Էզոֆագիտ
| Ենթակատեգորիա | esophageal disease, հիվանդություն | |
|---|---|---|
| Afflicts | Կերակրափող | |
| Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն | |
Էզոֆագիտ, վիճակ, որի ժամանակ առաջանում է կերակրափողի բորբոքային պրոցես։ Կերակրափողը պատված է լորձային շերտով և երկայնաձիգ ու շրջանաձև մկանային թելերով։ Այն միացնում է ըմպանը ստամոքսին[1]։
Էզոֆագիտը կարող է լինել առանց ախտանիշների, կամ առաջացնել էպիգաստրալ ցավ և այրոցի զգացողություն` հատկապես երբ պառկած դիրքում են: Այն կարող է առաջացնել նաև կլման ակտի խանգարում՝ դիսֆագիա։ Էզոֆագիտի առաջացման գլխավոր պատճառը ստամոքսահյութի հետհոսքն է ստամոքսից դեպի կերակրափող, որը կոչվում է գաստրոէզոֆագալ ռեֆլուքս[2]։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզոֆագիտը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝[2]
Բարդացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ հիվանդությունը չի բուժվում, այն կարող է առաջացնել անհարմարության զգացողություն կերակրափողում, այն կարող է բերել նաև կերակրափողի քաղցկեղի առաջացման։ Էզոգաֆիտ կարող է առաջանալ Բարետի կերակրափողի արդյունքում և այս դեպքում կարող է էլ ավելի բարձրացնել քաղցկեղի առաջացման ռիսկը[3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզոֆագիտը կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներով. ԳԷՌՀ-ը էզոֆագիտի ամենատարածված պատճառն է՝ ստամոքսից թթվի հետադարձ հոսքը, որը կարող է գրգռել կերակրափողի լորձաթաղանթը:
- Դեղորայքը, որը կարող է վնասել կերակրափողը
- ՈՍՀԴ-երը ՝ ասպիրին, նապրոքսեն, իբուպրոֆեն, վերջիններս հայտնի են կերակրափողը գրգռելու իրենց հատկությամբ։
- Հակաբիոտիկները՝ Դոքսիցիկլին, Տետրացիկլին
- Ստերոիդներ
- Կալիումի քլորիդ
- Կերակրափողի քիմիական վնասումը՝ ալկալիներով կամ թթուներով
- Մեխանիկական վնասումը նազոգաստրալ զոնդերի միջոցով
- Ալկոհոլի չարաշահումը
- Կրոնի հիվանդությունը, որը կարող է ախտահարել նաև կերակրափողը
- Սթրեսը, որը կարող է առաջացնել թթվային ռեֆլուքս
- Ճառագայթային թերապիան, որը կարող է ազդել իմունային համակարգի վրա
- Ալերգիաները, որոնք կարող են բերել էոզինոֆիլային էզոֆագիտի առաջացման ռիսկի մեծացմանը
- Վարակները. այն մարդիկ, ովքեր ունեն ուժեղ իմունոպակասուրդ, նրանց մոտ մեծ է էզոֆագիտի առաջացման ռիսկը
- Վիտամինները և հավելումները (օրինակ Վիտամին Ց, երկաթ, կալիում)
- Փսխում
- Ճողվածքները (ստոծանիական ճողվածքներ)
- Վիրահատություններ
- Էոզինոֆիլային էզոֆագիտ
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերակրափողը կազմված է կամային և ակամա կծկվող մկանախմբերից։ Դրանք պատասխանատու են սննդի անցման համար։ Կերակրափողը կազմված է 3 շերտերից, դրանք են՝ լորձաթաղանթ, ենթալորձաթաղանթ և մկանային շերտ։ Լորձաթաղանթը ներքին շերտն է, և պատված է բազմաշերտ տափակ էպիթելով, սեփական թիթեղով, մկանային թիթեղով։ Կերակրափողի վերջում գտնվում է ստորին կերակրափողային սեղմանը, որը կանխում է ստամոքսահյութի հետհոսքը դեպի ստամոքս։
