Նյարդային բուլիմիա
Նյարդային բուլիմիա Bulimia nervosa | |
---|---|
Բուլիմիայի հետևանքով վերին առաջնային ատամների ներքին մակերեսի էմալի թթվային քայքայում | |
Տեսակ | Սնման խանգարում, հիվանդության կարգ, ախտանիշ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Գենետիկական և միջավայրային գործոններ |
Հիվանդության ախտանշաններ | Կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ սննդի ընդունում, որ հաջորդվում է փսխմամբ կամ լուծողականների օգտագործմամբ |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն |
ՀՄԴ-9 | 307.5 |
ՀՄԴ-10 | F50.2 |
Բուժում | Կոգնիտիվ-վարքային թերապիա |
Bulimia nervosa Վիքիպահեստում |
Նյարդային բուլիմիան (լատ.՝ bulimia nervosa) կամ պարզապես բուլիմիա սնման խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ և դրան հաջորդող «մաքրումով»։ Շատակերությունը կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակի ընդունումն է[1]։ «Մաքրումը» օգտագործված սննդից ձերբազատման փորձն է[1]։ Դա կարող է իրականացվել փսխման կամ լուծողական դեղամիջոցների կիրառման միջոցով[1]։ Քաշ կորցնելու այլ փորձերը կարող են ներառել միզամուղների, խթանիչ դեղամիջոցների ընդունումը, ջրային քաղցը (water fasting) կամ գերծանրաբեռնող ֆիզիկական վարժությունները[1][2]։ Բուլիմիա ունեցող անձինք մեծ մասամբ նորմալ քաշ են ունենում[3]։ Փսխման դրդման փորձերը կարող են հանգեցնել նախադաստակ-ֆալանգային հոդերի շրջանում մաշկի կոշտացմանը և ատամների քայքայմանը[1]։ Բուլիմիան հաճախ ասոցացվում է այլ հոգեբանական խանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, նաև թմրանյութերի և ալկոհոլի կիրառման հետ կապված խնդիրները[1]։ Բացի այդ, մեծ է ինքնասպանության և ինքնավնասման վտանգը[4]։
Բուլիմիան ավելի հաճախ է հանդիպում այն անձանց շրջանում, ովքեր ունեն նույն խնդրով տառապող մոտ ազգակից հարազատ[1]։ Գենետիկ նախատրամադրվածության դեպքում հիվանդության առաջացման գնահատված հավանականությունը կազմում է 30%-ից 80%[2]։ Այս հիվանդության ռիսկի այլ գործոնները ներառում են հոգեհուզական սթրեսը, հստակ մարմնակազմության (body type) հասնելու մշակութային ճնշումը (cultural pressure), վատ ինքնագնահատականը և ճարպակալումը[1][2]։ Ռիսկի գործոններ են համարվում նաև խիստ սննդակարգին հետևելը խրախուսող միջավայրում ապրելը, ինչպես նաև քաշի մասին մտահոգ ծնողներ ունենալը[2]։ Ախտորոշումը հիմնված է անձի բժշկական պատմության վրա[5], այնուամենայնիվ, այն բարդ է, քանի որ մարդիկ հիմնականում գաղտնի են պահում իրենց շատակերության և «մաքրման» սովորությունները[2]։ Բացի այդ ախտորոշման բարդության տեսակետից նյարդային անորեքսիան առավելություն ունի նյարդային բուլիմիայի նկատմամբ[2]։ Նմանատիպ այլ խանգարումները ներառում են շատակերությունը (binge eating disorder), Կլեյն Լևինի համախտանիշը, և անձի սահմանային խանգարումը (Borderline personality disorder)[5]:
Բուլիմիայի առաջնային բուժումը կոգնիտիվ-վարքային թերապիան է[1][6]։ Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր(ՍՀԶՍԻ) հակադեպրեսանտների կամ եռցիկլիկ հակադեպրեսանտների կիրառումը թույլ ազդեցություն ունի[2][7]։ Մինչ բուլիմիայի բուժման արդյունքները սովորաբար ավելի լավն են քան Անորեքսիայինը, մահվան ռիսկը նրանց մոտ ավելին է, քան ընդհանուր բնակչության մոտ[4]։ Բուժումից 10 տարի անց անձանց 50%-ը ամբողջությամբ վերականգնվում է[2]։
Բուլիմիայի տարածվածությունն ամբողջ աշխարհում գնահատվում է 3,6 մլն մարդ՝ 2015 թ.-ի տվյալներով[8]։ Երիտասարդ կանանց 1%-ը ունի բուլիմիա տվյալ ժամանակահատվածում, իսկ 2-3%-ը՝ իրենց կյանքի տվյալ ժամանակահատվածում[4]։ Հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում զարգացող երկրներում[2]։ Կանանց մոտ բուլիմիայի առաջացման հավանականությունը 9 անգամ ավելի է, քան տղամարդկանց մոտ[5]։ Կանանց շրջանում բուլիմիայի տարածվածությունն առավել շատ է երիտասարդ չափահաս տարիքում (young adults)[5]: Առաջին անգամ բուլիմիան անվանվել և նկարագրվել է բրիտանացի հոգեբույժ Ջերալդ Ռասսել-ի կողմից՝ 1979 թ.-ին[9][10]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար բուլիմիան ներառում է արագ և անկառավարելի սննդի ընդունումը, որը կարող է դադարել, երբ դա ընդհատվում է այլ անձի կողմից, կամ ստամոքսի գերձգման հետևանքով առաջանում է ստամոքսի ցավ, և որին հետևում է ինքնուրույն դրդված փսխումը կամ «մաքրման» այլ ձևերը։ Այս շրջափուլը կարող է կրկնվել շաբաթվա մեջ, կամ, ծանր դեպքերում՝ օրվա մեջ մի քանի անգամ[12], և կարող է անմիջականորեն պատճառ հանդիսանալ՝
- Սննդի ընդունումից հետո առաջացող քրոնիկ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-ի[13]
- Ջրազրկման և հիպոկալեմիայի՝ ալկալոզի և հաճախ փսխումների հետևանքով առաջացած երիկամային կալիումի կորուստի պատճառով[14]
- Էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտման, որը կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների, սրտի կանգի, անգամ մահվան
- Էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում)
- Մելորի-Վեյսի համախտանիշի
- Բոերհավի համախտանիշի՝ հաճախակի փսխման արդյունքում առաջացող կերակրափողի պատի պատռման
- Բերանի վնասվածքների (երբ մատների կամ այլ իրերի շարունակական մտցնելը բերանի խոռոչ հանգեցնում է բերանի և կոկորդի լացերացիայի (լորձաթաղանթի վնասման))
- Ռասելի ախտանիշի (ատամների հետ կոնտակտի պատճառով շարունակական քերծվածքների և վնասվածքների արդյունքում ձեռքերի մեջքային մակերեսներին և նախադաստակ-ֆալանգային հոդերի շրջանում կոշտուկների առկայության)[15][16]
- Ատամների էմալի թթվային քայքայման [17]
- Այտուցված թքագեղձերի (օրինակ՝ պարանոցին, կզակային անկյան տակ)[17][18]
- Ստամոքսի պարեզի (ստամոքսի պարունակության դատարկման դանդաղում)
- Փորկապության կամ փորլուծության
- Արագասրտության (տախիկարդիա) կամ նախասրտերի թրթռման
- Հիպոտենզիայի (զարկերակային ճնշման իջեցման)
- Պեպտիկ խոցերի առաջացման
- Անպտղության
- Քաշի մշտական տատանումների
- Արյան մեջ գլյուկոզայի, խոլեստերոլի և ամիլազայի մակարդակի բարձրացման
- Հիպոգլիկեմիայի (կարող է առաջանալ փսխման արդյունքում)
Բուլիմիայի բնութագրիչ նշաններից են նաև[15]՝
- Օգգտագործված կալորիաների վրա կենտրոնացումը
- Սեփական քաշի կարևորության խիստ գնահատումը
- Ցածր ինքնագնահատականը, ինքնավնասումը
- Սուիցիդալ հակումները
- Ոչ կանոնավոր մինստրուալ ցիկլը կանանց մոտ
