Ավստրիական կայսրության բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավստրիական կայսրության բանակ, Ավստրիական կայսրության զինված ուժեր, որը գոյություն է ունեցել «Կայսերա-թագավորական բանակ» անվանումով 1745 թվականից մինչև 1804 թվականը, Ավստրիական կայսրության բանակ անվանումով 1804 թվականից մինչև 1868 թվականի նոյեմբերի 14-ը: Ավստրո-հունգարական զինված ուժերի կազմում գտնվող տարածքային պաշտպանության ուժերի համար դարձել է հիմք[1]:

Կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Սավոյացին վերակառուցեց Կայսերական բանակի կազմում գտնվող Ավստրիայի զինված ուժերը ֆրանսիական բանակի օրինակով, քանի որ նա զինվորական կրթություն էր ստացել Ֆրանսիայում: 1718 թվականին բանակի ռեգլամենտի ներդրումից հետո ավստրիական հետևակային գնդերի համազգեստի գույնը դարձավ սպիտակը: Հունգարական գնդերը ունեին միաձև ազգային երանգներով համազգեստ: «Կայսերա-թագավորական բանակ» անվանումը օգտագործվում էր 1745-ից 1804 թվականներին: Բանակի հիմնական առանձնահատկությունը այն էր, որ բազմազգ կազմ ունենալու հետևանքով գնդի տարածքը բաժանվում էին գերմանական (Բոգեմիից, Մորավիից և Սիլեզից հավաքագրված ստորաբաժանումներ, Գալիցիայից, ֆլամանդական և վալոնական տարածքների ստորաբաժանումներ, իտալացիներ) և հունգարական ստորաբաժանումների (այդ թվում՝ Խորվաթիայի և Տրանսիլվանիայի զորքեր)[1]:

Հետևակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական զորքերի հաղթանակը Ներվինդենի ճակատամարտում 1793 թվականին

1793 թվականի պատերազմի սկզբում ավստրիական բանակի հիսունվեց հետևակային գնդերից երեսունվեցը գերմանական էին, այդ թվում նաև՝ երկու գրենադերական գնդեր: 1740 թվականից ավստրիական գրենադերականները զինված չէին նռնակներով: Միևնույն ժամանակ գրենադերների արտաքինը ֆյուզելերներից տարբերվում էր ընդամենը մորթյա գլխարկներով և պատրույգային ձողիկներից պատրաստված փամփուշտների համար նախատեսված պայուսակով[1]:

Գծային գնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1768 թվականից մինչև 1805 թվականըգծային գունդը սովորաբար կազմված էր երկու դաշտային մարտկոցից՝ լեիբ և օբրեստ, որոնցում յուրաքանչյուր ամեն վեցերորդը ֆյուզելորային դասակ էր: Գրենադական ստորաբաժանումը, որը կազմված էր երկու դասակից, որոնք սովորաբար իրարից առանձնացված էին, որպեսզի կազմավորեն գրենադական մարտկոց այլ գնդերի երկու այլ դասակների հետ միասին: Բացի այդ, գնդի կազմում ընդգրկված էին նաև մեկ կայազորային մարտկոց, որը կազմված էր չորս դասակներից: «Գերմանական» գծային գնդի հաստիքային սահմանված թվաքանակը կազմում էր 4575 մարդ, սակայն այդ թիվը հազվադեպ է գերզանցել 2-3 հազարը՝ հատկապես խաղաղ ժամանակ: человек, хотя это число редко превышало 2-3 тысячи, особенно в мирное время. «Հունգարական» գնդերը դաշտային երեք մարտկոցներով հանդերձ կազմված էին 5508 մարդուց[1]:

Դասակի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծային դասակում կային չորս սպա՝

  • հաուպտման (կապիտան),
  • օբերլեյտենանտ (1-ին լեյտենանտ),
  • ունտերլեյտենանտ (2-րդ լեյտենանտ),
  • ֆենդրիկ (ենթասպա),

Գծային դասակում կային 14 ունտերներ, որոնք բաղկացած էին

  • ֆելդֆեբելներից (սերժանտ-մայոր),
  • չորս կապրալներից (սերժանտներ),
  • ֆոուրիերսչուձեններից (ինտենդանտներից),
  • ութ եֆրեյտորներից (կապրալներ):

