Ալեքսանդր Մելիք-Փաշայան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մելիք-Փաշայան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Մելիք-Փաշայան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1905(1905-10-23)[1] կամ հոկտեմբերի 10 (23), 1905
Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 18, 1964(1964-06-18)[2][1][3] (58 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԹբիլիսիի օպերայի և բալետի թատրոն[3] և Մեծ թատրոն[3]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1930)[3]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ,
, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Alexander Melik-Pashayev Վիքիպահեստում

Ալեքսանդր Մելիք-Փաշայան (Մելիք-Փաշաև, հոկտեմբերի 23, 1905(1905-10-23)[1] կամ հոկտեմբերի 10 (23), 1905, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 18, 1964(1964-06-18)[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), հայազգի խորհրդային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951), Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943 թթ.)։ 1931 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, իսկ 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր[4]։

Ալեքսանդր Մելիք-Փաշայանին նվիրված նամականիշ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928-1930 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1921-1931 թվականներին, ընդհատումներով՝ Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր։ 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային խմբում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, 1929 թվականին և 1932 թվականին համերգներով հանդես է եկել Երևանում։ 1931-1953 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Մելիք-Փաշաևը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Բեթհովենի «Ֆիդելիո», Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1942), Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ռոսսինիի «Վիլհելմ Թել» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1943) և այլ օպերաներ։ Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ։

1939 թվականին եղել է Մոսկվայում կայացած հայկական առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956 թվականին՝ 2-րդ տասնօրյակի խորհրդատու։ 1958 թվականին Մեծ թատրոնի հետ հանդես է եկել Երևանում, ներկայացումներ ղեկավարել Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում։ Մելիք-Փաշաևի արվեստին բնորոշ են ոճի նուրբ զգացողությունը, վառ արտահայտչականությունը, երկի զգացմունքային մեկնաբանությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ (Ֆրանսիա, 1953, 1962), Ամերիկայի արվեստների ակադեմիայի (1964) մրցանակներ
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)
  • Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943)

Մեջբերումներ Ալեքսանդր Մելիք-Փաշայանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջ տրվել թատրոնին, սովորել անընդհատ և կատարելագործվել մշտապես. կարծում եմ՝ այսպես պետք է ապրի և ստեղծագործի յուրաքանչյուր ազնիվ արվեստագետ, որ նվիրվել է թատերարվեստին[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք-Փաշաևի անունով է կոչվել Արտաշատի երաժշտական դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Мелик-Пашаев Александр Шамильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 394.
  4. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 144։
  5. Ալեքսանդր Մելիք-Փաշայանի կենսագրությունը encyclopedia.am կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]