Jump to content

Իոան Պետրու Կուլիանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոան Պետրու Կուլիանու
ռումիներեն՝ Ioan Petru Culianu
Ծնվել էհունվարի 5, 1950(1950-01-05)[1][2][3][…]
ԾննդավայրՅաշ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[4]
Մահացել էմայիսի 21, 1991(1991-05-21)[1][3][5] (41 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, ԱՄՆ
ԳերեզմանEternitatea cemetery
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան (1971)[6][7], Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան (1976)[8] և Փարիզ Սորբոնի համալսարան
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, կրոնի պատմաբան, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԳրոնինգենի համալսարան[9] և University of Chicago Divinity School?[10]

Իոան Պետրու Կուլիանու կամ Կուլիանո (հունվարի 5, 1950(1950-01-05)[1][2][3][…], Յաշ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[4] - մայիսի 21, 1991(1991-05-21)[1][3][5], Չիկագո, ԱՄՆ), կրոնի, մշակույթի և գաղափարների ռումինացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքական ակնարկների հեղինակ և կարճ պատմվածքների գրող։ 1988 թվականից մինչև իր մահը Չիկագոյի համալսարանի կրոնների պատմության պրոֆեսոր էր, իսկ դրանից առաջ ռումինական մշակույթի պատմություն է ուսուցանել Գրոնինգենի համալսարանում։

Գնոստիցիզմի և Վերածննդի մոգության գիտակ, նրան խրախուսում և օգնում էր Միրչա Էլիադեն, թեև նա աստիճանաբար ինքն իրեն հեռացավ իր հովանավորից։ Կուլիանուն հրատարակել է ֆունդամենտալ աշխատանք օկուլտականության, Էրոսի (հայեցակարգ), մոգության, ֆիզիկայի և պատմության փոխհարաբերությունների մասին[11]։

Կուլիանուն սպանվել է 1991 թվականին։ Շատերի կարծիքով, նրա սպանությունը Ռումինիայի ազգային քաղաքականության քննադատական տեսակետի հետևանք էր[11][12]։ Ռումինիայի քաղաքական որոշ խմբակցություններ բացահայտ նշեցին նրա սպանությունը[11]։ Ռումինիայի Securitate-ը, որին մի անգամ Կուլիանուն քննադատել էր` անվանելով «դարակազմիկ հիմարության» ուժեր, նույնպես կասկածվում էր ներխուժման և խամաճիկային ճակատները որպես շիրմա օգտագործելու համար[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլիանը ծնվել է Յասիում։ Նա սովորել է Բուխարեստի համալսարանում, այնուհետև մեկնել Իտալիա, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել, երբ դասախոսությունների էր հաճախում Պերուջայում 1972 թվականի հուլիսին։ Հետագայում նա ավարտել է Միլանի Cattolica del Sacro Cuore համալսարանը (Սուրբ սրտի կաթոլիկ համալսարան)[11]։ Նա կարճ ժամանակով ապրել է Ֆրանսիայում և Նիդերլանդներում` նախքան Եվրոպայից մեկնումը Չիկագո, Միացյալ Նահանգներ։ Այնտեղ, սկզբում որպես այցելու պրոֆեսոր սահմանափակվելուց հետո, դարձավ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Նա ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան 1987 թվականի հունվարին Փարիզի IV համալսարանում Recherches sur les dualismes d'Occident. Analyse de leurs principaux mythes (Հետազոտություններ արևմտյան երկիմաստության միջոցով։ Նրանց հիմնական միֆերի վերլուծություն) թեզով` Միշել Մեսլինի ղեկավարությամբ ։

Ունենալով երեք դոկտորական և տիրապետելով վեց լեզուների, Կուլիանուն մասնագիտացել էր Վերածննդի մոգության և միստիցիզմի մեջ։ Նա դարձավ կրոնների հայտնի պատմաբան Միրչա Էլիադեի ընկեր, իսկ հետագայում` գրական կտակակատարը։ Նա գրել է նաև գեղարվեստական և քաղաքական հոդվածներ։

