Բազմանյարդաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բազմանյարդաբորբ
Vasculitic neuropathy - plastics - intermed mag.jpg
Վասկուլիտի ժամանակ առաջացող պոլինևրիտի միկրոլուսանկար։
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասնյարդաբանական խանգարում[1] և neuropathy?
Բուն պատճառC27580[1], C27587[1] և C119734[1]
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9356.0 և 356.8
ՀՄԴ-10G64 և G90.0
Հիվանդությունների բազա9850
MedlinePlus000593
MeSHIDD010523
Disease OntologyDOID:574
NCI ThesaurusC27580[1], C27587[1] և C119734[1]

Բազմանյարդաբորբ, պոլինևրիտ, նյարդերի (առավելապես՝ ստորին վերջույթների) բազմակի հիվանդություն։ Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև վարակիչ (օրինակ՝ դիֆթերիայի, դիզենտերիայի) կամ ներզատական գեղձերի նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների բարդություն։ Բազմանյադրաբորբերը կարող են ունենալ նաև ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող մարդիկ՝ կապված նյարդային հյուսվածքի սնուցման համար անհրաժեշտ նյութերի ներծծման և վիտամինների յուրացման խանգարումների հետ։ Հատուկ խումբ են կազմում թունային բազմանյարդաբորբերը, որոնք առաջանում են մկնդեղով, սնդիկով, կապարով քրոնիկ, թունավորումներից, կենցաղային քիմիայի միջոցների ոչ ճիշտ օգտագործումից։ Բազմանյարդաբորբը որպես կանոն, նկատվում է քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ՝ կապված նյարդային համակարգի վրա ալկոհոլի թունավոր ազդեցության և նյութափոխանակության խանգարման հետ։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունն սկսվում է ձեռքերի և ոտնաթաթերի շրջանում «մրջյունների սողալու», սառնության (նույնիսկ շոգ եղանակին) և թմրածության զգացումով, ծայրանդամների մղկտացող և շանթահարող ցավերով։ Աստիճանաբար նկատվում է ոտքերի թուլություն, քայլվածքը դառնում է անկայուն, հիվանդը չի կարողանում առարկաները պահել ձեռքում։ Ծայրանդամների մկանների ծավալը փոքրանում է (հետաճում)։ Խանգարվում է հատկապես ձեռքերի և ոտքերի զգայնությունը՝ «ձեռնոցների» և «կիսագուլպաների» ձևով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման համար կարևոր է հիվանդության պատճառի վերացումը։ Սուր շրջանում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ։ Դեղորայքային բուժումից բացի, նշանակվում են ֆիզիոթերապևտիկական բուժական արարողություններ, բուժական ֆիզկուլտուրա, քրոնիկական շրջանում առողջարանային բուժում։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ հիվանդություններից, նյութափոխանակության խանգարումներից առաջացող բազմանյարդաբորբը հնարավոր է կանխել, եթե ժամանակին բուժվի հիմնական հիվանդությունը։ Թունային բազմանյարդաբորբից խուսափելու համար համապատասխան արտադրության համար մշակվել են տեխնիկայի անվտանգության կանոններ, որոնք հնարավորություն են տալիս կանխել թունավոր նյութերի թափանցումն օրգանիզմ։ Թունաքիմիկատների հետ աշխատելիս առաջացող բազմանյարդաբորբից կարելի է խուսափել, եթե կատարվեն դրանց օգտագործման հրահանգները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Latov Norman (2007)։ Peripheral Neuropathy: When the Numbness, Weakness, and Pain Won't Stop։ New York: American Academy of Neurology Press Demos Medical։ ISBN 1-932603-59-X  (անգլ.)
  • Committee on Standards and Practice Parameters, American Society of Anesthesiologists (2011)։ «Practice advisory for the prevention of perioperative peripheral neuropathies: an updated report by the American Society of Anesthesiologists Task Force on prevention of perioperative peripheral neuropathies»։ Anesthesiology 114 (4): 1168–82։ PMID 10754638  (անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png