Jump to content

Մոգիլյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոգիլյով
բելառուս․՝ Магілёў
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
ՀամայնքՄոգիլյովի մարզ
Առաջին հիշատակում1267
Մակերես119 կմ²
ԲԾՄ192 մետր
Բնակչություն353 110 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8222
Փոստային դասիչ212000–212999
Պաշտոնական կայքmogilev.gov.by(ռուս.)(բելառուս.)(անգլ.)
Մոգիլյով (Բելառուս)##
Մոգիլյով (Բելառուս)

Մոգիլյով (բելառուս․՝ Магілёў), քաղաք Բելառուսում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է։ 

XVII—XIX դարերում Դնեստրի Մոգիլյովից զանազանելու համար հաճախ անվանվել է Դնեպրի Մոգիլյով կամ Նահանգային Մոգիլյով[2][3]։

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1267 թվականին։ 14-րդ դարից գտնվել է Լիտվայի մեծ իշխանության, ապա՝ Լեհաստանի կազմում։ 1577 թվականին Լեհաստանի Ստեֆան Բատորի արքան քաղաքի կարգավիճակ է շնորհել Մոգիլյովին։ 1654 թվականին քաղաքի բնակչությունը, բանակցելով ռուս ցար Ալեքսեյ Միխայլովիչի հետ, համաձայնել է քաղաքն առանց կռվի հանձնել նրան, եթե նա արտաքսի հրեա բնակիչներին և թույլ տա, որ նրանց ունեցվածքը բաժանեն իրենց մեջ։ Ցարն ընդունել է առաջարկն ու պայմանը, բայց ռուսական զորքերը ոչ թե արտաքսել, այլ սպանել են հրեաներին[4]։ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ՝ 1708 թվականին շվեդների Կարլ XII արքայի զինվորները հրդեհել են քաղաքը[5]։ Լեհաստանի առաջին բաժանումից հետո Մոգիլյովն անցել է ցարական Ռուսաստանին, դարձել նահանգի վարչական կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի գլխավոր շտաբը գտնվել է Մոգիլյովում[6], և Նիկոլայ Երկրորդ ցարը, որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, հաճախ է այցելել Մոգիլյով։ Զբորովի ճակատամարտից հետո, չեխոսլովակյան լեգեոնների առնչությամբ, այցելել է նաև Տոմաշ Մասարիկը[7]։ 1941–1944 թվականներին քաղաքը գտնվել է գերմանացիների տիրապետության տակ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, Բելոռուսական ԽՍՀ-ի կազմում, այստեղ բուռն թափով զարգացել է արդյունաբերությունը, առանձնապես՝ ավտոմեքենանարի, տրակտորների, ամբարձիչ կռունկների, քիմիկատների արտադրությունը։ Մոգիլյովը նաև տրանսպորտային կարևոր հանգույց է Սանկտ Պետերբուրգ–Գոմել–Կիև երկաթուղու և ավտոմայրուղու վրա։

Քաղաքի կարևորագույն պատմամշակութայն հուշարձաններից է 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցված սբ. Ստանիսլավ տաճարը։

Անվանի մոգիլյովցիներից են ֆիզիկոս Լեոնիդ Մանդելշտամը, մաթեմատիկոս Իսայի Շուրը, աստղագետ Օտտո Շմիդը, շախմատիստ Լև Պոլուգաևսկին...

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգիլյովը Բելառուսի Հանրապետությունում բնակչության թվով երրորդ խոշոր բնակավայրն է (Մինսկից ու Գոմելից հետո:) 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 383 313։

Բնակչության թվաքանակը՝ սկսած 1939 թվականից[8][9][10][11][12][13][14]։
Բնակչության թվաքանակն ըստ տարիների (1996—2019 гг.)
Տարին 1996 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009
Բնակչ. (մարդ) 356 300 356 814 357 191 357 076 356 514 356 947 356 370 356 674 356 840 357 449
Տարին 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Բնակչ. (մարդ) 358 788 360 918 363 363 366 839 370 690 374 655 378 077 380 440 381 353 383 313
Բնակչության ազգային կազմը ըստ 2009 թ. մարդահամարի տվյալների[15][16]
Ընդամենը (2009 թ. մարդահամար) բելառուսներ ռուսներ ուկրաինացիներ հրեաներ լեհեր ադրբեջանցիներ գնչուներ հայեր վրացիներ թաթարներ
358279 313238 87,43 % 25601 7,15 % 3792 1,06 % 701 0,2 % 595 0,17 % 216 0,06 % 197 0,05 % 196 0,05 % 138 0,04 % 125 0,04 %
լիտվացիներ թուրքմեններ մոլդովացիներ ուզբեկներ գերմանացիներ ղազախներ արաբներ լատիշներ չուվաշներ չեչեններ
100 0,03 % 98 0,03 % 86 0,024 % 59 0,016 % 51 0,014 % 43 0,012 % 37 0,01 % 32 0,009 % 30 0,008 % 30 0,008 %
մորդվացիներ տաջիկներ օսեր կորեացիներ բաշկիրներ բուլղարներ չինացիներ վիետնամցիներ ուդմուրտներ մարիացիներ
25 0,007 % 21 0,006 % 21 0,006 % 19 0,005 % 19 0,005 % 16 0,0045 % 15 0,004 % 11 0,003 % 8 0,002 % 5 0,0014 %

Մոգիլյովի կլիման խոնավ մայրցամաքային է՝ տաք ամառներով (Köppen climate classification] Dfb).

