ՄԻԱՎ և հղիություն
Հղիության ժամանակ ՁԻԱՀ-ով վարակվելն ունի վիրուսը մորից պտղին փոխանցելու բարձր ռիսկ, որը հանդիպում է գլխավորապես երեք դեպքերում՝ հղիության, ծննդալուծման և կրծքով կերակրման ժամանակ։ Բժշկական համապատասխան միջամտություն ցուցաբերելու պարագայում, վիրուսի փոխանցման ռիսկը կարող է նշանակալիորեն նվազել, իսկ առանց բուժման ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարող է օրգանիզմի լրջագույն հյուծման և անգամ մահվան պատճառ լինել թե՛ մոր, թե՛ երեխայի համար։ Հիվանդությունների վերահսկման կենտրոններն (անգլ․՝ The Centers for Disease Control (CDC)) առանձնակի ուշադրություն են դարձնում այս խնդրին՝ առողջապահական համապատասխան ծրագրեր մշակելով։ 2014-ից 2017 թվականների ընթացքում Ամերիկայի միացյալ նահանգներում և Պուերտո Ռիկոյում, որտեղ հիմնականում հասանելի է նախածննդյան խնամքը, 10,257 նորածիններ մոր արգանդում ենթարկվել են ՁԻԱՀ-ի ազդեցությանը, բայց չեն վարակվել, իսկ 244-ը վարակվել են[1]։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանության բեռը, ներառյալ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, անհամաչափորեն ազդում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա, մասնավորապես՝ Հարավային Աֆրիկայի երկրների[2]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ ամեն տարի հղիացել է ՄԻԱՎ-ով ապրող 1․3 միլիոն կին և աղջիկներ[3]։
Նախածննդյան շրջանի համապատասխան մշտադիտարկումը, հակառետրովիրուսային թերապիայի (անգլ․ հապավում՝ ART) միջոցով ՄԻԱՎ-ի բուժումը և ծննդաբերությունից հետո առաջարկվող խորհուրդներին հետևողական լինելն օգնում են նվազեցնել թե՛ նորածինների շրջանում ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը, թե՛ մայրական հիվանդացությունը։ Նշանակալի է այն փաստը, որ առանց հակառետրովիրուսային թերապիայի, մանկաբարձական միջամտությունների և կրծքով ճիշտ կերակրելու խորհուրդների, ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը մոտ 30% է[4]։ Ռիսկը նվազում է մինչև 1%-ից քիչ, երբ պահպանվում են վերոնշյալ ուղեցույցերը[5]։ Այս փաստը հաշվի առնելով՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան համալսարանն (անգլ․՝ The American College of Obstetrics and Gynecology (ACOG)) առաջարկում է իրականացնել ՄԻԱՎ-ի պարբերական թեստավորումներ նախքան հղիությունն ու հղիության առաջին եռամսյակի ընթացքում[6]։
ՄԻԱՎ-ով վարակվելը հղիանալու հակացուցում չէ։ ՄԻԱՎ կրող կանանց, ովքեր ցանկանում են հղիանալ, խորհուրդ է տրվում նախքան հղիությունն անցնել բժշկի խորհրդատվություն։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ում ՄԻԱՎ ունեցող կանանց 20-34%-ը նախքան հղիանալն անտեղյակ է իրենց ախտորոշման մասին, որից հետո միայն անցնում են նախածննդյան մշտադիտարկում[7]։
Փոխանցման մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իմունանբավարարության վիրուսը մորից նորածնին կարող է փոխանցվել երեք հավանական եղանակով․ հղիության ժամանակ ընկերքի միջոցով (արգանդային ճանապարհ), ծննդալուժման ժամանակ, երբ պտուղը հաղորդակցվում է վարակված մոր սեռական օրգանների արտադրուկի և արյան հետ, կամ հետծննդյան շրջանում կրծքով կերակրելու ժամանակ[8]։ Վիրուսի փոխանցման նման ուղին կոչվում է նաև ուղղահայաց փոխանցում։ Նորածնի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հանգամանքը հակված են ավելի շատ կապել ծննդալուծման ժամանակ ծննդուղիում սեռական գեղձերի արտազատուկի/հեղուկի կամ մոր արյան հետ շփվելու փաստով[8]։ Նախքան ծննդաբերությունը ART թերապիայով մորը բուժելը նշանակալիորեն նվազեցնում է վիրուլենտությունը կամ քչացնում վիրուսի քանակը մոր արյան մեջ և մարմնի հեղուկում՝ այդպիսով նվազեցնելով նաև ծննդալուծման ժամանակ պտղի վարակման ռիսկը[8]։
