Բելա Կուն
Բելա Կուն Béla Kun | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1886[1] |
Ծննդավայր | Չեհու Սիլվանիեյ, Sălaj County |
Մահացել է | օգոստոսի 29, 1938[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2] |
Գերեզման | Կոմմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ֆրանց Յոզեֆի համալսարան (1904) և Calvinist College in Zilah? (1902) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և լրագրող |
Ամուսին | Իռեն Գալ |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
Երեխաներ | Ագնես Կուն և Միկլոշ Կուն |
![]() |
Բելա Կուն (հունգ.՝ Béla Kun, ի ծնե՝ Բելա Կոն (Béla Kohn), փետրվարի 20, 1886[1], Չեհու Սիլվանիեյ, Sălaj County - օգոստոսի 29, 1938[1], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2]), հունգարացի կոմունիստական ակտիվիստ և քաղաքական գործիչ, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՀՍԴԿ) և (1902), ԽՄԿԿ անդամ (1917)։
1914 թվական զորակոչվել է բանակ, 1916 թվականին գերի է ընկել Ռուսաստանում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո համագործակցել է Տոմսկի բոլշևիկյան նահանգկոմին, աշխատել «Սիբիրսկի ռաբոչի» ամսագրում և «Զնամյա ռևոլյուցիի» թերթում[3]։
1918 թ. մարտին Ա. Կունաեի հետ հիմնադրել է ՌԿ(բ)կ հունգարական խումբը։ Եղել է 1918 թվական մայիսին ստեղծված ՌԿ(բ) կ արտասահմանյան խմբերի Կենտրոնական ֆեդերացիայի նախագահը։ Ռուսաստանում ընկերացել է Վլադիմիր Լենինի հետ և մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ 1918 թվականին անօրինական ճանապարհով վերադարձել է Հունգարիա և խորհրդային ղեկավարության աջակցությամբ դարձել Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) հիմնադիրներից, ընտրվել դրա նախագահ։ Հունգարական Խորհրդային Հանրապետության (ՀԽՀ) հռչակումից (1919 թ. մարտի 21) հետո զբաղեցրել է արտաքին գործերի, ռազմական գործերի ժողկոմի պաշտոնները։
ՀԽՀ-ի լուծարումից հետո կրկին տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան, մասնակցել Ղրիմում սպիտակգվարդիականների դեմ մղվող մարտերին, ընտրվել Ղրիմի հեղկոմի նախագահ[4]։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1927 թ.)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118778218 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Карманный справочник мировой статистики Издание 2018 года։ UN։ 2019-05-31։ էջեր 176–176։ ISBN 978-92-1-045174-1
- ↑ «Максимов Л.В. Когнитивная наука: новая жизнь старых парадигм»։ Философская мысль 11 (11): 11–24։ 2017-11։ ISSN 2409-8728։ doi:10.25136/2409-8728.2017.11.24657
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 14)։ ![]() |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Օգոստոսի 29 մահեր
- 1938 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Սպանվածներ
- Ռուս հեղափոխականներ
- Դիվանագետներ
- Հունգարացի լրագրողներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի լրագրողներ