Jump to content

Հունգարական ապստամբության ճնշում (1848-1849)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարական ապստամբության ճնշում
ԹվականՀոկտեմբերի 18, 1848թ. - սեպտեմբերի 5, 1849թ.
Մասն էՀունգարական հեղափոխություն
ՎայրԱվստրիական կայսրություն՝ Հունգարիա, Տրանսիլվանիա
ԱրդյունքԱվստրո-ռուսական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն (1849թ.-ի մայիսի 21-ից) Հեղափոխական Հունգարիա
Հրամանատարներ
Ավստրիական կայսրություն Ալֆրեդ Վինդիշգրեց

Ավստրիական կայսրություն Լյուդվիգ Վելդեն
Ավստրիական կայսրություն Յուլիուս Գաիանու
Ավստրիական կայսրություն Իոսիֆ Էլաչիչ
Ռուսական կայսրություն Իվան Պասկևիչ
Ռուսական կայսրություն Ֆյոդր Ռիդգեր
Ռուսական կայսրություն Միխայիլ Չեոդաև
Ռուսական կայսրություն Ալեքսանդր Լիդերս

Սերբիա Ստեֆան Կնիչանին
Լայոշ Կոշութ

Յուզեֆ Բեմ
Յուզեֆ Վիսոցկի
Արթուր Գյորգեի
Հենրիխ Դեմբինսկի
Դյորդ Կլապկա
Յանոշ Դամյանիչ

Մոռ Պերցել
Կողմերի ուժեր
Ավստրիական կայսրություն 80.000

Ռուսական կայսրություն 100.000

Սերբիա 3000-ից մինչև 5000
շուրջ 200.000
Ռազմական կորուստներ
Ավստրիական կայսրություն 16.000 սպանված և վիրավոր, 41.000 հիվանդությունից մահացած
Ռուսական կայսրություն 708 սպանված (այլ տվյալներով՝ մոտ 3000), 2447 վիրավոր և 10.885 հիվանդություններից մահացած
24.000
Ընդհանուր կորուստներ

Հունգարական ապստամբության ճնշում (1848-1849) կամ Հունգարական պատերազմ, զինված բաժումներ հունգարական բանակի ստորաբաժանումների և  ավստրիական կայսերական զորքերի միջև, որը սկսվել է Ավստրիական կայսրությունից Հունգարիայի անջատման փորձից հետո, որն էլ իր հերթին բարդացել է սլավոնական աշխարհազորայինների հետ բախումների և գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական բանակի ներխուժումով։

Հունգարական պատերազմի մասին գոյություն ունեն տարբեր դիրքորոշումներ՝ պայմանավորված ուսումնասիրողների ազգային պատկանելիությամբ։ Օրինակ ռուսական աղբյուրներում հունգարական պատերազմը հայտնի է նաև որպես ավստրո-հունգարական պատերազմ[1], Հունգարիայի հնազանդեցում[2], Հունգարիայի և Տրանսիլվանիայի հնազանդեցում[3] և Հունգարական արշավանք[4]։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանց Լամբերգ, ում մահը հանգեցրեց Հունգարական պատերազմի սկսման

Հունգարական հեղափոխությունը սկսվել է 1848 թվականի մարտի 15-ին, սակայն ավստրիական կայսր Ֆերդինանդը բավականին թույլ արձագանքեց իրավիճակին և նույնիսկ արտոնեց հեղափոխական կառավարության որոշ քայլեր։ Մասամբ այն պայմանավորված էր Իտալիայի ահագնացող իրավիճակով։ Այդ ժամանակ Իտալիայի հյուսիսային մասը գտնվում էր Ավստրիայի կազմում։ Միայն 1848 թվականի օգոստոսին կայսրը սկսեց քննադատել հունգարական իշխանությունների ինքնուրույն գործողությունները։ Բացահայտ ռազմական հակամարտությունը սկսվեց այն բանից հետո, երբ 1848 թվականի սեպտեմբերի 28-ին հունգարական արմատականները հունգարական պատգամավորների ուղիղ կոչերով կախաղան բարձրացրեցին Հունգարիա գործուղված ֆելդմարշալ-լեյտենանտ Ֆրանց Լամբերգին։ Իրավիճակը Իոսիֆ Էլաչիչի հրամանատարությամբ գործող խորվաթական սահմանապահ կորպուսի միջոցով շտկելու փորձը անհաջողության մատնվեց։ Ավստրիական կայսրը սկսեց բանակը պատրաստել Հունգարիային հնազանդեցնելու համար, ինչը հրահրեց Վիեննայի 1848 թվականի հոկտեմբերի ապստամբություն։

Արթուր Գեորգեի

Հունգարական բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականի մայիսի 7-ին հունգարական կառավարությունը հաստատում էգոնվեդների 10 մարտկոց կազմավորելու որոշումը[5] (ընդհանուր 10.000 մարդ)։ Հունիսի 29-ին հայտարարվում է 200.000 մարդու զորահավաք, որոնցից 40.000-ը անհապաղ։ Օգոստոսին հաստատվում է 32.000 անձից կազմված շարժական ազգայի ստեղծումը։ Սեպտեմբերին հունգարական կառավարության տրամադրության ներքո կար ընդամենը 18.000 մարդ։ Հոկտեմբերին հունգարական զորքերի թվաքանակը ավելացավ՝ հասնելով 25.000-ի։ Ռուսական գլխավոր ուժերի՝ պատերազմ մտնելիս հունգարական բանակի թվաքանակը զգալիորեն աճել էր։ Ընդհանուր կար կանոնավոր զորքի 25 գումարտակ, 18 գուսարյան գունդ (144 հեծելավաշտ), 50 մարտկոց (400 հրանոթ) և ոչ կանոնավոր զորքի 147 գումարտակ, իտալական և լեհական լեգիոններ։ Ընդհանուր շուրջ 190.000 մարդ։

