաև Շերիլը նշվում է փոփ-երգչուհի Լիլի Ալենի ստեղծագործություններում։ նրա «Smile» նորամուտային սինգլի բի-սայդ է դառնում «Cheryl Tweedy» երգը, որը պարունակում է «ցականում եմ նմանվել Շերիլ Տվիդիին» տողերը։ Խոսքերը Շերիլի կողմից ընդունվում են որպես հաճոյախոսություն, սակայն հետագայում Ալենը նշում է, որ դա ասվել է հեգնանքով[109]։

2013 թվականի վերջին Շերիլը միջազգային հասարակությանը շփոթեցնում է մեջքի ստորին մասում կարմիր վարդերի փնջի տեսքով նոր դաջվածքով[110]։ Դաջվածքը երգչուհու վրա արժենում է մի քանի հազար ֆունտ ստերլինգ։

2014 թվականի հուլիսի 29-ին ներկայացվում է Շերիլի երկրորդ մոմե արձանիկը Մադամ Տյուսոյի թանգարանում[111]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Girls Aloud»-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդրական ալբոմներ

  • Sound of The Underground (2003)
  • What Will the Neighbours Say (2004)
  • Chemistry (2005)
  • Tangled Up (2007)
  • Out of Control (2008)

Հավաքածուներ

  • The Sound of Girls Aloud: Greatest Hits (2006)
  • Ten(2012)

Այլ ալբոմներ

  • Mixed Up (2007)
  • Girls A Live (2008)

Վիդեո DVD-ներ

  • Girls on Film 2005
  • What Will The Neighbours Say:Live From Hammersmith Apollo 2005
  • Girls Aloud: Off The Record 2006
  • Girls Aloud: Greatest Hits Live From Wembley Arena (Chemistry Tour) 2006
  • Style 2007
  • Tangled Up: Live From The O2 2008
  • Ghost Hunting With Girls Aloud 2008
  • Out Of Control Live from The O2 Arena 2009
  • Ten - The Videos 2012
  • Ten: The Hits Tour 2013

Սինգլներ

  • Sound Of The Underground (2002)
  • No Good Advice (2003)
  • Life Got Cold (2003)
  • Jump (2003)
  • The Show (2004)
  • Love Machine (2004)
  • I'll Stand By You (2004)
  • Wake Me Up (2005)
  • Long Hot Summer (2005)
  • Biology (2005)
  • See The Day (2005)
  • Whole Lotta History (2006)
  • Something Kinda Ooooh (2006)
  • I Think We're Alone Now (2006)
  • Walk This Way Girls Aloud և Sugababes(2007)
  • Sexy! No, No, No... (2007)
  • Call The Shots (2007)
  • Can't Speak French (2008)
  • The Promise (2008)
  • The Loving Kind (2008)
  • Untouchable (2009)
  • Something New (2012)
  • Beautiful 'Cause You Love Me (2012)

Մենակատարային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

  • 3 Words (2009)
  • Messy Little Raindrops (2010)
  • A Million Lights (2012)
  • Only Human (2014)

Սինգլներ

  • «Heartbreaker» (Will.i.am-ի հետ) (2008)
  • «Fight for This Love» (2009)
  • «3 Words» (Will.i.am-ի հետ) (2009)
  • «Parachute» (2010)
  • «Promise This» (2010)
  • «The Flood» (2011)
  • «Call My Name» (2012)
  • «Under The Sun» (2012)
  • «Ghetto Baby» (2012)
  • «Crazy Stupid Love» (Թայնի Թեմպաի հետ)(2014)
  • «I Don’t Care» (2014)
  • «Only Human» (2015)

