Կարմրախտի պատվաստանյութ
Կարմրախտի պատվաստանյութ | |
---|---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կարմրախտի պատվաստանյութ, կիրառվում է կարմրախտի կանխարգելման համար[1]։ Արդյունավետությունը ի հայտ է գալիս միանվագ դեղաչափի ներարկումից մոտ երկու շաբաթ անց և մարդկանց շուրջ 95 %-ը դառնում է անընկալունակ[1]։ Իմունիզացման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում երկար ժամանակ չեն գրանցվել կարմրախտի կամ բնածին կարմրախտի համախտանիշի դեպքեր[1]։ Բնակչության շրջանում երեխանների պատվաստումների ցածր ցուցանիշի դեպքում բնածին կարմրախտի հանդիպման հաճախականությունը հնարավոր է մեծանա, քանի որ շատ կանայք հասնում են ծննդաբերելու տարիք՝ առանց պատվաստման կամ հիվանդության բռնկման[1]։ Այդ իսկ պատճառով մարդկանց 80 %-ը նախընտրում է պատվաստվել[1]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց կարմրախտի պատվաստանյութը ներառել պլանային պատվաստումների ցանկում[1]։ Եթե բոլորը չեն պատվաստվում` ծայրահեղ դեպքում ծննդաբերելու տարիքի կանայք պետք է լինեն պատվաստված[1]։ Այն չպետք է ստանան հղիները և նրանք, ովքեր ունեն ցածր իմունիտետ[1]։ Չնայած մի դեղաչափը ամբողջությամբ ապահովում է երկարատև պաշտպանվածություն՝ հաճախ տրվում է երկու դեղաչափ[1]։
Կողմնակի ազդեցությունները հիմնականում թեթև են բնույթ ունեն[1]։ Դրանցից են տենդը, ցանավորումը, ներարկման տեղում ցավը և կարմրությունը[1]։ Հոդացավերը հնարավոր է դրսևորվեն կանանց մոտ՝ պատվաստմանը հաջորդող մեկից երեք շաբաթվա ընթացքում[1]։ Ծանր ալերգիաները հազվադեպ են լինում[1]։ Կարմրախտի պատվաստանյութը կենդանի ատենուացված պատվաստանյութ է[1]։ Այն հասանելի է ինչպես առանձին, այնպես էլ այլ պատվաստանյութերի հետ համակցված[1]։ Կան կոմբինացիաներ կարմրուկի (ԿԿ պատվաստանյութ), կարմրուկի ու խոզուկի (ԿԿԽ պատվաստանյութ), կարմրուկի, խոզուկի, հերպեսի (ԿԿԽՀ) պատվաստանյութերի հետ[1]։
Կարմրախտի պատվաստանյութը առաջին անգամ լիցենզավորվել է 1969 թվականին[2]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով անհրաժեշտ դեղամիջոցներից է[3]։ 2009 թվականի դրությամբ ավելի քան 130 երկիր այն ներառեց պլանային պատվաստումների շարքում[1]։ 2014 թվականի տվյալներով զարգացող երկրներում ԿԿԽ պատվաստանյութի մեկ դեղաչափի շուկայական գինը 0,24 ԱՄՆ դոլար է[4]։ Միացյալ Նահանգներում գինը 50-100 ԱՄՆ դոլար է[5]։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմրախտի պատվաստանյութը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի շարքում՝ առողջապահական համակարգում ամենաանհրաժեշտ դեղամիջոցների ցանկում[6]։
Պլանային կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի կարմրախտի պատվաստանյութի կիրառման երկու հիմնական ճանապարհ[1]։ Առաջինը մինչև քառասուն տարեկան մարդկանց պատվաստելն է (պատվաստանյութի առաջին դեղաչափի կիրառում կյանքի 9-րդ և 12-րդ ամիսներին)[1]։ Մյուս դեպքում կարող են պատվաստվել միայն ծննդաբերելու տարիքի կանայք[1]։
Չնայած մեկ դեղաչափը լրիվ բավականացնում է պաշտպանվածություն ապահովելու համար՝ հիմնականում կարմրուկի պատվաստանյութի հետ համակցված լինելու պատճառով տրվում է երկու դեղաչափով[1]։
Հղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսականորեն հղիության ընթացքում չի կարելի պատվաստել[1]։ Սակայն ավելի քան հազար կին ստացել են պատվաստանյութ՝ չիմանալով, որ հղի են և անցել է առանց բացասական հետևանքների[1]։ Պատվաստվելուց առաջ հղիության թեստավորումը պարտադիր չէ[1]։
Հղիության ընթացքում ցածր տիտր հայտնաբերելու դեպքում պատվաստանյութը պետք է տրվի ծննդաբերությունից հետո։ Նաև ցանկալի է պատվաստմանը հաջորդող 4 շաբաթների ընթացում խուսափել հղիանալուց[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների կենսաբանական չափորոշիչների բաժնի հետազոտողների թիմը ստեղծեց կարմրախտի պատվաստանյութը։ Հարրի Մ․ Մեյերի և Պոլ Ջ․ Պարկմանի գլխավորությամբ թիմի կազմում էին Հոուպ Հոպպսը, Ռութ Լ․ Կիրշտայնը, Ռեդյարդ Ուոլեսը և ուրիշներ։ Թիմը լուրջ աշխատանք սկսեց 1964 թվականին Միացյալ Նահանգներում պատվաստանյութի ստացման համար՝ կարմրախտի խոշոր համաճարակի բռնկմանը զուգահեռ։ Նախքան ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտներում ընգրկվելը՝ Պարկմանը աշխատել էր բանակում կարմրախտի վիրուսի անջատման համար։ Նա միացավ Հարրի Մայերի լաբորատորիային[8]։