Հունգարների գլխավոր ուժերը տեղաբաշխված էին հետևյալ ձևաչափով՝

  • Արթուր Գեորգեի բանակ՝ 58.000 զինծառայող, տեղակայված էր Արևմտյան Հունգարիայում[6],
  • Դյորդ Կլապկայի ջոկատ՝ 18.000 մարդ, տեղակայված էր Նեյզոլիայում և Ռոզենբերգում,
  • Հենրիխ Դեմբինսկու ջոկատ՝ 30.000 մարդ, տեղակայված էր Լեյտշաոուի մոտ (Սլովակիա),
  • Յանոշ Դամյանիչի ջոկատ՝ 15.000 մարդ, տեղակայված էր Կաշաու,
  • Յուզեֆ Զախարիշ Բեմի ջոկատ՝ 30.000 մարդ, տեղակայված էր Բանատում և իրականացնում էր Տրանսիլվանիայի լեռնանցքներում,
  • Մոր Պերցելի ջոկատ՝ 10.000 մարդ, տեղակայված էր Վելկի Կրտիշ շրջանի Զոմբորում բնակավայրում։ 

Ավստրիական կայսերական բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոսիֆ Էլաչիչ

Ավստրիական զորքի գլխավոր ուժը (շուրջ 80.000 մարդ) Ալֆրեդ-Կանդիդ-Ֆերդինանդ Վինդիշգրեցի հրամանատարությամբ, պատերազմի սկզբում ուներ հետևյալ կազմը՝

  • 1-ին հետևակային կորպուս (ֆելդմարշալ-լեյտենանտ Իոսիֆ Էլաչիչ)՝ 16 գումարտակ, 24 հեծելավաշտ, 52 հրանոթ (21.418 մարդ),
  • 2-րդ հետևակային կորպուս (ֆելդմարշալ-լեյտենանտ կոմս Վրբնե)՝ 17.3 գումարտակ, 7 հեծելավաշտ, 54 հրանոթ (20.358 մարդ),
  • 3-րդ (պահեստային) կորպուս (ֆելդմարշալ-լեյտենանտ Սերբելիոնի)՝ 5 գումարտակ, 25 հեծելավաշտ, 108 հրանոթ (15.250 մարդ),
  • Վիեննայի կայազոր՝ 17 գումարտակ, 10 հեծելավաշտ, 36 հրանոթ (22.852 մարդ)։

Ռուսական էքսպեդիցիոն կորպուս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ կորպուս (գեներալ-լեյտենանտ Պավել Յակովլեվիչ Կուպրեյանով՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ հետևակային, 2-րդ թեթև հեծելազորային և 2-րդ հրետանային դիվիզիաներ (48.967 մարդ),
  • 3-րդ կորպուս (գեներալ-ադյուտանտ Ֆյոդր Վասիլևիչ Ռիդիգեր՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ հետևակային, 3-րդ թեթև հեծելազորային և 3-րդ հրետանային դիվիզիաներ (44.928 մարդ),
  • 4-րդ կորպուս (հետևազորի գեներալ Միխայիլ Իվանովիչ Չեոդաև՝ 10-րդ, 11-րդ, 12-րդ հետևակային, 4-րդ թեթև հեծելազորային և 4-րդ հրետանային դիվիզիաներ (20.000 մարդ)[7]։

Ռուսական զորքերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 106.000 մարդ։

Գեներալ-ադյուտանտ Ալեքսանդր Նիկոլաևիչ Լիդերսի 5-րդ կորպուսը (14-րդ և 15-րդ հետևակային, 5-րդ թեթև հեծելազորային և 5-րդ հրետանային դիվիզիաներ և 3-րդ կոզակական Դոնյան գունդ, 28.676 մարդ) Թուրքիայի համաձայնությամբ հասարակական կարգը պահպանելու նպատակով գտնվում էր գործուղման մեջ Դանուբյան իշխանություններում։ Ֆյոդոր Սերգեևիչ Պանյուտինի 9-րդ հետևակայի դիվիզիան (11.000 հրացանակիր և 48 հրանոթ) տեղակայված էր Լեհական թագավորության հարավային սահմաններում[6]։

Վիեննայի համար կռիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարական զորքերը առաջինը դիմեցին գրոհի և նոյեմբերի 18-ին Վիեննայից մի քանի վերստ հարավ գտնվող Շվեխաթի մոտ հարձակվեցին ավստրիական բանակի վրա:Հունգարները ջախջախվում են և նահանջում Բրատիսլավա (Պրեսբուրգ)։ Իշխան Վինդիշգրեցը չհետապնդեց նրայց՝ համարելով Վիեննայից հեռանալն աննպատակահարմար։

Մարտեր Կենտրոնական Հունգարիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ I կայսրը որոշակի իրադարձությունների հետևանքով որոշում է հրաժարվել գահից իր եղբորորդի Ֆրանց Յոզեֆի։

