Մարիո Դել Մոնակո
Մարիո Դել Մոնակո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Mario Del Monaco |
Ծնվել է | հուլիսի 27, 1915[1][2][3][…] Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1982[1][2][3][…] (67 տարեկան) , Mestre[6] |
Գերեզման | Պեզարո |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Conservatorio Statale di Musica "Gioachino Rossini"? |
Պարգևներ | |
Կայք | mariodelmonaco.net |
Mario Del Monaco Վիքիպահեստում |
Մարիո Դել Մոնակո (իտալ.՝ Mario Del Monaco), հուլիսի 27, 1915[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5] - հոկտեմբերի 16, 1982[1][2][3][…], , Mestre[6]), իտալացի օպերային երգիչ (տենոր), որին անվանում են 20-րդ դարի օպերային խոշորագույն երգիչներից և di forza վերջին տենորներից մեկը[7]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտություն է սովորել Պեզարյան կոնսերվատորիայում` Արտուրո Մելոկիի մոտ: Ըստ տարբեր տվյալների՝ առաջին անգամ ելույթ է ունեցել 1939-1941 թվականներին[8]: 1943 թվականից ելույթ է ունեցել «Լա Սկալա» (Միլան) թատրոնում: 1946 թվականից հետո երգել է «Լոնդոնի Թագավորական օպերա»-յում, 1957-1959 թվականներին` «Մետրոպոլիտեն օպերա»-յում (Նյու Յորք): 1959 թվականին գաստրոլներով ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում, Մեծ թատրոնում`Ժորժ Բիզեի օպերայում խաղացել է Խոզեի դերը, Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում` Կանիոյի դերը: 1975 թվականին, 20 օրվա ընթացքում Նեապոլում և Պալերմոյում 11 ներկայացում տալով` ավարտել է երգեցողական կարիերան:
1964 թվականին ծանր ավտովթարի է ենթարկվել, ինչը բացասական է անդրադարձել նրա կարիերայի վրա: Մահացել է 1982 թվականին:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները նշել են, որ Դել Մոնակոյի ձայնը բարձր է[9], «հզոր դիապազոնով, արտասովոր ուժով և հագեցվածությամբ, բարիտոնային ցածր մակարդակով, փայլուն վերին նոտաներով, անկրկնելի տեմբրով: Փայլուն վարպետությունը, ոճի նուրբ զգացումը և վերամարմնավորման արվեստը թույլ են տվել արտիստին կատարել օպերային խաղացանկի տարաբնույթ դերեր»[10]:
Միևնույն ժամանակ, Դել Մոնակոն «ունիկալ արտիստ» չէր, և նրա ձայնի բեմադրության առանձնահատկությունը (խոշոր հարվածների օգտագործումը, ոչ պարզորոշ պիանիսիմոն, աֆեկտային խաղի ամբողջականության ինտոնացիոն ենթարկումը) երգչին ապահովել է մեծ մասամբ դրամատիկական խաղացանկով:
Դել Մոնակոյի խաղացանկում լավագույն դերը ճանաչվել է Վերդիի համանուն օպերայում Օթելլոյի դերը, որը նա կատարել է ավելի քան 400 անգամ բեմի վրա և 11 անգամ` ձայնագրություններում:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվական` «Ոսկե արենա» մրցանակ` օպերային արվեստում նշանավոր նվաճումների համար
- 1957 թվական` «Ոսկե Օրփեոս» մրցանակ
- 1959 թվական` «Ոսկե արահետներ» մրցանակ
- 1959 թվական` Լենինի շքանշան (ԽՍՀՄ)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվական` «Պարահանդես-դիմակահանդես», խմբավար` Նինո Սանցոնյո (Ռիկարդո)
- 1950 թվական` «Օթելլո», խմբավար` Անտոնինո Վոտտո (Օթելլո)
- 1950 թվական` «Բոհեմ», խմբավար` Վիտտորիո Գուի (Ռոդոլֆո)
- 1951 թվական` «Աիդա», խմբավար` Օլիվերո դե Ֆաբրիտիս (Ռադամես)
- 1952 թվական` «Աիդա», խմբավար` Ֆաուստո Կլևա (Ռադամես)