Մրցանակներ և անվանակարգումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգում Արդյունք
2007 Nickelodeon UK Kids' Choice Awards Լավագույն երգչուհի[112] Առաջադրված
Virgin Media Awards Most Fanciable Female[113] Հաղթանակ
2008 Ամենավառ կին Առաջադրված
Heat Magazine Awards Սեքսուալ կին Հաղթանակ
Լավագույն ռեալիթի մրցավար Հաղթանակ
2009 Glamour Women of the Year Awards TV անձ Հաղթանակ
FHM 100 Sexiest Women in the World № 1 Սեքսուալ կին Աշխարհում[114] Հաղթանակ
Style Network Awards Լավագույն ոճային կին Հաղթանակ
Տասնամյակի ոճի սրբապատկեր Հաղթանակ
BBC Switch Live Awards «Switch»-ի պրոմո թագուհի[115] Հաղթանակ
Virgin Media Awards Ամենատաք կին[116] Հաղթանակ
Տարվա լեգենդ Առաջադրված
Glamour Woman of the Year Awards Լավագույն հագուստ[117] Հաղթանակ
2010 2010 BRIT Awards Բրիտանական սինգլ («Fight for This Love»)[118] Առաջադրված
Glamour Women of the Year Awards Լավագույն հագուստ[119] Հաղթանակ
Տարվա կին Հաղթանակ
FHM 100 Sexiest Women in the World № 1 Սեքսուալ կին Աշխարհում[120] Հաղթանակ
BT Digital Music Awards Լավագույն կին արտիստ[121] Հաղթանակ
Լավագույն սինգլ («Fight for This Love»)[121] Հաղթանակ
Լավագույն տեսագրություն («Fight for This Love»)[121] Առաջադրված
2011 2011 BRIT Awards Բրիտանական սինգլ («Parachute»)[122] Առաջադրված
Լավագույն բրիտանական կին[122] Առաջադրված
Elle Style Awards Տարվա երաժիշտ[123] Հաղթանակ
TRL Awards (Italy) Լավագույն նոր արտիստուհի[124] Առաջադրված
Cosmopolitan Awards Լավագույն ոճային կին Հաղթանակ
BT Digital Music Awards Լավագույն կին արտիստ[125] Առաջադրված
2012 Virgin Media TV Awards Լավագույն մրցավար Հաղթանակ
BBC Radio 1's Teen Awards Լավագույն բրիտանական սինգլ[126] Առաջադրված
Լավագույն բրիտանական ալբոմ[127] Առաջադրված
Լավագույն բրիտանական երաժշտական արտիստ[128] Առաջադրված
Ամենատաք կին[129] Առաջադրված
2013 Nickelodeon UK Kids' Choice Awards Մեծ Բրիտանիայի լավագույն կին արտիստ Առաջադրված
2014 FHM 100 Sexiest Women in the World Փառքի սրահ[130] Հաղթանակ
MTV Europe Music Awards Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի լավագույն արտիստ Առաջադրված
BBC Radio 1's Teen Awards Լավագույն բրիտանական մենակատարային արտիստ[131] Առաջադրված
Լավագույն բրիտանական սինգլ («Crazy Stupid Love»)[132] Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Ella Alexander (Tuesday 15 July 2014). «Cheryl Cole changes her name to Cheryl Fernandez-Versini after marriage to Jean-Bernard».
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #14078473X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Girls Aloud win Best British Single at the BRITs». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  6. Евгений Дольник (09.11.2014). «Шерил в пятый раз возглавляет чарт Великобритании с синглом "I Don't Care"».
  7. «Cheryl Cole voted best dressed woman and style icon of the decade». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  8. «Cheryl is GLAMOUR's Best Dressed». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  9. «Vogue's New Darling». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  10. «Cheryl Cole comforted by Nicola Roberts as Ashley claims couple's sex life had dried up».
  11. «Revealed: The X-rated family Cheryl Cole left behind».
  12. «Cheryl Cole reveals all about Girls Aloud fame».
  13. «Girls Aloud's year at the top».
  14. «Cheryl Cole: This horror photo of my dead junkie pal put me off drugs for life». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  15. «The nation's new sweetheart».
  16. «Girls Aloud top festive chart».
  17. «Cheryl Cole Attending Kimberley Walsh 26th Brithday Party». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  18. «Girls Aloud prepare for album release». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  19. «The 10 richest reality TV stars». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  20. «BBC - Music - Girls Aloud». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  21. «Girls Aloud deny split rumours». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  22. «Girls Aloud will not perform for two years». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  23. «Girls Aloud split after final UK show».
  24. «Alexandra crowned X Factor winner». 2008 թ․ դեկտեմբերի 14.
  25. դեկտեմբերի 14, 2009. «Joe McElderry wins British X-Factor».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. Michele Amabile Angermiller, (2014 թ․ մարտի 11). «Cheryl Cole to Return to 'X Factor' U.K.».{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  27. Katie Storey (Monday, Nov 24 2014). «Lauren Platt flashes a smile after standing ovation from X Factor judges». Reveal.com.uk.
  28. BBC Newsbeat (2011 թ․ հունիսի 6). «X Factor confirms Cheryl Cole is not a judge in US show».