Դեկտեմբերի 13-ին Վինդիշգրեցը անցնում է Հունգարիայի վարչատարածքային սահմանը։ Դեկտեմբերի 16-ին Իոսիֆ Էլաչիչը նույնպես անցնում է սահմանը և ջախջախում հունգարական զորքին Մորեում, իսկ ավելի ուշ զբաղեցնում Մոշոնմադյարովարն ու Դյորը։

1849 թվականի հունվարի 5-ին ավստրո-խորվաթական զորքերը (Վինդիշգրեց, Էլաչիչ) գրավում են Պեշտը[8]։ Հունգարական ապստամբության ղեկավարները փախնում են Դեբրեցեն:Հունգարական զորքի հիմնական հատվածը (16.000 զինծառայող) Գեորգեի հրամանատարությամբ հեռանում է Վաց, իսկ մնացած հատվածը (մինչև 10.000 զինծառայող) Մոր Պերցելի հրամանատարությամբ հեռանում է Սոլնոկ (Հյուսիսային Ալֆյոլդ

1849 թվականի փետրվարին հունգարական զորքերը կարողանում են միավորվել և հավաքվել վերին Տիսայում։ Հեղափոխական ամբողջ զորքի ղեկավար է ընտրվում Հենրիխ Դեմբենսկին։ Սակայն, փետրվարի 14-ից 15-ը Կապոլենում նրա զորքը ջախջախվում է և նահանջում։ Այս իրադարձություններից հետո սահմանային շփման գիծը համընկնում է Տիսա գետի հետ[9]։

Տրանսիլվանիայի ապստամբություն (1848-1849)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրո-հունգարիայի էթնիկ տեղաբաշխման քարտեզ (1910թ.)

1848 թվականին Տրանսիլվանիայում հունգարների ազգակից սեկլերները ապստամբում են և ազգությամբ լեհ փախստական Բեմի առաջնորդությամբ ստեղծում են լուրջ ռազմական միավորում, որը արդեն դեկտեմբերին տիրում է ամբողջ Տրանսիլվանիային։ Ավստրիական կայազորերը այդպիսով կորցնում են կապը Ավստրիայի հետ։ Ավստրիական կայսեր հանդեպ հնազանդություն են պահպանում գերմանացիներով բնակեցված Կրոնշթադը և Գերմանշթադը, որոնց կալվածատերերը օգնության խնդրանքով դիմում են Ռուսաստանին։ Նիկոլայ I կայսեր թույլտվությամբ 1849 թվականի հունվարի վերջին գեներալ-մայոր Նիկոլայ Ֆեոդորովիչ Էնգելգարտի 3 գումարտակից, 2 հարյուրյակից և 8 հրանոթից կազմված զորամիավորումները մտնում են Տրանսիլվանիա և զբաղեցնում Կրոնշթադը և Գերմանշթադը։ Կառլ Մարքսը Նոր ռուսական թերթում գրել է «Տրանսիլվանիա ռուսների ներխուժման» մասին որպես «պանսլավոնիզմի գաղափարի իրագործմանն ուղղված քայլ»[9]

Յուզեֆ Բեմ

Հունվարի 23-ին Բեմի մոտ Սկարյատնի ռուսական ստորաբաժանման հայտնվելը Բեմին ստիպում է դադարեցնել ճնշումը ավստրիացիներին նկատմամբ և նահանջել դեպի Մուրեշ գետ։

Բեմի 12 հազարանոց զորքը հաղթանակ է տանում Պուխների նկատմամբ և փետրվարի 15-ին գրոհով վերցնում Սիբիուն, որտեղ տեղակայված էր ոչ մեծ ռուսական կայազոր։ Դեբրեցենում այդ հաղթանակի կապակցությամբ հրանոթներից կրակ է արձակվում և իրականացվում աղոթք։ Մարտի ժամանակ Բեմը ձախ ձեռքի շրջանում ստանում է գնդակային երկու վիրավորում, ինչի պատճառով նրա երեք մատները հեռացվում են։ Մարտից հետո Պուխները փախչում է Տեմեշվար։ Այդ հաղթանակի շնորհիվ Բեմը կրկին դառնում է ամբողջ Տրանսիլվանիայի տիրակալը։ Միայն ծայր հարավ-արևելյան հատվածում գտնվող Բրաշովը և ծայր հյուսիս-արևելքում գտնվող Բիստրիցի ծայրամասերն էին գտնվում կայսերական իշխանության ներքո։

Հիվանդացած Պուխներին փոխարինած Կալիանին ավստրիական զորքերը ուղղում է դեպի Բարոշվ, որտեղ և ուղևորվում է Բեմը։ Հետագայում ոչ մեծ քանակով ռուսական ստորաբաժանումների ժամանումը ռիսկային էր, և նրանց հրահանգվում է վերադառնալ Վալախիա։

Մարտի 20-ին Բեմն առանց դիմադրության վերցնում է Բրաշովը։

Հունգարական գարնանային առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայի ղեկավար Լայոշ Կոշութ

Ապրիլի 5-ին Յանոշ Դամյանիչի հունգարական ստորաբաժանումները մտնում են Սոլնոկ։ Հունգարների առաջխաղացումը կասեցնելու Իոսիֆ Էլաչիչի բոլոր փորձերը ավարտվում են անհաջողությամբ։ Հունվարի 6-ին Իսաշեգի ճակատամարտում Գյերգեն ջախջախում է ավստրիական զորքերին։ Ապրիլի 14-ին Լայոշ Կոշութը հռչակում է Հունգարիայի անկախությունը՝ Հաբսբուրգների իշխանությունը փոխարինելով հանրապետությունով, իսկ իրեն՝ հանրապետության նախագահ-կառավարիչ։ 1849 թվականի ապրիլի 24-ին հունգարներին հաջողվում է վերահսկողության տակ վերցնել Պեշտը, ինչը խիստ կազմալուծեց ավստրիացիներին։ Ապրիլի 28-ին հունգարական ստորաբաժանումները մտնում են Դյոր։ Մայիսի 1-ին նրանք արդեն վերահսկում էին ամբողջ Սլովակիան։ Այս հաղթանակներից հետո Լաոշ Կոշտը հայտարարում է մայիսի 10-ին Վիեննան գրավելու մտադրության մասին։

Ռուսական ներխուժման սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական կառավարությունը, կորցնելով ապստամբությունը ճնշելու հույսը, օգնության խնդրանքով դիմում է Ռուսաստանին։ Ռուսաստանին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Հունգարիայի հեղափոխությանը ակտիվ մասնակցություն էին ունենում լեհական ջոկատներն ու լեհական ապստամբության վետերանները (Յուզեֆ Զախարիշ Բեմ, Հենրիխ Դեմբինսկի), ովքեր հնարավոր է ապստամբության կրակը տեղափոխել ռուսական արևմտյան գուբերնիաներ (Ռեչ Պոսպոլիտաի նախկին տարածքներ)։

1849 թվականի ապրիլին ռուսական բանակը գեներալ-ֆելդմարշալ, Վարշավայի իշխան, կոմս Պասկևիչ Երևանցու առաջնորդությամբ ճանապարհվում են դեպի Գալիցիա, որտեղ հունգարների դիրքերը համեմատաբար ավելի թույլ էին։ Ավստրիական կառավարությունը, վախենալով Վիեննայի վրա Գյորգեի ջոկատների հարձակումից, համաձայնեցնում են Պանյուտինի հետևակային դիվիզիաները շտապ կարգով այնտեղ են ուղարկելուն։ Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում լեհա-հունգարական երկաթգծով դիվիզիան Կրակովից տեղափոխվում է Ուգերսկ-Գրադիշտե (Չեխիա)։ Ռուսական բանակի հիմնական ուժերը անցնում էին Գալիցիայով (Լվով-Պշեմիսլ) և 1849 թվականի հունիսի 15-ին անցնում են Դուկլիայի լեռնանցքը[6]։

Ռուսական բանակի հունիսյան առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Պասկևիչ

1849 թվականի հունիսի 20-ին ռուսական զորքերը հասնում են Բարդեյով (Բարտֆելդ)։ Հունիսի 23-ին նրանք մտնում են Պրեշով (ԷպերիեսԴեմբինսկու 25 հազարանոց լեհ-հունգարական զորքերը ռուսական բանակի ճնշման ազդեցության հետևանքով ստիպված նահանջեցին Միշկոլց։ Հունիսի 24-ին ռուսները առանց կռվի մտնում են Կոշիցե (Կաշաու)[10]։ Հունիսի 28-ին ռուսական զորքը գրավում է Տոկայը, որտեղ զինծառայողների շրջանում տարածվեց խոլերայի համաճարակ[11]։ Հունիսի 30-ին ռուսական բանակի վերջապահ ուժերը գրավում են Միշկոլց (Հյուսիսային Հունգարիա)[6]։ Հուլիսի 3-ին ռուսական բանակի առաջապահ ուժերը հասնում են Դեբրեցեն[12]

Չնայած այս իրադարձությունների՝ Գյորգեի հունգարական ջոկատը որոշում է Սլովակիայում հարձակվել ավստրիացիների վրա։ Բախումները տեղի են ունենում Զիգարդի մոտ։ Մարտի ընթացքում ջախջախված ավստրիացիները նահանջում են Պերեդ բնակավայր, որտեղ նույնպես չեն կարողանում երկար մնալ։ Պանյուտինի դիվիզիայի ժամանումը ավստրիացիներին հնարավորույթուն են տալիս կրկին անցնել գրոհի, իսկ Գյորգեն, իմանալով որ ավստրիացիներին միացել են ռուսները, դիրքավորվում է Պերեդում։ Հունիսի 9-ին դաշնակիցները (22.000 մարդ և 96 հրանոթ) գրոհում են հունգարական բանակի (18.000 մարդ և 60 հրանոթ) դիրքերըՊերեդայի մոտ։ Լարված մարտից հետո Գյորգեն նահանջում է։

Հունիսի 15-ին Յուլիուս Յակոբ ֆոն Գայնաուն գրոհում է Կմետի դիվիզիան, որը կանգնած էր Մարցալտյոյում։ Այնուհետև, հունգարական 7-րդ կորպուսը, որը զբաղեցնում է Դյորի ամրությունները։ Կատաղի մարտից հետո հունգարները նահանջում են Կոմորնու ամրոց։

Հունիսի 20-ին Գայնաուին հաջողվում է հունգարներին հեռացնել ամրացված գծից։ Գյորգեին նույն օրը երեկոյան, կենտրոնացնելով հսկայական ուժեր, ավստրիացիների համար հանկարծակի հարձակվում է ավստրիական 1-ին կորպուսի վրա։ Միայն Պանյուտինի դիվիզիայի ժամանակին հասնելը ավստրիացիներին հնարավորություն տվեց ետ մղել հունգարների հանկարծակի գրոհը։

