Հարի Մագուայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Մագուայր
Harry Maguire
Մագուայրը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jacob Harry Maguire
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1993(1993-03-05)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 194 սմ
Քաշ 100 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 5
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՇեֆիլդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2014 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 134 (9)
2014-2017 Անգլիա Հալ Սիթի 54 (2)
2015   Անգլիա Ուիգան Ատլետիկ 16 (1)
2017-2019 Անգլիա Լեսթեր Սիթի 69 (5)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ21 1 (0)
2017-ներկա Անգլիա Անգլիա 20 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Հարի Մագուայր (անգլ.՝ Harry Maguire, մարտի 5, 1993(1993-03-05)[1][2], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆիլդ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուայրը Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի ապրիլի 12-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[4]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[5]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց ևս 4 հանդիպում, սակայն Շեֆիլդ Յունայթեդը դուրս մնաց Չեմպիոնշիպից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[6]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և հոկտեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[7]։ Այս մրցաշրջանում նա շարունակեց ցուցադրել հիանալի խաղ, ինչի շնորհիվ ճանաչվեց 2012 թվականի Շեֆիլդի տարվա լավագույն ֆուտբոլիստ, տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ ընդգրկվեց 2011-12 մրցաշրջանի Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում[8]։ 2012-13 և 2013-14 մրցաշրջաններում նույնպես անգլիացին ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում։ Շեֆիլդի կազմում Մագուայրը անցկացրեց 166 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մագուայրը Հալ Սիթիի կազմում 2016 թվականին

Հալ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 29-ին Մագուայրը 3 տարվա պայմանագիր կնքեց Հալ Սիթիի հետ[9]։ Իր դեբյուտը Հալի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Լոկերենի դեմ խաղում[10]։ 2015 թվականի փետրվարի 10-ին նա 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[11]։ Ուիգանի կազմում անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2015-16 մրցաշրջանում Հալը Մագուայրի հետ նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր։ Հալ Սիթիի կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[12][13]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[14][15]։ Հալ Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 15-ին Մագուայրը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Արսենալի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[22]։ 2017-18 մրցաշրջանում Մագուայրը անցկացրեց Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումները թիմի մեկնարկային կազմում[23]՝ բաց չթողելով ոչ մի րոպե և ճանաչվելով Լեսթերի տարվա լավագույն ֆուտբոլիստ[24]։

2018 թվականի օգոստոսի 25-ին Մագուայրը գոլի հեղինակ դարձավ Սաութհեմփթոնի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լեսթերին[25]։ Սեպտեմբերի 9-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[26][27][28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 18-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[29][30]։ 2019 թվականի հունվարի 30-ին Մագուայրը գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31][32]։ Մարտի 16-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Բարնլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 4-րդ րոպեին[33][34]։ Լեսթեր Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ին Մագուայրը 6 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 80 միլիոն ֆունտ ստերլինգ[40]՝ դարձնելով անգլիացուն ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը[41][42][43]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուայրը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին

Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական 2012 թվականի նոյեմբերին։ Երիտասարդական հավաքականի կազմում նա անցկացրեց միայն 1 հանդիպում՝ նոյեմբերի 13-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում[44][45]։ Անգլիայի ազգային հավաքական Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 24-ին՝ Մալթայի և Սլովակիայի դեմ խաղերի համար[46][47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 8-ին՝ Լիտվայի դեմ խաղում[49][50]։

2018 թվականի մայիսի 16-ին Մագուայրը Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[51][52][53]։ Առաջնությունում նա մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին[54]։ Հունիսի 18-ին Մագուայրը գոլային փոխանցում տվեց Հարի Քեյնին խմբային փուլի Թունիսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[55][56]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց հուլիսի 7-ին՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Շվեդիայի դեմ խաղում[57][58]։ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[59][60]՝՝ երրորդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[61][62]։

2019 թվականի հունիսին Մագուայրը մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[63][64][65], իսկ Անգլիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում[66][67][68]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեֆիլդ Յունայթեդ 2010–11 Չեմպիոնշիպ 5 0 0 0 5 0
2011–12 Լիգա Մեկ 44 1 4 0 8 0 56 1
2012–13 44 3 4 0 5 2 53 5
2013–14 41 5 8 1 3 0 52 6
Ընդհանուր 134 9 16 1 0 0 16 2 166 12
Հալ Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 1 0 1 0 6 0
2015–16 Չեմպիոնշիպ 22 0 4 0 7 0 33 0
2016–17 Պրեմիեր Լիգա 29 2 1 0 6 1 36 3
Ընդհանուր 54 2 6 0 1 0 14 1 75 3
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) 2014–15 Չեմպիոնշիպ 16 1 16 1
Լեսթեր Սիթի 2017–18 Պրեմիեր Լիգա 38 2 3 0 3 0 44 2
2018–19 31 3 0 0 1 0 32 3
Ընդհանուր 69 5 3 0 0 0 4 0 76 5
Մանչեսթեր Յունայթեդ 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 273 17 25 1 1 0 34 3 333 21

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 13 1
2019 4 0
Ընդհանուր 20 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հուլիսի 7, 2018 Սամարա Արենա, Սամարա, Ռուսաստան Շվեդիա Շվեդիա 1–0 2–0 Աշխարհի առաջնություն 2018

