Մել Բրուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝հունիսի 28, 1926(1926-06-28)[1][2][2][…] (97 տարեկան)
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հնչյունավորող, երգերի հեղինակ, գրող, թատերական պրոդյուսեր, ռազմական գործիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, լրագրող, լիբրետիստ, թատրոնի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և կատակերգու
Պարգևներ՝
մեդալ «Եվրոպա-աֆրիկյան միջինարևելյան արշավի» համար Ամերիկյան արշավանքի մեդալ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ

Պրայմթայմ Էմմի մրցանակ՝ երաժշտական, երգիծական կամխառը ժանրերում սցենրաստիական աշխատանքի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն երաժշտական ֆիլմի համար

Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար

Պրայմթայմ Էմմի մրցանակ՝ երաժշտական, երգիծական կամխառը ժանրերում սցենրաստիական աշխատանքի համար

ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար

«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար

«Սատուրն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Գրեմմի» մրցանակ կավագույն կատակերգական ալբոմի համար

Գրեմմի մրցանակի փառքի սրահ

«Թոնի» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար

Tony Award for Best Book of a Musical?

Գրեմմի մրցանակ լավագույն երաժշտական թատրոնի ալբոմ

Drama Desk Award for Outstanding Book of a Musical?

«Գրեմմի» մրցանակ լավագույն երաժշտական ֆիլմի համար

Drama Desk Award for Outstanding Lyrics?

Drama Desk Award for Outstanding Musical?

Drama Desk Award for Outstanding Book of a Musical?

Drama Desk Award for Outstanding Musical?

Laurel Award for Screenwriting Achievement?

Laurence Olivier Award for Best New Musical?

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Հյուգո մրցանակ լավագույն բեմադրության համար

և

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

IMDb։ID 0000316
melbrooks.com

Մել Բրուքս (անգլ.՝ Mel Brooks, ի ծնե՝ Մելվին Ջեյմս Կամինսկի,հունիսի 28, 1926(1926-06-28)[1][2][2][…], Բրուքլին, Նյու Յորք[3]), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր, որը հայտնի է իր պարոդիաներով և ֆարս ֆիլմերով։ 1969 թվականին իր ռեժիսորական «Պրոդյուսերները» դեբյուտի համար արժանացել է «Օսկար»֊ի։

2001 թվականին, նախկինում ստանալով Էմմի, Գրեմմի և Օսկար, նա միացել է ԷԳՕՏ֊ի սակավաթիվ հաղթողների ցանկին՝ «Պրոդյուսերները» մյուզիքլի համար պարգևատրվելով նաև Տոնիի մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մել Բրուքսը ծնվել է Նյու Յորքում (ԱՄՆ)՝ Վիլնյուսի նահանգից ներգաղթածների ընտանիքում։ Ապագա դերասանի առաջին լեզուն իդիշն է, որը նա հետագայում օգտագործել է իր կատակերգություններում (իր կատարմամբ ամենահայտնին՝ հնդկական ցեղի եզդախոս առաջնորդն է՝ «Շողշողացող թամբեր» կինոնկարում)։ Նրա մանկությունն անցել է Բրուքլինում՝ Ուիլյամսբուրգի շրջանում։ Երեկոյան հաճախել է կինոթատրոններ, որտեղ Չարլի Չապլինի մասնակցությամբ համր կատակերգություններ են ցուցադրվել։

Բանակում ծառայելուց հետո նա աշխատել է Լաս Վեգասում՝ որպես խաղատան հավաքարար, մինչև մի օր, ռեժիսորի խնդրանքով, բարձրացել է բեմ՝ սթենդ֊ափ արտիստի փոխարեն։ Սկզբում ելույթ է ունեցել մոր ազգանունով` Բրուքման, հետագայում այն կրճատել և դարձրել է Բրուքս։ Նա նաև թմբուկ է նվագել Բադի Ռիչի մոտ, ավելի ուշ դարձել դերասան, ապա՝ ռեժիսոր, այնուհետև աշխատել հեռուստատեսությունում, ստեղծել իր սեփական հեռուստածրագիրը, մի քանի սցենարներ է գրել «The Muppet» շոուի և «Խելացի՛ եղիր» սերիալի համար (ինչպես նաև հնչյունավորել է տիկնիկներից մեկի՝ պրոֆեսոր Կրասմանի կերպարը)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինոնկարը` «Պրոդյուսերներ» (1968)՝ խարդախ պրոդյուսերների մասին, նրան «Օսկար» է բերել՝ լավագույն սցենարի համար։ Հաջորդ կինոնկարը՝ «Տասներկու աթոռ»֊ը (1970), որը նկարահանվել է Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով վեպի մոտիվների վրա, հաջողություն չի ունեցել։ Դրանից հետո նա այլևս դասական ոճով ֆիլմ չի նկարահանել։