Գեներալ Գրաբիի շարասյունը, չհանդիպելով դիմադրության, զբաղեցնում է Յորդանովայից դեպի Շեմնիցա տանող ճանապարհը։

Ավստրիական գլխավոր բանակը հունիսի սկզբին տեղակայված էր Դյոր և Տրենչին քաղաքների միջև գտնվող 160 վերստ երկարությամբ ռազմաճակատում (Վերին Վագի հովիտ)։ Գլխավոր շտաբը տեղակայված էր Բրատիսլավայում։ Պանյուտինի դիվիզիան տեղակայվել էր Բյոզինգեյում և Մոդերնեյում (Պրեսբուրգից 20 վերստ հեռու)։

Այդ իրադարձությունների ընթացքում Կոմարնո ամրոցի մոտ Գայնաուն տեղեկություն է ստանում Օֆեն-Պեշտուին ռուսական զորքերի մոտենալու մասին։ Հունիսի 30-ին ավստրիացիները Օֆենայից, իսկ Նիկոլայ Վլադիմիրովիչ Ադլերբերգի ռուսական ստորաբաժանումը Պեշտից իրար հետ կապի մեջ են մտնում։

Հունիսի 26-ին 2-րդ և 3-րդ ռուսական կորպուսները դուրս եկան Միշկոլցից։ Այդ ժամանակ նրանք ստացան 25 օրյա սննդի պաշար։ Թիկունքային ճանապարհի, որըն անցնում էր Միշկոլց-Կաշաու-Բերտֆելդ-Դուկլյա երթուղով, հսկողությունն իրականացնող Դմիտրի Դմիտրևիչ Սելվանի ղեկավարած 10 գումարտակից, 18 հրանոթից և 3 հեծելավաշից ու հարյուրյակից կազմված զորամիավորմանը հրահանգվում է միանալ Դմիտրի Երոֆեևիչ Օստեն-Սակենի ղեկավարած 8 գումարտակից, 12 հեծելավաշտից, 4 հարյուրյակից և 32 հրանոթից կազմված զորամիավորմանը։ Միջանկյալ հենակետ համարվող Գալիցիան պետք է զբաղեցներ 2-րդ հետևակային հեծելազորային կորպուսը։

Հուլիսյան գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականի հուլիսի 1-ին Արթուր Գյորգեի 36-ից 40 հազարանոց հունգարական բանակը լքում է Կոմորնե ամրոցը՝ այնտեղ թողնելով Կլապկիի մեծաթիվ ուժերին։ Զորքերը Դանուբի ափով շարժում են դեպի արևելք՝ Վացի ուղղությամբ։ Վախենալով հունգարական խոշոր զորամիավորման ընթացքից՝ հունիսի 15-ին Իվան Պասկևիչը հրամայում է զորքեին նահանջել դեպի Միշկոլց[13]։ Նույն օրը Վայցենի մոտ գեներալ Զասայի ռուսական ստորաբաժանման և Գյորգեի հունգարական բանակի միջև տեղի է ունենում բախում, որի ժամանակ սպանվում է 400 ռուս զինվոր[6]։

[Հուլիսի 5-ին ռուսական բանակի 5-րդ կորպուսը մոտենում է Վայցենային, բայց հունգարական զորքերն արդեն լքել էին քաղաքը։

Դյոշդյոր ամրոցը Միշկոլցում

Հուլիսի 8-ին Գյորգեի բանակը նկատվում է Սլովակիայում՝ Լուչենեցում, որը գտնվում է Վայցենայից 72 կմ հյուսիս-արևելք։ Ապստամբների վերջապահ ուժերին անհանգստություն է պատճառում Ստեփան Ալեքսանդրովիչ Խռուլյեվի արագաշարժ ստորաբաժանումը, որը կազմված էր 2 հեծելավաշտից, 1 հարյուրյակից և 2 հրանոթից։

Շարժվելով հարավ-արևելք՝ հուլիսի 22-ին Գյորգեն հասնում է Միշկոլց, որը ռուսական բանակը թողել էր և հեռացել։ Սակայն այստեղ էր շարժվում ռուսական բանակի 4-րդ կորպուսը գեներալ Չեոդաևի հրամանատարությամբ[7]։ Չմնալով Միշկոլցում՝ Գյորգեն շարունակում է ճանապարհը դեպի արևելք՝ Տիսա գետով անցնելով Տոկայը և ընթանալով դեպի Նիրեդհազե։ Ռուսական զորքերը հետապնդում էին Գյորգեին՝ հուլիսի 25-ին Սելենգինյան 41-րդ հետևակային գնդի ուժերով վերցնելով հունգարների կողմից թողնված Միկլոշը[14]։ Հուլիսի 20-ին Սակենի ռուսական ջոկատը վերցնում է Տոկայ քաղաքը։

Օգոստոսի 2-ին ռուսական բանակի մոտենալուն պես հունգարական 8 հազարանոց կորպուսը գեներալ Նադ Շանդորի (Նադչանդորի) հրամանատարությամբ Դեբրեցենի պատերի մոտ մարտի է դուրս գալիս ռուսների դեմ և պարտություն կրում։ Նրա զորքի մնացորդները դժվարությամբ են կարողանում հեռանալ դեպի Օրադյա (Գրոսվարդեյն)։ Ռուսների կորուստը կազմում էր 337 մարդ, իսկ հունգարներինը՝ 4000[6]: Նույն օրը ռուսները վերցնում են Դեբրեցենը[15]; Օգոստոսի 8-ին Գյորգեի բանակը մտնում է Օրադյա[16]։

