Ֆերդինանդ I (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ֆերդինանդ I (այլ կիրառումներ)
Ֆերդինանդ I
Ferdinand I; Keizer van Oostenrijk.jpg
Ծնվել է՝ապրիլի 19, 1793(1793-04-19)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]
Մահացել է՝հունիսի 29, 1875(1875-06-29)[1][2][3] (82 տարեկանում)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն[1]
Կայսերական դամբարան
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Ավստրո-Հունգարիա
ՏոհմHabsburg-Lorraine
քաղաքական գործիչ
ՀայրՖրանց II
ՄայրMaria Theresa of Naples and Sicily
Կրոնական հավատքներՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՊարգևներՍուրբ Հոգու շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Knight Grand Cross of the Order of Saint Ferdinand and of Merit և Grand Cross of the Order of Charles III
Առողջական վիճակէպիլեպսիա

Ֆերդինանդ I (գերմ.՝ Ferdinand I, (հունգ.՝ V. Ferdinánd, ապրիլի 19, 1793(1793-04-19)[1][2][3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1] - հունիսի 29, 1875(1875-06-29)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն[1]), Ավստրիայի կայսր, Հունգարիայի և Բոհեմիայի թագավոր (որպես Ֆերդինանդ V)։ Գահակալել է 1835-ից 1848-ը, երբ նա ստիպված եղավ հրաժարվել գահից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Ավստրիայի կայսր Ֆրանցիսկ I-ի և Նեապոլ և Սիցիլիայի թագուհի Մարիա Թերեզայի ավագ որդին էր։ Կայսր Ֆրանց I-ը, չնայած Ֆերդինանդի էպիլեպսիայի ու մտավոր կարողությունների ակներև բացակայության, այնուամենայնիվ պնդեց նրան՝ որպես գահաժառանգ նշանակելու վրա՝ հանուն Հաբսբուրգյան միապետության ավանդական սկզբունքների պահպանման։ Ֆերդինանդն օծվեց որպես Հունգարիյի թագավոր 1830 թ.։ 1832-ի օգոստոսին նա վերապրեց իր վրա կատարված ձախողված մահափորձը, և 1835 թ. մարտի 2-ին բարձրացավ Ավստրիայի կայսերական գահը։ Ֆերդինանդի մտավոր անկարողության պատճառով կառավարական գործերով հիմնականում զբաղվում էր այսպես կոչված «պետական կոնֆերանսը», որտեղ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Ավստրիայի կանցլեր (վարչապետ) Մետեռնիխը։ 1836-ին Ֆերդինանդն օծվեց որպես Բոհեմիայի թագավոր (վերջին Հաբսբուրգն այդ տիտղոսով), իսկ 1838-ին՝ որպես Լոմբարդիայի և Վենետիկի թագավոր։

1848 թ. հեղափոխության ժամանակ ապստամբ հեղափոխականների զայրույթն ուղղված էր ոչ այնքան անձամբ Ֆերդինանդի դեմ, որքան՝ կառավարությունը ղեկավարող խմբակի դեմ, որն ամեն կերպով դիմադրում էր որևիցե ազատական բարեփոխումների անցկացումը Ավստրո-Հունգարիայում։ 1848-ին նա պաշտոնազուրկ արեց Մետեռնիխին և այլ զիջումների դիմեց, որոնք սակայն նույնիսկ մասամբ չբավարարեցին հեղափոխականներին։ Մայիսին ապստամբեց Վիեննայի ժողովուրդը և Ֆերդինանդ I-ը, հեռանալով Օլմյուտց, 1848 թ. դեկտեմբերի 2-ին հրաժարվեց գահից, հօգուտ իր եղբորորդու՝ Ֆրանցիսկ Հովսեփի (ինքը՝ Ֆերդինանդը զավակներ չուներ)։

Կյանքի վերջին տարիներին Ֆերդինանդի առողջական վիճակն ավելի վատթարացավ. լինում էին դեպքեր, երբ նա օրական 20-ից ավելի էպիլեպտիկ ցնցումներ էր ապրում։ Դեպի վատը գնաց նաև նրա հոգեկան վիճակը՝ վերջում նա արդեն խելագարված էր։ Մահացավ Պրահայում 1875 թ. հունիսի 29-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]