Նշաններ կամ ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելը հիմնականում ընթանում է երեք հաջորդական փուլով, որոնք ներկայացված են ստորև․
Վաղ, սուր փուլ ՄԻԱՎ-ով վարակման վաղ փուլը ներառում է վիրուսի արագ կրկնապատկում[9]։ Այս փուլը հիմանակնում տևում է 2-4 շաբաթ վարակվելուց հետո, և հետագայում ինքնաբերաբար վերանում է։ Մեծահասակների 50-ից 90%-ն ունենում են ախտանիշներ վարակման այս փուլում[8][10][11]։ Այս ընթացքում կանայք կարող են ունենալ տենդ, կոկորդի ցավ, թմրածության զգացում՝ լեթարգիա, ավշային այտուցված հանգույցներ, փորլուծություն և ցան։ Ցանը բնութագրվում է որպես մակուլոպապուլյար։ Մակուլոպապուլյար ցանն առաջանում է հարթ և բարձրացված մաշկի վնասվածքներից։ Այն հանդիպում է իրանի վրա, ձեռքերին և ոտքերին, սակայն ոչ ձեռքի ափերին կամ ոտքի ներբաններին[8]։
Միջին, քրոնիկ կամ գաղտնի փուլ
ՄԻԱՎ-ի վարակման միջին փուլն առանց հետռետրովիրուսային թերապիայի տևում է 7-10 տարի[8]։ Այս փուլում վիրուսն ինքնին գաղտնի կամ ինակտիվ չէ, բայց կլանվում է ավշային հանգույցների կողմից, որտեղ կրկնապատկվում է քիչ քանակներով[9]։ Հիմնականում կանայք անախտանիշ են այս ընթացքում, սակայն կարող են ունենալ կայուն տենդ, հոգնածություն, քաշի կորուստ և ավշային այտուցված հանգույցներ, որոնք հայտնի են որպես ՁԻԱՀ-կապված համակարգ (անգլ․՝ AIDS-related complex (ARC))[8]։
Ուշ, բարդացած կամ իմունանբավարարության փուլ
ՁԻԱՀ-ն առաջանում է ՄԻԱՎ-ի կողմից հարուցած իմունային համակարգի CD4 T-հելպեր բջիջների հարաճուն կազմախախտի ՄԻԱՎ-ի ախտանիշների վաղ դրսևորումներ.jpgպատճառով։ ՁԻԱՀ-ը հաստատվում է, երբ CD4 բջիջների քանակը 200-ից քիչ է յուրաքանչյուր միկրոլիտրում (որը ծանր իմունանբավարարության նշան է), կամ երբ զարգանում է ՁԻԱՀ սպեցիֆիկ վիճակ[9]։ Քանի որ կանայք այս փուլում արդեն իմունանբավարար են, դառնում են խոցելի վտանգավոր և օպորտունիստական վարակների հանդեպ, որոնք սովորական բնակչությանը կա՛մ չեն ախտահարում կա՛մ էլ թույլ են ազդում։ Նման տեսակի վարակները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների շրջանում լուրջ հիվանդությունների և մահվան պատճառ են դառնում[1]։ Բացի այդ, ՁԻԱՀ-ով մարդիկ գտնվում են նյարդաբանական ախտանիշներ (օրինակ՝ թուլամտություն՝ դեմենցիա, և բազմանյարդաբորբ՝ նևրոպաթիա) և կոնկրետ քաղցկեղներ (օրինակ՝ ոչ հոջկինյան լիմֆոմա, Կապոշիի սարկոմա և մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված քաղցկեղներ՝ ներառյալ ուղիղ աղիքի, արգանդի վզիկի, բերանի խոռոչի, ըմպանի, առնանդամի և ամոթույքի՝ վուլվայի) զարգացնելու բավականին բարձր ռիսկի տակ[8]։
Նորածին
[խմբագրել | խմբագրել կոդը]Չբուժված նորածինների շրջանում ՁԻԱՀ-ի կլինիկական դրսևորումն ավելի քիչ կանխատեսելի է, քան մեծահասակների շրջանում։ Հատկանշական է, որ, եթե ՁԻԱՀ-ն ախտորոշվում է և համապատասխանաբար բուժվում, ապա ախտանիշներն ու բարդությունները նորածինների շրջանում հազվադեպ են հանդիպում։ ՁԻԱՀ-ով ծնված նորածիններն, առանց հակառետրովիրուսային թերապիայի, ունեն կյանքի վատ կանխատեսում։ Ախտանիշները ներառում են կայուն տենդը, ավշային հանգույցների համատարած այտուցը, լյարդի և/կամ փայծաղի մեծացումը, աճի կանգը և փորլուծությունը։ Այս երեխաների շրջանում կարող են զարգանալ նաև օպորտունիստական վարակներ, որոնք ներառում են բերանի խոռոչի կեռնեխը (կանդիդոզ), թոքաբորբը, կամ բակտերիաբանական, վիրուսային, մակաբուծական և սնկային ինվազիվ վարակները։ Նյարդաբանական ախտահարումները, հատկապես ՁԻԱՀ-ով պայմանավորված էնցեֆալոպաթիան, նույնպես տարածվան են ՁԻԱՀ չբուժված նորածինների շրջանում[11]։