- Հաճախակի այցելությունները լոգասենյակ՝ հատկապես սննդընդունումից անմիջապես հետո
- Դեպրեսիան, տագնապային խանգարումները, քնային խանգարումները
- Սննդի մեծ չափաբաժինների օգտագործման հաճախակի դեպքերը[16]
- Լուծողական, միզամուղ և նիհարեցնող դեղամիջոցների օգտագործումը,
- Գերծանրաբեռնող ֆիզիկական վարժությունները
- Անառողջ/չոր մաշկ, եղունգներ և շուրթեր,
- Հոգնածությունը, հյուծումը
Ինչպես շատ այլ հոգեբանական խնդիրների դեպքում, այնպես էլ բուլիմիայի ժամանակ այլ նշանների և ախտանիշների հետ մեկտեղ կարող են առաջանալ մոլուցքներ, ինչի խատճառով այս հիվանդությամբ տառապող մարդիկ կարծում են, թե ընդունված չեն այլ մարդկանց կողմից[17]։
Բացի այդ, բուլեմիայով տառապող մարդիկ կարող են մարզվել չափազանց ինտենսիվ և երկար[17]։
Այլ զգացողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչ վերաբերում է ներքին զգացողությանը, բուլիմիա ունեցող անձինք նշում են տարբեր արտաքին և ներքին ազդակների նկատմամբ զգայունության իջեցում։ Օրինակ, որոշ մարդկանց մոտ դիտվում է առողջ անհատների համեմատ տաքության զգայունության ավելի բարձր շեմ և հագեցվածության զգացողության առաջացում ավելի մեծաքանակ կալորիաների ընդունման դեպքում[18]։
Կապակցված ախտահարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջ մարդկանց համեմատ, բուլիմիա ունեցող անձանց մոտ մեծ է աֆեկտիվ խանգարումների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են դեպրեսիան և ընդհանուր տագնապային համախտանիշը։ 1985 թ.-ին Կոլումբիայի համալսարանի կողմից Նյու Յորքի պետական հոգեբուժական ինստիտուտի՝ բուլեմիա ունեցող բուժառուների շրջանում կատարված հետազոտությունը պարզել է, որ այս անձանց 70%-ը կյանքի որևէ հատվածում ունեցել է դեպրեսիա (ի տարբերություն ընդհանուր բնակչության մեծահասակ կանանց շրջանում գրանցված 25.8%-ի), կազմելով բոլոր աֆեկտիվ խանգարումների 88%-ը[19]։ Մելբուրնի Արքայական հոսպիտալի 2000 չափահաս անձանց կոհորտի հետազոտությունը պարզեց, որ նրանք, ովքեր ունեն Հոգեկան խանգարումների ախտորոշման եւ վիճակագրության 4-րդ ձեռնարկի նյարդային բուլիմիայի և անորեքսիայի ախտանշաններից առնվազն երկուսը, 6 անգամ ավելի շատ ռիսկ ունեն տագնապի, և 2 անգամ ավելի շատ ռիսկ՝ նյութերից կախվածության առաջացման համար[20]։ Բուլիմիայով տառապող անձանցից շատերը ցուցաբերում են «մաքրման» միջոցով ընդունված սննդից ձերբազատման էպիզոդներ[21]։ Բուլիմիայով անձանց մոտ կարող է դիտվել նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի ավելի բարձր ռիսկ[22]։ Բուլիմիան նաև բացասաբար է ազդում մարդու ատամների վրա՝ հաճախակի փսխումների հետևանքով առաջացնելով թթվային քայքայում (ստամոքսի թթվային պարունակության և ատամի մակերեսի շփման միջոցով)՝ հիմնականում ատամների հետին մակերեսին։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նյարդային անորեքսիայի, այնպես էլ սնման այլ խանգարումների առաջացման համար գենետիկական նախատրամադրվածության՝ որպես ռիսկի գործոնի մասին վկայող փաստեր կան[23]։ Ցույց է տրվել, որ սնման վարքային խանգարումների համար պատասխանատու են շատ հորմոնների՝ առավելապես սերոտոնինի ոչ նորմալ քանակները։ Ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի (BDNF- Brain-deriven neurotrophic factor) դերը բուլիմիայի առաջանցման մեջ ներկայումս ենթակա է հետազոտման[24][25]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռական հորմոնները կարող են ազդել կանանց ախորժկի և սննդի ընդունման, և հեևապես բուլիմիայի առաջացման վրա։ Ըստ տարբեր գիտական փաստարկների, հիպերանդրոգենիզմ և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող կանայք ունեն ախորժակի կարգավորման խանգարումներ՝ կապված ածխաջրերի և ճարպերի ընդունման հետ։ Կարգավորման հենց այսպիսի խանգարում կա նաև նյարդային բուլիմիայի ժամանակ։ Բացի այդ, գենային հետազոտությունները ցույց են տվել, որ այն մկները, որոնց գենոմում ներդրված են էստրոգենային ընկալիչներ կոդավորող գեներ (gene encoding estrogen receptors )՝ ունեն ձվարանային դիսֆունկցիայով և անդրոգենային ռեցեպտրոների խանգարված րեգուլյացիայով ինդուկցված ավելի ցածր պտղաբերություն։ Կան նաև մարդկանց էստրոգենների ß-ռեցեպտորների բազմաձևության և բուլիմիայի միջև առկա կապի մասին փաստեր, ինչից կարելի է ենթադրել, որ սեռական հորմոնների քանակն ու նյարդային բուլիմիայի առաջացումը կապակցված են[26]։ Բուլիմիան համեմատվել է թմրամիջոցներից կախվածության հետ, սակայն հստակ հետազոտական փաստարկներն այս կապի մասին բացակայում են[27]։
Այնուամենայնիվ, նյարդային բուլիմիա ունեցող մարդիկ կարող են կիսել D2 դոպամինային ռեցեպտորների հետ ասոցացված խոցելիությունը թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց հետ[28]։ Խիստ սննդակարգի պահպանումը, որը բուլիմիայով տառապող անձանց բնորոշ հատկանիշ է, ասոցացված է պլազմայում տրիպտոֆանի ցածր մակարդակի հետ[29]։
Գլխուղեղում տրիպտոֆանի բարձր մակարդակները, և հետևապես սերոտոնինի խթանված սինթեզը բարձրացնում են բուլիմիկ հակումները ներկայումս և նախկինում բուլիմիա ունեցող անձանց շրջանում՝ մի քանի ժամվա ընթացքում[30][31]
Բուլիմիայով տառապող անձանց շրջանում պեպտիդների ոչ նորմալ քանակները կարևոր դեր ունեն ախորժակի կառավարման և էներգիայի բալանսի համար, չնայած դեռևս պարզ չէ, դա մշտակա՞ն բնույթ ունի, թե էպիզոդիկ[32]։
Սոցիալական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիայում առկա իդեալական մարմնի պատկերները լայնորեն համարվում են բուլիմիայի առաջացմանը նպաստող պայման[17]։ 1991 թ.-ին Ուելցինի և այլոց կողմից կատարված հետազոտությունը փաստել է, որ բուլիմիայով անձանց 19%-ը ուտում է միջին վիճակագրական մարդու սննդակարգից ավելի քիչ քանակով, 37%-ը՝ նորմայի սահմաններում, իսկ 44%-ը՝ նորմայից շատ[33]։ Նադրոգայում (Ֆիջի)՝ 15-ից 18 տարեկանների շրջանում անցկացված հետազոտությունը պարզեց, որ անձանց կողմից զեկուցված «մաքրման» տարածվածությունը շատացել է 0%-ից`1995 թ.-ին (այս տարածաշրջանում հեռուստատեսության մեկնարկից մի քանի շաբաթ անց) մինչև 11,3 %`1998 թ.-ին[34]։ Բացի այդ, ինքնասպանության տարածվածությունը բուլիմիայով անձանց մոտ 7,5 անգամ ավելի է, քան ընդհանուր հասարակության շրջանում[35]։
Երբ փորձեր են արվում բացատրել բուլիմիայի պատճառները կոգնիտիվ կոնտեքստում, Քրիստոֆեր Ֆեյրբրնի կոգնիտիվ-վարքագծային մոդելը համարվում է ոսկե ստանդարտ։ Ֆեյրբրնի մոդելը բնութագրում էր գործընթացը, որով անձը ընկնում է շատակերության և «մաքրման» շրջապտույտի մեջ և այդպիսով առաջացնում է բուլիմիա։ Ֆեյրբրնը պնդում էր, որ քաշի և մարմնակազմության վերաբերյալ չափից շատ մտահոգությունը՝ համակցված ցածր ինքնագնահատականի հետ, կարող են բերել չափազանց խիստ և ոչ ճկուն սննդային սովորույթների։ Հետևապես, այդ ամենը կարող է բերել սննդի ոչ ռեալիստիկ կրճատումների, ինչն էլ իր հերթին՝ ինդուկցել խախտումներ։ Ավելին, խեղաթյուրված մտածողությունը հրահրում է անձին անմիջապես ազատվել ընդունված «ավելորդ» սննդից։ Ընդունված սննդից ձերբազատումը աստիճանաբար վերահսկումից դուրս է գալիս, ստիպելով անձին ազատվել ընդունված սննդից՝ հույս ունենալով այդպիսով հակազդել շատակերությանը։ Ֆեյրբրնի համոզմամբ, այս շրջափուլը շարունակական է[36]։
Այնուամենայնիվ, Բայրնի և Մքլինզի եզրակացությունները մի փոքր տարբերվում էին Ֆեյրբրնի առաջարկած մոդելից. նրանք պնդում էին, որ նիհարության ձգտումն է քաշը կառավարելու, և հետևապես ընդունված սննդից ազատվելու հիմնական պատճառը։ Հեղինակները համոզված են, որ վերջինս անձին խոցելի է դարձնում, և ոչ թե շատակերությունն է նախորդում սննդից ձերբազատմանը, այլ հակառակը։ Ֆեյրբրնի կոգնիտիվ վարքագծային մոդելը հանդիպում է բուլիմիայով տառապող ոչ բոլոր անձանց մոտ, քանի որ չի կարող այնպիսի բարդ վարքագիծը, ինչպիսին բուլիմիան է նկարագրվել առաջացման եզակի մոդելով։ Բացի այդ, բուլիմիայի առաջացման վարքագծային մոդելը մշակութային բնույթ ունի, և կարող է արևմտյան մշակույթից դուրս չհիմնավորվել։ Ֆեյրբրնի մոդելը, և ընդհանուր առմամբ բուլիմիայի առաջացման վարքագծային տեսությունն ավելի նկարագրող է, քան բացատրական։ Ավելին, պատճառահետևանքային կապի պարզաբանումը բարդ է, քանի որ հնարավոր է՝ աղավաղված սնուցումն է բերում աղավաղված ընկալմանը, և ոչ թե հակառակը[37][38]։ Գրականության մեջ տեղեկություններ կան նաև սեռական բռնության և հետագայում բուլիմիայի զարգացման միջև կապի մասին. զեկուցված բռնի սեռական կոնտակտի տարածվածությունն ավելի մեծ է բուլիմիայով անձանց, քան անորեքսիայով անձանց շրջանում[39]։
Սոցիալ-մշակութային տեսանկյունից բուլիմիայի պատճառներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Նիհար իդեալի միջազգայնացումը» նշանակալի դեր ունի այս հարցում։ Վերջինս բնութագրվում է դեպի գրավչության սոցիալական իդեալներ մարդկանց ձգտումով։ Հետազոտությունները ցույց են տվել, նորաձևության ամսագրեր կարդացող երիտասարդ կանայք ավելի շատ հակում ունեն բուլեմիայի ախտանշանների առաջացման, քան այն կանայք, ովքեր չեն կարդում նման ամսագրեր։ Դա շարունակում է ցուցադրել մեդիայի դերը հիվանդության զարգացման մեջ[40]։
Մարդիկ սկզբում ընդունում և «գնում են» այդ իդեալները, հետո ջանքեր գործադրում դրանց հասնելու և հասարակության կողմից ընդունված գրավչության չափանիշներին համապատասխանելու համար։ Ջ. Կևին Թոմսոնը և Էրիկ Ստայսը պնդում են, որ ընտանիքը, տարիքակիցները, և հատկապես մեդիան նպաստում են այդ իդեալների ընդունմանն ու դրանց ձգտելուն։ Բացի այդ, անգամ նիհար անձը կարող է իրեն անհարմար զգալ իր մարմնի մեջ, քանի որ դա ոչ միշտ է համապատասխանում հենց հասարակության կողմից ստեղծված նիհար իդեալին։ Այսպիսով, մարդկանց՝ սեփական մարմնում անհարմարավետության զգացումը կարող է հագնեցնել մարմնի նկատմամբ դժգոհության և ստեղծալ հակում դեպի նիհարություն։ Աստիճանաբար, սեփական մարմնի նկատմամբ դժգոհությունը նիհարության ձգտելու հետ համատեղ նպաստում է խիստ սննդակարգերի և այլ նեգատիվ էֆեկտների, որն էլ աստիճանաբար տանում է դեպի բուլեմիայի ախտանիշների շատացմանը։ Շատակերությունը կարող է բերել ինքնատելության, որն էլ, ավելորդ քաշից խուսափելու համար, ընդունված սննդից ազատվելու փորձերի[41]։
Թոմսոնի և Ստայսի հետազոտությունը նպատակ ուներ ուսումնասիրել թե ինչ աստիճանի է մեդիայի ազդեցությունը նպաստում նիհար իդեալի միջազգայնացմանը։ Նրանք կատարել են ռանդոմիզացված հետազոտություններ (ավելի ճիշտ՝ ծրագրեր), որտեղ երիտասարդ կանանց սովորեցնում էին, ինչպես լինել ավելի քննադատող, երբ հարցը վերաբերում է մեդիային։ Արդյունքները ցույց տվեցին, որ իրազեկվածության բարձրացումը լավ արդյունքներ տվեց և նիհար իդեալների պատկերները մեդիայում ավելի քիչ էին նպաստում նիհար իդեալի միջազգայնացմանը[42]։ Փաստորեն, ոչ թե հենց նիհար իդեալը, այլ հստակ քաշով մյուս անձանց հետ սեփական անձի ասոցացումն է որոշում բուլիմիայով մարդու ինքնազգացողությունը եւ ինքնագնահատականը։ Այն մարդիկ որոնք ասոցացնում են իրենց նիհար մոդելների հետ, վերջիններիս տեսնելիս դրական գնահատական են ցուցաբերում, և հակառակը, մարդիկ ովքեր իրենց ասոցացնում են ավելորդ քաշի հետ՝ նիհար մոդելներին տեսնելիս բացասական գնահատական են ցուցաբերում[43]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլիմիայի սկիզբը հաճախ լինում է դեռահասության ընթացքում՝ 13-ից 20 տարեկանում, հաճախ՝ նախկինում ճարպակալում ունեցող անձանց շրջանում։ Հաճախ, նույնիսկ հաջող բուժման և ռեմիսիայի պարագայում, հետագա կյանքում դիտվում են մեծաքանակ սննդի ընդունման և «մաքրման» դրվագներ[44]։ ԱՄՆ չափահաս բնակչության 0,5%-ը և դեռահասների 0,9%-ը բուլիմիայով տառապում է ամբողջ կյանքի ընթացքում[45]։ Ըստ հետազոտությունների տվյալների՝ նյարդային բուլիմիան կարող է ընդգրկել մեծահասակ բնակչության 1 %-ը, որոնց կեսը ամբողջությամբ վերականգնվում է 10 տարի անց, 1/3-ը՝ մասամբ, և 10-20%-ը դեռևս կունենա բուլիմիայի ախտանիշներ[2]։
Բուլիմիայով տառապող դեռահասներն ավելի մեծ հավանականությամբ են ունենում կատարելության ձգտում և կենտրոնացում սննդի վրա՝ համեմատվելով տարիքակիցների հետ։ Սա վկայում է, որ սեփական անձից բարձր սպասելիքները և ոչ ռեալիստիկ նպատներին ձգտելը ավելի շուտ ինդուկցված են ներքին գործոններով, քան արտաքին՝ սոցիալական սպասելիքներով[46]։
Չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատած անորեքսիայի հետ, բուլիմիան հաճախ ավելի դժվար է ախտորոշվում, քանի որ բուլիմիայով հիվանդ անձինք հիմնականում ունենում են նորմալ, կամ նորմայից քիչ բարձր քաշ։ Շատ դեպքերում բուլիեմիայով անձինք կարող են ունենալ էականորեն խանգարված սնուցում և խիստ ֆիզիկական ակտիվություն՝ չհամապատասխանելով բուլիմիային ախտանիշների ամբողջական խմբին[47]։ Վերջերս, հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական 5-րդ ձեռնարկը վերանայվել է, ինչի արդյունքում նյարդային բուլիմիայի և անորեքսիայի ախտորոշման չափանիշները «թուլացել» են[48]։ Այս ձեռնարկի կողմից օգտագործվող ախտորոշման չափանիշները ներառում են շատակերության հաճախակի էպիզոդները՝ համակցված նույն ժամանակ քաշի ավելացումից խուսափելու անթույլատրելի մեթոդների հետ[49]։ Ախտորոշումը պահանջում է, որ շատակերության և դրանց «կոմպենսացման» էպիզոդները գրանցվեն շաբաթական առնվազն 1 անգամ՝ շարունակակական 3 ամսվա ընթացքում[50]։ Ախտորոշումը հաստատվում է միայն այն դեպքում, երբ տվյալ վարքագիծը նյարդային անորեքսիայի ախտանշախմբի մեջ չի դիտվում, և երբ վարքագիծը ավելի կարևորում է մարմնի քաշի կամ արտաքին տեսքի վրա կենտրոնացումը։ Սովորաբար, «մաքրումը» ավելի բնորոշ է բուլիմիայի ծանր դեպքերին[51]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված են բուժման 2 հիմնական տեսակներ՝ հոգեդեղորայքային և հոգեսոցիալական[52]։
Հոգեթերապիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլիմիայի հոգեթերապևտիկ բուժման մի քանի մեթոդներ կան։ Կոգնիտիվ վարքագծային թերապիան (ԿՎԹ), որը օգնում է կառավարել բուժառուի մոտ առաջացած մտքերը և ներառում է վարքագծային էքսպերիմենտներ (օրինակ՝ «արգելված» սննդամթերքի օգտագործումը փորձի ընթացքում) էֆեկտիվության քիչ ապացույցներ ունի[53]։
Օգտագործելով ԿՎԹ անցած մարդկանց զեկույցները ընդունված սննդի և «մաքրման» էպիզոդների մասին, բուժումը նպատակ ունի բացահայտել և խուսափել էմոցիոնոլ տատանումներից, որոնք էլ առաջացնում էն բուլիմիայի կրկնվող էպիզոդներ[54]։ Բարքերը(2003) պնդում է, որ ԿՎԹ անցած մարդկանց 40-60 %-ը ազատվում է բուլիմիայի ախտանիշներից։ Նա պնդում է, որ որպեսզի բուժումն օգնի, բոլոր բուժառուները պետք է աշխատեն միասին՝ քննարկելով և կիսվելով իրենց խոչնդոտների հաղթահարման փորձով։ Ըստ նրա, եթե մարդիկ իրազեկված են իրենց գործողությունների լրջության վերաբերյալ, իրենք էլ ունակ են փոխելու դրանք[55][56]։ ԿՎԹ անցնող այն մարդիկ, ովքեր ցուցաբերում են վարքագծի վաղ փոփոխություն՝ հասնում են բուժման լավագույն արդյունքների՝ պահպանելով դրանք երկար ժամանակահատվածում[57]։ Հետազոտողները նաև զեկուցել են միջանձնային հոգեթերապիայի և խոսակցական վարքագծային թերապիայի(dialectical behavioral therapy) արդյունավետության մասին[58][59]։
Մոդսլիի ընտանեկան թերապիան, որը ներդրվել է Լոնդոնի Մոդսլիի հոսպիտալում և օգտագործվում է անորեքսիայի բուժման համար, խոստումնալից արդյունքներ է ցուցաբերել նաև բուլիմիայի բուժման համար[60]։
ԿՎԹ-ն ցուցաբերել է բավականին էֆեկտիվություն բուլեմիայի բուժման համար մեծահասկների շրջանում, սակայն թույլ փաստարկներ ունի դեռահասների շրջանում օգտակարության վերաբերյալ[61]։ Չնայած ԿՎԹ-ն ֆինանսապես շահավետ է և օգնում է անձանց ինքնուրույն աշխատել իրենց խնդրի վրա, ընտանիքի աջակցությունն այս հարցում կարող է լավ արդյունքներ ցույց տալ դեռահասների բուժման համար։ Դեռահասները դեռևս ֆիզիկական և հոգեկան զարգացման փուլում են և իրենց գլխուղեղը դեռևս աստիճանաբար զարգանում է[62]։ Այդ իսկ պատճառով, դեռահասները իրենց տարիքում դեռևս կարող են չգիտակցել բուլիմիկ վարքագծերի հետևանքների լրջությունը, հետևապես ավելի քիչ մոտիվացված լինել փոփոխություն մտցնելու[63]։ Հետևապես, ընտանիքի աջակցությունը դեռահասների բուժման համար կարևոր դեր ունի և օգնում է ընտանիքին մասնակցել իրենց դեռահասի սննդի ընտրությունների և վարքագծերի մեջ, ինչպես նաև ինքնուրույն կառավարել իրավիճակը և այդպիսով աստիճանաբար դեռահասին հնարավորություն տալ դառնալ ավելի ինքուրույն և հասուն[61]։
Դեղամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր (ՍՀԶՍԻ) հակադեպրեսանտների կիրառումը թույլ օգտակարություն ունի[7]։ Դրանք ներառում են Ֆլուոքսետինը, որը սննդի և դեղամիջոցների վարչության (FDA-Food and Drug Administration) կողմից հաստատված դեղամիջոց է բուլիմիայի բուժման համար. այլ հակադեպրեսաններից Սերտալինը ևս կարող է էֆեկտիվ լինել բուլիմիայի բուժման համար։ Թոպիրամատը ևս կարող է օգտակար լինել, սակայն այն ունի ավելի շատ կողմնակի ազդեցություններ[7]։
Ցույց է տրվել, որ դեղամջոցների համակցումը հոգեթերապիայի հետ, լավացնում է արդյունքը, սակայն ոչ մի հետազոտություն ցույց չի տվել բուժման տեսակների համակցման առանձնահատուկ ուժեղ արդյունքը։ Բուժման դրական արդյունքները ներառում են շատակերությունից ձեռնպահությունը, սեփական մարմնակազմվածքի և քաշի վրա կենտրոնացման թուլացումը, ավելի թոյլ հոգեբանական ախտանշաններ, ավելի շավ սոցիալ ադապտացում և կրկնման հավանականության իջեցումը[2]։
Այլընտրանքային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հետազոտթյուններ ցույց են տալիս հիպնոթերապիայի արդյունավետությունը[64]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր բնակչության շրջանում բուլիմիայի տարածվածության մասին տվյալները սուղ են, և հիմնականում դա պարզող հետազոտությունները անցկացված են կա՛մ հոսպիտալների բուժառուների, կա՛մ ավագ դպրոցի աշակերտների, կա՛մ էլ համալսարանի ուսանողների շրջանում։ Վերջիններիս արդյունքները տարբեր են՝ 0.1% -ից 1.4% տղամարդկանց, և 0.3%-ից 9.4% ատարածվածությամբ՝ կանանց շրջանում[65]։ Բուլիմիայի ժամանակային միտումների վերաբերյալ ուսումնասիրությունները ևս ոչ հստակ արդյունքներ են տալիս[66]:Գելդերի, Մեյոյի և Գեդդեսի (2005) պնդմամբ բուլիմիան տարածված է 15-40 տարեկան տարիքային խմբի կանանց 1-2%-ի շրջաննում։ Բուլիմիան առավել հաճախ է հանդիպում զարգացած երկրներում[54] և ապացուցված է, որ քաղաքներում դրա տարածվվածությունը 5 անգամ ավելի շատ է, քան գյուղական համայնքներում[67]։ Կա տարածված կարծիք, ըստ որի բուլիմիան առավել հաճախ առաջանում է միջին խավի ընտանիքների աղջիկների շրջանում[68], սակայն 2009 թ.-ին արված հետազոտությունը ցույց է տվել, որ ամենացածր ընտանեկան հասույթ ունեցող խմբի աղջիկները 53%-ով ավելի մեծ հավանականությամբ են ձեռք բերում բուլիմիա, քան ամենաբարձր հասույթ ունեցող խմբի աղջիկները[69]։
Այն մասնագիտությունների անձանց շրջանում, որտեղ իդեալիզացված են նիհարության գաղափարները (օրինակ՝ պար, գիմնաստիկա, մոդելային մասնագիտություններ, չիրլիդինգ, վազք, թատրոն, լող, դայվինգ, ձիավարություն, գեղասահք), սնման խանգարումների առաջացման հավանականությունն ավելի մեծ է[70]։ Համարվում է, որ բուլիմիան առավել տարածված է կովկասյան ազգերում[71]։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները պարզել են, Աֆրոամերիկացի դեռահաս աղջիկները 50%-ով ավելի մեծ հավանականություն ունեն ցուցաբերելու բուլիմիկ վարքագիծ (շատակերություն և «մաքրում»), քան սպիտակամորթ նույն տարիքի աղջիկները[72]։
