Jump to content

Հունգարա-լեհական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարա-լեհական հարաբերություններ
Հունգարիա և Լեհաստան

Հունգարիա

Լեհաստան

Հունգարա-լեհական հարաբերություններ, արտաքին քաղաքական հարաբերություններն են Հունգարիայի և Լեհաստանի միջև, որը արմատներով գալիս է միջնադարից։ Ավանդապես երկու ազգերը ամուր կապեր ունեն, և նրանց պատմության մեջ եղել են ընդհանուր կառավարիչներ և մեկ ընդհանուր հավատք[1]։ Երկու պետություններն էլ տոնում են իրենց «եղբայրական» հարաբերությունները մարտի 23-ին։ Հունգարիան ունի դեսպանություն Վարշավայում, հյուպատոսություն Կրակովում և երկու պատվավոր հյուպատոս Լոձում և Պոզնանում։ Լեհաստանը էլ դեսպանություն ունի Բուդապեշտում։ Երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ են, միանալով կազմակերպությանը 1999 թվականի մարտի 12-ին, ինչպես նաև ԵՄ-ն անդամներ են[2]։ Չեխիայի և Սլովակիայի հետ միասին կազմում են Վիշեգրադյան քառյակը։

Հունգարիայի և Լեհաստանի միջև հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից։ Լեհական և հունգարական ազնվական տների ներկայացուցիչները (ինչպիսիք են Պիաստների դինաստիան կամ Արպադների տունը) հաճախ միմյանց հետ ամուսնական կապեր էին հաստատում։ Հայտնի հունգարացի թագավոր Լասլո I Սուրբը կիսով չափ լեհ էր։ Լյուդովիկոս I Մեծը 1342 թվականից հանդիսանում էր Հունգարիայի և Խորվաթիայի թագավոր, իսկ 1370 թվականից նաև Լեհաստանի թագավորն էր։ Նա ժառանգեց Հունգարիայի և Խորվաթիայի թագավորությունը իր հորից՝ Կառլ I Անժուացուց, որը Անժու-Սիցիլիական դինաստիայի ներկայացուցիչ էր, իսկ իր հորեղբայրից՝ Կազիմիր III-ից Լեհական թագավորությունը։ Կազիմիրը չուներ օրինական որդիներ, և այդ պատճառով էլ, որպեսզի ապահովվի դինաստիական հաջորդականությունը և խուսափեն անորոշությունից, նա փոխանցեց լեհական թագը իր զարմիկին։ Լյուդովիկ I-ի կրտսեր դուստրը՝ Յադվիգան ժառանգեց Լեհաստանի գահը և դարձավ լեհական պատմության մեջ ամենահայտնի միապետներից մեկը։ XV-րդ դարում երկու պետություններ էլ կրկին հայտնվեցին մեկ միապետի՝ Վլադիսլավ III Վարնենչիկի իշխանության տակ, որը մահացավ 20 տարեկան հասակում, Օսմանյան կայսրության դեմ մղվող ճակատամարտում։ XVI-րդ դարում Լեհաստանում թագավոր դարձավ հունգարացի ազնվական Ստեֆան Բատորին, որին շատերը համարում են Լեհաստանի խոշորագույն թագավորներից մեկը։

1848 թվականի հունգարական հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ լեհ գեներալ Յուզեֆ Բեմը դարձավ Հունգարիայի, այնուհետև նաև Լեհաստանի ազգային հերոս։ 1848 թվականի ավարտին նրան հանձնարարվել էր պաշտպանել Տրանսիլվանիան, իսկ 1849 թվականին նա գլխավորեց սեկերի զինված խմբավորումները[3]։ 1848 թվականի հոկտեմբերի 20-ին Յուզեֆ Վիսոցկին կնքեց համաձայնագիր հունգարական կառավարության հետ, որով պետք է ստեղծեր լեհական հրաձգային գումարտակ, որի թվաքանակը մոտավորապես 1200 զինծառայող էր։ Վիսոցկիի կնքված համաձայնագրի կնքումից գումարտակի թվաքանակը կազմում էր՝ 2090 հետիոտնային և 400 ձիավոր ծառայողներ, և նրանք 1849 թվականի գարանանը մասնակցեցին Արդա ամրոցի պաշարմանը, իսկ այնուհետև մասնակցություն ունեցան բոլոր կարևոր մարտերում։ 1849 թվականի օգոստոսին Տեմեշվարեի մոտ տեղի ունեցած ճակատամարտից և Վիլագասում հունգարացիների անձնատուր լինելուց հետո, լեգեոնի մնացորդներից ութ հարյուր մարդ անցավ Օսմանյան կայսրության տարածք[4][5]։