- 1952 թվական` «Աիդա», խմբավար` Ալբերտո Էրեդե (Ռադամես)
- 1953 թվական` «Պայացներ», խմբավար` Ալբերտո Էրեդե (Կանիո)
- 1953 թվական` «Վալլի», խմբավար` Կառլո Մարիա Ջուլինի (Խագենբախ)
- 1953 թվական` «Ճակատագրի ուժը», խմբավար` Դիմիտրի Միտրոպուլոս (Դոն Ալվարո)
- 1953 թվական` «Աիդա», խմբավար` Ֆաուստո Կլևա (Ռադամես)
- 1953 թվական` «Կարմեն», խմբավար` Ֆրից Ռայներ (Խոզե)
- 1953 թվական` «Ճակատագրի ուժը», խմբավար` Ուոլթեր Խերբերտ (Դոն Ալվարո)
- 1954 թվական` «Աղջիկը Արևմուտքից», խմբավար` Դիմիտրի Միտրոպուլոս (Դիկ Ջոնսոն (Ռամերես))
- 1954 թվական` «Օթելլո», խմբավար` Ալբերտո Էրեդե (Օթելլո)
- 1954 թվական` «Օթելլո», խմբավար` Անտոնինո Վոտտո (Օթելլո)
- 1954 թվական` «Անդրե Շենիե», խմբավար` Ֆաուստո Կլևա (Անդրե Շենիե)
- 1954 թվական` «Ռիգոլետտո», խմբավար` Ալբերտո Էրեդե (Գերցոգ)
- 1954 թվական` «Պայացներ», խմբավար` Ալբերտո Էրեդե (Կանիո)
- 1954 թվական` «Գեղջկական ասպետություն», խմբավար` Ֆրանկո Գիոնե (Տուրիդդու)
- 1954 թվական` «Մանոն Լեսկո», խմբավար` Ֆրանչեսկո Մոլինարի-Պրադելի (Դե Գրիե)
- 1955 թվական` «Նորմա», խմբավար` Տուլիո Սերաֆին (Պոլիոն)
- 1955 թվական` «Անդրե Շենիե», խմբավար` Անտոնինո Վոտտո (Անդրե Մարի դը Շենիե)
- 1955 թվական` «Անդրե Շենիե», խմբավար` Անջելո Կվեստա (Անդրե Շենիե)
- 1955 թվական` «Ճակատագրի ուժը», խմբավար` Ֆրանչեսկո Մոլինարի-Պրադելի (Դոն Ալվարո)
- 1955 թվական` «Տուրանդոտ», խմբավար` Ալբերտո Էրեդե (Կալաֆ)
- 1955 թվական` «Նորմա», խմբավար` Անտոնինո Վոտտո (Պոլիոն)
- 1956 թվական` «Էռնանի», խմբավար` Դիմիտրի Միտրոպուլոս (Էռնանի)
- 1956 թվական` «Տրուբադուր», խմբավար` Ալբերտո Էրեդե (Մանրիկո)
- 1957 թվական` «Տրուբադուր», խմբավար` Ֆերնանդո Պրևիտալի (Մանրիկո)
- 1957 թվական` «Անդրե Շենիե», խմբավար` Ջանանդրեա Գավացենի, (Անդրե Մարի դը Շենիե)
- 1957 թվական` «Էռնանի», խմբավար` Դիմիտրի Միտրոպուլոս (Էռնանի)
- 1957 թվական` «Տրուբադուր», Ֆերնանդո Պրևիտալի (Մանրիկո)
- 1957 թվական` «Կարմեն», Դիմիտրի Միտրոպուլոս (Խոզե)
- 1957 թվական` «Ջոկոնդա», խմբավար` Ջանանդրեա Գավացենի (Էնցո Գրիմալդո)
- 1957 թվական` «Պայացներ» (Leoncavallo), խմբավար` Վինչենցո Բելեցա (Կանիո)
- 1958 թվական` «Օթելլո», խմբավար` Ֆաուստո Կլևա (Օթելլո)
- 1958 թվական` «Օթելլո», խմբավար` Տուլիո Սերաֆին (Օթելլո)
- 1958 թվական` «Աղջիկը Արևմուտքից», խմբավար` Ֆրանկո Կապուանա (Դիկ Ջոնսոն (Ռամերես))
- 1958 թվական` «Օթելլո», խմբավար` Տուլիո Սերաֆին (Օթելլո)
- 1958 թվական` «Էռնանի», խմբավար` Ֆերնանդո Պրևիտալի (Էռնանի)
- 1958 թվական` «Սամսոն և Դալիլա», խմբավար` Ֆաուստո Կլևա (Սամսոն)
- 1958 թվական` «Մեֆիստոֆելես», խմբավար` Տուլիո Սերաֆին (ֆաուստ)
- 1959 թվական` «Պայացներ», խմբավար` Դիմիտրի Միտրոպուլոս (Կանիո)
- 1959 թվական` «Օթելլո», խմբավար` Ալբերտո Էրեդե (Օթելլո)
- 1959 թվական` «Կարմեն», խմբավար` Ալեքսանդր Մելիք-Փաշայան (Խոզե)
- 1959 թվական` «Պայացներ», խմբավար` Վասիլի Նեբոլսին (Կանիո)
- 1959 թվական` «Ֆրանչեսկա դա Ռիմինի», խմբավար` Ջանանդրեա Գավացենի (Պաոլո)
- 1959 թվական` «Տոսկա», խմբավար` Ֆրանչեսկո Մոլինարի-Պրադելի (Մարիո Կավարադոսի)
- 1959 թվական` «Սամսոն և Դալիլա», խմբավար` Ֆրանչեսկո Մոլինարի-Պրադելի (Սամսոն)
- 1959 թվական` «Պայացներ», խմբավար` Ֆրանչեսկո Մոլինարի-Պրադելի (Կանիո)