Ախտորոշում/մշտադիտարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության պլանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԻԱՎ դրական անհատների շրջանում հղիության պլանավորման հիմնական գործոնները սեռական ճանապարհով վիրուսի՝ մեկը մյուսին փոխանցման ռիսկն է և հիվանդությունը պտղին փոխանցելու ռիսկը։ Երկու ռիսկերն էլ կարող են մեղմվել՝ նախածննդյան համապատասխան պլանավորմամբ և կանխարգելիչ խնամքով[12]։
ACOG-ն և Առողջության ազգային ինստիտուտները (ԱԱԻ) (անգլ․՝ National Institutes of Health (NIH)) խորհուրդ են տալիս բոլոր այն զույգերին, երբ երկուսով կամ երկուսից մեկը ՄԻԱՎ դրական են, մինչ հղիություն պլանավորելն անպայման անցնեն մանկաբարձական, գինեկոլոգիական, վարակաբանական, ինչպես նաև վերարտադրողական էնդոկրինալոգիական խորհրդատվություններ համապատասխան մասնագետների մոտ, որով կապահովվի անհատականացված ուղեցույցներ՝ հիմնված հիվանդության ընթացքի, փուլի և գնահատված բոլոր ռիսկերի վրա, որոնք կարող են ազդել պտղի նորմալ զարգացմանը[12][13]։
Եթե զուգընկերներից մեկն է ՄԻԱՎ դրական, ապա վարակը սեռական ճանապարհով առողջ զուգընկերոջը փոխանցելու շատ բարձր ռիսկ կա։ Նման զույգերը կոչվում են սերոդիկորդանտներ[14]։ Առողջապահության ազգային ինստիտուտը փոխանցում է, որ ՄԻԱՎ դրական այն մարդիկ, ովքեր ART թերապիայի ֆոնին ցուցաբերում են ցածր վիրուլենտություն, կարող են անպաշտպան սեռական հարաբերություններ ունենալ՝ ՄԻԱՎ-ի փոխանցումը առողջ զուգընկերոջը դարձնելով նվազագույնի[12]։
Եթե ՄԻԱՎ դրական սերոդիսկորդանտ զույգերից մեկի մոտ վիրուսը դեռ ճնշված չէ կամ վերջինիս վիճակն անհայտ է, կան վիրուսի փոխանցման կանգարգելման այլ տարբերակներ։ Առաջին տարբերակը ներառում է ՄԻԱՎ բացասական զուգընկերոջը նախաբացահայտման պրոֆիլակտիվ հակառետրովիրուսային (ART) թերապիա (անգլ․՝ Pre-Exposure Prophylaxis ART Therapy (PrEP)) տալը, որի ժամանակ զուգակցված դեղի օրական ճիշտ չափաբաժինը կանխում է ՄԻԱՎ-ի փոխանցումը՝ յուրաքանչյուր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո[12]։ ԱԱԻ-ն խորհուրդ է տալիս PrEP-ը սերոդիսկորդանտ այն զույգերին, ովքեր նախընտրում են սեքսն առանց պահպանակի։ Այդուհանդերձ շեշտում է նաև, որ հետևողականությունը թերապիայի նկատմամբ չափազանց կարևոր է՝ ՄԻԱՎ բացասական զուգընկերոջը պաշտպանելու համար[12]։ ՄԻԱՎ-ով պաշտպանվելու մյուս տարբերակն առանց պահպանակի օգտագործման համարվում է վերարտադրողական աջակցությունը։ Երբ հղիության պատրաստվող կինը ՄԻԱՎ դրական է, զուգընկերոջը չվարակելու համար կարող են օգտվել օժանդակ բեղմնավորումից, որն իրենից ենթադրում է զուգընկերոջ սերմնահեղուկի ներարկում կնոջ հեշտոցի մեջ՝ առանց սեռական հարաբերության[12]։ Եթե տղամարդն է ՄԻԱՎ դրական, ապա զույգը կարող է օգտվել դոնոր սերմնահեղուկ ընտրելու հնարավորությունից կամ կիրառել սերմի նախապատրաստման տեխնիկաներ (օրինակ՝ սպերմի լվացում և նմուշում՝ վիրուսի հայտնաբերման ուղղությամբ հաջորդական թեստերի իրականացում), ինչպես նաև իրականացնել արտամարմնային բեղմնավորում (անգլ․՝ in vitro fertilization)[12]։