Ավստրիացիների գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիուս Գայնաու

Կոմարնո ամրոցից Գյորգեի հեռանալուց հետո ավստրիական 45 հազարանոց բանակը Գայնաուի հրամանատարությամբ շարժվում է ապստամբների մայրաքաղաք Պեշտի ուղղությամբ և հուլիսի 24-ին նվաճում այն։ Միևնույն ժամանակ հունգարական կառավարությունը փախչում է Սեգեդ[16]։ Գայնաուն նույնպես նախատեսում էր միավորվել Իոսիֆ Էլաչիչի և Տիմիշոարայում ապաշրջափակել Գեորգ Ռուկավինային։ Սեգեդում ապստամբները Հենրիխ Դեմբինսկու հրամանատարությամբ հավաքում են հարավային բանակը։

Օգոստոսի 5-ին Գայանուի և Դեմբինսկու բանակները Սեգեդում ճակատամարտում են։ Լեհա-հունգարական բանակը պարտություն է կրում և նահանջում Տիմիշոարա։ Ճանապարհին նրանց է միանում Կմետի դիվիզիան։

Հունգարների ջախջախում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական կառավարությունը, Հենրիխ Դեմբինսկիից դժգոհ լինելով, հարավային բանակի հրամանատարությունը փոխանցում է Յուզեֆ Զախարիշ Բեմին։ Վերջինս ժամանել էր բանակի տեղակայման վայր հուլիսի 28-ի առավոտյան Տրանսիլվանիայից, երբ ավստրիացիներն արդեն մոտեցել էին։

Բեմը մտադրված էր իր զորքերը տեղափոխել Արադու, սակայն առաջապահ ուժերը այնքան էին մոտ հակառակորդին, որ ճակատամարտն անխուսափելի էր։ Ճակատամարտի օրը ուժերի հարաբերակցությունը փոխվում է։ Գայնաուն իր ենթակայության տակ ուներ 28.000 զինվոր և 200 հրանոթ, իսկ Բեմը հավաքել էլ մինչև 45.000 զինվոր։ Չնայած ուժերի անհավասարությանը և որոշ հաջողությունների՝ հունգարները ջախջախվում են և հեռանում Լուգոժ բնակավայր։ Տիմիշոարայի ամրոցի պաշարումը դադարեցվում է։

Գյորգեի կապիտուլացիան

Գյորգեի կապիտուլացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյորգեյը, հասնելով Արադ, որտեղ նա հույս ուներ միանալ Հենրիխ Դեմբրիսկու հետ, հանդիպում է Շլիկի ավստրիական կորպուսին։ Այն փակել էր դեպի հարավ տանող ճանապարհը։ Միևնույն ժամանակ Դեբրեցենից նրան էին մոտենում ռուսական բանակի վերջապահ ուժերը։ Տեսնելով, որ իր հետագա պայքարը հանգեցնելու է երկրի քայքայման՝ օգոստոսի 13-ին Կոշուտայի համաձայնությամբ Գյորգեն 30.000-անոց բանակի և 144 հրանթոի հետ միասին Վիլագոշի մոտակայքում վայր է դնում զենքերը[17] Ռիդիգերի ռուսական 3-րդ կորպուսի մոտ։

Օգոստոսի 6-ին Արադ ամրոցը հանձնվում է ռուսական առաջապահ ուժերին։ Հունգարական բանակի մնացորդները, որոնք հետապնդվում էին ավստրիացիների կողմից, ցրվում են։ Նրանց մի մասը հեռանում է Տրանսիլվանիա, մյուսները անցնում թուրքական սահմանը։ Վեչեի ստորաբաժանումը, որը Գյորգեին ընդառաջ էր գնում, տեղեկանալով վերջինիս ճակատագրի մասին՝ նույնպես վայր է դնում զենքերը։

Դաշնակիցների հետագա գործողությունները ուղղվեցին հունգարական փոքր ջոկատների ջախջախմանը։

Կոմորնա ամրոցի կապիտուլացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի վերջին ռուսական բանակը սկսում է կայսրությունից իր զորքերը դուրս բերելու գործընթացը։ Հյուսիսային Հունգարիայում մնում է գեներալ Ռիդիգերի ջոկատը, որը պետք է այնտեղ մնար մինչև Կոմորնա ամրոցի անկումը և աջակցեր այն պաշարած կոմս Գրաֆեի ջոկատին։ Կոմորնոյի պարետ Կլապկան Գայնաուի ղեկավարած ավստրիական բանակի հիմնական ուժերի դեպի հարավ հեռանալուց հետո գործում էր այնքան հաջող, որ ավստրիական պաշարող կորպուսը հայտնվեց բավականին դժվար վիճակում, և միայն օգնական ուժերի ժամանումով իրավիճակը փոխվեց։

Ստանալով հունգարական երկու բանակների հետ կատարվածի մասին՝ սեպտեմբերի 21-ից 23-ը Կլապկան բավականին հարգի պայմաններով համաձայնվում է կապիտուլացիայի։ Պետերվարդեինի ամրոցն արդեն օգոստոսի 26-ին հանձնվել էր Իոսիֆ Էլաչիչի ջոկատին։

Տրանսիլվանիայի հնազանդեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ Լիդերս

