Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
բրիտանական անգլերեն՝ Harry Potter and the Philosopher's Stone
Հայաստանի հրատարակության պաշտոնական շապիկ
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր և Philosopher's Stone?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, ֆենթեզի և արկածային
Թեմահրաշագործ և Փիլիսոփայական քար
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Հարրի Փոթեր, Հերմայոնի Գրեյնջեր, Ռոն Ուիզլի, Սևերուս Սնեյփ, Ալբուս Դամբլդոր, Դրակո Մալֆոյ, Միներվա Մակգոնագալ, Ռուբեուս Հագրիդ, Վերնոն Դուրսլ, Պետունիա Դուրսլ, Դադլի Դուրսլ, լորդ Վոլան դե Մորտ, Poppy Pomfrey?, Սիրիուս Բլեք, Arabella Figg?, Cornelius Fudge?, Garrick Ollivander?, Hedwig?, Ռոլանդ Հուչ, Lucius Malfoy?, Narcissa Malfoy?, Griphook?, Ջինի Ուիզլի, Molly Weasley?, Ֆրեդ Ուիզլի, George Weasley?, Percy Weasley?, Նևիլ Լոնգբոթոմ, Augusta Longbottom?, Bill Weasley?, Charlie Weasley?, Arthur Weasley?, Gregory Goyle?, Vincent Crabbe?, Nearly Headless Nick?, Angelina Johnson? և Piers Polkiss?
Ստեղծման տարեթիվ1990[1][2]
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
Էջեր240
ՇարքՀարրի Փոթեր
ՀաջորդՀարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
ՆկարազարդողThomas Taylor?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBloomsbury Publishing
Հրատարակման տարեթիվհունիսի 26, 1997[3]
Թարգմանիչ հայերենԱլվարդ Ջիվանյան
Հրատարակում հայերենԶանգակ
Պարգև(ներ)

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (անգլ.՝ Harry Potter and the Philosopher's Stone), երիտասարդ Հարրի Փոթերի մասին գրքերի առաջին վեպն է՝ գրված Ջոան Ռոուլինգի կողմից։ Վեպը պատմում է, թե ինչպես է Հարրին իմանում, որ կախարդ է, հանդիպում է իր մտերիմ ընկերների հետ և «Հոգվարթս» մոգության և հմայության դպրոցի թշնամիներին, ինչպես նաև իր ընկերների հետ հանդիպում է չարագործ Լորդ Վոլդեմորթին, ով սպանել էր Հարրիի ծնողներին (սպանության ժամանակ Հարրին մեկ տարեկան էր)։

Գիրքը հրատարակվել է տարբեր լեզուներով և նրա մոտիվներով նկարահանված է ֆիլմ։ Գրքի հայերեն թարգմանությունը հրատարակվել է 2016 թվականի հունիսի 1-ին Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում։ Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս՝ աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները։

Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր՝ անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաուժեղ և մութ ուժերի բոլոր ժամանակների չարագործ Լորդ Վոլդեմորթը սպանում է ամուսիններ Լիլի և Ջեյմս Փոթերներին, բայց հայտնի չէ թե ինչ պատճառներով անհետանում է, երբ ցանկանում է սպանել նրանց որդուն՝ Հարրիին, ում ճակատին այդ դեպքից հետո կայծակի տեսքով սպի է մնում։ Դրանից հետո ամբողջ աշխարհի կախարդները տոնում էին նրա անհետացումը։ Հոգվարթս դպրոցի տնօրեն պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը, դպրոցի պրոֆեսոր Միներվա Մաքգոնագալը և Հոգվարթսի անտառապահ Ռուբեուս Հագրիդը թողնում են Հարրիին իր բարեկամների մոտ՝ սովորական բրիտանական ընտանիք, ում կոչում էին Դրզլիներ. Վերնոն Դրզլին՝ գործիքների գործարանի տնօրեն, նրա կին Պետունյան (Լիլի Փոթերի քույրը) և նրանց որդի Դադլին։ Դրզլիները մագլներ են (կախարդներն այդպես են կոչում սովորական մարդկանց) և իրենցից ներկայացնում են բավական խստաբարո ընտանիք՝ նրանք ոչինչ չեն ընդունում կախարդանքի մասին և շատ են վախենում, որ ինչ-որ մեկը կիմանա իրենց կապի մասին կախարդական ընտանիքի հետ։ Անցնում է 10 տարի։ Դրզլիները չեն թաքցնում իրենց թշնամանքըը Հարրիի նկատմամբ, ով այսքան տարի ապրել է աստիճանների տակի խորդանոցում։ Նա ոչինչ չգիտի իր ծագման մասին և հավատում է Դրզլիներին, ովքեր պնդում են, որ Հարրիի ծնողները մահացել են ավտովթարից։ Մինչդեռ Հարրիի մոտ, տարիքի հետ նկատվում են կախարդական ունակություններ, որոնք նա ի վիճակի չէ կանխելու։ Օրինակ, նա կարողանում է խոսել օձերի հետ։ Հարրիի 11-ամյակից մեկ շաբաթ առաջ Դրզլիները ստանում են նամակներ հասցեագրված Հարրիին։ Վերնոնը ոչնչացնում է բոլոր նամակները՝ թույլ չտալով ընթերցել Հարրիին, սակայն նամակները շարունակում են գալ, որտեղ էլ նրանք չլինեն։ Դրանից հետո Դրզլիները գնում են մի փոքրիկ կղզի, որտեղ իրենց կարծիքով ոք ոչ նրանց չէր գտնի։ Հենց այդ գիշեր գալիս է Ռուբեուս Հագրիդը, ով Հարրիին պատմում է իր ընտանիքի մասին ճշմարտությունը, կախարդական աշխարհի և նամակների մասին. նամակում Հարրիին հրավիրում էին սովորելու Հոգվարթսում։ Հարրին համաձայնվում է գնալ Հագրիդի հետ։ Հաջորդ օրը, Գրինգոթս բանկում, Հագրիդը գումար է վերցնում Հարրիի համար (դա նրա ժառանգությունն էր ծնողներից) և ինչ որ փաթեթ բանկի պահոցից, իսկ կախարդական խանութներից նրանք գնում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է ուսման համար։ Հենց այստեղ էլ Հարրին առաջին անգամ հանդիպում է իր հասակակից Դրակո Մալֆոյին, ով բացասաբար է վերաբերվում մագլներին և մագլածնունդ կախարդներին, ինչպես նաև Հագրիդին։

1991 թվականի սեպտեմբերի 1-ին Հարրին գնում է Հոգվարթս։ Գնացքի մեջ նա ծանոթանում է Ուիզլի ընտանիքի փոքր զավակի՝ Ռոն Ուիզլիի հետ։ Ռոնը դառնում է Հարրիի մտերիմ ընկերը, իսկ Ռոնի և Հագրիդի մասին բացասաբար արտահայտվող Դրակո Մալֆոյը իր ընկերների՝ Քրեբի և Գոյլի հետ՝ իրենց թշնամին։ Բացի այդ Հարրին և Ռոնը գնացքում ծանոթանում են Հերմիոնա Գրեյնջերի հետ, ով մագլական ընտանիքից էր և Նեվիլ Լոնգբոթոմի՝ ով ուներ մաքուր կախարդական ծագում։ Հետագայում նրանք դառնում են ընկերներ։ Հոգվարթս ժամանելուց հետո առաջին դասարանցիներին բաժանում են ֆակուլտետների միջև։ Յուրաքանչյուր ֆակուլտետ ունի իր առանձնահատկությունները. Հաֆըլփաֆում են ամենաաշխատասերները, Ռեյվենքլոյում՝ ամենախելացիները, Սլիզերինում՝ ամենախորամանկները, իսկ Գրիֆինդորում՝ ամենաքաջերը։ Հարրին, Ռոնը, Հերմիոնան և Նեվիլը հայտնվում են Գրիֆինդորում, իսկ Մալֆոյը՝ Սլիզերինում։ Հարրիի ուսմանը խանգարում են Դրակո Մալֆոյի թշնամանքը և հմայադեղերի պրոֆեսոր Սեվերուս Սնեյփը, ով ցանկացած առիթի հանում էր Գրիֆինդորից միավորները և իջեցնում էր Հարրիի գնահատականները։