Եթե թե՛ տղամարդը, թե՛ կինը ՄԻԱՎ դրական են, ապա սեռական ճանապարհով մեկը մյուսին վարակելու խնդիր չի լինում, և կարող են ունենալ սեռական ազատ հարաբերություններ մեկը մյուսի հետ։ Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ ՄԻԱՎ դրական ապագա յուրաքանչյուր մայր ձեռնարկի և սկսի ART ճիշտ թերապիա՝ համպաատասխան մասնագետի խորհրդակցությամբ, որպեսզի նվազեցնի պտղի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը թե՛ հղիության, թե՛ ծննդալուծման ժամանակ[12]։
Չնայած նրան, որ բեղմնավորման օժանդակ մեթոդներ են հասանելի սերոդիսկորդանտ զույգերի համար, այնուամենայնիվ դեռ կան որոշ սահմանափակումներ՝ հաջողական հղիություն վարելու համար։ ՄԻԱՎ դրական կանանց շրջանում հայտնաբերել են բեղունության ցածր ցուցանիշ, որը կարող է ազդել վերարտադրության հասանելի տարբերակների ընտրության վրա[15]։ ՄԻԱՎ դրական կանայք սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների նկատմամբ են նաև զգայուն, որը վերջիններիս բեղունությունը կրկին դնում է ռիսկի տակ։ ՄԻԱՎ ունեցող տղամարդկանց մոտ սերմնահեղուկի ծավալն և սպերմի շարժունությունը նվազած են, որոնք նվազեցնում են նրանց բեղունությունը[16]։ Հակառետրովիրուսային թերապիան նույնպես կարող է ազդել կնոջ և տղամարդու բեղունության վրա։ Որոշ դեղեր կարող են թունավոր լինել սաղմի համար[17]։
Բուժում/վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախածննդյան խնամք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորից երեխային փոխանցման կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարակի՝ մորից երեխային փոխանցման ռիսկն ուղղակիորեն կապված է որ մոր պլազմայում վիրուսի քանակով։ ՄԻԱՎ-ի բարձր ցուցանիշներով չբուժված մայրերը (երբ պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելին է, քան 100,000 նմուշ/մլ-ում) վարակի փոխանցման ավելի քան 50%-անոց ռիսկ ունեն[18]։ Ավելի փոքրաքանակ վիրուսակրությունը (պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելի քիչ է, քան 1,000 նմուշ/մլ-ում) վարակի փոխանցման ռիսկը նվազեցնում է մինչև 1%-ից քիչ[19]։ Առհասարակ, որքան փոքր է վիրուսակրությունը, այնքան ցածր է վիրուսի փոխանցման ռիսկը։ Այս պատճառով՝ հղիության ողջ ընթացքում խորհուրդ է տրվում հակառետրովիրուսային թերապիա, որը պլազմայում վիրուսի քանակը պահում է որքան հնարավոր է ցածր, իսկ փոխանցման ռիսկը՝ նվազ[7][20]։ Հակառետրովիրուսային թերապիայի այն դեղամիջոցների օգտագործումը, որոնք արդյունավետորեն կարող են ներթափանցել ընկերք, պտղի համար նույնպես հանդես են գալիս նախաբացահայտման պրոֆիլակտիվ թերապիա (PrEP), քանի որ պտղին են հասցնում ART դեղերի համապատասխան խտություն՝ կանխելով վարակային հիվանդության ձեռքբերումը[20]։ Վերջապես, ART դեղերը ցուցված են նորածիններին ծնվելուց հետո նույնպես, որով կապահովվի հավելյալ պաշտպանություն վիրուսից, որը պտուղը հնարավոր է ձեռք է բերել ծննդաբերության և ծննդալուծման ժամանակ[20][21]։
Հղի բոլոր կանայք, ովքեր թեստավորվել են դրական ՄԻԱՎ-ի դեմ, պետք է սկսեն և շարունակեն ART թերապիան՝ անկախ CD4 մարկերների քանակից և վիրուսակրության աստիճանից, որպեսզի ապահովվի վիրուսի փոխանցման հավանականության նվազումը[20]։ Որքան վաղ են սկսում ART թերապիան, այքան ավելի հավանական է, որ մինչև ծննդաբերությունը վիրուսակրության աստիճանը կիջնի[20][22]։ Այնուամենայնիվ, ART թերապիայի ուշ սկիզբը պակաս արդյունավետ է համարվում վարակի փոխանցման ռիսկի նվազման գործում[23]։
Հակառետրովիրուսային թերապիան ամենակարևորը կիրառվում է հղիության հետևյալ փուլերում, որպեսզի նվազեցնի ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը․