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալ Սիթի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Harry_Maguire
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - H. Maguire - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  4. «Sheffield United - Cardiff City, Apr 12, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  5. «Sheffield United | Match | Report | 12 April 2011, Sheff Utd 0 - 2 Cardiff City». 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  6. «Oldham Athletic - Sheffield United, Aug 6, 2011 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  7. «Sheffield United | News | Latest News | Latest News | Long-term deal for Harry». 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  8. 8,0 8,1 «PFA League 1 team announced». archive.is. 2013 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  9. «Tigers Complete Maguire And Robertson Deals». 2014 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  10. «KSC Lokeren - Hull City, Aug 21, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  11. «Harry Maguire: Wigan Athletic sign Hull City defender on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  12. «Bristol City - Hull City, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  13. «Bristol City 1-2 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  14. «Hull City - Middlesbrough FC, Apr 5, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  15. «Hull City 4-2 Middlesbrough». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  16. «Harry Maguire joins Leicester on a five-year contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  17. «Leicester City Sign Harry Maguire» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  18. «Harry Maguire: Leicester City sign Hull City defender in £17m deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  19. sport, Guardian (2017 թ․ հունիսի 15). «Harry Maguire completes Leicester City transfer from Hull». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  20. «Arsenal FC - Leicester City, Aug 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  21. «Leicester City - Brighton & Hove Albion, Aug 19, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  22. «Leicester City - Manchester United, Dec 23, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Harry Maguire | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  24. 24,0 24,1 «Maguire Bags A Brace Of Awards At End Of Season Dinner». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «Southampton FC - Leicester City, Aug 25, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Harry Maguire: Leicester City defender signs new contract» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Fifield, Dominic (2018 թ․ սեպտեմբերի 10). «Harry Maguire commits future to Leicester by signing five-year deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  28. AS, Diario (2018 թ․ սեպտեմբերի 9). «Premier League | Harry Maguire signs new five-year Leicester deal». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
  29. «Leicester City - Manchester City, Dec 18, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  30. «Manchester City win on penalties over Leicester City, advance to Carabao Cup semifinal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Liverpool FC - Leicester City, Jan 30, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  32. «Liverpool miss chance to pull clear as Harry Maguire grabs point for Leicester». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 30. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  33. «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  34. Whalley, Mike (2019 թ․ մարտի 16). «Leicester survive 86 minutes with 10 men before Wes Morgan's late header downs Burnley». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  35. «Harry Maguire To Join Manchester United For Club-Record Fee». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  36. Skinner, Adam (2019 թ․ օգոստոսի 5). «Leicester pay emotional tribute to Harry Maguire after Man Utd transfer». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  37. «Maguire signs for United». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  38. Hunter, Andy (2019 թ․ օգոստոսի 5). «Harry Maguire joins Manchester United as world's most expensive defender». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  39. «Man Utd sign Maguire in record fee for defender». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  40. «Manchester United sign Harry Maguire: Red Devils complete world-record £80m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  41. «Harry Maguire: Man Utd sign Leicester defender for world record £80m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  42. «Harry Maguire: Manchester United pay Leicester world-record fee for a defender». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  43. «Man Utd confirm record-breaking £80m signing of Harry Maguire from Leicester». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  44. «England U21 - Northern Ireland U21, Nov 13, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  45. «Harry makes England bow - News - Sheffield United» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  46. «GARETH SOUTHGATE PICKS SQUAD FOR MALTA & SLOVAKIA QUALIFIERS». www.thefa.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  47. «England: Nathaniel Chalobah and Harry Maguire in squad for World Cup qualifiers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  48. «Harry Maguire and Nathaniel Chalobah called up to England squad for first time». The Guardian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  49. «Lithuania - England, Oct 8, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  50. «Lithuania 0-1 England». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  51. «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  52. «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  53. «England's World Cup squad confirmed: Southgate names Trent Alexander-Arnold in 23-man team | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  54. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Harry MAGUIRE - Harry Maguire - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  55. «Tunisia - England, Jun 18, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  56. «Tunisia 1-2 England: Harry Kane's late goal secures World Cup win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  57. «Sweden - England, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  58. «England beat Sweden to reach first World Cup semi-final in 28 years». The Observer (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 7. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  59. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  60. FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  61. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  62. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  63. Association, The Football. «The 23-man England squad for June's UEFA Nations League Finals has been confirmed». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  64. Burt, Jason (2019 թ․ մայիսի 27). «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  65. «England confirm final squad for Nations League finals». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  66. 66,0 66,1 UEFA.com. «England beat Switzerland on penalties in Nations League match for third place». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  67. Smyth, Rob (2019 թ․ հունիսի 9). «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  68. «Penalty joy for England as they clinch UEFA Nations League bronze». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  69. 69,0 69,1 «Harry Maguire». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  70. «Hull City 1-0 Sheffield Wednesday». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  71. 71,0 71,1 «Awards double for Harry - News - Sheffield United» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  72. «Blades' Maguire in PFA team». Eurosport Asia. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  73. «Maguire scoops League award». archive.is. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  74. 74,0 74,1 «Harry's a star at End of Season awards». 2016 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  75. «Clean sweep for Harry - News - Sheffield United» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  76. «Maguire: Personal Accolades Will Mean Very Little If We Don't Survive | Hull City Tigers». Hull City Tigers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Մագուայր» հոդվածին։