Գաբրիելա Բեսանցոնի
Գաբրիելա Բեսանցոնի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1890[1] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[1] |
Մահացել է | հուլիսի 8, 1962[2][1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2][1] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Gabriella Besanzoni Վիքիպահեստում |
Գաբրիելա Բեսանցոնի (սեպտեմբերի 20, 1890[1], Հռոմ, Իտալիա[1] - հուլիսի 8, 1962[2][1], Հռոմ, Իտալիա[2][1]), իտալացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո և կոնտրալտո։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հռոմում և կրթություն ստացել սուրբ Ցեցիլիայի անվան ազգային ակադեմիայում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին դեբյուտով հանդես է եկել Իտալիայի Վիտերբո քաղաքում, իսկ 1918 թվականից Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի աստղն էր և կանոնավորապես հանդես էր գալիս նաև հարավամերիկյան այլ քաղաքներում, հատկապես՝ Ռիո դե Ժանեյրոյում։ ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունեցել 1919 թվականին, երբ Ամներիսի դերերգով հանդես է եկել «Աիդա» օպերայում Կլաուդիա Մուցիոյի, Ջովաննի Մարտինելլիի և Ռենատո Զանելլիի հետ։ Նույն համերգաշրջանում Մետրոպոլիտեն օպերայում երգել է Էնրիկո Կարուզոյի հետ «Սամսոն և Դալիլա» ու «Ճակատագրի ուժը» օպերաների բեմադրություններում[4]։ 1920 թվականին Հավանայում միասին կատարում էին «Աիդա» օպերան, երբ վերջին հատվածի երկրորդ արարի ժամանակ դահլիճում ռումբ է պայթել[3]։
1935 թվականին հեռացել է Կոլոն թատրոնից, 1939 թվականին հրաժեշտի համերգ կազմակերպել Հռոմում՝ Կարակալլայի բաղնիքներում երգելով Կարմեն։ Ամերիկյան «Victor»[5] ձայնագրման ստուդիայի հետ մի քանի ձայնագրություններ է արել, 1916 թվականին նկարահանվել իտալական «Stefania» համր կինոնկարում։ Բրազիլիայում ամուսնության ընթացքում դասավանդել է երիտասարդ երգիչների, իսկ կյանքի վերջին տարիներին Հռոմում վոկալի դասեր է տվել։
Տենոր Ջակոմո Լաուրի-Վոլպին իր «Voci parallele» գրքում հիշատակել է Բեսանցոնիին որպես իր կարիերայի ընթացքում իրեն հանդիպած երեք իրական կոնտրալտոներից մեկի (մյուս երկուսը Մարգարետ Մաթցենաուերն ու Մաթիլդա Բլանկո Սադունն էին)[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել 1918 թվականին, երբ երկուսն էլ աշխատում էին Մադրիդում, Բուենոս Այրեսում և Նյու Յորքում[7]։ 1925 թվականին ամուսնացել է բրազիլիացի արդյունաբերող Էնրիկե Լեյժի հետ։ Զույգն ապրել է Ռիո դե Ժանեյրոյում․ նրանց շքեղ առանձնատունն ու այգիներն այժմ հայտնի են որպես «Պարկ Լեյժ» ու հանրային զբոսայգի են։ Բեսանցոնին այրիացել է 1941 թվականին, կրկին ամուսնացել 1956 թվականին։ Վախճանվել է Իտալիայում 74 տարեկան հասակում 1962 թվականին[8]։ Հուղարկավորվել է Կարմենի հագուստներով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lanfranchi A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1967. — Vol. 9.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://forgottenoperasingers.blogspot.com/2016/07/gabriella-besanzoni-mezzo-soprano-roma.html
- ↑ 3,0 3,1 Richard P. Connell, Liner Notes Արխիվացված 2021-01-23 Wayback Machine, Jose Mojica - Tenor; Gabriella Besanzoni - Alto, ArkivMusic.
- ↑ "Samson and Dalila" Musical America (December 20, 1919): 4.
- ↑ "Gabriella Besanzoni (vocalist: contralto)" Discography of American Historical Recordings (UC Santa Barbara Library).
- ↑ Cited (it) in Celletti, Rodolfo, La grana della voce. Opere, direttori e cantanti (2nd edition), Rome, Baldini & Castoldi, 2000, p. 245, 88-80-89-781-0
- ↑ Harvey Sachs, Rubinstein: A Life (Grove Press 1995): 170-172. 9780802115799
- ↑ "Gabriella Besanzoni" The News-Messenger (July 10, 1962): 2. via Newspapers.com
- ↑ Victoria Etnier Villamil, "O ma Carmen": Bizet's Fateful Gypsy in Portrayals from 1875 to the Present (McFarland 2017): 97. 9781476663241
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gabriella Besanzoni's page on CantabileSubito.de, with biographical notes, sound clips, and many photographs.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Բեսանցոնի» հոդվածին։ |
|