  29. «Cheryl Cole confirms solo career». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  30. «Three Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  31. «Cheryl Cole – 3 Words». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  32. «Cheryl Cole debut single outsells Girls Aloud». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  33. «Cheryl Cole tops Irish singles chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  34. «Cheryl Cole - Fight For This Love». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  35. «Joe McElderry climbs up to number one». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  36. «Архив "Европа Плюс: Еврохит TOP-40" Хит-парад за 28 августа 2010». hotcharts.ru.
  37. «Cheryl Cole 'for Black Eyed Peas UK tour'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  38. «Cole 'hopes to release new songs soon'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  39. «Ryan Tedder pens tracks for Cheryl Cole». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  40. «Ellie Goulding to work with Cheryl Cole». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  41. «Producer Jim Beanz wants to get his mitts on Cheryl Cole». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  42. «Usher has Got It Bad for Cheryl Cole».
  43. «Ne-Yo knocked out by Cheryl Cole». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  44. «Rihanna wants Cheryl for tour». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  45. «Cheryl Cole's Second Album Is Called Messy Little Raindrops». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  46. «Cheryl Cole Scores Second Solo Number 1». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  47. «Chart Track. Irish Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  48. «Archive Chart. UK Albums Chart».
  49. 49,0 49,1 «Cheryl Cole - The Flood'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  50. «Cheryl Cole working on new album in Los Angeles». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  51. «Cheryl Cole Not Recording With Lil Wayne». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  52. «Taio Cruz Confirms Working With Cheryl Cole On Her Third Album». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  53. «Rihanna to work with Cheryl Cole». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  54. «Cheryl Cole announces new single 'Call My Name'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  55. «Cheryl Cole new single 'Call My Name' - listen now». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  56. «Cheryl Cole's Calvin Harris Collaboration "Call My Name" To Premiere This Week».
  57. «Cheryl Cole announces comeback single, new album 'A Million Lights'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  58. «Cheryl Cole to drop last name for career». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  59. «Cheryl Cole Explains New Album Title 'Only Human'».(չաշխատող հղում)
  60. «Cheryl Cole's New Song 'Crazy, Stupid, Love' Hailed As "Amazing" After First Play».
  61. The Creator (01.10.2014). «Cheryl – I Don't Care». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  62. The Creator. «Cheryl - Only Human». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  63. «Инстаграм - Шерил».
  64. «Cheryl Cole to bare all in eye-opening book». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  65. HarperCollins. «Cheryl: My Story. Number One Sunday Times Best Seller». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  66. Michelle Davies (2012 թ․ հոկտեմբերի 21). «Book review: Cheryl Cole My Story By Cheryl Cole». The Sun.
  67. James Hurley (22/04/2013). «Cheryl: "I'd took enough of other people's rubbish"». MSN Music. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  68. «Cheryl Cole lands L'Oréal deal – because she's worth it». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  69. Jessica Vince (2012 թ․ ապրիլի 4). «Cheryl Cole Unveils Her Summer 2012 Shoe Collection for Stylistpick: FIRST LOOK».
  70. «Летние победы Шерил Коул». Elle.ru. 24 июль, 15:41. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  71. «Топ-10 самых продаваемых ароматов знаменитостей в Великобритании».
  72. «Инстаграм - Шерил».
  73. Simon Duke (2015 թ․ օգոստոսի 19). «Cheryl Fernandez-Versini launches new fragrance Storm Flower Noir».
  74. «Girls Aloud singer Tweedy gets engaged». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  75. «Tweedy and Cole in wedding ruse».
  76. «Singer Tweedy marries footballer Cole». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  77. «Chelsea's Cole is a love cheat». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  78. «Ashley Cole faces more cheating claims». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  79. «Nadine Coyle makes most of band crisis». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  80. «Cheryl Cole ditches wedding ring». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  81. «'Diamonds are forever,' says Cheryl Cole as she flashes her wedding ring on Twitter». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  82. Girl no.5: Ashley Cole took out Cheryl then bedded me - mirror.co.uk