Խորհրդա-լեհական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդա-լեհական պատերզամի ընթացքում (1919–1921 թվականներ) և այն բանից հետո, երբ Հունգարիայում Բելա Կունի կառավարությունը տապալվեց, Հունգարիան առաջարկեց 30 հազար հեծելազոր ուղարկել Լեհաստանի օգնությանը, բայց Չեխոսլովակիայի կառավարությունը հրաժարվեց թույլ տալ նրանց անցումը դելիմիտացված տարածքներով, որը հաստատվել էր Չեխոսլովակիայի և Հունգարիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվելուց հետո։ Այնուամենայնիվ, գնացքներով որոշ հունգարական զինամթերք հասավ Լեհաստան։

Միջնադարից մինչև 20-րդ դարի կեսերը Հունգարիան և Լեհաստանը ունեին ընդհանուր սահմաններ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաղթանակած դաշնակիցները Վերսալում կատարեցին սահմանային փոփոխություններ, մասնավորապես Վերին Հունգարիան, ինչպես նաև Կարպատյան Ռուտենիան իր սլավոնական բնակչությամբ, պարտություն կրած Հունգարիայի կազմից անցան սլավոնա-գերմանա-հունգարացիներից կազմված Չեխոսլովակիայի կազմի մեջ։ 1938 թվականի սեպտեմբերի 30-ին Մյունխենի համաձայնագիրից հետո, որով Չեխոսլովակիան օկուպացվում էր Գերմանիայի կողմից, Լեհաստանը և Հունգարիան, ինչպես ընդհանուր, այնպես էլ սեփական շահերից ելնելով աշխատում էին դիվանագիտական և ռազմական միջոցներով վերականգնել իրենց պատմական ընդհանուր սահմանը, փորձելով վերադարձնել Կարպատյան Ռուտենիան Հունգարիայի կազմի մեջ[6]։ Նրանց նպատակին ուղղված քայլը կատարվեց Առաջին Վիեննայի արբիտրաժով (1938 թվականի նոյեմբերի 2-ին)։

Հունգարացի կապիտան Հոնվեդի և նրա վեց ենթականների տապանաքարը, որոնք կռվում էին 1944 թվականին Վարշավայի ապստամբության ժամանակ լեհական կողմում

Մինչև 1939 թվականի մարտ Գերմանիան գտնում էր, որ հունգարա-լեհական ընդհանուր սահմանը ռազմավարական տեսակետից ցանկալի չէ։ 1939 թվականի մարտին Հիտլերը թույլ տվեց Հունգարիային իրեն միացնել Կարպատյան Ռուտենիան, բայց միևնույն ժամանակ զգուշացրեց, որ Հունգարիան ձեռք չտա Սլովակիայի մնացյալ տարածքներին, որոնց նկատմամբ Հունգարիան նույնպես ուներ հավակնություններ։ Հիտլերը ցանկանում էր Սլովակիան օգտագործել որպես հարթակ Լեհաստան ներխուժելու համար։

Սակայն 1939 թվականի մարտին Հիտլերը փոխեց իր կարծիքը կապված հունգարա-լեհական սահմանի վերաբերյալ և որոշեց դավաճանել Գերմանիայի դաշնակցին։ Նա սկսեց համագործակցել Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության հետ, որոնք 1938 թվականին սկսել էին գերմանական հովանու տակ ձևավորել Ուկրաինայի ռազմական ստորաբաժանումները Ուժգորոդ քաղաքի շրջակայքում, որոնցում լեհական քաղաքական և ռազմական գործիչները տեսնում էին Լեհաստանի հարավ-արևմտյան սահմանների համար անմիջական վտանգ, որտեղ մեծ մասամբ բնակվում էին Ուկրաինացիներ[7][8]։ Սակայն Հիտլերին մտահոգում էր այն փաստը, որ ուկրաինական բանակը, որոն պետք է ուղեկցեր գերմանական զորքերին Խորհրդային Միություն մուտք գործելու ժամանակ, կպահանջի անկախ Ուկրաինայի ձևավորումը, որն նա չէր ցանակնում[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Հիտլերը փոխեց իր տեսակետը կապված Կարպատյան Ուկրաինայի հետ։ Վեց ամսվա ընթացքում, երբ նա մուտք էր գործում 1939 թվականին Լեհաստան, ընդհանուր հունգարա-լեհական սահամանը սկսեց մեծ նշանակություն ունենալ, քանի որ այդպիսով Հիտլերը ցանկանում էր մուտք գործել Լեհաստան, սակայն ծավակալ Հորթիի կառավարությունը, հունգարա-լեհական երկարամյա բարեկամության հիման վրա հրաժարվեց, որպես «Հունգարիայի պատիվ»[10], իր երկրիրը տրամադրել որպես Լեհաստան մուտք գործելու հարթակ։ Հունգարիայի մերժումը թույլ տվեց Լեհաստանի կառավարությանը և տասնյակ հազարավոր զինվորականներին փախչել հարևան Հունգարիա և Ռումինիա, իսկ այնտեղից Ֆրանսիա և Ֆրանսիայի մանդատի տակ գտնվող Սիրիա, որտեղից սկսեց համակարգել գործունեությունը որպես Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային դաշնակից երկրի կառավարություն։ Նաև Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի հետախույզները սկսեցին օգտագործել Հունգարական Կարպատները, որպեսզի մուտք գործեն և ելեն Լեհաստանից[11]։