Mogilevի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.8
(49.6)
12.9
(55.2)
19.3
(66.7)
29.1
(84.4)
30.8
(87.4)
32.6
(90.7)
34.3
(93.7)
36.8
(98.2)
30.6
(87.1)
25.5
(77.9)
14.5
(58.1)
10.9
(51.6)
36.8
(98.2)
Միջին բարձր °C (°F) −3.0
(26.6)
−2.5
(27.5)
3.0
(37.4)
12.0
(53.6)
18.6
(65.5)
21.5
(70.7)
23.6
(74.5)
22.7
(72.9)
16.7
(62.1)
9.9
(49.8)
2.3
(36.1)
−2.0
(28.4)
10.2
(50.4)
Միջին օրական °C (°F) −5.3
(22.5)
−5.5
(22.1)
−0.8
(30.6)
6.7
(44.1)
12.9
(55.2)
16.1
(61)
18.1
(64.6)
17.0
(62.6)
11.6
(52.9)
6.0
(42.8)
−0.1
(31.8)
−4.2
(24.4)
6.0
(42.8)
Միջին ցածր °C (°F) −7.8
(18)
−8.5
(16.7)
−4.2
(24.4)
2.0
(35.6)
7.3
(45.1)
10.8
(51.4)
12.7
(54.9)
11.6
(52.9)
7.1
(44.8)
2.6
(36.7)
−2.3
(27.9)
−6.6
(20.1)
2.1
(35.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −37.3
(−35.1)
−34.7
(−30.5)
−35.0
(−31)
−17.7
(0.1)
−4.4
(24.1)
−0.7
(30.7)
3.0
(37.4)
0.9
(33.6)
−4.8
(23.4)
−14.8
(5.4)
−23.5
(−10.3)
−33.4
(−28.1)
−37.3
(−35.1)
Տեղումներ մմ (դյույմ) 39
(1.54)
34
(1.34)
39
(1.54)
41
(1.61)
53
(2.09)
75
(2.95)
81
(3.19)
65
(2.56)
55
(2.17)
54
(2.13)
45
(1.77)
41
(1.61)
622
(24.49)
Միջ. անձրևոտ օրեր 8 7 9 12 15 17 15 13 14 15 14 10 149
Միջ. ձնառատ օրեր 21 20 13 4 0.2 0 0 0 0.1 3 12 20 93
% խոնավություն 87 85 80 72 69 74 74 75 80 84 89 89 80
աղբյուր: Pogoda.ru.net[17]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ոգիլյովը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. Рудаков В. Е., Селиванов А. Ф. (1890–1907). «Могилёв на Днепре». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е. М. 2001.
  4. Russia's First Modern Jews, NYU Press 1995, David Fishman, p.2
  5. «Даниел Крман->Итинерарий->Текст» (Russian). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Preclík, Vratislav. Masaryk a legie (Masaryk and legions), váz. kniha, 219 pages, first issue vydalo nakladatelství Paris Karviná, Žižkova 2379 (734 01 Karvina, Czech Republic) ve spolupráci s Masarykovým demokratickým hnutím (Masaryk Democratic Movement, Prague), 2019, 978-80-87173-47-3, pages 36 - 39, 41 - 42, 111-112, 124–125, 128, 129, 132, 140–148, 184–199.
  7. PRECLÍK, Vratislav. Masaryk a legie, váz. kniha, 219 str., vydalo nakladatelství Paris Karviná, Žižkova 2379 (734 01 Karviná) ve spolupráci s Masarykovým demokratickým hnutím, 2019, ISBN 978-80-87173-47-3, str.12 - 25, 29 - 99, 140 - 148 , 169
  8. «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  12. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  13. Статистический ежегодник Могилёвской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 44-46.
  14. Статистический ежегодник Могилёвской области. — Կաղապար:Мн.: Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտե, 2018. — С. 45-47.
  15. Перепись населения 2009. Национальный состав Республики Беларусь. Том 3 Արխիվացված 2019-02-18 Wayback Machine. — Կաղապար:Мн., 2011 — С. 106—127.
  16. «Национальный состав населения Могилёвской области». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  17. «КЛИМАТ МОГИЛЕВА» (Russian). Weather and Climate (Погода и климат). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Города-побратимы». mogilev.gov.by (ռուսերեն). Mogilev. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարտեզներ