Կլաուդիա Մուցիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլաուդիա Մուցիո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1889(1889-02-07)[1][2][3]
ԾննդավայրՊավիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 24, 1936(1936-05-24)[1][2][3] (47 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Claudia Muzio Վիքիպահեստում
Մուցիոն 1916 թվականին

Կլաուդիա Մուցիո (փետրվարի 7, 1889(1889-02-07)[1][2][3], Պավիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 24, 1936(1936-05-24)[1][2][3], Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի օպերային սոպրանո, որը միջազգային կարիերա է ունեցել 20-րդ դարասկզբին[4][5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իտալիայի Պավիա կոմունայում. հայրն օպերային մենեջեր էր, որն աշխատանքի բերումով ընտանիքը տարել է իտալական տարբեր քաղաքների օպերային թատրոններ, ինչպես նաև Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոն և Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա։ Մայրը երգչախմբի երգչուհի էր։

2 տարեկանում Կլաուդիան ժամանել է Լոնդոն և դպրոց հաճախել այնտեղ․ վարժ տիրապետում էր անգլերենին։ 16 տարեկանում վերադարձել է Իտալիա և Թուրինում ուսանել դաշնակահարուհի և օպերային մեցցո-սոպրանո Անետա Կասալոնիի մոտ, որը Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում կերտել էր Մադդալենայի դերը։ Վոկալի դասերը շարունակել է Միլանում Էլետրա ԿալլերՎիվիանիի մոտ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականի հունվարի 15-ին օպերային դեբյուտով հանդես է եկել Արեցցոյում՝ կատարելով Մասնեի «Մանոն» օպերայի գլխավոր դերը և չնայած երիտասարդությանը, մեծ հաջողություններ է գրանցել Իտալայի օպերային թատրոններում և դեբյուտներով հանդես եկել Միլանի Լա Սկալայում 1913 թվականին (որպես Դեզդեմոնա Վերդիի «Օթելլո» օպերայում), Փարիզում և Լոնդոնի Կովենտ գարդենում (որպես Պուչինիի Մանոն Լեսկո) 1914 թվականին․ Լոնդոնում կատարել է նաև այլ դերեր, այդ թվում՝ Միմի և Տոսկա։ 1916 թվականին հրավիրվել է Նյու Յորքի Մոտրոպոլիտեն օպերային թատրոն և ունեցել այնպիսի հաջողություն, որ շարունակել է այնտեղ հանդես գալ հաջորդ վեց տարիների ընթացքում։ Այստեղ է Մուցիոն կերտել Ժորժետայի դերը «Թիկնոց» օպերայում 1918 թվականի դեկտեմբերի 14-ին[փա՞ստ]։

Հանդիսատեսների հետ հատուկ կապ է հաստատել Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, որտեղ առաջին անգամ հանդես է եկել 1919 թվականի հունիսին և մինչև 1934 թվականն այնտեղ երգել է 23 տարբեր օպերաներում՝ հայտնի դառնալով որպես «աստվածային Կլաուդիա»։ 1922-1932 թվականներին կանոնավորապես հանդես է եկել նաև Չիկագոյում (Նյու Յորքի Մետրոպոլիտենի ղեկավարության հետ ընդհարումից հետո)[փա՞ստ]։

1932 թվականի հոկտեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում War Memorial Opera House օպերային թատրոնի բացման ժամանակ կատարել է Տոսկայի դերերգը։ Իր կարիերայի նշանավոր այլ դերերից էին՝ Աիդան, Սանտուցցան, Մադդալենան, Լեոնորան և Վիոլետտան[փա՞ստ]։ Վերջին և ըստ որոշ քննադատների՝ ամենահաջողված դերը Սեսիլիան էր Լիչինո Ռեֆիսի համանուն օպերայից, որով հանդես է եկել Հռոմում 1934 թվականին։ Սակայն նրա ամենահայտնի դերը Վիոլետտան էր, որում նա անգերազանցելի էր Իտալիայում, Իսպանիայում, Հարավային Ամերիկայում[փա՞ստ]։

