Jump to content

Մանսուր իբն Զայդ ալ-Նահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանսուր իբն Զայդ ալ-Նահյան
արաբ․՝ منصور بن زايد آل نهيان‎‎
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1970(1970-11-20) (54 տարեկան)
ԾննդավայրԱբու Դաբի, Պայմանագրային Օման, British protectorate, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄԷ
Կրոնիսլամ
ԿրթությունSanta Barbara City College? և United Arab Emirates University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանկիր
ԱմուսինManal bint Mohammed bin Rashid Al Maktoum?
Ծնողներհայր՝ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան, մայր՝ Ֆատիմա բինթ Մուբարաք ալ-Քաթբի
Զբաղեցրած պաշտոններDeputy Prime Minister of the United Arab Emirates?, Minister of Presidential Affairs? և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշան
 Mansour bin Zayed Al Nahyan Վիքիպահեստում

Մանսուր իբն Զայդ ալ-Նահյան (Հաճախ կոչվում է Շեյխ Մանսուր[1][2][3], նոյեմբերի 20, 1970(1970-11-20), Աբու Դաբի, Պայմանագրային Օման, British protectorate, Միացյալ Թագավորություն), Աբու Դաբիի էմիրության իշխող թագավորական ընտանիքի անդամ, Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի եղբայրը, ամուսնացած է Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ ալ-Մաքթումի դստեր հետ, ADUG ընկերության սեփականատեր, «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Դաբիի էմիր Զայիդ իբն Սուլտան ալ-Նահյանի հինգերորդ որդին է Ֆաթիմա (Fatima) կնոջից։ Մանսուր իբն Զայդ ալ-Նահյանն ավարտել է միջնակարգ դպրոցը հայրենիքում և բարձրագույն կրթության համար մեկնել ԱՄԷ, որտեղ 1993 թվականին ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[4]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին նա նշանակվել է ԱՄԷ-ի նախագահի գրասենյակի նախագահ, որն այդ ժամանակ նրա հայրն էր՝ Զայդ 2-րդը։ Հոր մահից հետո նախագահ դարձած նրա ավագ եղբայր Խալիֆա II-ը նրան նշանակել է ԱՄԷ-ի նախագահական գործերի առաջին նախարար (Minister of Presidential Affairs of the United Arab Emirates) (այդ պաշտոնը ստեղծվել է նախագահի դիվանատան և նախագահական պալատի (Presidential Court) միավորման արդյունքում։ Մանսուրը նաև մի շարք պաշտոններ է զբաղեցրել Աբու Դաբիում՝ ի պաշտպանություն իր եղբոր՝ գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի[5]։

Մանսուր իբն Զայդ ալ-Նահյանը նշանակվել է Մատակարարման նախարարների խորհրդի (Ministerial Council for Services) նախագահ, որը համարվում է նախարարների կաբինետին կից նախարարական մարմին, որի կազմի մեջ են մտնում օժանդակ նախարարությունները ղեկավարող մի շարք նախարարներ։

2000 թվականից գլխավորել է փաստաթղթավորման և հետազոտությունների ազգային կենտրոնը (en:National Center for Documentation and Research)։

2005 թվականին դարձել է Աբու Դաբիի կրթության խորհրդի (Abu Dhabi Education Council, ADEC) նախագահի տեղակալ, Էմիրությունների հիմնադրամի (Emirates Foundation), Աբու Դաբիի արտադրանքի որակի վերահսկողության վարչության (Abu Dhabi Food Control Authority) և Աբու Դաբիի Զարգացման Հիմնադրամի (Abu Dhabi Fund for Development) նախագահ։ 2006 թվականին նա գլխավորել է Աբու Դաբիի արդարադատության նախարարությունը (Abu Dhabi Judicial Department)։

2007 թվականին նշանակվել է Խալիֆա իբն Զայդի բարեգործական հիմնադրամի (Khalifa bin Zayed Charity Foundation) նախագահ[6][7]։

Մանսուր իբն Զայդ ալ-Նահյանը եղել է First Gulf Bank-ի (First Gulf Bank) նախագահը մինչև 2006 թվականը[8], ինչպես նաև Զայդի բարեգործական և մարդասիրական հիմնադրամի (Zayed Charitable and Humanitarian Foundation) հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա հիմնել է արտասահմանում ԱՄԷ-ից ուսանողների ուսուցման կրթաթոշակային ծրագրեր։ Սպորտի նկատմամբ իր հետաքրքրության շնորհիվ դարձել է ԱՄԷ-ի ձիարշավի վարչության նախագահ (Emirates Horse Racing Authority, EHRA)[3]:

Մանսուր իբն Զայդ ալ-Նահյանի քաղաքական և գործարար ազդեցությունն այնքան մեծ է, որ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներառված է նրա հեռախոսի «արագ հավաքման» հեռախոսահամարների ցանկում[9][10]։

Հետաքրքրվածություն սպորտով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյխ Մանսուրը, որպես հեծյալ (ձիասպորտ), հաղթել է Մերձավոր Արևելքում անցկացվող Endurance Racing մի շարք մրցաշարերում, հանդիսանում է ԱՄԷ ձիարշավի վարչության նախագահը (Emirates Horse Racing Authority)[11]։

Նրա ֆինանսավորման շնորհիվ Աբու Դաբիում անցկացվում են ճանապարհային վազքի ամենամյա մրցումներ` Զայդի անվան միջազգային կիսամարաթոն (en:Zayed International Half Marathon)[12]:

2008 թվականին գնել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը՝ գնելով բաժնետոմսերի 90 տոկոսը նախկին սեփականատիրոջից՝ Չինավատայից, իսկ մեկ տարի անց գնել է մնացած 10 տոկոսը։ Նրան է պատկանում նաև «Մելբուռն Սիթիի» և «Նյու Յորք Սիթիի» բաժնետոմսերի 80 տոկոսը։ Բացի այդ ֆուտբոլային ակումբներից, նրան պատկանում է «Ալ Ջազիրա» ֆուտբոլային ակումբը։

1990-ականների կեսերին ամուսնացել է Ալիե բինտ Մուհամմադ իբն Բուտի Ալ Համեդի հետ (Alia bint Mohammed bin Butti Al Hamed)[13]։ Ունեցել են որդի՝ Զայդը[5][14]։

2005 թվականի մայիսին ամուսնացել է Դուբայի կառավարիչ Մուհամմադ Ալ Մաքթումի դստեր՝ Մանալ Բինթ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ Մաքթումի հետ (Sheikha Manal bint Mohammed bin Rashid Al Maktoum), որը Դուբայի Կանանց կազմակերպության (Dubai Women Establishment) նախագահն է։ Այս ամուսնության ընթացքում ծնվել է մեկ դուստր՝ Ֆաթիման (ծնվ. 9 հունիսի 2006) և երկու որդի` Մուհամմադը (ծնվ.՝ 4 դեկտեմբերի 2007)[15] և Համդան (ծնվ․՝ 21 հունիսի 2011)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Articles relating to Sheikh Mansour». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. Ogden, Mark (2013 թ․ ապրիլի 29). «Manchester City owner Sheikh Mansour bin Zayed al Nahyan expected to secure MLS franchise in New York». The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Viner, Brian (2010 թ․ օգոստոսի 14). «Sheikh Mansour: The richest man in football». The Independent. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Sheikh Mansour: The richest man in football». www.independent.co.uk. 14-08-2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 26-10-2010-ին.
  5. 5,0 5,1 «Mansour bin Zayed Al Nahyan, the richest man in soccer». Luxatic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Mansour bin Zayed chairs Khalifa bin Zayed Charity Foundation meeting». Emirates News Agency (անգլերեն). 2008 թ․ հունիսի 18. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Speech of the Chairman - His Highness Sheikh Mansour Bin Zayed Al Nahyan». khalifafoundation.ae (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  8. «HH Sheikh Hazza bin Zayed elected first Gulf bank chairman». First Gulf Bank. 2006 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Times Sport Power 100: Sheikh Mansour bin Zayed al-Nahyan - No 6». timesonline.co.uk. 2010 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2010-05-25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «The richest man in football, Man City's Sheikh Mansour». thesun.co.uk. 2010 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. Armitstead, Louise (2008 թ․ սեպտեմբերի 2). «Sheikh Mansour bin Zayed Al Nahyan has a deep love of sport and deeper pockets». London: Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. Abbasher, Yasir (2010-01-08). Full Zayed marathon next year. Gulf News. Retrieved on 2010-02-17.
  13. «UAE: Biographies of New Cabinet Members». Wikileaks. 2004 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  14. «Two wives and a megayacht that 'costs £380k to fill': Extraordinary life of Sheikh Mansour, the billionaire bankrolling Manchester City's new age». Mirror (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  15. «[1] Արխիվացված 2009-08-22 Wayback MachineNobiliana BAG 2007

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսուր իբն Զայդ ալ-Նահյան» հոդվածին։