Մոմիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոմիկ
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՈւլգյուր
Մահացել է1333[1]
Վախճանի վայրըՆորավանք, Հայաստան
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն և  Վրաց թագավորություն
Ազգությունհայ
ԿրթությունԳլաձորի համալսարան
Ստեղծագործություն(ներ)Նորավանք[1] և Սուրբ Աստվածածին Եկեղեցի
ՈճԳլաձորի մանրանկարչության դպրոց[1]
Մասնագիտությունմանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
 Momik Վիքիպահեստում

Մոմիկ (անհայտ[1], Ուլգյուր - 1333[1], Նորավանք, Հայաստան), հայ հայտնի մանրանկարիչ[2], ճարտարապետ և քանդակագործ[3]։ Գործել է Վայոց ձորում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմիկը ծնվել է Սյունիք նահանգի, Վայոց ձոր գավառի Ուլգյուր գյուղում[4]։ Ապրել ու գործել է XIII-XIV դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։

Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան է ծաղկում, որի շնորհիվ հայտնի է դառնում։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։

Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։

Մահացել է 1333 թվականին Վայոց ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։

Ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները[5]։

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորավանքի գավիթի «Աստված և հայր» քանդակը

Նրա գործերից մնացել են՝

  • Գրքեր
  • Քանդակագործություններ
  • 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր և մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր և Հայր Աստծո պատկերաքանդակները։
  • Ճարտարապետական կառույցներ
  • Ենթադրյալ՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jannic Durand, Ioanna Rapti et Dorota Giovannoni (dir.), Armenia sacra — Mémoire chrétienne des Arméniens (IV-XVIII), Somogy / Musée du Louvre, Paris, 2007 978-2-7572-0066-7.
  • (անգլերեն) Thomas F. Mathews et Avedis Krikor Sanjian, Armenian Gospel Iconography: The Tradition of the Glajor Gospel, Dumbarton Oaks, Washington, 1991 978-0-8840-2183-4.
  • (անգլերեն) Matenadaran Mashtots Institute of ancient Manuscripts, Miniaturist Momik, introduction de Karen Matevosyan & Lilit Zakaryan, dirigé par Hrachya Tamrazyan, trad. en anglais Gohar Muradyan, éd. Nairi, Erevan 2010 (format 60 x 84, 66 pages) 978-5-550-01635-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 698—699.
  2. Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ. Երևան: «Նաիրի» ճամբար. 2013 թ. էջ 64. ISBN 978-5-550-01612-1.
  3. Կարեն Մաթևոսյան (2024 թ). Մոմիկ. Աբեվյան. էջ 88. ISBN 978-99941-838-2-1.
  4. Ուլգյուրի՝ խաչքար դարձած վիշապաքարերը / Վայոց ձոր
  5. Ա․Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 228

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 698