Հաջողությունը նրա դուռը թակել է չորս տարի անց. «Շողշողուն թամբեր» կատակերգությունը (1974) Մել Բրուքսին հավերժացրել է համաշխարհային կինոյի գանձարանում՝ որպես տաղանդավոր պարոդիստ։ Հաջորդ պարոդիական ֆիլմը՝ «Երիտասարդ Ֆրանկեշտեյն»-ն է (1975), որը նկարահանվել է Ջին Ուայլդերի սցենարով։ Այդտեղ Բրուքսը խաղացել է դոկտոր Ֆրանկենշտեյնի դերը, ինչն էլ ամրապնդել է նրա հեղինակությունը որպես կատակերգու։ Ֆիլմը նկարահանվել է սև ու սպիտակ կինոժապավենով (կանխատեսել են, որ այն կձախողվի, բայց դա տեղի չի ունեցել)։

Հաջորդ փորձը՝ կապված ձայնի հետ` «Համր ֆիլմ»֊ն է եղել (1976): Այն ստեղծվել է համր ֆիլմի կանոններին համապատասխան, որը մանուկ ժամանակ այդքան սիրել է Բրուքսը։ Այնուհետև նա նկարահանել է ևս մի քանի պարոդիա՝ «Վախ բարձունքից» (1977) (Ալֆրեդ Հիչքոքի թրիլերների հիման վրա), «Համաշխարհային պատմություն, մաս 1» (1981) (պատմական ֆիլմերի հիման վրա), «Տիեզերական ձվեր» (1987) (Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների», Ջին Ռոդդենբերիի «Աստղային ճանապարհի», և «Օտարը» ֆիլմի հիման վրա), «Ռոբին Հուդ։ Զուգագուլպաներով տղամարդիկ» (1993) («Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» բլոկբասթերի հիման վրա) և «Դրակուլա։ Մեռած և գոհ» (1995) (Կոմս Դրակուլայի մասին ֆիլմերի և Բրեմ Սթոքերի վեպի հիման վրա)։

Մել Բրուքսը նկարահանել է նաև ոչ պարոդիական ֆիլմ՝ «Կյանքը զզվանք է» (մեկ այլ թարգմանությամբ՝ «Փողը չի հոտում» 1991):

Բրուքսն ո Բենկրոֆտը՝ Կաննյան կինոփառատոնի ժամանակ, 1991 թվական

Ռեժիսորն իր ֆիլմերում հանդես է եկել նաև որպես դերասան՝ խաղալով փոքր դերեր. «Տասներկու աթոռներում»՝ հավաքարար Թիհոն, «Շողշողացող թամբերում»՝ առաջնորդ և նահանգապետ, «Ռոբին Հուդ. Զուգագուլպաներով տղամարդիկ»՝ Ռեբե։ Երբեմն խաղացել է նաև գլխավոր դերեր. բժիշկ Վան Հելսինգի դերը՝ «Դրակուլա. մեռած և գոհ» կինոնկարում, Մել Ֆանի դերը՝ «Համր կինոնկարում»։ «Տիեզերական ձվեր» կատակերգության մեջ խաղացել է նախագահ Դրիստի և Մեծն Յոգուրտի դերերը, իսկ «Կյանքը զզվանք է» ֆիլմում՝ Գոդդարթ Բոլթի (Պեպտո) դերը։

Մել Բրուքսի անունը բազմիցս հիշատակվում է «Սիմփսոններ» մուլտիպլիկացիոն սերիալում։ «Homer vs. Patty and Selma» սերիայում Հոմերը եղել է Բրուքսի տաքսու վարորդը։

Նա նաև երգեր է գրել՝ իր իսկ կինոնկարների համար։ «Ռոբին Հուդը. Զուգագուլպաներով տղամարդիկ» և «To be or not to be» ֆիլմերի ռեփերը, «Վախ բարձրությունից» երգը՝ նույնանուն ֆիլմում։ Այսպիսի բազմակողմանի զարգացվածության շնորհիվ Բրուքսը (ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, դերասան) երկրպագուների շրջանում ստացել է «Մարդ֊Նվագախումբ» մականունը։

