Յադվիգա (Լեհաստանի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յադվիգա
Matejko Jadwiga.jpg
 
Մասնագիտություն՝ իշխող թագուհի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 18, 1374(1374-02-18)[1]
Ծննդավայր Բուդա, Բուդապեշտ
Վախճանի օր հուլիսի 17, 1399 (25 տարեկան)
Վախճանի վայր Կրակով, Լեհաստանի թագավորություն
Գերեզման Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Թաղված Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Դինաստիա Capetian House of Anjou?
Քաղաքացիություն Flag of Sigismund of Hungary.svg Հունգարիա և Kingdom of Poland-flag.svg Լեհաստանի թագավորություն
Հայր Louis I of Hungary?[2]
Մայր Elizabeth of Bosnia?
Ամուսին Յագայլո[3][2]
Զավակներ Էլժբետա Բոնիֆացիա

Յադվիգա (լեհ.՝ Jadwiga, փետրվարի 18, 1374(1374-02-18)[1], Բուդա, Բուդապեշտ - հուլիսի 17, 1399, Կրակով, Լեհաստանի թագավորություն), Լեհաստանի թագուհի (օրենքի համաձայն ՝ լատ.՝ rex՝ «թագավոր», 16 հոկտեմբերի, 1384-2/18 փետրվարի, 1386), Հունգարիայի ու Լեհաստանի թագավոր Լյուդովիկոս I Մեծի դուստրը: Կառավարել է Յագայլո արքայի հետ (Լեհաստանի թագավոր է ձեռնադրվել 1386 թվականի մարտի 4-ին):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար ծնվել է Վիշեգրադի ամրոցում կամ Բուդայի ամրոցում[4][5]: Յադվիգայի հայրը` Լյուդովիկոս I-ը, արքայատոհմի ընդարձակման պլաններ էր նախատեսել: Ունենալով երեք դուստր` նա ցանկանում էր նրանց ամուսնության միջոցով դուստրերի համար ձեռք բերել հզոր տերությունների թագեր: Այս նպատակով նա կրտսեր դստերը` Յադվիգային, նշանադրել էր Ավստրիայի էրցհերցոգ Վիլհելմի հետ, երբ դուստրը վեց տարեկան էր: Դրանով արքան ցանկանում էր Հունգարիային միավորել Ավստրիան: Սակայն նրա ավագ դստեր` Եկատերինայի մահը փոխել է հոր պլանները:

Կոշիցեի պայմանագրով (1373) լեհ չինովնիկները պարտավորվում էին Եկատերինային ընդունել որպես իրենց թագուհի: Նրա մահից հետո Ալտսոլի ժողովում (հուլիսի 23, 1382) նրանք համաձայնել են Լեհական թագավորության թագը հանձնել նրա քրոջը` Մարիային, և նրա ապագա ամուսնուն` Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցուն, որը Բրանդենբուրգի մարկկոմսն էր: Այդ դեպքում Լեհաստանն ու Բրանդենբուրգի մարկկոմսությունը կմիավորվեին մեկ պետության մեջ: Սակայն այս ծրագիրը հաջողությամբ չի պսակվել:

Լյուդովիկոսի մահից հետո (1382) լեհ չինովնիկները Ռադոմի ու Վիսլիցի ժողովներում որոշում են լեհական թագավորության ժառանգորդ ճանաչել հունգարացի այն արքայադստերը, որը կհաստատվի Լեհաստանում: Այս որոշումը պահելու համար նրանք միավորում են ստեղծում: Այս որոշումն ուղղված էր Մարիայի դեմ, քանի որ նա հռչակվել էր Հունգարիայի թագուհի: Լեհաստանում սկսվել է քաղաքական կուսակցությունների պայքարը, որը երբեմն բաց հակամարտության է վերածվել: Յադվիգայի կողմնակիցների կուսակցությունը առավել ազդեցիկ է դառնում. արքայադուստրը գալիս է Կրակով, որտեղ էլ 1384 թվականի հոկտեմբերի 15-ին կատարվում է նրա թագադրումը: Լեհաստանի օրենքներն արգելել են կնոջ գահակալումը, որի պատճառով էլ Յադվիգան պաշտոնապես թագավոր (rex) է հռչակվել[6]:

Յադվիգայից հետո Կրակով է եկել նրա փեսացուն` Ավստրիայի հերցոգ Վիլհելմը` նպատակ ունենալով նշանադրվել նրա հետ, սակայն այդ ժամանակ փոխվել է Լեհաստանը կառավարող մագնատների քաղաքականությունը. քանի որ հնարավորություն էր ընձեռնվել Յադվիգային ամուսնացնելու Լիտվայի իշխան Յագայլոյի հետ, նրանք որոշում են արքայադստերն ամուսնացնել լիտվացի իշխանի հետ: Իր փեսացուին շատ սիրող Յադվիգան սկզբում ընդդիմացել է այդ պլանին, նույնիսկ, մի լեգենդի համաձայն, փորձել է կացինով ջարդել Կրակովի ամրոցի դարպասը, որպեսզի հանդիպի իր սիրեցյալին: Յադվիգայի խնամակալը եղել է Դիմիտրը Գորայից: Յան Դլուգոշը գրել է, որ 1385 թվականին, երբ իշխան Վլադիսլավ Օպոլչիկը` Վիլհելմ Հաբսբուրգի կոմնակիցը, գրավել է Կրակովի Վավել ամրոցը, Յադվիգան կացինով ջարդել է ամրոցի դարպասը, որպեսզի մեկնի Վիլհելմի հետ: Դիմիտրը պահել է արքայադստերը, որն իր արտացոլումն է գտել Յան Մատեյկոյի նկարում:

Aquote1.png 1385 թվականի ամռանը լիտվական Սկիրգայլո իշխաններ Էլգեմոնտն ու Բորիսը մեծ թվով համախոհների հետ եկել են Կրակով` Լեհաստանի թագավոր օծված Յադվիգայի մոտ` նրա ձեռքը խնդրելու լիտվացի Յագայլո իշխանի համար: Նրանք մինչև պայմանագրի կնքումը խոստացել էին, որ երբ այդ համաձայնությունը կայանա, նրանք իրենց հպատակների հետ քրիստոնեություն կընդունեն: Սակայն Լեհական հողի աստիճանավորները լիտվացի դեսպաններին ուղարկել են Հունգարիա` խորհուրդ հարցնելու նրա մորից` տիրուհի Ելիզավետայից[7]: Aquote2.png
Յադվիգայի պատկերով հուշամեդալ

12 տարեկան դառնալու հետ Յադվիգան ամուսնացել է լիտվացի իշխան Յագայլոյի հետ: Կրակովի եպիսկոպոս Պետր Վիշը թագուհուն բացատրել է նրա առաքելության մեծությունը. դառնալով լիտվացի իշխանի կինը` նա մի ամբողջ հեթանոս ժողովրդի քրիստոնյա կդարձնի: 1386 թվականի փետրվարի 18-ին կայացել է Յագայլոյի հետ ամուսնությունը: Այդ ժամանակներից նրա կյանքը դարձել է պատվախնդրության ու ինքնանահատակության սխրանք: 1399 թվականին ունենալով դուստր, որը մահացել է մեկ ամիս անց՝ Յադվիգան դրանից քիչ անց ինքն էլ է մահացել:

Յադվիգան հայտնի է եղել իր բարությամբ, պատվարժանությամբ, խելացիությամբ: Նա տիրապետել է չորս լեզվի` լեհերեն, հունգարարեն, ֆրանսերեն ու լատիներեն[8]: Նա հաճույքով օգնել է աղքատներին և մահվանից քիշ առաջ իր ամբողջ զարդեղենը վաճառել է Կրակովի համալսարանն ընդարձակելու ու բարելավելու նպատակով: Այդ պատճառով էլ նա թաղվել է փայտե հասարակ գնդով ու գավազանով՝ շքեղ գայիսոնի ու գնդի փոխարեն (դրանք հայտնաբերվել են արտաշիրման ժամանակ և այժմ ցուցադրվում են Վավելի տաճարում): Նրա անվան շուրջ գրեթե իր կենդանության ժամանակ արդեն լեգենդներ էին պտտվում: Այսպես, պատմում են, որ մի անգամ նա ամբողջ գիշեր աղոթել է Վավելի տաճարում Քրիստոսի խաչելությամբ փայտե նշանի առաջ, և Քրիստոսն այդ ժամանակ խոսել է նրա հետ (այս խաչը մինչ օրս որպես մասունք պահվում է եկեղեցում): Կաթոլիկ եկեղեցին 1986 թվականին նրան երանելի է համարել, իսկ 1997 թվականին Հովհաննես Պողոս II-ր նրան սուրբ է հռչակել:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Civilization VI տեսախաղում Յադվիգան համարվում է քաղաքակրթության հնարավոր առաջնորդներից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  2. 2,0 2,1 Новодворский В. Ядвига (рус.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 490—491.
  3. Новодворский В. Ягайло (рус.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 484—485.
  4. E. Rudzki, Polskie królowe. Żony Piastów i Jagiellonów, wyd. II, Warszawa, 1990. S. 63.
  5. E. Śnieżyńska-Stolot, Tajemnice dekoracji Psałterza Floriańskiego. Z dziejów średniowiecznej koncepcji uniwersum, Warszawa 1992, przyp. 80 na s. 79.
  6. Тымовский М. История Польши. М., 2004.
  7. Spominki mieszane. T. 3.- Lwów. — 1878.
  8. Венедиктов Алексей։ «Интервью / Королева Польши Ядвига: любовь и долг / Алексей Венедиктов» (ռուսերեն)։ Эхо Москвы։ Վերցված է 2019-07-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]