Կուլիանուն ամուսնալուծվեց իր առաջին կնոջից, և նրա մահվան ժամանակ նշանված էր Հարվարդի համալսարանի շրջանավարտ 27-ամյա ուսանող Հիլարի Վայսների հետ։

Ալեքսանդր Արգուելյեսի` իր դոկտորականի ուսանողի հետ զրույցի ավարտից րոպեներ անց, կեսօրին, երբ շենքը վխտում էր գրքի վաճառքի այցելուներով, Կուլիանուն սպանվեց Չիկագոյի համալսարանի աստվածաբանական դպրոցի` Swift Hall-ի զուգարանում։ Նա սպանվել էր գլխի հետևի մասում մեկ կրակոցով։ Մարդասպանի ինքնությունը և շարժառիթը դեռևս հայտնի չեն։

Ենթադրություն հայտնվեց, որ նա սպանվել է նախկին Securitate գործակալների կողմից, քաղաքական հոդվածների պատճառով, երբ նա հարձակվել էր կոմունիստական ռեժիմի վրա։ Սպանությունը տեղի է ունեցել Ռումինական հեղափոխության և Նիկոլաե Չաուշեսկուի մահից մեկ ու կես տարի հետո։

Սպանությունից առաջ նա հրապարակել է մի շարք հոդվածներ և հարցազրույցներ, որոնք խիստ քննադատության են ենթարկել Իոն Իլիեսկուի հետհեղափոխական ռեժիմը, դարձնելով Կուլիանուին կառավարության ամենաակտիվ հակառակորդներից մեկը։ Մի քանի տեսություններ նրա սպանությունը կապեցին Ռումինիայի հետախուզական ծառայության հետ (Romanian Intelligence), որը ամբողջությամբ ընկալվում էր որպես Securitate-ի իրավահաջորդ[11], Կուլիանուի վերաբերյալ Securitate-ի թղթապանակի մի քանի էջեր անբացատրելի կերպով բացակայում են։ Որոշ հաղորդումներով նշվում է, որ սպանությանը նախորդող օրերին Կուլիանուին սպառնացել են անանուն հեռախոսազանգերով[11]։

Չեուշեսկուի իշխանության վերջին տարիների ազգայնական դատողությունների և Vatra Românească (Ռումինական ընտանիք) և România Mare (Ռումինիայի Մեծ կուսակցություն) կուսակցությունների վերելքի հետ կապված` ուլտրա-ազգայնամոլական և նեոֆաշիստական ներգրավվածությունը, որպես Iron Guard-ի (Երկաթե գվարդիա) վերածննդի մաս, ինքնին չէր բացառվում սցենարից[13], ըստ Վլադիմիր Տիսմանեանուի. «[Կուլիանուն] ամենակործանարար մեղադրանքներն է առաջադրել Ռումինիայում աջ և ձախ ուժերի նոր միությանը»[14]։ Որպես Iron Guard-ի քննադատության մի մաս, Կուլիանուն ստիպված էր բացահայտելու Միրչա Էլիադեյի կապերը հետպատերազմական տարիների ընթացքում վերջին ընթացքի հետ (այդ պատճառով երկու գիտնականների հարաբերությունները խզվել էին Էլիադեի կյանքի վերջին տարիներին)[11]։

Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) նաև քննել է սպանության մեջ մի օկուլտական խմբի ներգրավվածության հնարավորությունը` այդ ոլորտում Կուլիանուի գործունեության հետ կապված[փա՞ստ]:

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mircea Eliade, Assisi, Cittadella Editrice, 1978; Roma, Settimo Sigillo, 2008(2); Mircea Eliade, Bucureşti, Nemira, 1995, 1998(2); Iaşi, Polirom, 2004(3)
  • Iter in Silvis: Saggi scelti sulla gnosi e altri studi, Gnosis, no. 2, Messina, EDAS, 1981
  • Religione e accrescimento del potere, in G. Romanato, M. Lombardo, I.P. Culianu, Religione e potere, Torino, Marietti, 1981
  • Psychanodia: A Survey of the Evidence Concerning the Ascension of the Soul and Its Relevance, Leiden, Brill, 1983
  • Eros et magie a la Renaissance. 1484, Paris, Flammarion, 1984
  • Expériences de l'extase: Extase, ascension et récit visionnaire de l'hellénisme au Moyen Age, Paris, Payot, 1984; Experienze dell'estasi dall'Ellenismo al Medioevo, Bari, Laterza, 1986
  • Gnosticismo e pensiero moderno: Hans Jonas, Roma, L'Erma di Bretschneider, 1985
  • Éros et Magie à la Renaissance. 1484, Paris, Flammarion, 1984; Eros and Magic in the Renaissance, Chicago, University of Chicago Press, 1987; Eros e magia nel Rinascimento: La congiunzione astrologica del 1484, Milano, Il Saggiatore - A. Mondadori, 1987; Eros şi magie în Renaştere. 1484, Bucureşti, Nemira, 1994, 1999(2); Iaşi, Polirom, 2003(3), 2011, 2015; Eros y magia en el Renacimiento. 1484, Madrid, Ediciones Siruela, 1999
  • Recherches sur les dualismes d'Occident: Analyse de leurs principaux mythes, Lille, Lille-Thèses, 1986; I miti dei dualismi occidentali, Milano, Jaca Book, 1989
  • Les Gnoses dualistes d'Occident: Histoire et mythes, Paris, Plon, 1990; The Tree of Gnosis, New York, HarperCollins, 1992; Gnozele dualiste ale Occidentului. Istorie si mituri, Bucureşti, Nemira, 1995; Iaşi, Polirom, 2002(2), 2013
  • Out of this World: Otherworldly Journeys from Gilgamesh to Albert Einstein, Boston, Shambhala, 1991; Mas alla de este mundo, Barcelona, Paidos Orientalia, 1993; Călătorii in lumea de dincolo, Bucureşti, Nemira, 1994, 1999(2); Iaşi, Polirom, 2003(3), 2007, 2015; Jenseits dieser Welt, Munchen, Eugen Diederichs Verlag, 1995
  • I viaggi dell'anima, Milano, Arnoldo Mondadori Editore, 1991
  • The Tree of Gnosis : Gnostic Mythology from Early Christianity to Modern Nihilism, San Francisco, HarperCollins, 1992; Arborele gnozei. Mitologia gnostică de la creştinismul timpuriu la nihilismul modern, Bucureşti, Nemira, 1999; Iasi, Polirom, 2005, 2015
  • Experiences del extasis, Barcelona, Paidos Orientalia, 1994; Experienţe ale extazului, Bucureşti, Nemira, 1997; Iaşi, Polirom, 2004(2)
  • Religie şi putere, Bucureşti, Nemira, 1996; Iași, Polirom, 2005
  • Psihanodia, Bucureşti, Nemira, 1997, Iași, Polirom, 2006
  • Păcatul împotriva spiritului. Scrieri politice, Bucureşti, Nemira, 1999; Iași, Polirom, 2005, 2013
  • Studii româneşti I. Fantasmele nihilismului. Secretul Doctorului Eliade, Bucureşti, Nemira, 2000; Iași, Polirom, 2006
  • "Studii românești II. Soarele și Luna. Otrăvurile admirației", Iași, Polirom, 2009
  • "Iter in silvis I. Eseuri despre gnoză și alte studii", Iași, Polirom, 2012
  • "Iter in silvis II. Gnoză și magie", Iași, Polirom, 2013
  • Jocurile minţii. Istoria ideilor, teoria culturii, epistemologie, Iaşi, Polirom, 2002
  • Iocari serio. Ştiinţa şi arta în gîndirea Renaşterii, Iaşi, Polirom, 2003
  • Cult, magie, erezii. Articole din enciclopedii ale religiilor, Iaşi, Polirom, 2003
  • ``Marsilio Ficino (1433-1499) si problemele platonismului in Renastere, Iasi, Polirom, 2015
  • ``Dialoguri intrerupte. Corespondenta Mircea Eliade-Ioan Petru Culianu, Iasi, Polirom, 2004, 2013 (2)

Համահեղինակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mircea Eliade-ի և H.S. Wiesner-ի հետ։ Dictionnaire des Religions, Avec la collaboration de H.S. Wiesner. Paris, Plon, 1990, 1992(2); The Eliade Guide to World Religions, Harper, Սան Ֆրանցիսկո, 1991; Handbuch der Religionen, Zürich und München, Artemis-Winkler-Verlag, 1991; Suhrkamp-Taschenbuch, 1995; Diccionario de las religiones Barcelona, Paidos Orientalia, 1993; Dicţionarul religiilor, Bucureşti, Humanitas, 1993, 1996(2);Iași, Polirom, 2007
  • The Encyclopedia of Religion, Collier Macmillan, Նյու Յորք, 1987
  • The HarperCollins Concise Guide to World Religions, Harper, Սան Ֆրանցիսկո, 2000

Վիպագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • La collezione di smeraldi. Racconti, Milano, Jaca Book, 1989
  • Hesperus, Bucureşti, Univers, 1992; Bucureşti, Nemira, 1998(2); Iaşi, Polirom, 2003(3)
  • Pergamentul diafan. Povestiri, Bucureşti, Nemira, 1994
  • Pergamentul diafan. Ultimele povestiri, Bucureşti, Nemira, 1996(2); Iaşi, Polirom, 2002(3)
  • Arta fugii. Povestiri, Iaşi, Polirom, 2002
  • Jocul de smarald, Iaşi, Polirom, 2005, 2011(2)
  • "Tozgrec, Iași, Polirom, 2010
  • Dialoguri întrerupte. Corespondenţa Mircea Eliade - Ioan Petru Culianu, Iaşi, Polirom, 2004

Աշխատանքներ Կուլիանուի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլիանուի կենսագրությունը և նրա մահվան վերլուծությունը տպագրվել են Տեդ Անտոնի կողմից Էրոս, մոգություն և պրոֆեսոր Կուլիանուի մահը վերնագրով (ակնարկելով Կուլիանուի ամենաազդեցիկ գործը` Էրոսը և մոգությունը Վերածննդի ժամանակ)։ Տես նաև. Elemire Zolla, Ioan Petru Culianu, Alberto Tallone Editore, 1994; Umberto Eco, Murder in Chicago, in The New York Review of Books, April 10, 1997; Sorin Antohi (ed.), Religion, Fiction, and History. Essays in Memory of Ioan Petru Culianu, Volumes I-II, Bucharest, Nemira, 2001; Sorin Antohi (coordinator), Ioan Petru Culianu. Omul şi opera, Iaşi, Polirom, 2003; Matei Calinescu, Despre Ioan Petru Culianu si Mircea Eliade. Amintiri, lecturi, reflectii, Iasi, Polirom, 2002, 2005(2); and Andrei Oişteanu, Religie, politică şi mit. Texte despre Mircea Eliade şi Ioan Petru Culianu, Polirom, Iaşi, 2007 (editia a doua, revazuta, adaugita si ilustrata, Polirom, iasi, 2014); Marcello De Martino, Mircea Eliade esoterico. Ioan Petru Culianu e i "non detti", Roma, Settimo Sigillo, 2008; Olga Gorshunova, Terra Incognita of Ioan Culianu, in Etnograficheskoye obozreniye, 2008 № 6:94-110:ISSN 0869-5415

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119335301 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. https://journal.iea.ras.ru/archive/2000s/2008/no6/2008_6_094_Gorshunova.pdf — P. 95.
  7. https://www.encyclopedia.com/environment/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/culianu-ioan-petru
  8. https://journal.iea.ras.ru/archive/2000s/2008/no6/2008_6_094_Gorshunova.pdf — P. 97.
  9. https://journal.iea.ras.ru/archive/2000s/2008/no6/2008_6_094_Gorshunova.pdf — P. 97, 99.
  10. https://journal.iea.ras.ru/archive/2000s/2008/no6/2008_6_094_Gorshunova.pdf — P. 99.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Anton, Ted. "The Killing of Professor Culianu", in Lingua Franca, Volume 2, No. 6 - September/October 1992
  12. Eros, magic, & the murder of Professor Culianu Ted Anton page 23
  13. Antohi; Savin; Tismăneanu, "Cei pe care..."
  14. Tismăneanu, in Anton

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոան Պետրու Կուլիանու» հոդվածին։