Տրանսիլվանիայում, որտեղ գործում էր Յուզեֆ Բեմի 32 հազարանոց բանակը, ապստամբությունը ճնշելու համար Վալախիայից ուղարկվում է գեներալ Ալեկսանդր Նիկոլաևիչ Լիդերսի 26 հազարանոց 5-րդ կորպուսը։ Բուկովինայից նրանց ընդառաջ դուրս եկան Մակսիմ Մակսիմովիչ Գրոտենհելմի 11 հազարանոց ջոկատը։ Լիդերսի հրամանատարության տակ էին գտնվում նաև ավստրիական զորքի մնացորդները, որոնք Արևմտյան Վալախիայում ճնշվել էին հունգարների կողմից[18]։

Հունիսի 20-ին Լիդերսի ջոկատը, անցնելով Պրեդյալով անցնելով Հարավային Ալպերը, գրոհով վերցնում են Բրաշովը (Կրոնշթադ)։ Հունգարների կորուստները կազմում են 400 մարդ, իսկ ռուսներինը՝ 126:

Հուլիսի 13-ին Էնգելգարդտի ստորաբաժանումները հանկարծակի գրոհով վերցնում են Ֆոգարաշի միջնաբերդը։

Հուլիսի 19-ին ապստամբների հրամանատար Յուզեֆ Բեմը 12 հազարանոց զորք է կենտրոնացնում Մերկուրյա-Չուկում, որտեղից իրականացնում է արշավանք դեպի Մոլդովա՝ թողնելով զորքի մի մասը որպեսզի վերջիններս խանգարեն ավստրո-ռոիսական զորքի առաջընթացին։ Մեկ շաբաթ անց Բեմը վերադառնում է Տրանսիլվանիա։

Հուլիսի 21-ին Լիդերսը վերցնում է Սիբիուն (Գերմանշթադ), որի կայազորը նախօրեին հեռացել էր դեպի Միդիաշ։

Հուլիսի 23-ին հյուսիսից առաջ շարժվող Գրոտենհելմի ջոկատը, ցրելով հունգարների ջոկատը, վերցնում է Սասրեգենը։

Հուլիսի 26-ին Լադերսը դուրս է գալիս Սիբիուից և երեք օր անց հասնում Սիգիշոարա։ Միևնույն ժամանակ Շտեյնի հունգարական ջոկատը գրոհում է Սիբիուն, որտեղ մնացել էր Հասֆորդի ռուսական կայազորը։

Հուլիսի 31-ին տեղի է ունենում Սեգեշվարիճակատամարտ, որտեղ Բեմը փորձում է հարձակվել Լադերսի վրա, սակայն ջախջախվում է։ Այնուամենայնիվ, օգոստոսի 3-ին Բեմը արդեն Մեդիաշում էր, իսկ օգոստոսի 4-ին գլխավորում է նոր ջոկատ և գրոհում Սիբիուն։ Կանխագուշակելով նրա մտադրությունները՝ Լիդերսը շտապում է նրա հետևից։

Օգոստոսի 6-ին Սիբիուի մոտ տեղի է ունենում վերջին ճակատամարտը, որով ավարտվում է Տրանսիլվանիայում ապստամբության ճնշումը։ Հունգարական զորքերի մնացորդները հեռացան արևմուտք՝ դեպի Տիմիշոարա, որտեղ մասնակցեցին իրենց համար անհաջող Տիմիշոարայի ճակատամարտին։

Օգոստոսի 11-ին Լիդերսը դուրս է գալիս Սիբիուից և մեկնում դեպի Կառլսբուրգ։ Հաջորդ օրը, ցրելով Շտեյնի հունգարական ջոկատը, դադարեցնում է քաղաքի պաշարումը։

Օգոստոսի 17-ին Գյորգեի կապիտուլացիայի լուրը հասնում է, և Լիդերսը հունգարներին հանձնվելու առաջարկություն է ուղարկում։ Հաջորդ օրը Բեմի բանակը կապիտուլացիայի է ենթարկվում, իսկ Բեմը հեռանում է Թուրքիա։

Ավստրիական բանակի կորուստները կազմել են 16.600 սպանված և վիրավոր, ինչպես նաև շուրջ 41.000 հիվանդությունից մահացած։

Ռուսական բանակի կորուստները հունգարական արշավանքի ամբողջ ընթացքում կազմել են 708 սպանված, 2447 վիրավոր և 10.885 հիվանդություններից մահացած։ Բացի այդ, Հունգարիայի արշավանքի հետ կապված Հունգարիայում և Ռուսաստանում գտնվող զորքերին ուղղված ծախսերը կազմել են 47.5 միլիոն ռուբլի։

Հունգարների կորուստները կազմել են 24.000 մարդ[8]։

Ռազմավարություն և մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականի մայիսին ռուսական բանակի՝ հակամարտության մեջ ներգրավման պահին հունգարներին հաջողվել էր ստեղծել բավականին բարձր մարտական պատրաստվածություն ունեցող, մեծածավալ և լավ զինված բանակ։ Այդ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հունգարները ավանդաբար զբաղվում էին զինվորական արհեստով, մինչդեռ հարկեր վճարողները սլավոններն էին։ Եվրոպական ամբողջ ազատական (լիբերալ) հասարակությունը հունգարների կողմից էր և վերջիններիս գործողություններում տեսնում էր ազգային-ազատագրական պայքար։ Հունգարական բանակը ոգեշնչված էր հայրենասիրական գաղափարներով, ուներ բարձր մարտական ոգի և տեղի հունգար բնակչության աջակցությունը։ Սակայն հունգարական բանակը չկարողացավ դիմակայել Ռուսական կայսրության բանակին և դիմադրեց ընդամենը երկու ամիս։

