Ալֆրեդ Վինդիշգրեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆրեդ Վինդիշգրեց
գերմ.՝ Alfred Candidus Ferdinand Fürst zu Windisch-Grätz
Windisch-Graetz.jpg
մայիսի 11, 1787(1787-05-11)[1] - մարտի 21, 1862(1862-03-21)[1] (74 տարեկանում)
Ծննդավայր Բրյուսել, Բրյուսել, Բելգիա[2]
Մահվան վայր Վիեննա, Գերմանական միություն[2]
Գերեզման Tachov
Զորատեսակ Հեծելազոր
Կոչում ֆելդմարշալ և list of Austrian field marshals
Մարտեր/
պատերազմներ
War of the Third Coalition, War of the Fifth Coalition, War of the Sixth Coalition և Ավստրիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն
Պարգևներ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Ալֆրեդ Վինդիշգրեց (ամբողջական անունըԱլֆրեդ Կանդիդ Ֆերդինանդ ցու Վինդիշգրեց (գերմ.՝ Alfred Candidus Ferdinand Fürst zu Windisch-Grätz, մայիսի 11, 1787թ., Բրյուսել - մարտի 21, 1862, Վիեննա), ավստրիական ֆելդմարշալ (1848), ով ղեկավարել է Պրահայի, Վիեննայի 1848-1849 թվականների, ինչպես նաև հունգարական ապստամբությունների ճնշումը[3][4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդը հանդիսանում է Վինդիշգրեցների տոհմի ներկայացուցիչ: Ծնվել է գրաֆ Իոսիֆ ֆոն Վինդիշգրեցի (1744-1802) և կամերգեր էրցհերցոգ Մարի Անտուանետի (1755-1793) ընտանիքում: 1804 թվականին կայսեր կողմից ստացել է կայսերական իշխանի (ֆյուրստի) տիտղոս:

1817 թվականին ամուսնացել է արքայադուստր ՄրիԱ էլիանորայի (1796-1848) հետ, ով հանդիսացել է իշխան ֆոն Շվարցենբերգի 6-րդ դուստրը: Ունեցել է յոթ երեխա: Նրա թոռը՝ Ալֆրեդ III Վինդիշգրեցը, 1893-1895 թվականներին եղել է Ցիսլեիտանիայի նախարար-նախագահ:

Զինվորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թվականին ընդունվում է զինվորական ծառայության Շվարցենբերգի Ուլանյան 2-րդ գնդում՝ որպես օբեր-լեյտենանտ: Մասնակցել է հակաֆրանսիական ռազմարշավներին: 1805 թվականին դարձել է ռոտմիստր, կռվել Ուլմի ճակատամարտում: 1809 թվականի Ֆրանսիայի դեմ պատերազմում ծանր վիրավորվել է:

1813 թվականին արդեն ուներ փոխգնդապետի կոչում: Աչքի է ընկել Լայպցիգի ճակատամարտում:

1814 թվականին ստացել է գնդապետի կոչում և պարգևատրվել Մարիա Թերեզայի ասպետական շքանշանով: 1815 թվականին նշանակվել է Փարիզում ավստրիական զորքերի ռազմական կցորդը: Ավելի ուշ Պրահայում ղեկավարել է բրիգադ և դիվիզիա: 1833 թվականին ստացել է ֆելդմարշալ-լեյտենանտ զինվորական կոչում, իսկ 1840 թվականին նշանակվել Բոհեմիայում զորքերի հրամանատար:

1848-1849 թվականների ապստամբությունների ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վինդիշգրեց 1848 թվականի Վիեննայի ապստամբության օրերին գտնվում էր մայրաքաղաքում, որտեղ քննարկում էր Ֆրանսիայում հնարավոր հեղափոխության դեպքում դիտորթական բանակի հրամանատարի պաշտոնին նշանակվելու հարցը: Մարտի 14-ին Վիեննայում իրադրության ոչ բարենպաստ զարգացման համատեքստում ստանում է արտակարգ իրավասություններ անկարգությունների վերացման համար, սակայն չափազանց դաժան լուծումների պատճառով կայսեր կողմից կրկին ուղարկվում է Պրահա:

Շուտով ահուզումներ են սկսվում նաև Պրահայում: 1848 թվականի հունիսի 11-ին կրակահերթի հետևանքով սպանվում է Ալֆրեդ Վինդիշգրեցի կինը, իսկ որդին վիրավորվում: Վինդիշգրեցը զորքերը կենտրոնացնում է Պրահայի մոտ և պաշարում այն: Այնուհետև սկսւոմ է քաղաքի հրետակոծությունը և հունիսի 17-ին դաժանորեն ճնշում ապստամբությունը:

Երբ 1848 թվականի հոկտեմբերի 6-ին Վիեննայում սկսվեց ապստամբությունը (այդ օրը կախաղան է բարձրացվել ավստրիական ռազմական նախարար Լատուրը), հոկտեմբերի 16-ին Ալֆրեդ Վինդիշգրեցը ստացավ ֆելդմարշալի կոչում և դարձավ ամբողջ ավստրիական զորքերի հրամանատար, բացի (Ռադեցկու Իտալական կորպուսի: Հոկտեմբերի 31-ին գրոհով վերցրեց մայրաքաղաքը և ապստամբների նկատմամբ դաժան հաշվեհարդար իրականացրեց: Գնդակահարվածների մեջ էր նաև Ֆրանկֆուրտյան հավաքի պատգամավոր Ռոբերտ Բլումը:

Այնուհետև Ալֆրեդ Վինդիշգրեցը ղեկավարել է Հունգարական ապստամբության դեմ արշավը՝ Կապոլնայի ճակատամարտ հաղթելով գեներալ Դեբինսկուն: Սակայն հետագայում գործել է անհաջող՝ Իսաշեգի ճակատամարտում պարտություն կրելով Գեորգիիցև նահանջելով դեպի Պեշտու: Ապրիլի 12-ին Ալֆրեդ Վինդիշգրեցը ազատվում է հրամանատարի պաշտոնից:

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վինդիշգրեցը նշանակվում է Օլոմոուցի զորքերի հրամանատար: 1850 թվականին ստացել է Մարիա Թերեզայի շքանշանի մեծ խաչ:

1859 թվականին Բեռլինում կատարում է առաջադրանք, իսկ 1861 թվականից եղել է Ռեիխստագի Վերին պալատի անդամ:

Հայտնի է նրա արտահայտած մտքերից մեկը, որը արտահայտում է նրա՝ մարդկանց հանդեպ վերաբերմունքը.

Վիքիքաղվածք
«Մարդը սկսվում է միայն բարոնից»
(Ալֆրեդ Վինդիշգրեց, [5][6])

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Виндишгрец Альфред // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Констан Вурцбах Биографический словарь Австрийской империи. — Band: 57. — Вена, 1889. — С. 1—39. — 321 с.
  4. Windisch-Graetz, Alfred Fürst von // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 43. — 1898. — S. 390—415.
  5. «Энциклопедия военных и морских наук» под главной редакцией Леера, 2-й том. — СПб., 1885.
  6. Виндишгрец, Альфред-Кандид-Фердинанд, князь // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Констан Вурцбах. Биографический словарь Австрийской империи. — Band: 57. — Вена, 1889. — С. 1—39. — 321 с.(ռուս.)
  8. Степанов В. С., Григорович Н. И. В память столетнего юбилея Императорского военного ордена святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869). — Санкт-Петербург, 1869. — С. 87. — 440 с.(ռուս.)