Մուցիոն հայտնի էր իր ձայնի գեղեցկությամբ ու ջերմությամբ, որը թեև շատ բարձր չէր, բայց տարիքի հետ ձեռք էր բերել տոնային գունավորման նշանակալի հարստություն։ Նրա կատարումները երբեմն քննադատվել են դինամիկ ծայրահեղությունների չափազանց մեծ օգտագործման, ինչպես նաև արտառոց կերպով արտահայտիչ մեղմ երգեցողության համար։ Չնայած իր աճող համբավին ու հարստությանը՝ մնացել է համեստ ու նույնիսկ մեկուսի[փա՞ստ]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին որոշակի գումարներ կորցնելու պատճառով կրել է ֆինանսական դժվարություններ։ 1929 թվականին ամուսնացել է իրենից տասնյոթ տարով մեծ Ռենատո Լիբերատիի հետ, իսկ 1930 թվականին ունեցել առողջական որոշ խնդիրներ, սակայն շարունակել երգել։ 1936 թվականի մայիսի 24-ին կարճատև հիվանդությունից հետո 47 տարեկանում վախճանվել է Հռոմի հյուրանոցներից մեկում, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ սրտի անբավարարությունից[4]։ Հուղարկավորվել է Հռոմի Կամպո Վերանո գերեզմանատանը։ Սանուհին սոպրանո Կլաուդիա Պինցա Բոցցոլան էր[6]։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի տարբեր փուլերում կատարել է ձայնագրություններ, սակայն դրանցից քչերն են վերագրվում 1920-ական թվականների վերջի և 1930-ական թվականների սկզբի նրա մեծ հաջողությունների ժամանակաշրջանին։ Ձայնագրությունները կատարել է հիմնականում երկու ընկերության հետ, որոնց տարածումը սահմանափակ էր ու անկայուն՝ ֆրանսիական «Պաթեն» ու ամերիկյան «Էդիսոն Ռեքորդսը»։ «Պաթեի» սկավառակները խառը որակ ունեն, որը կապված էր ձայնագրման գործընթացի պրոբլեմատիկությամբ, իսկ «Էդիսոնի» ձայնագրությունները հանդիսանում են այդ ընկերության կողմից երբևէ արված լավագույն օպերային ձայնագրությունները։

  • 1911, His Master's Voice բրիտանական ձայնագրման ընկերություն։ Մուցիոն ձայնագրել է երկու արիա, այդ թվում՝ «Բոհեմ» օպերայից «Sì, mi chiamano Mimì», երբ ընդամենը 22 տարեկան էր ու ձայնն ու տեխնիկան՝ համեմատաբար անկատար [Ներառված է CD փոխակերպման Ռոմոֆոնում 81005-2.]
  • 1917–1918, «Պաթե», 43 ձայնագրություն [Փոխակերպված է CD-ի Ռոմոֆոնում 81010-2.]
  • 1920–1925, «Էդիսոն», 37 ձայնագրություն [Փոխակերպված է CD-ի Փերլի կողմից, GEMM CDS 9072, նաև Ռոմոֆոնում 81005-2.]
  • 1932, հոկտեմբերին Տոսկայով հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյի San Francisco War Memorial Opera House օպերային թատրոնի բացման ժամանակ․ բացման արարողությունը ձայնագրվել է ռադիոյի համար, 1-ին արարը թողարկվել է նաև CD-ով [Առկա է Minerva MN-A76-ում, որպես Պուչինիի բեմադրությունների հավաքածուի մաս]
  • 1934–1935, Columbia Records, Մուցիոն անձնապես է ֆինանսավորել 26 ձայնագրությունները Կոլումբիայի համար 1934 և 1935 թվականներին։ Մինչև 1935 թվականը նրա ձայնում նկատելի թուլացում էր նշմարվում, սակայն այս ձայնագրություններով է նա լավագույնս հիշվում [Փոխակերպված է CD-ի Ռոմոֆոնում 81015; 19 ձայնագրություն, այդ թվում 1911 թվականին արված La bohème ձայնագրությունը, գտնվում են Nimbus NI 7814-ում]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Douglas, Nigel. [1994]. "Claudia Muzio", in More Legendary Voices, pp. 183–206. London, André Deutsch. 0-233-98889-0.
  • Richards, J. B. [1968]. "Claudia Muzio". Record Collector, XVII (1968) nos. 9–10, pp. 197–237; no. 11, p. 256 (with discography by H. Barnes). [Not consulted.]
  • Steane, John. [1989]. "Claudia Muzio: a centenary tribute". The Musical Times, v. 130, no. 1752 (February 1989), pp. 72–73, 75.
  • Lanzola, Andrea. "Claudia Muzio in Tosca. Il fantasma d'una voce d'oro", in Étude, no. 26, April–June 2004, p. 4, Association internationale de chant lyrique Titta Ruffo.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]