Կախարդների «Ամենօրյա մարգարե» թերթից Հարրին իմանում է, որ անհայտ անձնինք ցանկացել են թալանել Գրինգոթսը այն օրը, երբ նա Հագրիդի հետ մտել է այնտեղ, սակայն այն պահոցը, որը նրանք ցանկացել են թալանել, դատարկ է եղել։ Հարրին հիշում է, որ Հագրիդը ինչ որ բան էր վերցրել այդտեղից և պետք է բերեր այն Դամբլդորին։ Ցախավելի վրա իր առաջին հիանալի թռիչքից հետո Հարրիին նշանակում են ֆակուլտետի Որսորդ՝ քվիդիչ կոչվող խաղում, որը կախարդական աշխարհում ամենահայտնին է և սիրվածը։ Հանկարծակի Հարրին, Ռոնը և Հերմիոնան հայտնաբերում են, որ Հոգվարթսի սենյակներից մեկում, ուր ուսանողներին արգելվում է մտնել, պահվում է երեքգլխանի շուն (ում Հագրիդը անվանում է Խավիկ), ով ինչ որ բան է պահպանում։ Նրանք որոշում են, որ Խավիկը հավանաբար պահպանում է այն, ինչը ցանկացել են առևանգել Գրինգոթսից։ Նրանց կասկածները հաստատում է Հագրիդը իր պատահաբար բերանից դուրս թռցրած խոսքով. այն, ինչ պահպանվում է Հոգվարթսում վերաբերվում է միայն Դամբլդորին և Նիկոլաս Ֆլամելին։ Ընկերները փորձում են պարզել, թե ով է Ֆլամելը։

Քվիդիչի խաղի ժամանակ, երբ Գրիֆինդորը խաղում էր ընդդեմ Սլիզերինի, չգիտես թե ով (հերոսների կարծիքով՝ պրոֆեսոր Սնեյփը) ցանկանում էր Հարրիին ցած գցել ցախավելից, սակայն արդյունքում սնիչը Հարրին բռնում է բերանով և Գրիֆինդորը հաղթում է։ Հարրիի անհաջող փնտրտուքներից հետո Հարրին Ֆլամելի անունը գտնում է շոկոլադե գորտ կոնֆետի քարտերից մեկի վրա, որտեղ գրված է, որ Դամբլդորը մեծ օգնություն է ցուցաբերել Նիկոլասին իր առաջին և միակ փիլիսոփայական քարի ստեղծման գործում, որի միջոցով կարելի է ձեռք բերել անմահություն և յուրաքանչյուր մետաղ վերածել ոսկու։ Հագրիդը պատմում է ընկերներին, որ Փիլիսոփայական քարը իսկապես գտնվում է դպրոցում և պրոֆեսորները այն պահպանում են։ Ավելի ուշ Հարրին իմանում է, որ Հագրիդը ունի վիշապ։ Բայց քանի որ դրանց պահելն արգելվում է, ընկերները օգնում են Հագրիդին վիշապին ուղարկել Ռոնի եղբոր՝ Չառլի Ուիզլիի մոտ, ով մասնագիտացված էր վիշապների գործի մեջ։ Մալֆոյը այս մասին հայտնում է Հոգվարթսի աշխատող Արգուս Ֆիլչին։ Գրիֆինդորի գլխավոր պրոֆեսոր Մաքգոնագալը, չի հավատում վիշապի մասին պատմությանը, սակայն տեսնելով երեխաներին գիշերը ամրոցում՝ Գրիֆինդորից հանում է 150 միավոր (50 միավոր յուրաքանչյուրից՝ Նեվիլից, Հերմիոնայից և Հարրիից), որի հետևանքով նրանք ֆակուլտետների մրցույթում հայտնվում են վերջին տեղում։ Բոլոր չորսին հասնում է պատիժ (Մալֆոյին նույնպես) և նրանք ուղարկվում են Արգելված անտառ Հագրիդի հետ։ Պարզվում է, որ ինչ որ մեկը սպանել է միաեղջյուրի։ Կենտավրոս Ֆլորենցը բացատրում է Հարրիին, որ միաեղջյուրի սպանությունը աններելի հանցանք է, որի նպատակն է երկարացնել կյանքը կենդանու արյան շնորհիվ։ Սակայն միաեղջյուրի արյուն խմողը անիծվում է։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան հասկանում են, որ դա Վոլդեմորթն է, ով ցանկանում է վերադարձնել իր մարմինը։

