Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու
Տեսակթանգարան
Երկիր Վատիկան
ՏեղագրությունՎատիկան
ՎայրՎատիկան
Մասն էՎատիկանի թանգարաններ
Հիմնադրվել էհունիսի 23, 1973
Կայքmuseivaticani.va/content/museivaticani/it/collezioni/musei/collezione-d_arte-contemporanea.html
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու (իտալ.՝ Collezione d'arte religiosa moderna), ժամանակակից կրոնական արվեստի պատկերասրահ Վատիկանում, որը բացվել է 1973 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ստեղծվել է Հռոմի պապ Պողոս VI-ի ցուցումով։ Հավաքածուի առաջին 30 նկարները (1956-1957) սկզբնապես գտնվել են Վատիկանի պատկերասրահում։ Այնուհետև հավաքածուի մի մասը տեղավորվել է Բորջայի հարկաբաժիններում[1]։

Վինսենթ վան Գոգ. Պիետա, 1889 թվական

55 ցուցասրահներում ներկայացված են ժամանակակից արվեստի գործեր՝ գեղանկարչություն, քանդակ, կիրառական արվեստ, գրաֆիկա, վիտրաժներ, որոնք նկարիչներն ու հավաքորդները նվիրել են Վատիկանին[1]։ Վաղ հավաքածուն պարունակում էր Էլ Գրեկոյի, Սիմոնե Մարտինիի, Տոսիի, Մանչինիի և այլոց ստեղծագործությունները[2]։

Հավաքածուի ֆոնդերում ներառված են ամբողջ աշխարհի նկարիչների շուրջ 800 ստեղծագործություններ։ Նրանց թվում են Օգյուստ Ռոդենը, Անրի Մատիսը («Տիրամայրը երեխայի հետ»), Վինսենթ վան Գոգը («Պիետա»), Մորիս Դենին, Սալվադոր Դալին, Պաուլ Կլեեն, Էռնստ Բառլախը, Մաքս Բեքմանը, Մարկ Շագալը («Քրիստոսն ու նկարիչը»), Օտտո Դիքսը, Օսկար Կոկոշկան, Պաբլո Պիկասոն, Խոսե Դավիդ Սիկեյրոսը, Օդիլոն Ռեդոնը, Մորիս Ուտրիլլոն, Վասիլի Կանդինսկին, Ժորժ Բրաքը, Ամեդեո Մոդիլիանին, Ռենատո Գուտտուզոն, Ջակոմո Բալլան, Բեռնար Բյուֆեն, Ջորջո դե Կիրիկոն, Ջորջո Մորանդին, Ժորժ Ռուոն («Աշունը Նազարեթում»), Էդուարդո Չիլիդան, Ֆրենսիս Բեկոնը, Ջակոմո Մանցուն, Ալֆրեդ Մանեսիեն և այլք[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Коллекция современного религиозного искусства - фото, описание, как добраться». rukivnogi.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 newrosinka. «✈️ Музеи Ватикана: Ватиканская пинакотека, музей Кьярамонти, Исторический музей, Коллекция современного религиозного искусства» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու» հոդվածին։