Երբ սեղմանը ամբողջությամբ փակված չէ, այն բերում է ստամոքսահյութի անցմանը դեպի կերակրափող՝ առաջացնելով բորբոքային պրոցես կերակրափողի պատի բոլոր շերտերում։ Էզոֆագիտը կարող է նաև առաջանալ բակտերիաների, սնկերի, վիրուսների ազդեցությամբ, կամ էլ այն հիվանդությունների հետևանքով, որոնք ախտահարում են իմունային համակարգը[4]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզոֆագիտը կարող է ախտորոշվել էնդոսկոպիայի, բիոպսիայի կամ այլ լաբորատոր թեստերի միջոցով[4]։
Էնդոսկոպիան գործընթաց է, որի ժամանակ օգտագործվում է էնդոսկոպը հետազոտելու համար կերակրափողի ատորին հատվածները, որի ընթացքւմ բժիշկը կարող է իրականացնել բիոպսիա։ Կերակրափողը զննելու ժամանակ իրականացված բիոպսիան կարող է օգտագործվել հասատելու համար կերակրափողում առկա բորբոքային պրոցեսը։
Կերակրափողի ռենտգեն հետազոտության արդյունքում բարիումի լուծույթը կարող է օգտագործվել որպես կոնտրաստ նյութ։ Այն կերակրափողը դարձնում է ավելի տեսանելի և կարող է հայտնաբերել նեղացումները, բորբոքումները, կամ այլ պաթոլոգիաները։ Այս հետազոտությունը օգտագործվում է գտնելու համար ստամոքս-աղիքային գանգատների պատճառը[5]։
Լաբորատոր հետազոտությունները կարող են կատարվել կերակրափողից վերցված բիոպսիաների վրա և կարող են օգնել պարզելու էզոֆագիտի պատճառը: Լաբորատոր հետազոտությունները կարող են օգնել ախտորոշել սնկային, վիրուսային կամ բակտերիալ վարակ: Արյան սպիտակ բջիջների քանակական որոշումը կարող է օգնել ախտորոշելու էոզինոֆիլային էզոֆագիտը:
Այս հիվանդության որոշ ռիսկի գործոններ ներառում են սթրեսը, անառողջ սնունդը, ծխելը, խմելը, ընտանեկան պատմությունը, ալերգիան և իմունային անբավարարությունը:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեֆլուքս-էզոֆագիտ
Թեև սովորաբար ենթադրվում է, որ թթվային ռեֆլյուքսից առաջացած բորբոքումն առաջանում է աղաթթվի՝ լորձաթաղանթի վրա թողած գրգռող ազդեցությամբ, այնուամենայնիվ շատ հետազոտություններ պնդում են ցիտոկինների ակտիվ դերի մասին[6]։

Ինֆեկցիոն էզոֆագիտ
Էզոֆագիտը կարող է առաջանալ վիրուսային, սնկային, պարազիտար, բակտերիալ ինֆեկցիաների արդյունքում։ Ավելի հավանական է, որ կառաջանա այն մարդկանց մոտ, ովքեր ունեն իմունոդեֆիցիտով պայմանավորված այլ պաթոլոգիաներ։
Սնկային՝
Վիրուսային՝
- Հերպես-սիմպլեքս
- Ցիտոմեգալովիրուս
Դեղերով մակածված էզոֆագիտ
Երբ դեղերը չեն ընդունվում բավարար քանակի ջրով, դրանք կարող են վնասել կերակրափողը։ Բացի դրանից շատ դեղեր կարող են ուղղակիորեն ախտահարել կերակրափողը։

Էոզինոֆիլային էզոֆագիտ
Էոզինոֆիլային էզոֆագիտը առաջանում է կերակրոփողում էոզինոֆիլների կուտակման հետևանքվ։ Այն շատ հաճախ առաջանում է կերակրափողում ալերգենների հայտնվելու արդյունքում։ Կապը բորբոքման և թթվի ռեֆլուքսի միջև հաստատված չէ։ Ասվում է, որ ռեֆլուքսը չի կարող բերել բորբոքման առաջացման[6]։ Այս էզոֆագիտը կարող է առաջանալ տարբեր ալերգենների օրգանիզմ ներմուծման արդյունքում։ Այս տեսակը դեռ ամբողջությամբ պարզաբանված չէ։
Լիմֆոցիտային էզոֆագիտ
Լիմֆոցիտային էզոֆագիտը հազվադեպ հանդիպող տեսակ է, որի ժամանակ կերակրափողում կուտակվում է լիմֆոցիտների մեծ քանակություն[1]։ Սա առաջին անգամ նկարագրվել է 2006 թվականին։ Այն կարող է ասոցացված լինել Կրոնի հիվանդության, ցելիակիայի հետ։ Այն էնդոսկոպիկ պատկերում առաջացնում է նմանատիպ փոփոխություններ, ինչպես էոզինոֆիլային էզոֆագիտը՝ ներառյալ կերակրափողի օղակները, նեղ լուսանցքով կերակրափողը և գծային ակոսները:
Կորոզիվ էզոֆագիտ
Այս էզոֆագիտը առաջանում է, քիմիական ծագման նյութերով կերակրափողի վնասման արդյունքում։ Սրանք առաջանում են մասնագիտական տարբեր գործոնների ազդեցության արդյունքում։
Ծանրության աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Լոս-Անջելեսի դասակարգման էզոֆագիտը ըստ ծանրության աստիճանի դասակարգվում է հետևյալ 4 խմբերում[7][8]։
| Աստիճան A | Մեկ կամ մի քանի լորձաթաղանթի ակոսներ 5 մմ-ից փոքր |
| Աստիճան B | Մեկ կամ մի քանի լորձաթաղանթի ակոսներ 5 մմ-ից մեծ,բայց առանց լորձաթաղանթի շարունակական վնասման |
| Աստիճան C | Լորձաթաղանթի ակոսներ, որոնք ընդգրկում են կերակրափողի շրջանագծի 75%-ից քիչ տարածք |
| Աստիճան D | Լորձաթաղանթի ակոսներ, որոնք ընդգրկում են կերակրափողի շրջանագծի 75 %-ը |
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ էզոֆագիտի հիմքում ընկած բազմաթիվ պատճառներ կարող են լինել, կարևոր է փորձել գտնել պատճառը, որը կօգնի կանխարգելել էզոֆագիտը: Ռեֆլուքսային էզոֆագիտի կանխարգելման համար պետք է խուսափել թթվային սննդից, կոֆեինից, քնելուց առաջ ուտելուց, ալկոհոլից, ճարպոտ կերակուրներից և ծխելուց: Դեղորայքային էզոֆագիտի կանխարգելման համար դեղորայք ընդունելիս շատ հեղուկներ պետք է խմել, դեղերը չպետք է ընդունել պառկած վիճակում: Էզոֆագիտը ավելի տարածված է մեծահասակների մոտ:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրելակերպի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաշ կորցնելը, ծխելը կամ խմելը դադարեցնելը, սթրեսի նվազեցումը, սնվելուց անմիջապես հետո չպառկելը, գլուխը փոքր-ինչ բարձր քնելը, դեղերի ճիշտ օգտագործումը, և որոշ սննդի տեսակների բացառումը կարող է բերել էզոֆագիտի առաջացման ռիսկի նվազմանը[9]։
Դեղորայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թթվամարիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեֆլուքս-էզոֆագիտը բուժելու համար, օգտագործվում են թթվի արտադրությունը նվազեցնող դեղորայք, օրինակ՝ H-2 ընկալիչների ինհիբիտորներ, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, որոնք նպաստում են կերակրափողի բուժմանը։ Որոշ դեղեր, օրինակ պրոկինետիկները, օգնում են արագացնել ստամոքսի դատարկման արագությունը, դրանով նպաստելով նվազեցնել ռեֆլուքսների քանակը։ Այնուամենայնիվ, պրոկինետիկները այլևս լիցենզավորված չեն այս հիվանդությունը բուժելու համար և պատճառը իրենց քիչ արդյունավետությունն է[10]։
Տարբեր ենթատեսակների ժամանակ կիրառվող բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոզինոֆիլային էզոֆագիտի բուժման ժամանակ պետք է խուսափել այն ալերգեններից, որոնք բերում են էոզինոֆիլային ինֆիլտրատի առաջացմանը։ Որպես դեղորայք օգտագործվում են պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, ստերոիդներ։ Այն ստերոիդները, որոնք օգտագործվում են ասթմայի բուժման ժամանակ, կարող են կիրառվել նաև էոզինոֆիլային էզոֆագիտը բուժելու համար։
