Զայիդ իբն Սուլտան ալ-Նահյան
Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-նահայան (մայիսի 6, 1918, Աբու Դաբի, Trucial States - նոյեմբերի 2, 2004[1][2][3], Աբու Դաբի, ԱՄԷ), 14-րդ ղեկավարը Ալ-նահայանների տոհմից, որը ղեկավարում է Աբու Դաբիի Էմիրությունը արդեն ավելի քան 250 տարի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ աղբյուրներ պնդում են, որ նա ծնվել է 1918 թվականին, որոշներն էլ 1916-ին (այդ ժամանակ բեդվինները չէին ֆիքսում երեխաների ծննդյան օրերը) Ալ-Ային քաղաքում։
1966 թվականին Շեյխ Զաիդը դարձավ Աբու Դաբիի նահանգի էմիրը։ Նույն տարվա դեկտեմբերին 6 նահանգներ (1972 թվականի փետրվարին նրանց միացավ Ռաս ալ-Խայմայի Էմիրությունը) միացան և հայտարարեցին նոր ֆեդերացիայի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ստեղծման մասին, ընտրելով նրան նախագահ։ Այս փաստը հաստատեց ֆեդերացիայում Աբու Դաբիի դերը, որպես ամենամեծ, ամենաշատ բնակեցված, ամենահարուստ էմիրություն։ Մեծ է Շեյխ Զաիդի ներդրումը յուրահատուկ պետության ձևավորման մեջ։
Շեյխ Զաիդը զբաղեցնում էր ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը 38 տարիների ընթացքում։ 2001 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերընտրվեց 7-րդ անգամ 5-ամյա ժամկետով։
Ֆորբս հանդեսը գնահատել է նրա անձնական կարողությունը, որին հիմա ժառանգել է նրա ավագ որդին Խալիֆա իբն Զաիդ Ալ-նահայանը, կարողությունը կազմում է 20 միլիարդ դոլար։ Մահացել է 2004 թվականի նոյեմբերի 2-ին Աբու Դաբի քաղաքում։
Իր երկարատև կյանքի ընթացքում Շեյխ Զաիդը մեծացրել է 19 որդիներ, որոնք ներկայումս գրավում են բարձր պետական պաշտոններ կամ ունեն անձնական բիզնես։ Արևմտյան աղբյուրներից հայտնի է դարձել, որը Շեյխ Զաիդը ամուսնացած է եղել 9 անգամ, սակայն միաժամանակ չի եղել 4 կնոջից ավել, հակառակ պարագայում դա դեմ է իսլամական օրենքներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Sheikh Zayed bin Sultan Al-Nahyan // The Daily Telegraph / C. Evans — London, Thailand: 2004. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 0307-269X; 1477-3805
- ↑ 2,0 2,1 2,2 Sheikh Zayed bin Sultan al-Nahyan (բրիտ․ անգլ.) // The Independent — United Kingdom: 2004. — ed. size: 176681 — ISSN 0951-9467; 1476-8852
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
|