- 1960 թվական` «Էռնանի», խմբավար` Ֆերնանդո Պրևիտալի (Էռնանի)
- 1960 թվական` «Տրոյացիներ», խմբավար` Ռաֆայել Կուբելիկ (Էնեաս)
- 1960 թվական` «Գեղջկական ասպետություն», խմբավար` Տուլիո Սերաֆին (Տուրիդդու)
- 1961 թվական` «Աիդա», խմբավար` Ֆրանկո Կապուանա (Ռադամես)
- 1961 թվական` «Անդրե Շենիե», խմբավար` Ֆրանկո Կապուանա (Անդրե Մարի դը Շենիե)
- 1961 թվական` «Պայացներ», խմբավար` Ջուզեպպե Մորելի (Կանիո)
- 1961 թվական` «Օթելլո», խմբավար` Հերբերտ ֆոն Կարայան (Օթելլո)
- 1961 թվական` Ադրիանա Լեկուվրոր, խմբավար` Ֆրանկո Կապուանա (Մաուրիցիո)
- 1962 թվական` «Օթելլո», խմբավոր` Նիկոլա Ռեշինյո (Օթելլո)
- 1962 թվական` «Օթելլո», խմբավար` Գեորգ Շոլթի (Օթելլո)
- 1962 թվական` «Թիկնոց», խմբավար` Լամբերտո Գարդելի (Լուիջի)
- 1962 թվական՝ «Կարմեն», խմբավար՝ Թոմաս Շիպերս (Խոզե)
- 1966 թվական` «Օթելլո», խմբավար` Նինո Սանցոնյո (Օթելլո)
- 1967 թվական` «Նորմա», խմբավար` Սիլվիո Վարվիզո (Պոլիոն)
- 1967 թվական` «Էռնանի», խմբավար` Նինո Սանցոնյո («Էռնանի»)
- 1967 թվական` «Գեղջկական ասպետություն», խմբավար` Սիլվիո Վարվիզո (Տուրիդդու)
- 1968 թվական` «Նորմա», խմբավար` Ջանանդրեա Գավացենի (Պոլիոն)
- 1968 թվական` «Վալլի», խմբավար` Ֆաուստո Կլևա (Խագենբախ)-
- 1969 թվական` «Ֆեդորա», խմբավար` Լամբերտո Գարդելի (Լորիս Իպանով)
- 1972 թվական` «Ստիֆելիո», խմբավար` Օլիվերո դե Ֆաբրիտիս (Ստիֆելիո)
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դել Մոնակոյի 60-ամյակի կապակցությամբ գրվող իտալական թերթերը նշել են, որ երգչի ձայնը դեռ կարող է կոտրել բյուրեղյա բաժակը 10 մետր հեռավորության վրա:
- 2002 թվականին Մաեստրո` Մարիո Մելանին` Մարիո դել Մոնակոյի և Ռենատա Տեբալդիի մտերիմ ընկերը, հիմնել է Երաժշտության ակադեմիան, որն անվանվել է ի պատիվ մեծ երգիչների (իտալ.՝ Academia internazionale di canto «Citta di Pesaro-Mario del Monaco e Renata Tebaldi»): Ակադեմիան գտնվում է Պեզարոյում` Տեբալդիի փոքր հայրենիքում և այն վայրում, որտեղ սովորել է Դել Մոնակոն:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волков Ю. Песни, опера, певцы Италии. — М., 1967.
- М. дель Монако. Моя жизнь и мои успехи. — М.: Радуга, 1987.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Meloncelli R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1990. — Vol. 38.
- ↑ 4,0 4,1 4,2 Дель Монако Марио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #124413668 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Марио Дель Монако (Mario Del Monaco) Արխիվացված 2013-01-18 Wayback Machine на сайте belcanto.ru.
- ↑ Дель Монако Марио // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Сайт classicalarchives.com Արխիվացված 2012-02-02 Wayback Machine(անգլ.)
- ↑ «100 великих вокалистов». Արխիվացված է օրիգինալից 2008-01-25-ին. Վերցված է 2008-04-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница Մարիո Դել Մոնակոն belcanto.ru կայքում
- Մարիո դել Մոնակոյի օպերային սկավառակագրությունը
- ԹՎ Մշակույթ` Մարիո դել Մոնակոյի 90-ամյակին
- Մարիո դել Մոնակոյի ֆան-կայքը
- Մարիո դել Մոնակոն «100 մեծ վոկալիստներ» գրքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Դել Մոնակո» հոդվածին։ |
|