Ինֆեկցիոն էզոֆագիտի ժամանակ, դեղորայքը դուրս է գրվում՝ համապատասխան տվյալ ինֆեկցիայի տեսակի։ Այս դեղերը դուրս են գրվում բուժելու համար բակտերիալ, սնկային, վիրուսային, պարազիտային ինֆեկցիաները։
Ընթացակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդոսկոպիան կարող է օգտագործվել բիոպսիա իրականացնելու համար
- Վիրահատությունը կարող է օգտագործվել հեռացնելու համար կերակրափողի վնասված հատվածները[4]
- Ռեֆլուքս էզոֆագիտի ժամանակ ֆունդոպլիկացիան կարող է օգտագործվել ամրացնելու համար ստորին կերակրափողային սեղմանը
- Կերակրափողի նեղացման դեպքում գաստրոէնտերոլոգը կարող է կատարել կերակրափողի լայնացում։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզոֆագիտով հիվանդի կանխատեսումը կախված է դրա հիմքում ընկած պատճառներից և պայմաններից: Եթե հիվանդն ունի ավելի լուրջ պատճառ, ինչպիսին է մարսողական համակարգի կամ իմունային համակարգի խնդիրները, ապա այն կարող է ավելի դժվար լինել բուժել: Սովորաբար, կանխատեսումը նպաստավոր կլինի այն դեպքւմ, երբ չկան լուրջ հիվանդություններ և ուղեկցող վիճակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Esophagitis – Symptoms and causes – Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- 1 2 «Esophagitis-Topic Overview». WebMD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Esophagitis». Johns Hopkins Medicine. 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- 1 2 3 «Understanding Esophagitis». WebMD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Upper Gastrointestinal (UGI) Series». WebMD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- 1 2 «Inflammation, Not Acid, Cause of GERD, Study Suggests».
- ↑ Farivar M. «Los Angeles Classification of Esophagitis». webgerd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. In turn citing: Lundell LR, Dent J, Bennett JR, և այլք: (1999 թ․ օգոստոս). «Endoscopic assessment of oesophagitis: clinical and functional correlates and further validation of the Los Angeles classification». Gut. 45 (2): 172–80. doi:10.1136/gut.45.2.172. PMC 1727604. PMID 10403727.
- ↑ Laparoscopic bariatric surgery, Volume 1. William B. Inabnet, Eric J. DeMaria, Sayeed Ikramuddin. 0-7817-4874-7.[Հղում աղբյուրներին]
- ↑ «Esophagitis». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Medicines and Healthcare Products Regulatory Agency (MHRA), 2013. Metoclopramide: risk of neurological adverse effects. Drug Safety Update 7 (1), S2. Medicines and Healthcare Products Regulatory Agency, 2014. Domperidone: risks of cardiac side effects. Drug Safety Update 7 (10), A1. Moayyedi, P., Santana, J., Khan, M., et al., 2011. Medical treatments in the short-term management of relux oesophagitis. Cochrane DB Syst. Rev. 2011 (2), Art. No. CD003244.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզոֆագիտ» հոդվածին։ |
| ||||||||||