- Հղիության ժամանակ․ ՄԻԱՎ դրական հղի կանայք ստանում են հակա-ՄԻԱՎ-ային ամենաքիչը երեք տարբեր դեղամիջոցներ օրալ եղանակով[24]։
- Ծննդաբերության և ծննդալուծման ժամանակ․ ՄԻԱՎ դրական հղի կանայք, ովքեր արդեն ստանում են հակառետրովիրուսային եռակի թերապիա, պետք է շարունակեն դեղերի ընդունումը հաբի տեսքով։ Եթե վիրուսակրությունը բարձր է (արյան պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելին է, քան 100,000 նմուշ/մլ-ում), կամ կասկածվում է, որ դեղերն ընդունվել են հաստատուն կերպով, ապա ծննդալուծման ժամանակ կնոջը ներերակային զիդովուդին (AZT) են տալիս[25]։ Հղի այն կանայք, ովքեր ծննդաբերությունից առաջ ART թերապիա չեն ստացել, կամ չորս շաբաթից քիչ են ստացել, ծննդաբերություն ժամանակ նույնպես ներարկվում են զիդովուդին կամ մեկ չափաբաժին նեվիրապին (sdNVP), տենոֆովիր (TDF) և էմտրիցիտաբին (FTC), և երեք ժամ տևող AZT-ի չափաբաժին[26]։
Համաձայն ԱՀԿ-ի, CDC-ի և ԱՄՆ-ի առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի (անգլ․՝ U.S. Department of Health and Human Services (DHHS)) ներկայից առաջարկությունների՝ ՄԻԱՎ ունեցող բոլոր անհատները պարտադիր պետք է անցնեն հակառետրովիրուսային թերապիա ՄԻԱՎ-ով ախտորոշվելու պահից ի վեր։ Սա ավելի խստորեն վերաբերում է հետևյալ դեպքերին[27]․
- CD4 մարկերների ցածր քանակ՝ 350 բջիջ յուրաքանչյուր խորանարդ միլիմետրում,
- Բարձր վիրուսակրություն (արյան պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելին է, քան 100,000 նմուշ/մլ-ում)
- ՄԻԱՎ-ի անցում ՁԻԱՀ-ի,
- ՄԻԱՎ-ով պայմանավորված վարակների և հիվանդությունների զարգացում,
- Հղիություն։
Ծննդաբերություն և ծննդալուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]ART թերապիայի չափաբաժինը կապված է վիրուլենտության հետ, քանի որ վերջինս օգնում է հստակեցնել՝ ներմուծման որ ուղին է ամենաապահովը թե՛ երեխայի, թե՛ մոր համար[28]։
Համաձայն ԱԱԻ-ի՝ ART թերապիա ստացող մայրը, եթե ծննդալուծման ժամանակ ունի ցածր վիրուլենտություն (պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելի քիչ է, քան 1,000 նմուշ/մլ-ում), ապա վարակի փոխանցումը ծննդընդունման ժամանակ շատ քիչ է, և ծննդալուծումը հնարավոր է իրականացնել բնական՝ հեշտոցային ճանապարհով։ Կեսարյան հատումը և ծննդաբերության արհեստական խթանումն իրականացնում են ըստ ցուցման, որը պարտադիր չէ, որ կապված լինի ՄԻԱՎ-ի հետ[28]։
Եթե մոր վիրուսակրությունը բարձր է (արյան պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելին է, քան 100,000 նմուշ/մլ-ում) կամ եթե վիրուսակրության մակարդակն անհայտ է ծննդաբերության ժամանակ (ավելին քան 34 գեստացիոն շաբաթ), ապա Կեսարյան հատում հնարավոր է իրականացնել հղիության 38-րդ շաբաթում, որը կկանխի ծննդալուծման ժամանակ վարակի փոխանցումը նորածնին։ Այս պարագայում արդեն անտեսում են, թե մայրը նախկինում անցել է հակառետրովիրուսային թերապիա, թե ոչ[28]։
Երբեմն բարձր վիրուսակրությամբ կանայք, ովքեր ծննդաբերելու են Կեսարյան հատումով, պետք է հիվանդանոց այցելեն պտղաջրեր տեսնելու պարագայում։ Նման բուժառուներին ցուցաբերվող բժշկական օգնությունը յուրաքանչյուրի համար առանձնահատուկ է և որոշվում է հիվանդանոց ներկայանալու պահին, քանի որ ոչ միշտ է, որ Կեսարյան հատումը նվազեցնում է վարակի փոխանցման հավանականությունը[28]։
Ներերակային զիդովուդինը հակառետրովիրուսային դեղ է, որը պետք է ներարկել կանանց ծննդաբերության ժամանակ կամ դրան մոտ ժամկետներում հետևյալ իրավիճակներում[28]․
