Յուզեֆ Բեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուզեֆ Բեմ
լեհ.՝ Józef Zachariasz Bem
Józef Bem 111.JPG
Ծնվել էմարտի 14, 1794(1794-03-14)[1][2]
ԾննդավայրՏարնուվ, Lesser Poland Voivodeship[3]
Մահացել էդեկտեմբերի 10, 1850(1850-12-10)[1][2] (56 տարեկանում)
Մահվան վայրՀալէպ, Սիրիա[3]
ՔաղաքացիությունԼեհական թագավորություն
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրոնքրիստոնեություն և մուսուլման
Մասնագիտությունզինծառայող և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ստորագրություն
POL COA Behem.svg
Józef Bem Վիքիպահեստում

Յուզեֆ Զախարիաշ Բեմ (լեհ.՝ Józef Zachariasz Bem, հունգ.՝ Bem József, Մուրադ-փաշա, մարտի 14, 1794(1794-03-14)[1][2], Տարնուվ, Lesser Poland Voivodeship[3] - դեկտեմբերի 10, 1850(1850-12-10)[1][2], Հալէպ, Սիրիա[3]) զորահրամանատար, լեհական գեներալ, թուրքական բանակի ֆելդմարշալ, 1848 թվականին հունգարական հեղափոխության ժամանակ եղել է զորքերի հրամանատարը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բեմը ծնվել է լեհական Տարնուվ քաղաքում, 1794 թվականի մարտի 14-ին: Նրա ընտանիքը սերտորեն կապված է եղել Ուկրաինայի հետ: Յուզեֆի հայրը` Անժեյ Բեմը, Լվովի քաղաքային խորհրդում իրավաբան է եղել: 1809 թվականին Յուզեֆը (15 տարեկան հասակում) Վարշավայում ընդունվել է Հրետանագիտության և ճարտարագիտության դպրոց: Այնտեղ նա թվաբանության, տեսական ու գործնական երկրաչափության և եռանկյունաչափության վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ է ստացել, ուսումնասիրել է տեղագրություն և լեզուներ, որոնց թվում են լեհերենը, ֆրասերենը, գերմաներենն ու ռուսերենը: Հրետանային դպրոցն ավարտելուց հետո Բեմը ստացել է լեհական ձիավոր հրետանու երկրորդ դասի պորուչիկի կոչում: 1812 թվականին նա ծառայության է անցել ֆրանսիական բանակի հրետանային I կորպուսում, որը ղեկավարում էր մարշալ Դավուն, իսկ ավելի ուշ Ժակ Մաքդոնալդի ղեկավարած X կորպուսում[4]:

1812 թվականը կարևովորվում է Նապոլեոն Բոնապարտի կատարած արշավանքով դեպի Ռուսաստան (տես նաև 1812 թվականի հայրենական պատերազմը): Այս պատերազմին մասնակցել են նաև Ֆրանսիայի դաշնակից լեհական զորքերը: Յուզեֆ Բեմը մասնակցել է ռուսական արշավանքի բոլոր հիմնական մարտերին: Երբ Նապոլեոնը նահանջում է Ռուսաստանից, ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխվում է արևելյան և կենտրոնական Եվրոպա: Վերջին մարտը, որտեղ Բեմը մասնակցություն է ունեցել, դա Գդանսկ ամրոցի պաշտպանությունն էր, որը շարունակվել է 1813 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր: Մարտի դաշտում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շքանշանով[5]: 1815 թվականին լեհական բանակի վերափոխումից հետո նա կրկին դառնում է հրետանավոր, դասախոսություն կարդում Վարշավայի հրետանային ուսումնարանում, սակայն Ալեքսանդր I կայսեր մահից հետո ազատվում է ծառայությունից` իբրև մի մարդ, որն ունի կասկածելի մտքեր: Տեղեկություններ կան, որ Բեմը եղել է մասոնության անդամ[6]: 1820-ական թվականներին կոմս Ֆրանսիսկ Պոտոցկին Բեմին հրավիրում է Բրոդի, որտեղ նա զբաղվում է տնտեսվարական գործունեությամբ:

Գիտական և ուսուցչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կապիտուլյացիայի պայմաննների Լեհաստանի ու Գերմանիայի զինվորներն ազատ են արձակվել (ֆրանսիացի զինվորներին տեղափոխել են Ռուսաստան): Շուտով, հայրենիք վերադառնալուց հետո, Բեմը` ծառայության է անցնում Լեհական Թագավորական բանակում: Տաղանդավոր ինժեներ-հրետանավորին նկատում է գեներալ Պետրոս Բոնտեմպսը, ով զբաղվում էր հրթիռային հրետանու ստեղծման փորձերով: 1815 թվականին նա Բեմին նշանակում է զինվորական հրթիռաշինության բյուրոյի ղեկավար: 1819 թվականին հրթիռներից մեկի փորձարկման ժամանակ Բեմը լուրջ վնասվածքներ է ստացել:

Այնուամենայնիվ, այս միջադեպը նրան չի խանգարել գրել և հրատարակել մարտական հրթիռի մասին «Notes sur les fusees incendiares» գիրքը (ֆրանսերենով), որը մեկ տարի անց վերահրատարակվել է Վայմարում (Գերմանիա): Մինչև բանակում իր ծառայությունն ավարտելը` 1822 թվականը, Բեմը դասավանդել է Ձմեռային հրետանային դպրոցում` միաժամանակ զբաղվելով գիտական աշխատանքով:

1826 թվականին կոմս Ֆրանտիշեկ Պատոցկու հրավերով նա գնում է Լվովի մարզի Բրոդի քաղաք: Ուկրաինայում Յուզեֆը զբաղվում է շաքարի գորածարանների մոդեռնացմամբ և վերանորոգմամբ, ստեղծում է և կարգի բերում թղթի կոմբինատի աշխատանքները, վերակառուցողական աշխատանքներ է անցկացնում լվովյան վանքերում ու կարմելիտների եկեղեցիներում, Պատոցկիների և Լյուբամիրսկների պալատների համար մշակում և ստեղծում է ջեռուցման նոր համակարգ :

1829 թվականին Լվովում շոգեմեքենաների մեխանիկների համար հրատարակում է «O machinach parowych» դասագիրքը: Ընդհանուր առմամբ նախատեսված էր հրատարակել դասագրքի երեք հատոր, սակայն Բեմի գիտական գործունեությունը ընդհատվեց, երբ 1830 թվականին սկսվեց լեհական ապստամբությունն ընդդեմ Ռուսական կայսրության գաղութային քաղաքականության[7]:

Նոյեմբերյան ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Վարշավայում 1830 թվականին սկսվում է Նոյեմբերյան ապստամբությունը, նա շտապում է այնտեղ և մայորի կոչմամբ ստանձնում թեթև հեծելազորի 4-րդ մարտկոցի ղեկավարությունը, որի կազմում կար 12 թնդանոթ և 291 զինվոր:

Դամինիցի, Իգանի և Օստրոլենկի կռիվներում իր լավագույն դրսևորման համար նշանակվել է լեհական ամբողջ հրետանու հրամանատար և այն հմտորեն ղեկավարել Վարշավայի պաշարման ժամանակ: 1831 թվականի հուլիսի 1-ին պարգևատրվել է Virtuti militari շքանշանով: Գեներալ Կազիմիր Մալախովսկու միջնորդությամբ օգոստոսի 22-ին նրա կոչումը բարձրացվել է մինչև բրիգադային գեներալի աստիճանի[8]: Սակայն Վարշավան գրավվեց, իսկ ապստամբությունն էլ ճնշվեց:

Նրան հաջողվեց իր զորքերի մնացած մասի և հրետանու մի մասի հետ գնալ Պրուսիա, որտեղ Մարիենվերդերա շրջանում լեհական ռազմական ուժերն արդեն կազմալուծվել էին, իսկ նրա անդամները` արտագաղթել: Ինքը` բրիգադային գեներալը, սկզբում ապրել է Պրուսիայում, իսկ հետո տեղափոխվել Փարիզ, որտեղ ապրել և զբաղվել է տարբեր գիտական ծրագրերով որպես անհատ:

Փորձել է ստեղծել լեհական լեգեոն, որը մասնակցություն կունենար Պորտուգալիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմին: Մտահղացումը ձախողվել է:

1848 թվականի հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականի համաեվրոպական հեղափոխությունը նրա մեջ կրկին արթնացրեց եռուն գործունեություն: Վիեննայում տեղի ունեցած ապստամբության ժամանակ նա եղել է կառավարության զորքերին դիմադրող ուժերի գլխավոր կազմակերպիչը, իսկ վիեննացիների կողմից կնքված կապիտուլյացիայի ժամանակ հասցրել է փախչել Հունգարիա, որտեղ Լայոշ Կոշութը նրան է վստահել Տրանսիլվանիայի ղեկավարումը: Այստեղ Բեմը նորից հիանալի եռանդ ու նախաձեռնություն է ցուցաբերում ինչպես ռազմական ուժերի կազմավորման հարցում, այնպես էլ ավստրիական և ռուսական զորքերի դեմ կռվի ժամանակ, մինչև այն պահը, երբ վերջին առաջնորդը` գեներալ Լիդերսուն նրան ջախջախեց Տիմիշոարայի և Հերմանշտադի մոտակայքում (1849 թվական, հուլիս)։

Յուզեֆ Բեմի պատկերը դաջված էր Լեհական Ժողովրդական Հանրապետության 10 զլոտի արժողության բանկատոմսի նմուշի վրա (1982):

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118658107 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 1. Alfred Liebfeld: Polacy na szlakach techniki. Warszawa: Wydawnictwa Szkolne i Pedagogiczne, 1985, s. 56-62.
  5. Bolesław Orłowski: Bem Józef Zachariasz (1794—1850) (pol.). W: Inżynierowie polscy XIX i XX wieku, 100 najwybitniejszych polskich twórców techniki (red. Józej Piłatowicz). Polskie Towarzystwo Historii Techniki, 2001. s. 21-24.
  6. Юзеф Бем: неудобный герой Речи Посполитой
  7. 3. Mieczysław Wieliczko: Józef Bem w 190 rocznicę urodzin. Warszawa: Interpress, 1984, s. 70-77.
  8. Bolesław Orłowski (2001. [dostęp 2015-04-17]. s. 21-24.)։ «Bem Józef Zachariasz (1794-1850)»։ Inżynierowie polscy XIX i XX wieku, 100 najwybitniejszych polskich twórców techniki (red. Józej Piłatowicz) [on-line]։ Polskie Towarzystwo Historii Techniki 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]