Կարմրախտի առաջին պատվաստանյութը պատրաստվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամի բջիջների միջով վիրուսի 77 անգամ անցման ճանապարհով[9]։
Պարկմանը, Մեյերը և ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների թիմը պատվաստանյութը փորձարկել են 1965 թվականին Արկանզասի, Կոնուեի մանկական գաղութում, մինչդեռ կարմրախտի համաճարակը այնուամենայնիվ մոլեգնած անցնում էր Միացյալ Նահանգներով[10]։ Այդ կացարանը նախատեսված էր սահմանափակ կարողությամբ և հիվանդ երեխաների խնամքի համար։ Երեխաներին իրենց խցերում մեկուսացնելու հնարավորությունը և հսկողությունը իդեալական պայմաններ են ստեղծում պատվաստանյութի փորձարկման համար՝ առանց կարմրախտի համաճարակի բռնկման վտանգի։ Երեխաններից յուրաքանչյուրի ծնողները տալիս էին իրենց համաձայնությունը փորձարկմանը մասնակցելու համար[8]։
1969 թվականի հունիսին ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները Merck Sharp & Dohme դեղագործական ընկերության համար տվեց կարմրախտի պատվաստանյութի առևտրային նպատակով արտադրման առաջին լիցենզիան[11]։ Այս պատվաստանյութը անջատվել է կարմրախտի HPV77 գծից և աճեցվել է բադի սաղմի բջիջներում։ Կարմրախտի պատվաստամյութի այս տարբերակը կիրառվել է միայն մի քանի տարի՝ նախքան 1971 թվականին համակցված կարմրուկ, ծոզուկ, կարմրախտ (ԿԿԽ) պատվաստանյութի ի հայտ գալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 «Rubella vaccines: WHO position paper» (PDF). Releve epidemiologique hebdomadaire / Section d'hygiene du Secretariat de la Societe des Nations = Weekly epidemiological record / Health Section of the Secretariat of the League of Nations. 86 (29): 301–16. 2011 թ․ հուլիսի 15. PMID 21766537. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Atkinson, William (2011). Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12 ed.). Public Health Foundation. էջեր 301–323. ISBN 9780983263135. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Vaccine, Measles-Mumps-rubella». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 315. ISBN 9781284057560.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (18th list)» (PDF). World Health Organization. October 2013. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Marin, M; Güris, D; Chaves, SS; Schmid, S; Seward, JF; Advisory Committee on Immunization Practices, Centers for Disease Control and Prevention, (CDC) (2007 թ․ հունիսի 22). «Prevention of varicella: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)». MMWR. Recommendations and reports : Morbidity and Mortality Weekly Report. Recommendations and reports / Centers for Disease Control. 56 (RR-4): 1–40. PMID 17585291. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 8,0 8,1 Parkman, Paul. «Dr. Paul Parkman Oral History» (PDF). Office of NIH History. National Institutes of Health. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Parkman, P.D.; Meyer, H.M.; Kirschstein, R.L.; Hopps, H.E. (November 1966). «Development and characterization of a live attenuated rubella virus». The Journal of Pediatrics. 69 (5): 893. doi:10.1016/S0022-3476(66)80490-0. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Milford, Lea. «Arkansas Children's Colony aka: Conway Human Development Center». Encyclopedia of Arkansas History and Culture. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Wendt, Diane. «Combating infectious disease and slaying the rubella dragon, 1969-1972». O Say Can You See?. National Museum of American History. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rubella Immunisation on patient.info
- Rubella virus vaccine on MedicineNet
- Rubella on vaccines.gov
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախտի պատվաստանյութ» հոդվածին։ |
|