ՄԻԱՎ-ի թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արյան հանձնում անալիզի համար

ՄԻԱՎ-ի թեստը ցույց է տալիս, թե արդյոք մարդու օրգանիզմում գոյություն ունի ՄԻԱՎ-ը, կան արդյոք հակածին կամ հակամարմին բջիջներ արյան սպիտակուցների, մեզի կամ թքի մեջ[1]։ Թեստը ուղղված է արյան պլազմայի մեջ մարդու իմունային համակարգի ստեղծած հակավիրուսային բջիջների քանակը ստուգելու նպատակով, որից և կարելի է եզրակացություն կատարել, թե հիվանդության որ փուլում է գտնվոմ մարդը և միաժամանակ ստուգում է հակառետրովիրուսային թեստի արդյունավետությունը[2][3]։

Սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մշակված շատ մեթոդներ, որոնցից հիմնականում օգտագործվում են երկուսը՝ հակամարմինների հայտնաբերումը և վիրուսին բնորոշ այլ մարմինների առկայությունը օրգանիզմում։ Թեստի արդյունքը անվանում են կամ վիրուս դրական (վիրուս հայտնաբերված), կամ վիրուս բացասական (վիրուսը բացակայում է)։ Գոյություն ունի նաև այլ տարբերակ, որն անվանում են՝ վիրուս կասկածելի (կան հակամարմիններ, բայց դրանք բավարար քանակ չեն ապահովում, որպեսզի վիրուս դրական համարվի)[4][5]։

ՄԻԱՎ-ի հակամարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տվյալների համաձայն՝ 99% դեպքերում օրգանիզմում վիրուսը հայտնաբերվել է վարակումից հետո առաջին 12 շաբաթների ընթացքում (6-12 շաբաթ)[6], այլ տվյալների համաձայն՝ 90-95% դեպքերում հակամարմիններն ի հայտ են գալիս վարակվելուց 3 ամիս հետո, իսկ 5-9% դեպքերում 6 ամիս հետո, 0․5-1% դեպքերում ավելի ուշ ժամանակահատվածում[7]։

Վարակումից 3 ամիս հետո մարդը գտնվում է «պատուհանի շրջանում», այս փուլում նույնիսկ վարակված լինելու դեպքում թեստի արդյունքը կլինի վիրուս բացասական, բայց մարդն այդ ժամանակահատվածում կհանդիսանա վարակի աղբյուր։

Առաջին հակամարմինները որոնք հայտնաբերվում են, անվանում են՝ «gag» (անգլ.՝ group antigen), ՄԻԱՎ-ի սպիտակուցներ՝ р24 և р17, ինչպես նաև p55։ Հակա-p24-ը ի հայտ է գալիս այն դեպքում, երբ անտիգեն p24-ը սկսում է նվազել և ի հայտ են գալիս հակամարմինները։ Դրանից հետո հակա-p24 հակամարմնից հետո հայտնաբերվում են հակասպիտակուցային մարմինները՝ «Env» (անգլ.՝ Envelope) gp160, gp120, p88, gp41 և գեն «pol» (անգլ.՝ Polymerase)` p31, p51, p66: Կարելի է հայտնաբերել նաև հակամարմիններ՝ «vpr», «vpu», «vif», «rev», «tat», «nef», որոնք պայքարում են գենի դեմ։

Համեմատաբար ավելի շատ են ուսումնասիրվել «Env» gp120-ը և gp41-ը։ Դրանք բաժանվում են երկու դասի՝ միայնակ և խմբային։ Հակա-gp120 հակամարմինների մեկ այլ խումբ հանդես է գալիս որպես ցիտոտոքսիկ (անգլ.՝ ADCC) և ՄԻԱՎ-ով վարակված CD4+ բջիջների ոչնչացումը, կարող է ոչնչացնել անպտղացված բջիջները, որոնց ընկալիչները կապված են ազատ gp120 հետ, այս արյան շրջանառության էֆեկտն անվանում են «Innocent bystanders» («Bystander killing»)։

Իմունային համակարգը որոշող թեստային համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունային նախնական թեստը ուղղված է ստուգելու օրգանիզմում իմունային համակարգի կողմից արտադրված վիրուսի դեմ պայքարող բջիջների քանակը որոշելու նպատակով։ Այս թեստն ունի բարձր արդյունավետություն (մինչև 90%): Այս թեստն արժե 1 մլն․ ԱՄՆ դոլար։ Անալիզի համար անհրաժեշտ է մի փոքր արյուն երակից։

Գոյություն ունեն նաև համեմատաբար արագ թեստեր մեզի և թքի միջոցով, առանց ներարկման[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]