Ջակոմո Մանցու
| Ջակոմո Մանցու | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 22, 1908[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
| Մահացել է | հունվարի 17, 1991[4][1][2][…] (82 տարեկան) |
| Վախճանի վայրը | Ապրիլիա, Լատինա, Լացիո, Իտալիա[5] |
| Քաղաքացիություն | |
| Ստեղծագործություն(ներ) | Q3658470? և Self-Portrait with Model at Bergamo? |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, վիզուալ արտիստ, արվեստագետ և թատերական ձևավորող |
| Աշխատավայր | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
| Երեխաներ | Pio Manzu?[6] |
| Կայք | giacomomanzu.it |
| Ջակոմո Մանցու Վիքիքաղվածքում | |
Ջակոմո Մանցու (իտալ.՝ Giacomo Manzù, դեկտեմբերի 22, 1908[1][2][3][…], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 17, 1991[4][1][2][…], Ապրիլիա, Լատինա, Լացիո, Իտալիա[5]), իտալացի քանդակագործ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թթ. Միլանում հարել է հակաֆաշիստ-նկարիչների խմբին։ Խաչելություն և խաչից իջեցնելու տեսարաններ պատկերող «նույն թեմայով վարիացիաներ» ռելիեֆների շարքով Մանցուն բողոքել է ֆաշիզմի գազանությունների դեմ («Խաչելություն գեներալի ներկայությամբ», 1942, հեղինակի սեփականություն)։ «Կարդինալներ» արձանաշարում ձգտել է բացահայտել կաթոլիկ եկեղեցու դերը ժամանակակից աշխարհում («Մեծ կարդինալ», 1955, ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահ, Վենետիկ)։ 1950-ական թթ. ստեղծել է կնոջ գեղեցկության ընդհանրական կերպարն արտահայտող աշխատանքներ։ Զալցբուրգի տաճարի (1955-58) և Ռոտերդամի Սինտ-Լաուրենսկերկ եկեղեցու (1966-1968) բրոնզյա դռներում, Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի «Մահվան դարպասներ»-ում (1947-1964) կրոնական, պատմախորհրդանշական և ժանրային մոտիվների համարձակ զուգորդմամբ արտահայտվել է Մանցուի կենսական և գեղարվեստական նպատակադրումը՝ պայքարը բռնության դեմ մարդու ազատության համար։ 1969-1970 թվականներին Կապրի կղզում ստեղծել է Վլադիմիր Իլյիչ Լենինին նվիրված մարմարյա մոնումենտ։ Մանցուն նաև գեղանկարիչ է, բնանկարիչ և նկարազարդող։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1966)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է (1967)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջակոմո Մանցուի աշխատանքներից մեկը, Դետրոյթ
- Monumento al partigiano (1977), Բերգամո, լուսանկարը՝ Պաոլո Մոնտիի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Giacomo Manzí¹ (նիդերլ.)
- 1 2 3 4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Fachechi G. M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2007. — Vol. 69.
- ↑ http://www.objectplastic.com/2010/11/cronotime-clock-pio-manzu-ritz-italora.html
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Մանցու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Մանցու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 252)։ |
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Բերգամո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1991 մահեր
- Իտալիայում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Իտալացի քանդակագործներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի գրաֆիկներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Իտալացի կոմունիստներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Իտալացի արվեստագետներ