Ալվարդ Ջիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալվարդ Ջիվանյան
Alvard Jivanyan.jpg
Ծնվել էապրիլի 4, 1964(1964-04-04) (55 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Լեզուռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան

Ալվարդ Հակոբի Ջիվանյան (ապրիլի 4, 1964(1964-04-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, թարգմանչուհի[1]: Բանասիրական գիտությունների դոկտոր[2]։ Թարգմանել է մի շարք գրքեր, այդ թվում հայերեն է թարգմանել «Հարրի Փոթեր» շարքի առաջին երեք գրքերը[3][4][5]:

Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1986 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ռոմանագերմանական բանասիրության ամբոնիում: 1988-1991 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում: 1990 թվականին Մոսկվայի լեզվաբանական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1991 թվականին Մոսկայի լեզվաբանական համալսարանում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 1991 թվականից ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս է. դասավանդում է ակադեմիական անգլերեն, ոճագիտություն, բանահյուսություն և գրականություն: 2007 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի դոցենտ է[6]: 2009 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչում[7] [2]: 2009 թվականին Մ. Աբեղանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան» թեմայով: Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են Երևանում, Լոնդոնում, Էդինբուրգում, Բեյրութում, Վաշինգտոնում, Տարտուում: 2009 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավարն է, «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի, «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի գլխավոր խմբագիրը:

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից մինչ այժմ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ է: 1991-2007 թվականները եղել է ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս:

Մասնակցություն միջազգային կոնֆերանսների և սեմինարների[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Հայաստանի, Միացյալ թագավորության, իռլանդական, չեխական, էստոնական կոնֆերանսների և սեմինարների։

Օտար լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է ռուսերենի, անգլերեն (գերազանց), ֆրանսերենի և գերմաներենի (խոսակցական):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 1989 թվականի հուլիսի 21-ին: Ունի երկու երեխա: Ամուսինը՝ Գևորգ Եղիազարյանը, գեղանկարիչ է:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկնքից ընկավ երեք խնձոր. հրաշապատում հեքիաթը որպես վաղնջատեքստ (մենագրություն), Զանգակ, 2008, 86 էջ
  • Rhetorical Transformations in Fairy Tales (Monograph), Երևան, Զանգակ, 2007, 47p.
  • The Fairy Tale as Archetext (Monograph), Երևան, Զանգակ, 2007, 58 p.
  • As White as a Wisp of Cotton: On the Rhetoric of Armenian Spinning Tales (Monograph), Yerevan: Zangak, 2006, 56 p.
  • Glimpses into Armenian Nursery (Monograph), Երևան, Տոներ, 2002, 90 p.
  • Հմայված հոգիների պարտեզում: Մանկական գրականության տեսության խնդիրները, Զանգակ, 2016, 176 էջ, ISBN: 978-9939-68-490-1[8]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկական գրականության միջմշակութային և ներմշակութային փոխակերպումներ, Հասկեր. Մանկական գրականության և բանահյուսության տարեգիրք, Հովհ. Թումանյանի թանգարան, 2011, N 1, Էջ 96-105
  • Երկնքից ընկավ երեք խնձոր. Հայկական հեքիաթի ավարտի բանաձևերը, Հայկազյան հայագիտական հանդես, հատոր Լ, 2010, Բեյրութ, Էջ 29-41
  • Հեքիաթը որպես եզր և հասկացություն. Բանահյուսական և գրական հեքիաթների փոխառնչությունը, Աստղիկ, 20-21, 2010-2011, Երևան, Էջ 65-71
  • Spinning and Speech in Armenian Versions of “Kind and Unkind Girls” (ATU 480), Cosmos/The Journal of the Traditional Cosmology Society, vol. 23 for 2007, Edinburgh 2009, pp. 151-169
  • Հեքիաթը բարձր նորաձևության համատեքստում, Ոսկեդիվան. Հեքիաթագիտական հանդես, պրակ 1, 2009, Երևան, Էջ 155-168
  • Fairy Tales and Goose Flights: Storytelling as Trance, Գիտելիք և խորհրդանիշ, միջազգային երկրորդ գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2007, pp. 217-231
  • Rhetorical Transformations in Translated versions of Fairy Tales, Աստղիկ, 17-18, Երևան, 2007, pp. 63-71
  • Fairy Tale Characters as Archetypes, Աստղիկ, 17-18, Երևան, 2007, pp. 260-267
  • Christianization of Fairies in Armenia, Armenian Folia Anglistika, (AASE International Journal of English Studies)Yerevan, 1(3)/2007, pp. 147-152
  • The Fairy Tale Possible World, Օտար լեզուները բարձրագույն դպրոցում, Երևան, 2007, N 8, pp. 34-38
  • Intertextuality of the Fairy Tale Text, Օտար լեզուները բարձրագույն դպրոցում, ԵՊՀ գիտ. Աշխ. Ժող., Երևան, 2007, N 8, pp. 38-44
  • Neutralization of Tropes in Fairy Tales, Folklore, 7, vol. 136. Tartu, 2007, pp. 89-101
  • The Old Woman as the Patron Spirit of Hair in Armenian Fairy Tales, Ավանդական բանավոր ժառանգություն: Միջազգային առաջին գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2006, pp. 72-80
  • From Fairy Tales to their Animated Versions, Armenian Folia Anglistika, (AASE International Journal of English Studies) Yerevan, 2006, N1(2), pp. 111-118
  • The Bluebeard or Reading between the Lines, Աստղիկ, N12, Երևան, 2002, pp. 43-48[9]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]