Jump to content

Մանչեսթեր Սիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանչեսթեր Սիթի
Ամբողջական անուն Manchester City Football Club
Հիմնադրում 1880, որպես Ուեստ Գորդոն Սենտ Մարկս
1894, ապրիլի 16` որպես Մանչեսթեր Սիթի
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Սիթի օֆ Մանչեսթեր
Տարողունակություն 53,400
Նախագահ ԱՄԷ Խալդուն Ալ Մուբարակ
Մարզիչ Իսպանիա Խոսեպ Գվարդիոլա
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2023-24 1-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Մանչեսթեր Սիթի (անգլ.՝ Manchester City), անգլիական ֆուտբոլային ակումբ Մանչեսթեր քաղաքից։ Ակումբը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կազմավորվել է 1880 թվականին որպես «Ուեստ Գորդոն Սենտ Մարկս», այնուհետև 1887 թվականին վերանվանվել է «Արդվիք Ըսոշիեյշն Ֆուտբոլային ակումբ» և միայն 1894 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի»` սկսելով հանդես գալ իր երկնագույն տնային մարզաշապիկներով։

2003 թվականից ի վեր ակումբը խաղում է Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում, իսկ մինչ այդ՝ 1923 թվականից խաղացել է Մեյն Ռոուդ մարզադաշտում։

«Մանչեսթեր Սիթին» միացել է Ֆուտբոլային լիգային 1892 թվականին և նվաճել իր առաջին մեծ պարգևը՝ Անգլիայի գավաթը 1904 թվականին: Ակումբի առաջին ամենահաջող շրջանը եղել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, երբ այն նվաճել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը, Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի Գավաթը։ Թիմն այդ ժամանակ կառավարում էին Ջո Մերսերը և Մալքոլմ Էլիսոնը։ Պարտվելով 1981 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչում՝ ակումբը հայտնվել է անկման եզրին, իսկ 1998 թվականից 3 տարի շարունակ խաղացել է Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ Նրանք 2001-2002 մրցաշրջանում վերականգնել են առաջխաղացումը բարձրագույն խմբի առաջնությունում և 2002-2003 թվականներ Պրեմիեր լիգայից հետո շարունակում են լինել դրա անբաժան մասը։

2011 թվականից «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 5 մեծ տիտղոս՝ ներառյալ Պրեմիեր Լիգան 2011-2012 և 2013-2014 մրցաշրջաններում։

Ակումբը նվաճել է Անգլիայի 10 լիգայի տիտղոս, յոթ Անգլիայի գավաթ, ութ լիգայի գավաթ, վեց Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթ, մեկ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, մեկ Եվրոպայի գավաթակիրների գավաթ, մեկ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ և մեկ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն:

2008 թվականին Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը ակումբը գնել է Abu Dhabi United Group ընկերության միջոցով, որի արդյունքում ակումբը դարձել է համաշխարհային ֆուտբոլի ամենահարուստ ակումբերից մեկը և սկսվել է ակումբի աննախադեպ հաջողության նոր դարաշրջան: «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։

«Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան 2018 թվականին՝ դառնալով մրցումների պատմության միակ թիմը, որը մեկ մրցաշրջանում վաստակել է 100 միավոր։ 2018-2019 մրցաշրջանում նրանք նվաճել են չորս տիտղոս՝ կատարելով Անգլիայի բոլոր ներքին տիտղոսների աննախադեպ ամփոփումը և դառնալով անգլիական տղամարդկանց առաջին թիմը, որը նվաճել է ներքին թրեբլը։ Դրան հաջորդել են Պրեմիեր լիգայի չորս անընդմեջ տիտղոսներ 2020-2021, 2021-2022, 2022-2023 և 2023-2024 մրցաշրջաններում, ինչպես նաև ակումբի պատմության մեջ առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2021 թվականին, որը նրանք պարտվեցին «Չելսիին»։ 2022-2023 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել է իր առաջին Եվրոպական գավաթը և ավարտել մայրցամաքային թրեբլը, դառնալով երկրորդ անգլիական ակումբը, որը դա անում է։ Ակումբը զբաղեցնում է առաջին տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2023 թվականի դրությամբ:

2022 թվականին Ֆորբսի գնահատմամբ ակումբը վեցերորդն է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների շարքում[1]:

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (1) 2022֊23

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ozanian, Mike. «The World's Most Valuable Soccer Teams 2022: Real Madrid, Worth $5.1 Billion, Is Back On Top». Forbes (անգլերեն). Վերցված է 2024-07-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանչեսթեր Սիթի» հոդվածին։