Ռուսական բանակը Հունգարիայում հնարավոր է հայտնվեր Նապոլեոնի իրավիճակում, այդ իսկ պատճառով ֆելդմարշալ Պասկևիչը հատուկ ուշադրություն էր դարձնում ոչ թե ճակատամարտերին, այլ զորաշարժերին՝ ուշադիր հետևելով ենթակառուցվածքների պահպանմանը, տեղացի բնակչության լոյալությանը և ռուսական բանակի վարկանիշին։ Ռուսական բանակում մեծ դեր խաղացին արագաշարժ ջոկատները։ Այդ իսկ պատճառով ռուսական բանակը գործնականում խուսափեց խոշոր ճակատամարտերին մասնակցելուց՝ հնարավորություն տալով տեղական ավստրիական զորքերին ջախջախել ապստամբներին։ Միևնույն ժամանակ ակնհայտ դարձավ, որ ռուսական բանակը տեխնիկապես զիջում է հակառակորդին։ Թույլ էր հրետանին և հետախուզությունը, ինչը հետագայում կանխորոշեց Ղրիմի պատերազմի ընթացքը։

Հունգարական բանակում կիրառվեց նաև հակառակորդին ապատեղեկատվություն մատուցելը։ Հիմնականում ապատեղեկատվության տարածումով զբաղվում էին հունգարները և որոշակի հաջողությունների հասնում։ Կիրառվեցին նաև շտուցերներ։ Էական ազդեցություն գործեց զորքեր մեկ կետում արագ կենտրոնացման մարտավարությունը՝ օգտագործելով երկաթուղին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Пернавский Г. Ю. Усмирение Венгрии. 1848—1849 гг. — М.: Вече, 2011. — 384 с. — Серия «Огнём и мечом». — ISBN 978-5-9533-5398-4(ռուս.)
  • Прибавление к Военному энциклопедическому лексикону. Под редакцией Л. А. Зедделера. — СПб., 1852.(ռուս.)
  • Участие русских войск в усмирении восстания венгров в 1849 г. // «Обзор войн России от Петра Великого до наших дней», часть III, кн. I.(ռուս.)
  • Энциклопедия военных и морских наук. — Под редакцией Г. А. Леера. — Т. II.(ռուս.)
  • Алабин П. В. Венгерская война 1849 г. — Ч. I. — М., 1888. — 206 с.(ռուս.)
  • Водовозов В. В. (1890–1907). «Революция 1848 года». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(ռուս.)
  • Կաղապար:Книга:Военная энциклопедия Сытина(ռուս.)
  • Ореус О. И. Описание Венгерской войны 1849 года. — СПб.: Тип. А. Траншеля, 1880. — 2-е изд. — 664 с.(ռուս.)
  • Дараган М. И. Записки о войне в Трансильвании в 1849 году. — СПб., 1859.(ռուս.)
  • Керсновский А. А. История Русской армии. Արխիվացված 2021-02-24 Wayback Machine — М.: Эксмо, 2006.(ռուս.)
  • Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году. М., типография А. И. Мамонтова и Ко. 1875.(ռուս.)
  • Непокойчицкий А. А. Описание войны в Трансильвании 1849 г. — СПб.: Военная типография, 1858. — 310 с. — (2-е издание: СПб., 1866).(ռուս.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Австро-венгерская война. Արխիվացված 2016-08-08 Wayback Machine(ռուս.)
  2. Усмирение Венгрии. 1848—1849. Արխիվացված 2018-03-10 Wayback Machine(ռուս.)
  3. Այս է փաստում Ռուսական կայսրության «Հունգարիան և Տրանսիլվանիան հնազանդեցնելու համար» մեդալի թողարկումը
  4. Венгерский поход 1849 года.(ռուս.)
  5. Буквальный перевод с венгерского «защитник Отечества»(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 [«Венгерский поход 1849 года.(ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Венгерский поход 1849 года.(ռուս.)]
  7. 7,0 7,1 Мишкольские сражения: 11 июля у с. Гарсан и 12 июля у с. Герембели / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  8. 8,0 8,1 Войны революционного периода 1848-9 / Гастон Бодар. Людские потери Австро-Венгрии в современных войнах.(ռուս.)
  9. 9,0 9,1 Маркс К., Энгельс Ф. Статьи из «NEUE RHEINISCHE ZEITUNG» июня 1848 — и мая 1849 Արխիվացված 2016-08-11 Wayback Machine / Полное собрание сочинений. Том 43. «Борьба в Венгрии». С.98.(ռուս.)
  10. Вступление в Венгрию. — Бартфельд. — Эперс. — Кашау / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  11. Равнина Тейсы. — Славяне и Мадьяры. — Токай / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  12. Дебречин. — Венгерские степи / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  13. Движение Гергея от крепости Коморна и преследование его русской армией / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  14. Мишкольские сражения: 13-го июля на р. Саио и у с. Жолча / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  15. Движение русской армии к Дебречину / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  16. 16,0 16,1 Адрианов П. М. Венгерский поход в 1849 г.(ռուս.)
  17. Сложение Гергеем оружия. — Грос-Вардейн / Лихутин М. Д. Записки о походе в Венгрию в 1849 году.(ռուս.)
  18. Усмирение Трансильвании Արխիվացված 2016-06-02 Wayback Machine / Керсновский А. А. История Русской армии.(ռուս.)