Մել Բրուքսը «Brooks Film» կինոստուդիայի տնօրենն է։ Դեյվիդ Լինչի «Փիղ֊մարդը» ֆիլմը նկարահանվել է այս ստուդիայում (ժամանակին անգամ կատակել են այն մասին, թե ինչպես կարող են դրաման նկարահանել կատակերգու ռեժիսորի ստուդիայում)։ Բրուքսը հեղինակել է ևս մի քանի կինոնկար՝ «Լինել, թե չլինել» (1983), «Ճանճը» (1986), «Ճանճը 2» (1989), «Պրոդյուսերները» (վերափոխում՝ 2005 թվականին)։

Այժմ վարպետն այլևս չի նկարահանում, բայց ակտիվորեն դերեր է ստանձնում կինոնկարներում և հեռուստասերիալներում, ինչպես նաև հնչյունավորում է անիմացիոն կերպարներ։ 2007 թվականին թողարկվել է «Տիեզերական ձվերի» մուլտիպլիկացիոն տարբերակը, որը բաղկացած է 25 րոպեանոց սերիաներից։

2013 թվականի հունիսին Բրուքսը արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին` համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած կարևոր ավանդի համար՝ դառնալով ամենատարեց մարդը, որը Լիլիան Գիշից հետո ստացել է այդ մրցանակը։ 2016 թվականի սեպտեմբերին նա արժանացել է Արվեստի ոլորտի ազգային մեդալով՝ «ամբողջ կյանքում աշխարհին ծիծաղել սովորեցրելու» համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-1961 թվականներին Բրուքսը ամուսնացած է եղել Ֆլորենս Բաումի հետ. նրանք ունեցել են երեք երեխա՝ Ստեֆանին, Նիկկին և Էդին։ Երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Էն Բանկրոֆթի հետ, որը մահացել է 2005 թվականին։ Նրանց միակ ընդհանուր երեխան՝ Մաքս Բրուքսը, դարձել է գրող և սցենարիստ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — «The Producers»
  • 1970 — «The Twelve Chairs»
  • 1974 — «Blazing Saddles»
  • 1974 — «Young Frankenstein»
  • 1976 — «Silent Movie»
  • 1977 — «High Anxiety»
  • 1981 — «History of the World, Part I»
  • 1983 — «To Be Or Not To Be»
  • 1987 — «Spaceballs»
  • 1991 — «Life Stinks»
  • 1993 — «Robin Hood: Men in Tights»
  • 1994 — «The Little Rascals»
  • 1995 — «Dracula: Dead and Loving It»
  • 1999 — «Screw Loose»
  • 2007 — «Spaceballs»
  • 2015 — «Hotel Transylvania 2»
  • 2018 — «Hotel Transylvania 3: Summer Vacation»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Barson M., Erickson H. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adler, Bill, and Jeffrey Feinman. Mel Brooks: The Irreverent Funnyman. Chicago: Playboy Press, 1976. OCLC 3121552.
  • Crick, Robert A. The Big Screen Comedies of Mel Brooks. Jefferson, N.C: McFarland, 2002. 978-0-7864-1033-0. OCLC 49991416.
  • Holtzman, William. Seesaw, a Dual Biography of Anne Bancroft and Mel Brooks. Garden City, N.Y: Doubleday, 1979. 978-0-385-13076-9. OCLC [1].
  • Patrick McGilligan (biographer)|McGilligan, Patrick. Funny Man: Mel Brooks. Harper, 2019, 978-0062560995
  • Parish, James Robert. It's Good to Be the King: The Seriously Funny Life of Mel Brooks. Hoboken, N.J: Wiley, 2007. 978-0-471-75267-7. OCLC 69331761.
  • Symons, Alex. Mel Brooks in the Cultural Industries: Survival and Prolonged Adaptation. Edinburgh: Edinburgh University Press, 2012. 978-0-7486-4958-7. OCLC 806201078.
  • Yacowar, Maurice. Method in Madness: The Comic Art of Mel Brooks. New York: St. Martin's Press, 1981. 978-0-312-53142-3. OCLC 7556005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մել Բրուքս» հոդվածին։