Երկիր | Տարի | Ցուցանիշներ | %-ային հարաբերակցություն | |
---|---|---|---|---|
Ավստրալիա | 2008 | 1,943 դեռահաս (15–17 տ.) | 1.0% տղ. | 6.4% կին[20] |
Պորտուգալիա | 2006 | 2,028 ավագ դպրոցի աշակերտներ | 0.3% կին[73] | |
Բրազիլիա | 2004 | 1,807 աշակերտ (7–19 տ.) | 0.8% տղ. | 1.3% կին[74] |
Իսպանիա | 2004 | 2,509 իգական սեռի դեռահասներ (13–22 տ.) | 1.4% կին[75] | |
Հունգարիա | 2003 | 580 Բուդապեշտի բնակիչներ | 0.4% տղ. | 3.6% կին[70] |
Ավստրիա | 1998 | 4,200 ավագ դպրոցի աշակերտներ | 0.3% միասին[76] | |
ԱՄՆ | 1996 | 1,152 համալսարանի ուսանողներ | 0.2% տղ. | 1.3% կին[77] |
Նորվեգիա | 1995 | 19,067 հոգեբուժության բուժառուներ | 0.7% տղ. | 7.3% կին[78] |
Կանադա | 1995 | 8,116 (պատահական ) | 0.1% տղ. | 1.1% կին[79] |
Ճապոնիա | 1995 | 2,597 hավագ դպրոցի աշակերտներ | 0.7% տղ. | 1.9% կին[80] |
ԱՄՆ | 1992 | 799 համալսարանի ուսանողներ | 0.4% տղ. | 5.1% կին[81] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլիմիա տերմինը գալիս է հունարեն βουλιμία boulīmia, «ցլի քաղց» բառից, կազմված է βοῦς bous, «ցուլ» և λιμός, līmos, «քաղց» արմատներից.[82] Հիվանդության գիտական անվանումն է bulimia nervosa, որը բառացի թարգմանովում է որպես «նյարդային ցլի քաղց»։
Մինչև 20-րդ դարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստարկները ցույց են տալիս, որ չնայած նրան, որ մինչև 1979 թ.-ը բուլիմիայի ախտանիշները հայտնի չէին, շատակերությունը և «մաքրումը» բավականին տարածված էին որոշ հին մշակույթներում։ Առաջին բուլիմիկ վարքագիծը նկարագրված է Քսենոփոն Անաբասիսի աշխատություններում ՝ մ.թ.ա. 370 թ.-ին, որտեղ խոսվում է, թե ինչպես հույն զինվորներն իրենց «մաքրեցին» փոքր ասիայի լեռներում։ Պարզ չէ, թե արդյոք նշված «մաքրումը» հրահրված էր շատակերությամբ[83]։ Հին Եգիպտոսում բժիշկները խորհուրդ էին տալիս «մաքրումը»՝ ամսական 1 անգամ, 3 օր տևողությամբ, առողջությունն ամրապնդելու համար[84]։ Այս պրակտիկան բխում էր համոզմունքից, որ մարդու հիվանդությունների պատճառը սնունդն է։ Հին Հռոմում մի ամբողջ օր տևող խնջույքների ժամանակ բարձր խավի ներկայացուցիչները փսխում էին՝ ստամոքսում նոր սննդի համար «տեղ ազատելու» համար[84]։ Կլավդիոս և Վիտելիոս կայսրերը երկուսն էլ ավելորդ քաշի պատճառով հաճախ դիմում էին «մաքրմանը»[84]։
Պատմական վկայությունները ցույց են տալիս, որ որոշ սրբեր, որոնց մոտ ճգնավորության պատճառով զարգացել էր անորեքսիա, կարող էին նույնպես դիմել բուլիմիկ վարքի[84] Սբ. Մարիամ Մագդաղենացին (1566–1607) և Վերոնիկա Գիուլիանին (1660–1727) ունենում էին շատակերության նոպաներ, ինչպես իրենք էին պնդում, սատանայական գայթակղություններին տրվելով[84]։ Սբ. Եկատերինան (1347–1380) հայտնի է սննդից խիստ սահմափակումներով՝ համարելով որ դա իրեն ազատում է մեխքերից։ Նա մահացել է սովից՝ 33 տարեկան հասակում[84]։
Չնայած նրան, որ որպես հեգեբանական ախտահարում «նյարդային բուլիմիան» համեմատաբար նոր տերմին է, «բուլիմիան», որպես շատակերությունը բնութագրող տերմին, հայտնի է դարեր ի վեր[84]։ Բաբելոնյան թալմուդում նկարագրված են բուլեմիկ վարքագծեր, սակայն գիտնականները կարծում են, որ դա վերաբերում է զուտ շատակերությանը՝ առանց «մաքրման» կամ բուլեմիայի հոգեկան հետևանքների[84]։ Փաստացի, 17-19-րդ դարերի բուլեմիայի մասին վկայող աղբյուրներում դեպքերի 1/4-ում է միայն շատակերությունը զուգակցվել «մաքրման» հետ, և չի դիտվել փսխում հրահրելու կամ քաշ կորցնելու միտում[84]։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարեր ի վեր բուլիմիան նկարագրվել է որպես ախտանիշ, սակայն ոչ քաշի վերահսկման համատեքստում[85]։ «Մաքրումը», այնուամենայնիվ, նկարագրվում է անորեքսիայով հիվանդ անձանց մոտ և կապակցվում էր ավելի շուտ ստամոքսի ցավի, քան քաշի վերահսկման մեթոդների հետ[85]։
1930 թ.-ին ուսումնասիրվեցին 1917թ.-ից 1929թ.-ը Մեյո կլինիկա (Mayo clinic) ընդունված բոլոր անոռեկսիայով բուժառուները։ Արդյունքում պարզվեց, որ նրանց 55-65%-ը զեկուցել է ինքնական փսում՝ քաշի ավելացման հետ կապակցված տագնապը մարելու համար[85]։ Տվյալները ցույց են տալիս, որ ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը «Մաքրումը» շարունակում էր կիրառվել քաշի վերահսկման համար։ Այդ ժամանակաշրջանից մեզ հասած շատ հիվանդությունների նկարագրություններ (case studies) համապատասխանում են բուլիմիայի ներկայից ախտորոշման չափանիշերին[85] 1939 թ.-ին Րահմանն ու Րիչարդսոնը նկարագրել են, որ իրենց մոտ բուժվող 6 անորեքսիայով հիվանդ բուժառուներից 1-ը ունենում է շատակերության էպիզոդներ, և ևս մեկը՝ ինքնուրույն դրդված փսխում[85]։ 1932թ.-ին Վուլֆը բուժում էր D բուժառուին, որի մոտ նկարագրվում էին շատակերության հակման ինտենսիվ շաբաթներ տևող էպիզոդներ և արդյունքում՝ հաճախ փսխումներ[84]։ D բուժառուն, ով մեծացել էր բռնապետ հոր ենթակայության տակ, իրեն ճնշված էր զգում իր քաշի պատճառով, և կարող էր օրեր շարունակ սովի մատնել իրեն՝ այդպիսով արագ քաշ կորցնելով։ Մեկ այլ բուժառու՝ Էլլեն Ուեսթը, նկարագրված 1958թ.-ին բժիշկ Լյուդվիգ Բինսուանգերի կողմից, ավելորդ քաշի պատճառով ծաղրանքի էր ենթարկվում իր ըկերների կողմից և քաշ կորցնելու համար ակտիվորեն վահանագեղձի հորմոնալ հաբեր էր ընդունում, հետագայում անցնելով նաև լուծողականների և փսխման[84]։ Նա ամեն օր ուտում էր տասնյակներով նարինջ և մի քանի ֆունտ լոլիկ, նորմալ սննդի ընդունումները բաց թողնելով։ Հոգեբուժական հաստատություն տեղափոխվելուց հետո Էլլենը շարունակում էր քաշ կորցնել՝ հիմնականում ինքնուրույն խթանված փսխման միջոցով[84] Այնուամենայնիվ, չնայած փաստին, որ այդ ժամանակվա բուժառուները համապատասխնաում էին բուլիմիայի ախտորոշման ներկայիս ցուցանիշներին, նրանք չէին կարող հստակ ախտորոշվել՝ հոգեկան խանգարումների ախտորոշումների և վիճակագրության ձեռնարկում դրանց բացակայության պատճառով[84]։
Բուլիմիկ ախտանշանների աճող տարածվածությունն այս շրջանում կարող է պայմանավորված լինել 20-րդ դարում նիհարության նոր իդեալների առաջացմամբ[85]։ Սեփական ավելորդ քաշով պայմանավորված ամոթը առաջացավ 1940-ական թվականներին, երբ հասարակության մեջ տարածվել դրա վերաբերյալ ծաղրանքը։ 1950-ականները իրապես գրանցեցին հասարակության մեջ միտոմ դեպի նիհարություն[85]։
1979 թ.-ին, Ջերալդ Ռասսելը առաջին անգամ հրապարակեց բուլիմիայի նկարագրությունը, որում կային տեղեկություններ «գիրանալու պաթոլոգիական վախով» բուժառուների մասին, որոնք շատ էին ուտում, և ազատվում էին ընդունված սնննդից[9]։ Նա բացատրեց հիվանդության լրջությունը (քանի որ այն կարող էր բերել դեպրեսիայի և ինքնասպանության) և հստակեցրեց բուժման մեթոդները[9]։ 1980 թ.-ին բուլիմիան հատնվեց Հոգեկան խանգարումների ախտորոշման եւ վիճակագրության 3-րդ ձեռնարկի մեջ[9], որից հետո բուլիմիայի նկարագրված դեպքերը կտրուկ շատացան[84]։ Վաղ 1980-ականներին հիվանդության տարածվածությունը հասավ մինչև 40՝ 100000 բնակչի հաշվով[84], որն իջավ մինչև 27՝ 100000 բնակչի հաշվով 1980-ականների վերջին -1890-ականների սկզբին[84]։ Այնուամենայնիվ, բուլիմիայի տարածվածությունը դեռևս շատ ավելի բարձր էր, քան անորեքսիայինը, որը այդ ժամանակահատվածում գրանվում էր 14 մարդու մոտ՝ 100000 բնակչի հաշվով[84]։
1991 թ.-ին Կենդլերը նկարագրեց բուլիմիա ունենալու գումարային ռիսկը (cumulative risk) այն անձանց շրջանում որոնք ծնվել էին տարբեր ժամանակահատվածներում՝ մինչև 1950 թ.-ը, 1950-1959թ.-ը և 1959թ.-ից հետո[86] 1959թ.-ից հետո ծնված անձանց շրջանում բուլիմիայի առաջացման ռիսկը շատ ավելի բարձր էր, քան մյուս երկու խմբերում[86]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Bulimia nervosa fact sheet». Office on Women's Health. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Hay PJ, Claudino AM; Claudino (2010). «Bulimia nervosa». Clinical Evidence. 2010: 1009. PMC 3275326. PMID 21418667.
- ↑ Bulik, CM; Marcus, MD; Zerwas, S; Levine, MD; La Via, M (2012 թ․ հոկտեմբեր). «The changing "weightscape" of bulimia nervosa». The American Journal of Psychiatry. 169 (10): 1031–6. doi:10.1176/appi.ajp.2012.12010147. PMC 4038540. PMID 23032383.
- ↑ 4,0 4,1 4,2 Smink, FR; van Hoeken, D; Hoek, HW (2012 թ․ օգոստոս). «Epidemiology of eating disorders: incidence, prevalence and mortality rates». Current Psychiatry Reports. 14 (4): 406–14. doi:10.1007/s11920-012-0282-y. PMC 3409365. PMID 22644309.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 American Psychiatric Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing. էջեր 345–349. ISBN 978-0-89042-555-8.
- ↑ Hay, P (2013 թ․ հուլիս). «A systematic review of evidence for psychological treatments in eating disorders: 2005–2012». The International Journal of Eating Disorders. 46 (5): 462–9. doi:10.1002/eat.22103. PMID 23658093.
- ↑ 7,0 7,1 7,2 McElroy, SL; Guerdjikova, AI; Mori, N; O'Melia, AM (2012 թ․ հոկտեմբեր). «Current pharmacotherapy options for bulimia nervosa and binge eating disorder». Expert Opinion on Pharmacotherapy. 13 (14): 2015–26. doi:10.1517/14656566.2012.721781. PMID 22946772.
- ↑ GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 Russell G (1979). «Bulimia nervosa: An ominous variant of anorexia nervosa». Psychological Medicine. 9 (3): 429–48. doi:10.1017/S0033291700031974. PMID 482466.
- ↑ Palmer R (2004). «Bulimia nervosa: 25 years on». The British Journal of Psychiatry. 185 (6): 447–8. doi:10.1192/bjp.185.6.447. PMID 15572732.
- ↑ Dorfman J, The Center for Special Dentistry Արխիվացված 2015-02-11 Wayback Machine.
- ↑ «Bulimia Nervosa» (PDF). Let's Talk Facts: 1. 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Mehler PS (2003). «Bulimia Nervosa». The New England Journal of Medicine. 349 (9): 875–81. doi:10.1056/NEJMcp022813. PMID 12944574.
- ↑ Mehler, PS.; Crews, C.; Weiner, K. (2004). «Bulimia: medical complications». J Womens Health (Larchmt). 13 (6): 668–75. doi:10.1089/jwh.2004.13.668. PMID 15333281.
- ↑ «Symptoms Of Bulimia Nervosa». Illawarra Mercury. 2001 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Bulimia Nervosa». Proud2BME. The National Eating Disorders Association. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Barker, P (2003). Psychiatric and Mental Health Nursing: The Craft of Caring. Great Britain: Arnold. ISBN 978-0340810262.
- ↑ Khalsa, Sahib S., and Rachel C. Lapidus. “Can Interoception Improve the Pragmatic Search for Biomarkers in Psychiatry?” Frontiers in Psychiatry 7 (2016): 121. PMC. Web. 15 June 2017.
- ↑ Walsh BT, Roose SP, Glassman AH, Gladis M, Sadik C (1985). «Bulimia and depression». Psychosomatic Medicine. 47 (2): 123–31. doi:10.1097/00006842-198503000-00003. PMID 3863157.
- ↑ 20,0 20,1 Patton GC, Coffey C, Carlin JB, Sanci L, Sawyer S (2008). «Prognosis of adolescent partial syndromes of eating disorder». The British Journal of Psychiatry. 192 (4): 294–9. doi:10.1192/bjp.bp.106.031112. PMID 18378993.
- ↑ Carlson, N.R., et al. (2007). Psychology: The Science of Behaviour – 4th Canadian ed. Toronto, ON: Pearson Education Canada.
- ↑ Nieto-Martínez, Ramfis; González-Rivas, Juan P.; Medina-Inojosa, José R.; Florez, Hermes (2017 թ․ նոյեմբերի 22). «Are Eating Disorders Risk Factors for Type 2 Diabetes? A Systematic Review and Meta-analysis». Current Diabetes Reports (անգլերեն). 17 (12): 138. doi:10.1007/s11892-017-0949-1. ISSN 1534-4827. PMID 29168047.
- ↑ «Biological Causes of Anorexia Nervosa and Bulimia Nervosa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ribasés M, Gratacòs M, Fernández-Aranda F, Bellodi L, Boni C, Anderluh M, Cavallini MC, Cellini E, Di Bella D, Erzegovesi S, Foulon C, Gabrovsek M, Gorwood P, Hebebrand J, Hinney A, Holliday J, Hu X, Karwautz A, Kipman A, Komel R, Nacmias B, Remschmidt H, Ricca V, Sorbi S, Wagner G, Treasure J, Collier DA, Estivill X (2004). «Association of BDNF with anorexia, bulimia and age of onset of weight loss in six European populations». Human Molecular Genetics. 13 (12): 1205–1212. doi:10.1093/hmg/ddh137. PMID 15115760.