- Բարձր վիրուսակրություն (արյան պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելին է, քան 100,000 նմուշ/մլ-ում)
- Անհայտ վիրուսակրություն
- Կլինիկական կասկած՝ նախածննդյան ART թերապիայի ռեժիմների միջև անհամապատասխանության ուղղությամբ
- ՄԻԱՎ հակածին/հակամարմին արագացված թեստի դրական արդյունք ծննդաբերության ժամանակ կամ պլանային Կեսարյան հատումից առաջ
Ներերակային զիդովուդինի կիրառումը համարվում է դեպքից կախված միջամտություն այն կանանց համար, ում շրջանում գրանցվում է միջին աստիճանի վիրուսակրություն (արյան պլազմայում ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելին կամ հավասար է 50 նմուշ/միլիլիտրին ԵՎ ավելի քիչ է, քան 1000 նմուշ/միլիլիտրը) ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում։ Ներերակային զիդովուդինը չի օգտագործվում միայն այն դեպքում, երբ կանայց և՛ հետևում են իրենց նշանակված ART թերապիայի ռեժիմին հղիության ընթացքում, և՛ ունեն ցածր վիրուսակրություն հղիությանը մոտ ժամկետում (ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ավելի քիչ է, քան 50 նմուշ/միլիլիտրը գեստացիոն շրջանի 34 և 36 շաբաթներում)։
Ծննդաբերության և ծննդալուծման ընթացքում ՄԻԱՎ դրական հղի կանանց վարման վերաբերյալ լրացուցիչ նկատառումները ներառում են հետևյալ առաջարկությունները՝ նվազեցնելու համար ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը[28]․
- Պտղի զննման ժամանակ խուսափել պտղի գլխի էլեկտրոդներից, հատկապես, երբ մայրական վիրուսակրությունը 50 նմուշ/միլիլիտրից մեծ է։
- Հնարավորության դեպքում խուսափել թաղանթների արհեստական կարեր դնելուց և հեշտոցային օպերատիվ ծննդալուծումից, հատկապես այն կանանց շրջանում, ում մոտ վիրուսը դեռ ճնշված չէ։ Եթե հարկ է լինում կիրառել այս մեթոդները, ապա դրանք պետք է իրականացվեն զգուշորեն և մանկաբարձական բոլոր չափանիշներին հետևելով։
- Նախքան դեղեր նշանակելը՝ առողջապահական ոլորտի մասնագետը պետք է հաշվի առնի մոր կողմից ընդունած յուրահատուկ ART դեղամիջոցների և ծննդաբերության ժամանակ ներմուծած դեղերի միջև հավանական փոխազդեցությունները։
Իմունիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղի բոլոր կանայք պետք է ստանան գրիպի դեմ ինակտիվ պատվաստանյութ և TdaP պատվաստանյութ, որոնք քողարկում են փայտացումը, դիֆթերիան և կապույտ հազը հղիության առաջին եռամսյակի ընթացքում՝ անկախ ՄԻԱՎ-ի իրենց կարգավիճակից[29]։ Եթե հղի կնոջ ՄԻԱՎ-ի թեստի արդյունքը դրական է, ապա նա պետք է նաև ստանա պնևմոկոկի դեմ պատվաստանյութ, մենինգոկոկի դեմ պատվաստանյութ, ինչպես նաև հեպատիտ A և B վիրուսների դեմ պատվաստանյութեր[29]։ Պատվաստումը կարևոր է վերոնշյալ հիվանդություններով պայմանավորված վարակային լուրջ բարդությունների կանխման համար, որոնց հանդեպ ՄԻԱՎ-ով հիվանդները չափազանց զգայուն են[29]։
Հատկանշական է, որ հղի կանայք չպետք է ստանան ակտիվ պատվաստանյութեր՝ ներառյալ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ ուղղված պատվաստանյութը, կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը (MMR), գրիպի ակտիվ պատվաստանյութը, և ջրծաղիկի՝ Վարիցելլայի, դեմ պատվաստանյութը՝ անկախ ՄԻԱՎ-ի իրենց կարգավիճակից, քանի որ այս պատվաստանյութերը կարող են վնասել պտղին[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «"HIV Surveillance Report"». U.S. Centers for Disease Control and Prevention.
- ↑ The Gap Report. Geneva: UNAIDS. 2014. ISBN 978-92-9253-062-4. OCLC 1055415271.