Հին և հայտնի հունգարա-լեհական եղբայրությունը

1956 թվականի հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդապեշտում ուսանողական ցույցերը, որոնք ուղղված էին աջակցելու լեհական քաղաքական գործընթացներին և նմանատիպ բարեփոխումներ Հունգարիայում անցկացնելուն, վերաճեցին հեղափոխության[12]։ Հեղափոխության ընթացքում լեհերը աջակցեցին հունգարացիներին, նրանց համար արյուն նվիրելով և 1956 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 11 196 լեհ արյուն էր նվիրաբերել։ Լեհական Կարմիր խաչը օդով 44 տոննա դեղամիջոցներ է ուղարկել Հունգարիա և նույնիսկ մեծ գումարներ են ուղարկվել՝ ճանապարհային և երկաթուղային ճանապարհով։

Բարեկամության օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտի 12-ին Հունգարիայի խորհրդարանը 324 կողմ ձայնով մարտի 23-ը հայտարարեց «Հունգարա-լեհական բարեկամության օր»։ Խորհրդարանում ոչ ոք դեմ և ձեռնպահ չքվեարկեց։ Չորս օր անց մարտի 23-ը Լեհաստանի խորհրդարանը հայտարարեց «Լեհ-հունգարական բարեկամության օր»[13]։

2016 թվական - հունգարական-լեհական համերաշխության տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]
«2016 թվականը Հունգարական-լեհական համերաշխության տարի» ընդունելու որոշումը Հունգարիայի խորհրդարանում

Հունգարիայի խորհրդարանը 2016 թվականի փետրվարի 29-ին հրամանագիր է ընդունել միաձայն քվեարկությամբ, որով 2016 թվականը հայտարարվում էր հունգարական-լեհական համերաշխության տարի։ Որոշման համաձայն, ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու 1956 թվականի հունիսին Լեհաստանի Պոզնան քաղաքում տեղի ունեցած հակասովետական ապստամբությանը և չորս ամիս անց Հունգարիայում սկսված հակասովետական հեղափոխությանը։ Որոշումը ներկայացվեց խորհրդարանի խոսնակի, Հունգարիայում լեհական ազգային փոքրամասնության խոսնակի և խորհրդարանական հինգ կուսակցությունների ղեկավարների կողմից։ Նույն բովանդակությամբ հրամանագիրն ընդունվեց Լեհաստանի Սենատի կողմից մարտ ամսվա սկզբին, այնուհետև հաստատվեց Սեյմի կողմից։

Դիվանագիտական ներկայացուցչություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրներն էլ Եվրամիության անդամ են դարձել 2004 թվականին։

Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են դարձել 1999 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kasparek, 1989, էջ 365—373
  2. Charaszkiewicz, 2000, էջ 106—130
  3. Kálmán Deresnyi, General Bem's Winter Campaign in Transylvania, 1848-1849 (Hung.), (Budapest, 1896)
  4. Józef Wysocki, "Pamiętnik Jenerała Wysockiego, dowódcy Legionu Polskiego na Węgrzech z czasu kampanii węgierskiej w roku 1848 i 1849" digital version of Wysocki memoirs
  5. E. Kozłowski, Legion polski na Węgrzech 1848–1849, Warszawa 1983
  6. Józef Kasparek, "Poland's 1938 Covert Operations in Ruthenia", East European Quarterly", vol. XXIII, no. 3 (September 1989), pp. 366-67, 370. Józef Kasparek, Przepust karpacki: tajna akcja polskiego wywiadu (The Carpathian Bridge: a Covert Polish Intelligence Operation), p. 11.
  7. Józef Kasparek, "Poland's 1938 Covert Operations in Ruthenia", p. 366.
  8. On 17 September 1939, pursuant to the Molotov–Ribbentrop Pact, the Soviet Union entered and took control of eastern Poland, including southeastern Poland. That former southeastern part of Poland now comprises western Ukraine.
  9. Józef Kasparek, "Poland's 1938 Covert Operations in Ruthenia", pp. 370-71.
  10. Józef Kasparek, "Poland's 1938 Covert Operations in Ruthenia", p. 370.
  11. Józef Kasparek, "Poland's 1938 Covert Operations in Ruthenia," pp. 371–73;Józef Kasparek, Przepust karpacki (The Carpathian Bridge); and Edmund Charaszkiewicz, "Referat o działaniach dywersyjnych na Rusi Karpackiej" ("Report on Covert Operations in Carpathian Rus").
  12. "United Nations report of the Special Committee on the problem of Hungary", Page 145, para 441. Last accessed on 5 August 2012.
  13. Uchwała Sejmu Rzeczypospolitej Polskiej z dnia 16 marca 2007 r. (Լեհերեն)
  14. «Embassy of Hungary in Poland». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  15. Embassy of Poland in Hungary