Լյուբով Պոպովա
Լյուբով Պոպովա ռուս.՝ Любовь Попова | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24 (մայիսի 6), 1889[1][2] |
Ծննդավայր | Իվանովսկոյե, Q4176284?, Zvenigorodsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[3][2] |
Վախճանվել է | մայիսի 25, 1924[3][4][5][…] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ս. Արսենևի անվան կանանց գիմնազիա և Académie de La Palette? |
Մասնագիտություն | նկարչուհի, համալսարանի դասախոս, գծանկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, բեմանկարիչ, collagist, դիզայներ, տպագրիչ, գծագրող, նորաձևության դիզայներ և արվեստագետ |
Ոճ | Կոնստրուկտիվիզմ[3], ֆուտուրիզմ[3], կուբիզմ[3] և սուպրեմատիզմ[3] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[6][3], Ֆիգուր[3], նյու[3], քաղաքային բնանկար[3], geometric abstraction?[3] և նատյուրմորտ[3] |
Թեմաներ | գեղանկարչություն[7], ավանգարդիզմ[7] և բեմանկարչություն[7] |
Անդամակցություն | Սուպրեմուս |
Lyubov Popova Վիքիպահեստում |
Լյուբով Սերգեևնա Պոպովա (ռուս.՝ Любовь Сергеевна Попова, ապրիլի 24 (մայիսի 6), 1889[1][2], Իվանովսկոյե, Q4176284?, Zvenigorodsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[3][2] - մայիսի 25, 1924[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գեղանկարչուհի, նկարիչ-ավանգարդիստ (սուպրեմատիզմ, կուբիզմ, կուբոֆուտուրիզմ, կոնստրուկտիվիզմ), գրաֆիկ, դիզայներ, թատերական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբով Պոպովան ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին (նոր տոմարով՝ մայիսի 6-ին) Կրասնովիդովո կալվածքում (գյուղ Իվանովսկոե, Մասկվայի նահանգ), հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում[8]։
Նկարչության առաջին դասերը Լյուբով Պոպովան առել է նկարիչ Կ. Օռլովից, ով մտերիմ է եղել իր ընտանիքի հետ։
1906 թվականին Լյուբով Պոպովան մեկնել է Մոսկվա, որտեղ միջնակարգ կրթություն է ստացել Ս. Արսենևայի գիմնազիայում։ 1908 թվականից Լյուբով Պոպովան մասնավոր դասեր է առել Կոնստանտին Յուոնի գեղարվեստի դպրոցում։
1910 թվականին Լյուբով Պոպովան մեկնել է Իտալիա, որտեղ նկարչության մասնավոր դասեր է առել։ 1912 թվականին այցելել է Փարիզ, որտեղ գեղանկարչությամբ է զբաղվել Անրի Լե Ֆակոնեի ու Ժան Մետցենժեի մոտ։
1918 թվականին Լյուբով Պոպովան ամուսնացել է արվեստի պատմաբան Բորիս Նիկոլաևիչ ֆոն Էդինգի հետ[9], ով հեղինակել է «Ростов Великий, Углич»[10] ուսումնասիրությունը, որ լույս է տեսել «Գեղարվեստական անցյալի հուշարձաններ» (ռուս.՝ «Памятники художественной старины») շարքում։
Լյուբով Պոպովան տարվել է սուպրեմատիզմով, դարձել Կազիմիր Մալևիչի Սուպրեմուս խմբի անդամ, աշխատել սուպրեմատիստ այլ նկարիչների հետ։
Մեյերխոլդի անվան թատրոնի երկու ներկայացումների համար Լյուբով Պոպովան բեմը զարդարել է «բեմական կոնստրուկտիվիզմի» ոճով[11]. այդ ներկայացումներն են Ֆեռնան Կրոմելինկի «Մեծահոգի եղջյուրակիրը» (1922) և Սերգեյ Տրետյակովի «Земля дыбом» ըստ Մ. Մարտինեի «Գիշեր» պիեսի (1923)[12]:
1924 թվականի մայիսի 23-ին քութեշից մահացել է Լյուբով Պոպովայի որդին։ 1924 թվականի մայիսի 25-ին նույնպես քութեշից մահացել է Լյուբով Պոպովան։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Նույն թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել Լյուբով Պոպովայի աշխատանքների անհատական ցուցահանդեսը[13]։
2012 թվականի դեկտեմբերի 19-ին Լյուբով Պոպովայի անվամբ կոչվել է խառնարան Մերկուրի մոլորակի վրա[14]։
Լյուբով Պոպովայի աշխատանքներից ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Կանադայի ազգայյին պատկերասրահում (Օտտավա), Տիսեն-Բորնեմիսայի թանգարանում (իսպ.՝ Museo Thyssen-Bornemisza, Մադրիդ), Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան կերպարվեստի պետական թանգարանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարդ + օդ + տարածություն, 1912