- ↑ Wonderlich, Stephen; Mitchell, James E.; de Zwaan, Martina; Steiger, Howard, eds. (2008). «1». Annual Review of Eating Disorders – part 2. Radcliffe Publishing. էջեր 14–15. ISBN 978-1-84619-244-9.
- ↑ Hirschberg AL (2012). «Sex hormones, appetite and eating behaviour in women». Maturitas. 71 (3): 248–56. doi:10.1016/j.maturitas.2011.12.016. PMID 22281161.
- ↑ Broft A, Shingleton R, Kaufman J, Liu F, Kumar D, Slifstein M, Abi-Dargham A, Schebendach J, Van Heertum R, Attia E, Martinez D, Walsh BT (2012 թ․ հուլիս). «Striatal dopamine in bulimia nervosa: A pet imaging study». The International Journal of Eating Disorders. 45 (5): 648–656. doi:10.1002/eat.20984. PMC 3640453. PMID 22331810.
- ↑ Kaye WH, Wierenga CE, Bailer UF, Simmons AN, Wagner A, Bischoff-Grethe A (2013). «Does a Shared Neurobiology for Foods and Drugs of Abuse Contribute to Extremes of Food Ingestion in Anorexia and Bulimia Nervosa?». Biological Psychiatry. 73 (9): 836–42. doi:10.1016/j.biopsych.2013.01.002. PMC 3755487. PMID 23380716.
- ↑ Strasser, Barbara (2016). «Diet Versus Exercise in Weight Loss and Maintenance: Focus on Tryptophan». International Journal of Tryptophan Research. 9: 9–16. doi:10.4137/IJTR.S33385. PMC 4864009. PMID 27199566.
- ↑ Smith KA, Fairburn CG, Cowen PJ (1999). «Symptomatic Relapse in Bulimia Nervosa Following Acute Tryptophan Depletion». Archives of General Psychiatry. 56 (2): 171–6. doi:10.1001/archpsyc.56.2.171. PMID 10025442.
- ↑ Weltzin TE, Fernstrom MH, Fernstrom JD, Neuberger SK, Kaye WH (1995). «Acute tryptophan depletion and increased food intake and irritability in bulimia nervosa». The American Journal of Psychiatry. 152 (11): 1668–71. doi:10.1176/ajp.152.11.1668. PMID 7485633.
- ↑ Tortorella, Alfonso; Brambilla, Francesca; Fabrazzo, Michele; Volpe, Umberto; Monteleone, Alessio Maria; Mastromo, Daniele; Monteleone, Palmiero (2014 թ․ հունիսի 18). «Central and Peripheral Peptides Regulating Eating Behaviour and Energy Homeostasis in Anorexia Nervosa and Bulimia Nervosa: A Literature Review». European Eating Disorders Review (անգլերեն). 22 (5): 307–320. doi:10.1002/erv.2303. ISSN 1072-4133. PMID 24942507.
- ↑ Carlson, Neil R.; Buskist, William; Heth, C. Donald; Schmaltz, Rod (2010). Psychology: the science of behaviour (4th Canadian ed.). Toronto: Pearson Education Canada. էջ 415. ISBN 978-0-205-70286-2.
- ↑ Becker AE, Burwell RA, Gilman SE, Herzog DB, Hamburg P (2002). «Eating behaviours and attitudes following prolonged exposure to television among ethnic Fijian adolescent girls». The British Journal of Psychiatry. 180 (6): 509–14. doi:10.1192/bjp.180.6.509. PMID 12042229.
- ↑ Nolen-Hoeksema, Susan (2014). "Bulimia Nervosa" Abnormal Psychology. 6e. pg 344.
- ↑ Fairburn, C. G.; Beglin, S. J. (1990 թ․ ապրիլի 1). «Studies of the epidemiology of bulimia nervosa». American Journal of Psychiatry. 147 (4): 401–408. doi:10.1176/ajp.147.4.401. ISSN 0002-953X. PMID 2180327.
- ↑ Trull, Thimothy (2010 թ․ հոկտեմբերի 8). Abnormal Psychology and Life: A Dimensional Approach. Belmont CA: Wadsworth, Cengage Learning. էջեր 236–8. ISBN 978-1-111-34376-7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Byrne SM, McLean NJ; McLean (2002). «The cognitive-behavioral model of bulimia nervosa: A direct evaluation». The International Journal of Eating Disorders. 31 (1): 17–31. doi:10.1002/eat.10002. PMID 11835294.
- ↑ Waller, G (1992). «Sexual abuse and the severity of bulimic symptoms». The British Journal of Psychiatry. 161: 90–3. doi:10.1192/bjp.161.1.90. PMID 1638336.
- ↑ Nolen-Hoeksema, Susan (2013). (Ab)normal Psychology. McGraw Hill. էջ 338. ISBN 978-0078035388.
- ↑ Zieve, David. «Bulimia». PubMed Health. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Thompson, J. Kevin; Stice, Eric (2001). «Thin-Ideal Internalization: Mounting Evidence for a New Risk Factor for Body-Image Disturbance and Eating Pathology». Current Directions in Psychological Science. 10 (5): 181–3. doi:10.1111/1467-8721.00144. JSTOR 20182734.
- ↑ Papies EK, Nicolaije KA; Nicolaije (2012). «Inspiration or deflation? Feeling similar or dissimilar to slim and plus-size models affects self-evaluation of restrained eaters». Body Image. 9 (1): 76–85. doi:10.1016/j.bodyim.2011.08.004. PMID 21962524.
- ↑ Shader, Richard I. (2004). Manual of Psychiatric Therapeutics. Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-4459-1.[Հղում աղբյուրներին]
- ↑ [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology"(6th edition). McGraw-Hill. p.344]
- ↑ Castro-Fornieles J, Gual P, Lahortiga F, Gila A, Casulà V, Fuhrmann C, Imirizaldu M, Saura B, Martínez E, Toro J (2007 թ․ սեպտեմբեր). «Self-oriented perfectionism in eating disorders». The International Journal of Eating Disorders. 40 (6): 562–568. doi:10.1002/eat.20393. PMID 17510925.
- ↑ Walsh JM, Wheat ME, Freund K (2000). «Detection, evaluation, and treatment of eating disorders». Journal of General Internal Medicine. 15 (8): 577–90. doi:10.1046/j.1525-1497.2000.02439.x. PMC 1495575. PMID 10940151.
- ↑ [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology"(6th edition). McGraw-Hill. p.343]
- ↑ American Psychiatric Association (2000). «Diagnostic criteria for 307.51 Bulimia Nervosa». Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (4th, text revision (DSM-IV-TR) ed.). ISBN 978-0-89042-025-6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology" (6th edition). McGraw-Hill. p.343]
- ↑ Nolan-Hoeksema, Susan (2014). Abnormal Psychology (6 ed.). McGraw-Hill Education. p. 345. 978-0-07-803538-8.
- ↑ Hoste RR, Labuschagne Z, Le Grange D (2012). «Adolescent Bulimia Nervosa». Current Psychiatry Reports. 14 (4): 391–7. doi:10.1007/s11920-012-0280-0. PMID 22614677.
- ↑ Hay, PP; Bacaltchuk, J; Stefano, S; Kashyap, P (2009 թ․ հոկտեմբերի 7). «Psychological treatments for bulimia nervosa and binging». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD000562. doi:10.1002/14651858.CD000562.pub3. PMID 19821271.
- ↑ 54,0 54,1 Gelder, Michael Graham; Mayou, Richard; Geddes, John (2005). Psychiatry. ISBN 978-0-19-852863-0.
- ↑ Agras WS, Crow SJ, Halmi KA, Mitchell JE, Wilson GT, Kraemer HC (2000). «Outcome Predictors for the Cognitive Behavior Treatment of Bulimia Nervosa: Data from a Multisite Study». The American Journal of Psychiatry. 157 (8): 1302–8. doi:10.1176/appi.ajp.157.8.1302. PMID 10910795.
- ↑ Wilson GT, Loeb KL, Walsh BT, Labouvie E, Petkova E, Liu X, Waternaux C (1999). «Psychological versus pharmacological treatments of bulimia nervosa: Predictors and processes of change». Journal of Consulting and Clinical Psychology. 67 (4): 451–9. CiteSeerX 10.1.1.583.7568. doi:10.1037/0022-006X.67.4.451. PMID 10450615.
- ↑ Trunko ME, Rockwell RE, Curry E, Runfola C, Kaye WH (2007). «Management of bulimia nervosa». Women's Health (London, England). 3 (2): 255–65. doi:10.2217/17455057.3.2.255. PMID 19803857.
- ↑ Fairburn CG, Agras WS, Walsh BT, Wilson GT, Stice E (2004). «Prediction of Outcome in Bulimia Nervosa by Early Change in Treatment». The American Journal of Psychiatry. 161 (12): 2322–4. doi:10.1176/appi.ajp.161.12.2322. PMID 15569910.
- ↑ Safer DL, Telch CF, Agras WS (2001). «Dialectical Behavior Therapy for Bulimia Nervosa». The American Journal of Psychiatry. 158 (4): 632–4. doi:10.1176/appi.ajp.158.4.632. PMID 11282700.
- ↑ Lock J, le Grange D; Le Grange (2005). «Family-based treatment of eating disorders». The International Journal of Eating Disorders. 37: S64–7, discussion S87–9. doi:10.1002/eat.20122. PMID 15852323.
- ↑ 61,0 61,1 Keel PK, Haedt A; Haedt (2008). «Evidence-Based Psychosocial Treatments for Eating Problems and Eating Disorders». Journal of Clinical Child and Adolescent Psychology. 37 (1): 39–61. doi:10.1080/15374410701817832. PMID 18444053.
- ↑ Le Grange D, Lock J, Dymek M (2003). «Family-based therapy for adolescents with bulimia nervosa». American Journal of Psychotherapy. 57 (2): 237–51. doi:10.1176/appi.psychotherapy.2003.57.2.237. PMID 12817553.
- ↑ Castro-Fornieles J, Bigorra A, Martinez-Mallen E, Gonzalez L, Moreno E, Font E, Toro J (2011). «Motivation to change in adolescents with bulimia nervosa mediates clinical change after treatment». European Eating Disorders Review. 19 (1): 46–54. doi:10.1002/erv.1045. PMID 20872926.
- ↑ Barabasz M (2007). «Efficacy of Hypnotherapy in the Treatment of Eating Disorders». The International Journal of Clinical and Experimental Hypnosis. 55 (3): 318–35. doi:10.1080/00207140701338688. PMID 17558721.
- ↑ Makino M, Tsuboi K, Dennerstein L (2004). «Prevalence of eating disorders: a comparison of Western and non-Western countries». MedGenMed : Medscape General Medicine. 6 (3): 49. PMC 1435625. PMID 15520673. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Hay PJ, Mond J, Buttner P, Darby A (2008). Murthy RS (ed.). «Eating Disorder Behaviors Are Increasing: Findings from Two Sequential Community Surveys in South Australia». PLOS ONE. 3 (2): e1541. doi:10.1371/journal.pone.0001541. PMC 2212110. PMID 18253489.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ van Son GE, van Hoeken D, Bartelds AI, van Furth EF, Hoek HW (2006). «Urbanisation and the incidence of eating disorders». The British Journal of Psychiatry. 189 (6): 562–3. doi:10.1192/bjp.bp.106.021378. PMID 17139044.
- ↑ «Bulimia». finddoctorsonline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Grohol, John (2009 թ․ մարտի 19). «Black Girls At Risk for Bulimia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 70,0 70,1 Tölgyes T, Nemessury J; Nemessury (2004). «Epidemiological studies on adverse dieting behaviours and eating disorders among young people in Hungary». Social Psychiatry and Psychiatric Epidemiology. 39 (8): 647–54. doi:10.1007/s00127-004-0783-z. PMID 15300375.
- ↑ Franko DL, Becker AE, Thomas JJ, Herzog DB (2007). «Cross-ethnic differences in eating disorder symptoms and related distress». The International Journal of Eating Disorders. 40 (2): 156–64. doi:10.1002/eat.20341. PMID 17080449.
- ↑ McBride, Hugh. «Study Reveals Stunning Prevalence of Bulimia Among African-American Girls». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Machado PP, Machado BC, Gonçalves S, Hoek HW (2007). «The prevalence of eating disorders not otherwise specified». The International Journal of Eating Disorders. 40 (3): 212–7. doi:10.1002/eat.20358. PMID 17173324.
- ↑ Vilela JE, Lamounier JA, Dellaretti Filho MA, Barros Neto JR, Horta GM (2004). «Transtornos alimentares em escolares» [Eating disorders in school children]. Jornal de Pediatria (Portuguese). 80 (1): 49–54. doi:10.1590/S0021-75572004000100010. PMID 14978549.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lahortiga-Ramos F, De Irala-Estévez J, Cano-Prous A, Gual-García P, Martínez-González MA, Cervera-Enguix S (2005). «Incidence of eating disorders in Navarra (Spain)». European Psychiatry. 20 (2): 179–85. doi:10.1016/j.eurpsy.2004.07.008. PMID 15797704.
- ↑ Hay P (1998). «The epidemiology of eating disorder behaviors: An Australian community-based survey». The International Journal of Eating Disorders. 23 (4): 371–82. doi:10.1002/(SICI)1098-108X(199805)23:4<371::AID-EAT4>3.0.CO;2-F. PMID 9561427.
- ↑ Pemberton AR, Vernon SW, Lee ES (1996). «Prevalence and Correlates of Bulimia Nervosa and Bulimic Behaviors in a Racially Diverse Sample of Undergraduate Students in Two Universities in Southeast Texas». American Journal of Epidemiology. 144 (5): 450–5. doi:10.1093/oxfordjournals.aje.a008950. PMID 8781459.
- ↑ Götestam KG, Eriksen L, Hagen H (1995). «An epidemiological study of eating disorders in Norwegian psychiatric institutions». The International Journal of Eating Disorders. 18 (3): 263–8. doi:10.1002/1098-108X(199511)18:3<263::AID-EAT2260180308>3.0.CO;2-O. PMID 8556022.
- ↑ Garfinkel PE, Lin E, Goering P, Spegg C, Goldbloom DS, Kennedy S, Kaplan AS, Woodside DB (1995 թ․ հուլիս). «Bulimia nervosa in a Canadian community sample: prevalence and comparison of subgroups». The American Journal of Psychiatry. 152 (7): 1052–8. doi:10.1176/ajp.152.7.1052. PMID 7793442.
- ↑ Suzuki K, Takeda A, Matsushita S (1995). «Coprevalence of bulimia with alcohol abuse and smoking among Japanese male and female high school students». Addiction. 90 (7): 971–5. doi:10.1111/j.1360-0443.1995.tb03506.x. PMID 7663319.
- ↑ Heatherton TF, Nichols P, Mahamedi F, Keel P (1995 թ․ նոյեմբեր). «Body weight, dieting, and eating disorder symptoms among college students, 1982 to 1992». The American Journal of Psychiatry. 152 (11): 1623–9. doi:10.1176/ajp.152.11.1623. PMID 7485625.
- ↑ Douglas Harper (2001 թ․ նոյեմբեր). «Online Etymology Dictionary: bulimia». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Giannini, A. J. (1993). "A history of bulimia". In The Eating disorders (pp. 18–21). Springer New York.
- ↑ 84,00 84,01 84,02 84,03 84,04 84,05 84,06 84,07 84,08 84,09 84,10 84,11 84,12 84,13 84,14 84,15 84,16 Russell, G. (1997). The history of bulimia nervosa. D. Garner & P. Garfinkel (Eds.), Handbook of Treatment for Eating Disorders (2nd ed., pp. 11–24). New York, NY: The Guilford Press.
- ↑ 85,0 85,1 85,2 85,3 85,4 85,5 85,6 Casper, Regina C. (1983). «On the emergence of bulimia nervosa as a syndrome a historical view». International Journal of Eating Disorders. 2 (3): 3–16. doi:10.1002/1098-108X(198321)2:3<3::AID-EAT2260020302>3.0.CO;2-D.
- ↑ 86,0 86,1 Kendler KS, MacLean C, Neale M, Kessler R, Heath A, Eaves L (1991). «The genetic epidemiology of bulimia nervosa». The American Journal of Psychiatry. 148 (12): 1627–37. doi:10.1176/ajp.148.12.1627. PMID 1842216.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդային բուլիմիա» հոդվածին։ |
|