- ↑ «"Mother-to-child transmission of HIV"». www.who.int.
- ↑ Barrow, Roxanne Y.; Ahmed, Faruque; Bolan, Gail A.; Workowski, Kimberly A. (2020 թ․ հունվարի 3). «Recommendations for Providing Quality Sexually Transmitted Diseases Clinical Services, 2020». MMWR. Recommendations and Reports. 68 (5): 1–20. doi:10.15585/mmwr.rr6805a1. ISSN 1057-5987.
- ↑ «"Preventing Perinatal Transmission of HIV | NIH"». hivinfo.nih.gov.
- ↑ «ACOG Committee Opinion No. 752: Prenatal and Perinatal Human Immunodeficiency Virus Testing». Obstetrics & Gynecology (անգլերեն). 132 (3): e138–e142. 2018-09. doi:10.1097/AOG.0000000000002825. ISSN 0029-7844.
- ↑ 7,0 7,1 Gómez-Suárez, Marcela (2021 թ․ հոկտեմբերի 13). Prevention of HIV Perinatal Transmission: The Role of Sexual and Reproductive Health Services for Women Living with HIV. IntechOpen.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Levinson, Warren (2020). Review of medical microbiology & immunology : a guide to clinical infectious diseases. Peter Chin-Hong, Elizabeth A. Joyce, Jesse Nussbaum, Brian S. Schwartz (Sixteenth edition ed.). New York. ISBN 9781260116717. OCLC 1147877120.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 9,0 9,1 9,2 «"About HIV/AIDS"». U.S. Centers for Disease Control and Prevention.
- ↑ Niu, M. T.; Stein, D. S.; Schnittman, S. M. (1993 թ․ դեկտեմբերի 1). «Primary Human Immunodeficiency Virus Type 1 Infection: Review of Pathogenesis and Early Treatment Intervention in Humans and Animal Retrovirus Infections». Journal of Infectious Diseases (անգլերեն). 168 (6): 1490–1501. doi:10.1093/infdis/168.6.1490. ISSN 0022-1899.
- ↑ 11,0 11,1 American Academy of Pediatrics. Committee on Infectious Diseases (2018). Red book : 2018-2021 report of the Committee on Infectious Diseases. David W. Kimberlin, Michael T. Brady, Mary Anne Jackson, Sarah S. Long (Thirty-first edition ed.). Elk Grove Village, IL. ISBN 978-1-61002-147-0. OCLC 1035556489.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Bhat, Owais M.; Li, Guangbi; Yuan, Xinxu; Huang, Dandan; Gulbins, Erich; Kukreja, Rakesh C.; Li, Pin-Lan (2020 թ․ փետրվարի 3). «Arterial Medial Calcification through Enhanced small Extracellular Vesicle Release in Smooth Muscle-Specific Asah1 Gene Knockout Mice». Scientific Reports. 10 (1). doi:10.1038/s41598-020-58568-5. ISSN 2045-2322.
- ↑ «Home». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Barriers to HIV Care by Viral Suppression Status Among US Adults With HIV: Findings From the Centers for Disease Control and Prevention Medical Monitoring Project». Journal of the Association of Nurses in AIDS Care. 32 (5): e60–e61. 2020 թ․ օգոստոսի 17. doi:10.1097/jnc.0000000000000294. ISSN 1055-3290.
- ↑ Glynn, Judith R.; Buvé, Anne; Caraël, Michel; Kahindo, Maina; Macauley, Isaac B.; Musonda, Rosemary M.; Jungmann, Eva; Tembo, Francis; Zekeng, Léopold (2000-12). «Decreased Fertility Among HIV-1–Infected Women Attending Antenatal Clinics in Three African Cities:». JAIDS Journal of Acquired Immune Deficiency Syndromes (անգլերեն). 25 (4): 345–352. doi:10.1097/00126334-200012010-00008. ISSN 1525-4135.
- ↑ van Leeuwen, E.; Prins, J.M.; Jurriaans, S.; Boer, K.; Reiss, P.; Repping, S.; van der Veen, F. (2007 թ․ մարտի 1). «Reproduction and fertility in human immunodeficiency virus type-1 infection». Human Reproduction Update (անգլերեն). 13 (2): 197–206. doi:10.1093/humupd/dml052. ISSN 1460-2369.