-
Փիլիսոփայի դիմանկար, 1915
-
Նատյուրմորտ կիթառով, 1915
-
«Կուժը սեղանին: Պլաստիկ գեղանկարչություն», 1915
Երևանյան ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում Երևանում՝ Ռուսական արվեստի թանգարանում, ժամանակավոր ցուցադրության են ներկայացվել Լյուբով Պոպովայի երկու նկար հայ հավաքորդ Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից։ Նկարներից մեկը կուբոֆուտուրիստական յուղանկար է, որում պատկերված է կարմիր դրոշը ձեռքին հեղափոխական, ենթադրաբար՝ Իոսիֆ Ստալինը։ Դրոշի վրա ռուսերենով գրված է Газе: Ենթադրվում է, որ դա ռուսերեն լրագիր (Газета) բառի մի մասն է, իսկ վերևում պատկերված 4 թիվը, հավանաբար լրագրի համարն է։ Նկարում նշմարվող հածանավի պատկերը, թերևս, ակնարկում է «Ավրորա» հածանավը։ Պոպովան 1921 թվականին նկարված իր այդ նկարում Ստալինին ներկայացրել է որպես հեղափոխության խորհրդանիշ, ինչը վկայում է, որ Պոպովան ֆուտուրիզմին բնորոշ ձևով կանխագուշակել է ապագան։
Ժամանակավոր ցուցադրության ներկայացված երկրորդ նկարը սուպրեմատիստական ստեղծագործություն է, կոչվում է «Տարածական-ուժային կառուցվածքներ», որը 1900-ականների սկզբին ցուցադրվել է Քյոլնի պատկերասրահում, ինչի մասին է վկայում նկարի հակառակ կողմում դրված կնիքը։ Ըստ Վ. Աստծատրյանի, նաև աստվածային տարրն է առկա։ Վատմանի վրա արված այս աշխատանքն ըստ աերոդինամիկայի օրենքի, ձախից աջ ընթացող շարժում է պատկերված՝ ավելի լայն մակերեսից դեպի նեղ անցում։
-
Երևանյան ցուցադրության պոստեռ, 2021
-
«Հեղափոխականը (Կոբա)»[15], 1921
-
«Տարածական-ուժային կառուցվածքներ» նկարի դիմերեսը
-
«Տարածական-ուժային կառուցվածքներ» նկարի դարձերսը
-
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում նկարների ցուցադրության վահանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ https://www.museothyssen.org/en/collection/artists/popova-liubov
- ↑ 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Попова Любовь Сергеевна». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Ростовский краевед».
- ↑ «Ростов Великий, Углич»
- ↑ Аксёнов И.. Пространственный конструктивизм на сцене // Театральный Октябрь, сб.. — Л. – М., 1926. — С. 31 -37.
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 4 — М.: Советская энциклопедия, Нежин — Сярев, 1965, 439 стб.
- ↑ Живопись 20 века >> Любовь Попова(չաշխատող հղում)
- ↑ Popova — на сайте рабочей группы МАС по номенклатуре планетной системы
- ↑ Շուշիի գորգերի, ռուսական ավանգարդ նկարչության, 44-օրյա պատերազմապատումի միջակայքում Արխիվացված 2021-10-06 Wayback Machine, 04.10.2021
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Адаскина Н. Л. Любовь Попова. — М.: С. Э. Гордеев, 2010. — 252 с. — (Творцы авангарда). — 150 экз. — ISBN 978-5-91566-027-3
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жадова Л. Любовь Попова // Техническая эстетика. — 1967. — № 11.
- Адаскина Н. Л. Любовь Попова. Путь становления художника-конструктора // Техническая эстетика. — 1978. — № 10. — С. 17—23.
- Адаскина Н. Л. Проблемы производственного искусства в творчестве Л. С. Поповой // Художественные проблемы предметно-пространственной среды ВНИИТЭ. Тезисы конференций, семинаров, совещаний. —М., 1978. — С. 57—62.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте «Яндекс. Словари»
- Биография на сайте Хроно. Ру
- Биография Л. С. Поповой на сайте «Россия Великая»
- Статья в энциклопедии «Кругосвет»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբով Պոպովա» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1924 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Կուբիզմ
- Ռուս նկարիչներ
- Ռուս նկարչուհիներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