Հարրին եզրակացնում է, որ անծանոթը, ով Հագրիդին տվել էր վիշապը, ինչ որ կերպ կապված է Փիլիսոփայական քարի հետ։ Հագրդիը խոստովանում է Հարրիին, որ պատմել է անծանոթին, որ Խավիկին հանգստացնելու համար անհրաժեշտ է երաժշտություն նվագել։ Դպրոցում Դամբլդորի բացակայության պատճառով Հարրին, Ռոնը և Հերմիոնան որոշում են անտեսանելիության թիկնոցի տակ թաքնվելով վերցնել Փիլիսոփայական քարը մինչ Սնեյփը կհասցնի վերցնել այն Վոլդեմորթի համար։ Քարին հասնելու ճանապարհին առաջանում են բազմաթիվ խոչընդոտներ։ Արդյունքում սենյակներից մեկում հայտնվում է պրոֆեսոր Քվիրելը։ Քվիրելն ասում է, որ նա է սպանել միաեղջյուրին և ցանկանում է առևանգել Փիլիսոփայական քարը։ Այդ նա էր քվիդիչի խաղի ժամանակ փորձում Հարրիին սպանել, իսկ Սնեյփը հակառակը՝ փորձում էր փրկել նրան, իսկ Հերմիոնեն պատահաբար հարվածելով Քվիրելին, խանգարել է նրան։ Վոլդեմորթը, ով միավորվել էր ուսուցչի մարմնի մեջ, պահանջում է Հարրիից քարը, ով հրաժարվում է նրան քարը տալուց։ Հարրիին հաջողվում է փրկել քարը և հաղթել Քվիրելին։ Հարրին Վոլդեմորթի հետ հանդիպումից հետո ապաքինվում էր Հոգվարթսի հիվանդանոցում։ Նրան է այցելում Դամբլդորը և պատմում, որ նրա մայրը՝ Լիլի Փոթերը պաշտպանել է Հարրիին կյանքի գնով։ Դա էլ արգելք է հանդիսացել և Վոլդեմորթը չի կարողացել սպանել նարն։ Սնեյփը ատել է և ատում է Հարրիի հորը, սակայն վերջինս փրկել է Սնեյփի կյանքը, այդ իսկ պատճառով Սնեյփը փորձում էր փրկել Հարրիի կյանքը։ Ֆլամելը որոշում է ոչնչացնել Փիլիսոփայական քարը, որպեսզի Վոլդեմորթին զրկի այն հաջորդ անգամ գողանալուց։ Գրիֆինդորը քվիդիչի վերջին խաղում պարտվում է, քանի որ Հարրին հիվանդ էր և չէր կարող մասնակցել խաղին։

Ուսումնական տարին մոտենում է իր ավարտին։ Սակայն Փիլիսոփայական քարը փրկելու համար Դամբլդորը 50-ական միավոր է տալիս Ռոնին և Հերմիոնային, 60 միավոր՝ Հարրիին և 10՝ Նեվիլին։ Այսպիսով Գրիֆինդորը հաղթում է ֆակուլտետների մրցույթում։ Բոլոր ուսանողները նստում են գնացք և վերադառնում Լոնդոն։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքում գրեթե անգլուխ Նիքը գլխատվել է, սակայն ոչ մինչև վերջ՝ նրա գլխին կացնով հարվածվել է 45 անգամ, սակայն մինչև վերջ գլուխը չի կտրվել։
  • Վոլդեմորթի անունը ֆրանսերենից նշանակում է «մահից փախչող»։
  • Պրոֆեսոր Ֆլիթվիքը՝ հմայախոսքերի ու դյութաղոթքների ուսուցիչը, հասակով այդքան կարճ է եղել, քանի որ նրա նախապապերը եղել են գոբլիններ (Գրինգոթս բանկի աշխատողներ, ովքեր ունեն կարճ հասակ, երկար մատներ և ոտքեր)
  • Եթե մագլը տեսներ Հոգվարթսը, ապա նրա առջև կհայտնվեր այսպիսկի ցուցանակ «Չմտնել, վտանգավոր շինարարություն»։
  • Ջինի Ուիզլին՝ Ուիզլիների ընտանիքի դուստրը, միակ աղջիկ զավակն էր բազմաթիվ սերունդներից հետո։
  • Ջ. Ռոուլինգը Հարրիին տալիս է մեծ քանակությամբ ժառանգություն, քանի որ ինքն էլ այդ ժամանակ գտնվում էր ծանր ֆինանսական վիճակում և չէր ցանկանում, որ իր հերոսը նույնպես լինի այդպիսին։
  • Սկզբում Ռոուլինգը Դրակոյի համար ընտրել էր Սփինքս կամ Սփանջեն ազգանունները, սակայն հետո փոխարինել էր Մալֆոյ ազգանվամբ։
  • Ռոուլինգը Հարրիին նկարագրում է ակնոցներով, որպեսզի ցույց տա նրա անպաշտպանությունը։
  • «Փիլիսոփայական»-ը ԱՄՆ-ի հրատարակիչների խորհրդով փոխվել է «Կախարդական»-ի, սակայն հետագայում Ռոուլինգը զղջացել է իր արարքի համար։
  • Ռոուլինգի ամենասիրած վայրը Հոգվարթսում Արգելված անտառն է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]