  83. «Ashley Cole | Love Cheat | Footie star's romp with blonde | The Sun |News». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  84. «Ashley Cole cheated with girl No4 Ann Corbitt in States | The Sun |News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  85. «Official Statement».
  86. «Cheryl Cole 'files for divorce'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  87. «Cowell 'introduces Cole as Cheryl Tweedy'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  88. «Cheryl Cole: 'I hate this year'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  89. «'Cheryl Cole: I'll back Gordon Brown in election'».
  90. «Cheryl Cole now officially a 'Lady'. Simon Cowell gifts Cheryl with deed for 30th Birthday». 2 июля 2013.
  91. «Cheryl Cole: Instagram».
  92. Шерил Коул разводится со вторым мужем после 19 месяцев брака
  93. «Celebrity climbers reach summit». 2009 թ․ մարտի 7.
  94. «The Cheryl Cole Foundation - Official Site».
  95. [www.cherylofficial.com/cherylstrust «Официальная страница центра Cheryl's Trust»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  96. «Инстаграм - Шерил».
  97. «Cheryl Cole 'contracted malaria'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  98. «Doctors gives to Cheryl Cole «no more than 24 hours to live»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  99. «Шерил Коул думала, что умирает от малярии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  100. «Cheryl Cole, the nation's new sweetheart».
  101. «Girls Aloud's Cheryl Cole: Talent show success was just the start of journey to becoming the nation's sweetheart». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  102. «Cheryl Cole: from nightclub brawler to nation's sweetheart».
  103. «Simon Cowell: Cheryl Cole's a bigger hit than me». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  104. «X Factor's Cheryl Cole transformed into the Angel Of The North». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  105. «Cheryl Cole - Pop's prettiest» (անգլերեն). FHM. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  106. «FHM's 100 Sexiest Women 2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  107. «Cole tops most inspirational woman poll». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  108. «Восковая Шерил Коул». 22 Октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  109. «Has Lily Allen rejoined the sisterhood».
  110. Лара Ман (23 июня 2014). «Шерил Коул сделала тату стоимостью в автомобиль». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  111. «Восковая фигура Шерил Коул на презентации 29.07.14». 29.07.14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  112. «Winners Announced for the First Ever Nickelodeon Kids' Choice Awards UK». Nickkcapress.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  113. «Virgin Media Music Awards 2007: The winners».(չաշխատող հղում)
  114. «Cheryl Cole at FHM.com». FHM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  115. «BBC Switch Live Awards 2009: The winners». BBC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  116. «Cheryl Cole snatches back Hottest Female title». London Evening Standard. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  117. «Cole beats Minogue to 'Best Dressed' gong». Digital Spy. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  118. «Brit award nominations in full». BBC News. 2010 թ․ հունվարի 18. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  119. «Cheryl Cole keeps 'best-dressed' crown in Glamour poll». BBC News. 2010 թ․ ապրիլի 5. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  120. «Cheryl Cole at». FHM. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  121. 121,0 121,1 121,2 «Cheryl Cole won two BT Digital Music Awards». ITN. 2010 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  122. 122,0 122,1 Singh, Anita (2011 թ․ հունվարի 13). «Brit Awards 2011: Tinie Tempah leads the nominations». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  123. «Cheryl Cole wins Elle Award». Music talkers. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  124. «Vote for your favourite artists: TRL Awards!» (Italian). MTV Italy. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  125. Copsey, Robert (2011 թ․ օգոստոսի 31). «BT Digital Music Awards 2011: Nominees in full». Digital Spy. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  126. «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  127. «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  128. «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  129. «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  130. «100 Sexiest Hall of Fame: Cheryl Cole | Girls | FHM.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  131. «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full».
  132. «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Քոուլ» հոդվածին։