1769 թվականի ցուցանիշները ցույց են տալիս, որ խաղաղ ժամանակ 113 շարայինից կազմված դասակը պատերազմական ժամանակաշրջանում ավելանում է՝հասնելով 115 գրենադական և 154 ֆյուզելեր[2]:

Բացի այդ, դասակում կային երեք երաժիշտ և մեկ ատաղծագործ-ականազերծող: Գծային դասակի ամբողջական թվակաքանակը կազմել է 120-ից 230 մարդ, իսկ գրենադերականը՝ 112—ից 140:

1805 թվականին Կարլ Մակ ֆոն Լեյբերիչի ղեկավարությամբ ստեղծվեց նոր ստորաբաժանում, որի կազմում ընդգրկվեցին վեց մարտկոց, որոնցից յուրաքանչյուրն ուներ չորս դասակ:

1806 թվականին բանակում կատարվեցին փոփոխություններ և կրկին վերադարձվեց 1798 թվականին ձևավորված բանակի կառուցվածքը:

Հեծելազոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանները համազգեստով, 1800 թվական

Ավստրիական բանակի կիրասիրյան գնդերը կրում էին կարմիր գծիկներով նույնանման սպիտակ համազգեստ, բացի Մոդենի գնդից, որը ուներ կապույտ գծիկներ: Տարբերությունը կայանում էր կոճակների գույնի և բաճկոնի վրա դրանց տեղադրության մեջ[1]:

Կարաբինավորները, որոնց դասակը 1715 թվականից կար յուրաքանչյուր հեծելազորային գնդում, տարբերվում էին միայն իրենց սպառազինությամբ, որը կազմված էր մուշկետից (կարաբինի հետ միասին) և դանակի փոխարեն տեղադրված երկար սրից:

Դրագունյան տասնչորս գնդեր 1749 թվականի ռեգլամենտի համաձայն պետք է ունենային կապույտ ապարատով սպիտակ համազգեստ: Լյուդվիգ Հեսեն-Դարմշտադի գունդը հանդիսացել է միակ դրագունյան գունդը, որը գլխարկների վրա չուներ դարձածալեր: Այլ գնդերի համազգեստի տարրերը ամբողջովին համապատասխանում էին հետևակի համազգեստի տարրերին: Դրագունյան գնդերի գրենադերները ունեին նույն տարբերությունները, ինչպիսիք հետևակի մոտ էր: Ձիու հանդերձանքը նույնն էր ինչպես դրագունյան, այնպես էլ կիրասիրյան գնդերի մոտ:

Ավստրիական բանակի նավատորմի գնդերում պահպանվել էր իրենց ավանդական համազգեստը: Օրենքը պահանջում էր, որ գնդում շապիկի տարրերը լինեին միագույն:

Ավստրիական հրետանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական բանակի հրետանին գտնվում էր Լիխտեինշտեյնի իշխանի հրամանատարության ներքո, ով 1745 թվականին սկսեց ավստրիական և արտասահմանյան հրետանու փորձարկումներ: Այդ ուսումնասիրությունների արդյունքում ընդունվեց դաշտային հրետանու նոր համակարգ[1]:

Հրետանին բաժանվում էր երեք տեսակի՝ դաշտային, պաշարման և հեծելազորային:

Հրետանու բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1807 թվականին հերցգերցոգ Կարլը ամբողջությամբ հետևակից վերցրեց հրետանային զինատեսակները որպեսզի ձևավորի հրետանային ռեգլամենտներ: Միայն սահմանազատների գնդերում մնացին հրետանային միջոցներ, որոնք շարունակում էին յուրաքանչյուր մարտկոցում ունենալ երկու թեթև թնդանոթ:

Կարլ Տեշենսկու բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխումների առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականի հունվարի 9-ին Կառլ Թեշենցին նշանակվում է գոֆկրիգսռատի նախագահ և ֆելդմարշալ: Նա սկսում է բարեփոխումներ իրականացնել ավստրիական բանակում: 1801 թվականի դեկտեմբերին ստեղծվում է զինվորական նախարարություն: Նախարարության պարտականություններից էին բանակի և պատերազմներ վարելու հետ կապված ֆինանսական խնդիրների կարգավորումը: Կառլի բարեփոխումների արդյունքում 1802 թվականին կատարվեցին հետևյալ փոփոխությունները՝

