Մարգարետ Մաթցենաուեր
Մարգարետ Մաթցենաուեր գերմ.՝ Margaret Matzenauer | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1881[1][2][3] |
Ծննդավայր | Տիմիշոարա, Ռումինիա |
Մահացել է | մայիսի 19, 1963[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, ԱՄՆ և Իտալիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Ամուսին | Edoardo Ferrari-Fontana? |
Margarete Matzenauer Վիքիպահեստում |
Մարգարետ Մաթցենաուեր (հունիսի 1, 1881[1][2][3], Տիմիշոարա, Ռումինիա - մայիսի 19, 1963[1][2][3], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ձայնային հարուստ տեմբրով և լայն դիապազոնով օպերային մեցցո-սոպրանո, որը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանդես է եկել իտալական և գերմանական օպերային երգացանկի գլխավոր գործերով[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Տեմեսվար (այժմյան Ռումինիայի Տիմիշոարա)[4] քաղաքում։ Հայրը՝ Լյուդվիգը, դիրիժոր էր, մայրը՝ օպերային երգչուհի։ Ինքն իրեն հունգարացի է համարել, թեև ունեցել է գերմանական արյուն ու հրեական արմատներ[6][7]։
Օպերային արվեստ սովորել է Գրաց և Բեռլին քաղաքներում և դեբյուտով հանդես եկել 1901 թվականին Վեբերի «Օբերոն» օպերայում՝ կատարելով Փուկի դերերգը, որից հետո հանդես է եկել գլխավոր դերակատարումներով, ինչպիսիք են՝ Ասուսենան «Տրուբադուր» օպերայում, Կարմենը, Մինյոնը, Վալտրաուտն ու Էրդան «Նիբելունգի մատանին» և Օրտրուդը «Լոհենգրին» օպերաներում։ Եվրոպայում հաջողության է հասել որպես կոնտրալտո և մեցցո-սոպրանո և 1911 թվականին մասնակցել բայրոյթյան փառատոնին։ Գայթակղությունը մեծ է եղել կատարելու նաև սոպրանո դերերգեր, սակայն հաջողություն չի արձանագրել սահմանափակ բարձր նոտաների պատճառով։
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում որպես մեցցո իր դեբյուտը կատարել է 1911 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Աիդա» օպերայում կատարելով Ամներիսի դերերգը, որտեղ Էմմի Դեստինը հանդես էր գալիս որպես Աիդա, իսկ Էնրիկո Կարուզոն՝ Ռամեդեսի դերերգով։ Մի քանի օր անց ձայնի բազմերանգությունը ցուցադրել է՝ հանդես գալով Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում։
1911 թվականին ամուսնացել է գործընկերոջ՝ իտալացի ծագմամբ դրամատիկ տենոր Էդոարդո Ֆերրարի-Ֆոնտանայի հետ (1878-1936), ավտոմատ կերպով ստացել իտալական քաղաքացիություն, սակայն ամուսնությունն ավարտվել է 1917 թվականին՝ ամուսնալուծությամբ։
Ունեցել է էյդետիկ հիշողություն, որի շնորհիվ 1912 թվականի հունվարի 1-ին փրկել է Մետրապոլիտեն թատրոնի ղեկավարությանը՝ ընդամենը մի քանի օրվա ծանուցումից հետո հանդես գալով «Պարսիֆալ» օպերայում Կունդրիի դերերգով․ բարձր պահանջարկ վայելող մի դեր, որը նախկինում ինքը չէր երգել։
Մետրոոպոլիտեն թատրոնում մնացել է 19 համերգաշրջան, կատարել բազմաթիվ դերեգեր, այդ թվում՝ առաջին անգամ այնտեղ բեմադրված (1920) «Դոն Կարլոս» օպերայից Էբոլին, Սանտուցան, Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից, Լեոնորը «Ֆիդելիո» և Բրյունհիլդը «Վալկիրիա» օպերաներից։ Մետրոպոլիտեն օպերայում հրաժեշտի համերգը կայացել է 1930 թվականի փետրվարի 17-ին Ամներիսի դերերգով, սակայն շարունակել է օպերաներ երգել ու համերգներով հանդես գալ այլ վայրերում։
1924 թվականին հատուկ կիրակնօրյա համերգով դաշնակահար Սոլիտո դե Սոլիսի հետ հանդես է եկել Լոնդոնի Royal Albert Hall դահլիճում[8]։
1936 թվականին խաղացել է Մադամ Պոմպոնիի դերը Columbia Pictures ամերիկյան կինոստուդիայում նկարահանված «Պարոն Դիդսը տեղափոխվում է քաղաք» կատակերգության մեջ։
Նաև զբաղվել է դասավանդելով․ նրա աշակերտներից էին մեցցո-սոպրանոներ Բլանշ Թեբոմը և Նելլ Թենջիմենը։ Վերջին անգամ բեմում հանդես է եկել բրոդվեյյան «Վիքի» կոմեդիայում 1942 թվականին[4]։
Գաբրիելա Բեսանցոնիի ու Մաթիլդա Բլանկո Սադունի հետ համարվել է տենոր Ջիակիմո Վոլպիի կարիերայում հանդիպած երեք իսկական կոնտրալտոներից մեկը[9]։
Վախճանվել է 1963 թվականին Կալիֆոռնիայի Վան Նայս շրջանի հիվանդանոցներից մեկում[4][5]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուստրը՝ Ադրիեն Ֆոնտանան, գիշերային ակումբի նախկին երգչուհի էր, որը հետագայում Dumont Network հեռուստաալիքով վարել է «Champagne and Orchids» հեռուստաշոուն[10]։ Մաթցենաուերը միջին չափսի ձայնասկավառակների մի շարք ձայնագրություններ է արել, որոնց մեծ մասն այսօր առկա է CD վերաթողարկումներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Margaret Matzenauer, 81, Dies; Contralto at Met in Caruso Era; Leading Member of Company for 19 Years. Acclaimed for Versatility in Roles». The New York Times. 1963 թ․ մայիսի 20. «Margaret Matzenauer, a well known contralto with the Metropolitan Opera Company in the days of Enrico Caruso, died yesterday morning at a convalescent home in Van Nuys, Calif. She would have been 82 years old on June 1. She had been ill for several months.»
- ↑ 5,0 5,1 «Margarete Matzenauer Former Opera Star, Dies». Associated Press in the Hartford Courant. 1963 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին. «Margarete Matzenauer, onetime Metropolitan Opera prima donna, died Sunday at 81. She died at Sherman Way Convalescent Hospital where ...»
- ↑ Hans Morgenstern, "Jüdisches biographisches Lexikon. Eine Sammlung von bedeutenden Persönlichkeiten jüdischer Herkunft ab 1800", Lit Verlag , Wien; p. 548
- ↑ «Matzenauer, Margarete». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Royal Albert Hall Archives, http://catalogue.royalalberthall.com/Default.aspx?
- ↑ Cited (it) in Celletti, Rodolfo, La grana della voce. Opere, direttori e cantanti (2nd edition), Rome, Baldini & Castoldi, 2000, p. 245, 88-80-89-781-0
- ↑ The Florence Henderson Show - Hollywood Hotel/Jack Klugman/Adrienne Fontana.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Մաթցենաուեր» հոդվածին։ |
|