- ↑ Kushnir, Vitaly A.; Lewis, William (2011-09). «Human immunodeficiency virus/acquired immunodeficiency syndrome and infertility: emerging problems in the era of highly active antiretrovirals». Fertility and Sterility (անգլերեն). 96 (3): 546–553. doi:10.1016/j.fertnstert.2011.05.094. PMC 3165097. PMID 21722892.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link) - ↑ Garcia, Patricia M.; Kalish, Leslie A.; Pitt, Jane; Minkoff, Howard; Quinn, Thomas C.; Burchett, Sandra K.; Kornegay, Janet; Jackson, Brooks; Moye, John (1999 թ․ օգոստոսի 5). «Maternal Levels of Plasma Human Immunodeficiency Virus Type 1 RNA and the Risk of Perinatal Transmission». New England Journal of Medicine (անգլերեն). 341 (6): 394–402. doi:10.1056/NEJM199908053410602. ISSN 0028-4793.
- ↑ European Collaborative Study (2005 թ․ փետրվարի 1). «Mother-to-Child Transmission of HIV Infection in the Era of Highly Active Antiretroviral Therapy». Clinical Infectious Diseases (անգլերեն). 40 (3): 458–465. doi:10.1086/427287. ISSN 1058-4838.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 «"Overview | General Principles Regarding Use of Antiretroviral Drugs during Pregnancy | Antepartum Care | Perinatal | ClinicalInfo"». Clinical Info HIV gov. Office of AIDS Research (OAR), National Institutes of Health (NIH), U.S. Department of Health and Human Services.
- ↑ «"Antiretroviral Management of Newborns with Perinatal HIV Exposure or HIV Infection | Management of Infants Born to Women with HIV Infection | Perinatal | ClinicalInfo"». Clinical Info HIV gov. Office of AIDS Research (OAR), National Institutes of Health (NIH), U.S. Department of Health and Human Services.
- ↑ Townsend, Claire L.; Byrne, Laura; Cortina-Borja, Mario; Thorne, Claire; de Ruiter, Annemiek; Lyall, Hermione; Taylor, Graham P.; Peckham, Catherine S.; Tookey, Pat A. (2014 թ․ ապրիլի 24). «Earlier initiation of ART and further decline in mother-to-child HIV transmission rates, 2000–2011». AIDS (անգլերեն). 28 (7): 1049–1057. doi:10.1097/QAD.0000000000000212. ISSN 0269-9370.
- ↑ Hoffman, Risa M; Black, Vivian; Technau, Karl; van der Merwe, Karin Joan; Currier, Judith; Coovadia, Ashraf; Chersich, Matthew (2010 թ․ մայիսի 1). «Effects of Highly Active Antiretroviral Therapy Duration and Regimen on Risk for Mother-to-Child Transmission of HIV in Johannesburg, South Africa». JAIDS Journal of Acquired Immune Deficiency Syndromes (անգլերեն). 54 (1): 35–41. doi:10.1097/QAI.0b013e3181cf9979. ISSN 1525-4135. PMC 2880466. PMID 20216425.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link) - ↑ «Appendix 2. NIH-CDC-HIVMA/IDSA-PIDS-AAP Guidelines for the Prevention and Treatment of Opportunistic Infections in HIV-Exposed and HIV-Infected Children A Working Group of the Office of AIDS Research Advisory Council (OARAC)». Pediatric Infectious Disease Journal. 32 (Supplement 2): CC–1. 2013-11. doi:10.1097/01.inf.0000437885.08823.46. ISSN 0891-3668.
- ↑ «U.S. Public Health Service Task Force Recommendations for Use of Antiretroviral Drugs in Pregnant HIV-1-Infected Women for Maternal Health and Interventions To Reduce Perinatal HIV-1 Transmission in the United States». PsycEXTRA Dataset. 2002. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Horwood, C.; Haskins, L.; Vermaak, K.; Phakathi, S.; Subbaye, R.; Doherty, T. (2010 թ․ հունիսի 17). «Prevention of mother to child transmission of HIV (PMTCT) programme in KwaZulu-Natal, South Africa: an evaluation of PMTCT implementation and integration into routine maternal, child and women's health services». Tropical Medicine & International Health: no–no. doi:10.1111/j.1365-3156.2010.02576.x. ISSN 1360-2276.
- ↑ «"When to Start Antiretroviral Therapy | HIV/AIDS Fact Sheets | Education Materials | AIDSinfo"». AIDSinfo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 «"Intrapartum Care for Women with HIV | Perinatal | ClinicalInfo"». Clinical Info HIV gov. Office of AIDS Research (OAR),. National Institutes of Health (NIH), U.S. Department of Health and Human Services.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 29,0 29,1 29,2 «Maternal Immunization». Obstetrics & Gynecology. 131 (6): 1188–1191. 2018-06. doi:10.1097/aog.0000000000002665. ISSN 0029-7844.
- ↑ «"Vaccine Safety: Vaccines During Pregnancy FAQs"». Centers for Disease Control and Prevention.