Շեյխ Զայիդի մզկիթ
Շեյխ Զայիդի մզկիթ | |
---|---|
Տեսակ | մզկիթ և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Աբու Դաբի |
Հիմնվել է | դեկտեմբերի 20, 2007 |
Բացվեց | 2007 |
Անվանված է | Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Yusef Abdelki? |
Ոճ | Mughal architecture? և մավրիտանական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայքէջ |
Շեյխ Զայիդի մզկիթ (արաբ․՝ مسجد الشيخ زايد), աշխարհի վեց ամենամեծ մզկիթներից մեկը[1][2][3]։ Գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ Անվանվել է ի պատիվ հիմնադիր և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին նախագահ շեյխ Զայիդ իբն Սուլտան ալ-Նահյանի, վերջինս հուղարկավորված է մզկիթի հարևանությամբ։ Մզկիթը պաշտոնապես բացվել է 2007 թվականի Ռամադանի ժամանակ։
Այս մզկիթը Դուբայի Ջումեյրա մզկիթի հետ միասին բացառություն են կազմում. այս երկու մզկիթներ կարող են մտնել բոլոր (ոչ միայն մուսուլմանները) ցանկացողները։ Զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ մզկիթում ինչպես մուսուլման, այնպես էլ ոչ մուսուլման զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներն անցկացվում են 2008 թվականի մարտի կեսերից[4]։ Զայիդ մզկիթի մուտքն ու էքսկուրսիաներն անվճար են։ Ըստ հանրահայտ TripAdvisor-ի տեղեկությունների՝ շեյխ Զայիդի մզկիթը երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի երկրորդ ամենատարածված զբոսաշրջային վայր։
Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նման ընդարձակ տարածքում փռված գորգը համարվում է աշխարհում ամենամեծ գորգը։ Այն պատրաստվել է «Իրանի գորգեր» ընկերության կողմից՝ ըստ իրանցի նկարիչ Ալի Խալիկի նկարի[5]։ Գորգի մակերեսը 5627 քառակուսի մետր է, այն պատրաստել է շուրջ 1200 ջուլհակ, 20 տեխնիկական խումբ և 30 աշխատակից։ Գորգի քաշը կազմում է 47 տոննա՝ 35 տոննա բուրդ և 12 տոննա բամբակ։ Գորգի կառուցվածքի մեջ կա 2 268 000 հանգույց։
- Մզկիթի սրահներում կախված է գերմանական արտադրության յոթ ջահ՝ զարդարված նրբաթերթ ոսկով և ավստրիական Սվարովսկի ընկերության արտադրության բյուրեղներով։ Մզկիթի գլխավոր ջահը աշխարհում ամենամեծն էր (10 մետր տրամագծով, 15 մետր բարձրությամբ և մետ 12 տոննա քաշով[6]) մինչև 2010 թվականի հունիսի 26-ը, երբ հարևան Քաթարում կախվեց ավելի մեծ ջահ[7]։ Այնուամենայնիվ, այն համարվում է մզկիթում կախված ամենամեծ ջահը[8]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթում միաժամանակ կարող է տեղավորվել 50 հազար հավատացյալ։ Աղոթքի գլխավոր դահլիճը նախատեսված է 7 հազար աղոթողի համար։ Գլխավոր դահլիճի հարևանությամբ գտնվող երկու սրահներից յուրաքանչյուրում տեղավորվում է մինչև 1500 մարդ։ Այս երկու սենյակները նախատեսված են կանանց համար։
Մզկիթի չորս անկյուններում կանգնած են չորս մինարեթները, որոնք բարձրանում են մոտ 170 մետր։ Գլխավոր շենքի արտաքին շերտը ծածկում են 82 գմբեթները։ Գմբեթները զարդարված են սպիտակ մարմարով, նրանց ներքին գեղարվեստական ձևավորումը ևս իրականացված է մարմարով։ Ներքին բակը պատված է գունավոր մարմարով և կազմում է մոտ 17 400 մ²։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sheikh Zayed Bin Sultan Al Nahyan Mosque — Abu Dhabi Archived 2009-06-01 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 23 Ապրիլի 2009)
- ↑ Islamic architecture provides inspiration for MELDA winner Archived 2016-03-03 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 23 Ապրիլի 2009)
- ↑ Regional buildings have never looked so good Archived 2021-09-01 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 23 Ապրիլի 2009)
- ↑ «Zayed mosque to allow guided tours»։ Gulf News։ 2008-02-20։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-21-ին։ Վերցված է 2009-04-23 (անգլ.)
- ↑ Webindia123.com — Iran weaves world’s largest carpet Archived 2018-02-11 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 23 Ապրիլի 2009)
- ↑ Khaleej Times — Sheikh Zayed Mosque to open in Ramadan Archived 2014-03-23 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 23 Ապրիլի 2009)
- ↑ Риановости «Самая большая и яркая люстра в мире зажжена в Катаре»
- ↑ Официальный сайт мечети шейха Зайда Archived 2013-01-06 at the Wayback Machine. «The largest (located in the main prayer hall and considered one of the world’s largest in a mosque) weighs approximately 12 tons.»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мечеть шейха Зайда в Абу-Даби, ОАЭ – история создания, описание, фото- и видеоматериалы
- Мечеть Зайда в Абу-Даби: архитектура, время проведения экскурсий, как добраться Archived 2016-11-05 at the Wayback Machine.
- Мечеть Зайда ибн Султана ан-Нахайяна. Фоторепортаж
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շեյխ Զայիդի մզկիթ կատեգորիայում։ |