  • ցրվեցին թեթև հետևակային գնդերը և ձևավորվեց Տիրոլյան հատուկ հրաձգային գունդը: Ցրվեց նաև հատուկ հրաձգային հեծելազորային գունդը (Jäger zu Pferd) և սլավոնական սահմանապահ գուսարյան գունդը (Slavonische Grenz-Husaren-Regiment),
  • ձևավորվեցին երեք ուլանյան գնդեր,
  • վերակազմավորվեց հրետանին, ներդրվեցգծային և պահեստային համակարգ,
  • ականազերծողները ունեցան առանձին կորպուսներ: Ինժեներները գեներալ-կվարտիրմեյստերի հրամանատարությամբ պետք է ձևավորվեին միայն պատերազմի դեպքում,
  • գլխավոր շտաբը բաժանվեց երեք մասի՝ 1.ադյուտանտյան ծառայություն գեներալ-կվարտիրմեյստերի ղեկավարած շտաբով, որը պետք է նոր սպաների ուսուցաներ, 2.տոպոգրաֆիական և 3.զինվորական արխիվ:

1804 թվականի աշնանը ավարտվեցին Կառլի առաջին բարեփոխումները:

Ընդհանուր առմամբ նա վերակազմավորեց ավստրիական բանակը, սակայն չկարողացավ ամբողջությամբ արմատախիլ անել հին սովորություններն ու դրանց վրա հիմնված մարտական ոգին:

Կառլի ռազմական բարեփոխումները այնքան ցնցող էին, որ նրա կողմնակիցները 1802 թվականին դիմել էին ավստրիական կառավարությանը ֆելդմարշալի պատվին հայրենիքը փրկելու համար հուշարձան կանգնեցնելու խնդրագրով: Բայց Կառլը հաստատակամ հրաժարվեց այդպիսի պատվից:

Բարեփոխումների երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թվականին կայսրը հերցգերցոգ Կառլին նշանակում է ռազմական նախարար անսահմանափակ իրավուքներով: Իր բարեփոխումների ամբողջական իրականացման համար Կառլին անհրաժեշտ էր կայսերական բանակի և հատկապես՝ գոֆկրիգսռատի լիարժեք հրամանատարության ձեռք բերում: Կառլի գաղափարներից մեկն այն էր, որ պետք է բանակի ամբողջ ղեկավարումը կենտրոնացված լինի մեկ անձի շուրջ: Կառլը իր եղբայր Ֆրանցին ուղղված նամակում գրում է

Aquote1.png Այդ նպատակին հասնելու առաջին քայլը, ես կարծում եմ, Ձերդ Գերազանցություն, ես պետք է դառնամ գեներալիսիմուս և ամբողջ բանակի հրամանատար[3] Aquote2.png

Այդ նամակից հետո կայսր Ֆրանցը Կառլին շնորհում է գեներալիսիմուս տիտղոս և նշանակում ավստրիական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում: Այդպիսով, Կառլը ստանում է ավստրիական բանակի լիակատար ղեկավարումը և շարունակում իր բարեփոխումների իրականացումը[4] Նա ընտրում է երեք ադյուտանտ, ովքեր պետք է օգնեին իրեն բանակի բարեփոխումների իրականացման գործում: Կառլի օգնականներն էին՝ գրաֆ Ֆիլիպ Գրյունը, գեներալ-կվարտիրմեյստեր Մայերը և իր անձնական օգնական՝ գեներալ-ադյուտանտ բարոն Վիմպֆենը:

1806 թվականի առաջին ամսում գործից ազատվում են առնվազն 25 գեներալներ, որոնց փոխարինման են գալիս առավել երիտասարդ գեներալներ: Ամբողջությամբ վերակազմավորվել և գրեթե նորից ստեղծվել է նոր Գոֆկրիգսռատ, որը արդեն կարող էր լուծել ռազմական հարցերը ավելի արագ, քան նախկինում: Ամբողջ բանակին խաղաղ պայմաններում տրվում է տեղաբաշխման սահմանված վայրեր: Կառլը չի ստեղծում հավաքագրման նոր համակարգեր: Նա չի ստեղծում զորքերի նոր տեսակներ, սակայն կատարում է հետևակային գնդերի վերակազմավորումներ: Գնդերը պետք է կազմված լինեին երկու դաշտային մարտկոցներից (յուրաքանչյուրում վեց դասակ) և պահեստային մարտկոց, որում պետք է լինեին չորս դասակ: Յուրաքանչյուր հետևակային գնդի երկու լավագույն գրենդերյան դասակները պետք է պատերազմի ժամանակ միավորվեին և կազմակերպեին իրենց գործողությունները այլ գրենդերյան ստորաբաժանումների հետ՝ ստեղծելով մարտկոցներ:Նորից վերակազմավորվում է բանակի էլիտար պահեստազորը:

Կառլը նաև սկսեց հրետանային ստորաբաժանումների վերակազմավորումը: Նա հասկանում էր, որ ժամանակակից պատերազմ վարելու համար անհրաժեշտ է ունենալ ճկուն հրետանային համակարգ՝ հիմնված տրանսպորտային միջոցների վրա: 1806 թվականին գնդային հրետանային մարտկոցները հետ կանչվեցին և այլ հրետանային ստորաբաժանումների հետ միասին սկսեցին ձևավորել չորս ռեգիմենտներ յուրաքանչյուրը կազմված չորս դիվիզիոններից: Յուրաքանչյուր հրետանային դիվիզիոն կազմված է եղել չորս մարտկոցից:

1808 թվականին Կառլը փորձառու սպաներից ձևավորում է ևս յոթ մարտկոցներ: 1809 թվականին ձևավորվում է 11-րդ եգերյան մարտկոցը:

Չնայած բարեփոխումներին՝ Կառլը հասկանում էր, որ իր երկիրը դեռևս պատրաստ չէ պատերազմի այնպիսի ուժեղ հակառակորդի հետ, ինչպիսին է Նապոլեոնը[5]:

Կառլի օրոք՝ արդեն 1809 թվականին, ավստրիական բանակի ընդհանուր թվաքանակը հասել էր 630.000-ի[6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Haythornthwaite, P. Austrian Army of the Napoleonic Wars (1) Infantry (Osprey Men-At-Arms 176) 1986(անգլ.)
  • Haythornthwaite, P.: Austrian Army of the Napoleonic Wars (2) Cavalry (Osprey Men-At-Arms 181) 1986(անգլ.)
  • Haythornthwaite, P.: Austrian Specialist Troops of the Napoleonic Wars (Osprey Men-At-Arms 223) 1990(անգլ.)
  • Hollins, D.: Austrian Auxiliary Troops 1792—1816 (Osprey Men-At-Arms 299) 1996(անգլ.)
  • Hollins, D.: Austrian Frontier Troops 1740—1798 (Osprey Men-At-Arms 413) 2005(անգլ.)
  • Hollins, D.: Austrian Napoleonic Artillery 1792—1815 (Osprey New Vanguard 72) 2003(անգլ.)
  • Hollins, D.: Austrian Grenadiers and Infantry 1788—1816 (Osprey Warrior 24) 1998(անգլ.)
  • Hollins, D.: Hungarian Hussar 1756—1815 (Osprey Warrior 81) 2003(անգլ.)
  • Hollins, D. Austrian Commanders of the Napoleonic Wars 1792—1815 (Osprey Elite 101) 2004(անգլ.)
  • Rothenberg, G. Napoleon’s Great Adversaries (Batsford, London) 1982 (rep.1995)(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encerbi, E. The Austrian Imperial-Royal Army 1805—1809. — 2010.(անգլ.)
  2. Reglement für die sämmentlich-kaiserlich-königliche Infanterie։ gedruckt bey Johann Thomas Edlen von Trattnern։ 1769-01-01 (գերմ.)
  3. The Austrian Imperial-Royal Army (Kaiserliche-Königliche Heer) 1805 – 1809.(գերմ.)
  4. F. Loraine Petre. Napoleon and the Archduke Charles. — Kessinger Publishing, 2003, с.26.(անգլ.)
  5. F. Loraine Petre. Napoleon and the Archduke Charles. — Kessinger Publishing, 2003, с.12
  6. The Austrian Imperial-Royal Army Kaiserliche-Königliche Heer): 1805—1809.(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]